ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC





 

ՀԱԿ Նախընտրական ծրագիր - ԱԺ 2012

100 քայլ

Լեւոն Տեր-Պետրոսյան

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը

ՀՀ, Երևան, Կորյունի 19ա

Հեռախոս`
(+374 10) 520974

(+374 10) 520957

Էլ-փոստ`

info@anc.am

 

ՀԱԿ Աջափնյակի գրասենյակ

ՀԱԿ ԱՄՆ գրասենյակ

Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին
"Ջահել Ազատության երգը" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Մենք ժպտում ենք" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Երգ հոգեխանգարմունքի" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

«Ժամանակ» օրաթերթի ապատեղեկատվության վերաբերյալ

32182.jpg

Խառնակչություն կամ անգրագիտություն

Ս.թ. մայիսի 9-ի համարում «Ժամանակ» թերթը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 8-ի հանրահավաքում հայտարարել է, որ «ԱԺ-ում ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունն իր փոխարեն կղեկավարի Հրանտ Բագրատյանը»:

«Ժամանակ» թերթին տեղեկացնում ենք. Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը ասել է հետևյալը, որ իր մանդատը վայր դնելու հետևանքով թափուր մնացած պատգամավորական տեղը, համաձայն Ընտրական Օրենսգրքի, զբաղեցնելու է Հրանտ Բագրատյանը` լինելով Կոնգրեսի համամասնական ցուցակի 8-րդ համարը: Հետևաբար «Ժամանակի» ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ խառնակչություն կամ անգրագիտություն, ավելի ճիշտ` թե մեկը, թե մյուսը:

«Ժամանակ»-ը ճիշտ կաներ, եթե նման խեղաթյուրումներով զբաղվելուց ու իր բարձր դիրքից ուրիշներին դաս տալուց առաջ տարրական գիտելիքներ ձեռք բերեր Հայաստանի օրենսդրության վերաբերյալ:


Հայ Ազգային Կոնգրեսի
Մամուլի ծառայություն

 

09 Մայիս 2012


2012-05-08Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 8-ի հանրահավաքում

LTP-May8.jpg

Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ուստի Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։
Հակառակ կյանքի դժվարություններին, հակառակ ձեր դեմ կատարված խայտառակ ապօրինություններին, հակառակ ձեր կրած նվաստացումներին եւ ձեր մարդկային ու ազգային արժանապատվության ամենօրյա ոտնահարմանը, ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն եւ սեփական իրավունքներին մինչեւ վերջ տեր կանգնելու երկաթյա կամք։ Ես լիովին հասկանում եմ ձեր զայրույթը անարդար իրականության դեմ, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ զայրույթը վերածվեր մաղձի ու չարացածության։

2012-05-06Ընտրախախտումների արձանագրում` ժամը 13-ի դրությամբ

32182.jpg


23/34 08:45
Դրախտիկի գյուղապետը մտել է տեղամաս, գյուղացիները մտնում են տեղամաս հայտարարում են որ իրենք չունեն բավարար գրագիտություն և խնդրում են, որ գյուղապետն օգնի իրենց քվեարկել: Տեղի է ունենում բաց քվեարկություն:
Աղբյուրը - Վստահված անձ, Վարդան Ջհանգիրյանի ընտրական շտաբի ներկայացուցիչ

Բոլոր ընտրատեղամասերում 08:30
Ընտրատեղամասում անձնագրի վրա դրվող դրոշմակնիքը հոդս է ցնդում րոպեներ անց
Աղբյուրը - Վստահված անձինք, քաղաքացիներ, ընտրական շտաբերի ներկայացուցիչներ

 

2012-05-06Ընտրախախտումների արձանագրում` ժամը 16-ի դրությամբ

01/04 Քաղաքացիները հայտնում են, որ Խուդյակովի 84/4, 84/2, 84/3 շենքերի բակում տեղակայված ՀՀԿ շտաբից Տարոն Մարգարյանին պատկանող ավտոմեքենաներով մարդկանց խմբերի տանում են ընտրության: Այդ մեքենաների համարներն են՝ 22 OS 107, սեփական ավտոմեքենա <<Opel>> մակնիշի S0043, S0327, S0347, L3244, օգտագործվում է հանրային տրանսպորտ:
Աղբյուրը - Գայանե Առուստամյանի շտաբ

01/07 Ընտրողների թիվը ըստ ցուցակի 1870 համամասնական, 1912 մեծամասնական
Աղբյուրը - Գայանե Առուստամյանի շտաբ

 

2012-05-06Ընտրախախտումների արձանագրում` ժամը 19-ի դրությամբ

32182.jpg

30/18 Կոնգրեսի վստահված անձը հանձնաժողովի քարտուղարի ձեռքում տեսել է մի քաղաքացու անձնագիր, ում տերը առավոտյան արդեն քվեարկել է: Այդ պահին քարտուղարը խորհրդակցելիս է եղել ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Երբ Կոնգրեսի վստահված անձը փորձել է նայել անձնագիրը` զգուշացնելով, որ արձանագրություն կկազմի, վստահված անձը վերցրել է անձնագիրն ու փախել: Փաստը նկատել են նաեւ տեղամասի հսկողությունն իրականացնող ոստիկանները: Առկա է տեսանյութ: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, դիտորդներ, լրագրողներ:
Աղբյուրը -Աշոտ Մանուկյանի շտաբ

 

 

2012-05-04Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը միջազգային դիտորդների հետ

32182.jpg

Մայիսի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահ Տեր-Պետրոսյանը դիտորդներին է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության վերաբերյալ իր նկատառումները, հատկապես ընդգծել է ընտրացուցակների ուռճացվածության խնդիրը` դա համարելով ընտրակեղծիքների հիմնական պահուստը:
Առաջին նախագահը նաև պատասխանել է դիտորդական առաքելության անդամների հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

 

2012-05-03Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 3-ի հանրահավաքում

AKA_3095.jpg

Սիրելի հայրենակիցներ, դուք սխալվելու իրավունք չունեք։ Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսեւորելու եւ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ արժանապատիվ կյանքի վերահաստատման համար։ Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլեւս չլինի։ Ձեզանից որեւէ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը ազատ ու անկաշկանդ քվեարկություն։ Մի՛ հավատացեք այն ստաբանություններին, թե իբր քվեախցիկներում ձեր գործողություններին կարող են հետեւել։ Նման բան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել։ Հաղթանակը մոտ է, եւ այն չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հավատացեք, դա ոչ թե մեր, այսինքն ընդդիմության հաղթանակն է լինելու, այլ ձեր հաղթանակը, սեփական արժանապատվությունը վերագտած Հայաստանի քաղաքացիների հաղթանակը, համայն հայության հաղթանակը։

2012-05-02ՀԱԿ հոլովակ. Խոհեր Հայաստանի ներկայի և ապագայի մասին (մաս 1)

2012-05-02ՀԱԿ հոլովակ. Խոհեր Հայաստանի ներկայի և ապագայի մասին (մաս 2)

2012-05-01Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Shekerinska.jpg

Մայիսի 1-ին Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ընթացքը, Ընտրական Օրենսգրքի խախտումների, դրանց արձանագրման ու կանխման հնարավորությանը վերաբերող հարցեր:

 

2012-05-01ՀԱԿ հոլովակ. Արմատապես փոխել իրավիճակը գյուղում

2012-05-01ՀԱԿ հոլովակ. Հեղափոխության օրը, տեղը եւ ժամը

2012-05-01ՀԱԿ հոլովակ. Բանկային համակարգի մասին

2012-05-01ՀԱԿ հոլովակ. Ոչ մի քայլ հետ

2012-04-30Հայտարարություն Մաշտոցի պուրակի ակտիվիստների դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ

32182.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին եւ դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները։ Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որի ձեռքում էլ ոստիկանությունը դարձել է բութ մի գործիք։
Քաղաքացիական բազմաբնույթ շարժումները, նախաձեռնությունները իրական որեւէ արդյունք չեն ունենա, եթե դրանք չեն տեղավորվում ընդհանուր քաղաքական կոնտեքստում։ Նմանօրինակ որեւէ խնդիր կարող է արմատապես լուծվել միայն օրինական, քաղաքական բնութագիր ունեցող իշխանության պայմաններում։ Գործող վարչախումբը այդպիսի իշխանության հակոտնյան է, ուստիեւ քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները եւս, իրենց արդյունավետության տեսակետից, առաջնահերթ մեկ խնդիր պետք է ունենան՝ այդ վարչախմբի վերացումը։

2012-04-30ՀԱԿ հոլովակ. Մայիսի 6-ին «Ո՛Չ» ասել վարչախմբին

2012-04-30ՀԱԿ հոլովակ. Գյուղացու խնդիրների վերաբերյալ

2012-04-30ՀԱԿ հոլովակ. Կեցցե՛ 30 վայրկյանանոց հեղափոխությունը

2012-04-30ՀԱԿ հոլովակ. Արտաքին պարտք

2012-04-29ՀԱԿ հոլովակ. Քաղաքական կամք եւ օրինակարգ իշխանություն

2012-04-29ՀԱԿ հոլովակ. Նորմալ ազգը իր հողի վրա պետք է ապրի

2012-04-28Կոնգրեսի առաջնահերթությունները ԱԺ-ում մեծամասնություն կազմելու պարագայում

32182.jpgՀայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է նաև, որ շարունակվում է խորհրդային Խնայբանկի գծով ավանդները պետական պարք ձեւակերպելու համար քաղաքացիների հաշվառման գործընթացը։ Այս և մյուս խնդիրների հատ կապված՝ պետք է դիմել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ՝ Երեւան, Կորյունի 19ա (հեռ. 52.09.74) կամ Կոնգրեսի տարածքային գրասենյակներ։

2012-04-28ՀԱԿ հոլովակ. Մեր հաղթանակը Հայաստանի հաղթանակն է

2012-04-28ՀԱԿ հոլովակ. Ամեն գնով պահպանել գյուղը

2012-04-28ՀԱԿ հոլովակ. Մենք հաստատելու ենք օրենքի իշխանություն

2012-04-27ՀԱԿ հոլովակ. Դատաիրավական բարեփոխումներ

2012-04-27ՀԱԿ հոլովակ. Ստեղծվել է պատմական պահ

2012-04-27ՀԱԿ հոլովակ. Ամենամեծ համերաշխությունը արդար ընտրություններն են

2012-04-27ՀԱԿ հոլովակ. Ծրագրային մանրամասներ

2012-04-26ՀԱԿ հոլովակ. Թույլ չենք տալու, որ շարունակեն իշխանավարել

2012-04-26ՀԱԿ հոլովակ. Մենք աշխատելու ենք

2012-04-25ՀԱԿ հոլովակ. Մայիսի 7-ին Սարգսյանը այլեւս նախագահ չի լինի

2012-04-25ՀԱԿ հոլովակ. Ծրագրային դրույթներ 1

2012-04-25ՀԱԿ հոլովակ. Ծրագրային դրույթներ 2

2012-04-23ՀԱԿ հոլովակ. 30 վայրկյանի հեղափոխություն

2012-04-23ՀԱԿ հոլովակ. Ցեղասպանություն եւ հայ-թուրքական հարաբերություններ

2012-04-23ՀԱԿ հոլովակ. Իշխանության հաշվետվությունը

2012-04-23ՀԱԿ հոլովակ. Non-stop՝ մինչեւ կատարյալ իշխանափոխություն

2012-04-21ՀԱԿ հոլովակ. Ատոմակայանի վերաբերյալ

2012-04-21ՀԱԿ հոլովակ. Սփյուռք

2012-04-20Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. ապրիլի 20-ի հանրահավաքում

LevonTerPetrosyan6.jpg

Հիմա ընտրապայքարի մեջ ենք, եւ ընտրապայքարը թելադրում է վարքի իր կանոնները: Քանի մոտենում են ընտրությունները, ելույթներն ավել կտրուկ, ավելի խիստ եւ ավելի էմոցիոնալ են դառնում: Դա անհրաժեշտ է եւ անխուսափելի։ Բայց, միեւնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ընտրարշավը լուրջ աշխատանք է եւ հետեւաբար՝ կարիք ունի նաեւ մեկնաբանվելու, բացատրվելու, հանդարտ վերլուծությունների ենթարկվելու:
Հիմա կփորձեմ դա անել:

2012-04-20ՀԱԿ հոլովակ. Քա՛ջ եղեք

2012-04-20ՀԱԿ հոլովակ. Դնենք փոփոխությունների հիմքը

2012-04-20ՀԱԿ հոլովակ. Իշխանության ձախողումները

2012-04-19Լեւոն Զուրաբյանի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Sloboda.jpg

Ապրիլի 19-ին Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացներին, ընտրացուցակների ուռճացմանը, արդեն տեղի ունեցած խախտումներին առնչվող հարցեր, եւ մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերը:

Քննարկվել են նաեւ ընտրությունների օրինականության վերահսկման արդյունավետ միջոցներն ու այդ կապակցությամբ պարոն Սլոբոդայի ղեկավարած դիտորդական առաքելության անելիքները:

 

2012-04-19Կոնգրեսի հայտարարությունը բանավեճերի վերաբերյալ

32182.jpg

Հրապարակային բանավեճերից հանրապետականները խուսափում են՝ շատ լավ գիտակցելով, որ իրենց իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին եւ ցանկացած ընդդիմադիր թեկնածուի հետ բանավեճում իրենք խայտառակ պարտություն կկրեն։ Հայ Ազգային Կոնգրեսը համոզված է, սակայն, որ հանրապետականների՝ բանավեճերից խույս տալու ու դրա փոխարեն մրցակիցների քարոզարշավը խոչընդոտելու խայտառակ փաստն ինքնին նույնկերպ կկողմնորոշի ընտրողներին հօգուտ «Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ» կարգախոսի։

2012-04-17Սոցիալ-տնտեսական ծրագրի համառոտ տարբերակ

Հայ Ազգային Կոնգրեսի սոցիալ-տնտեսական ծրագրի համառոտ տարբերակ

Հաշվի առնելով, որ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրերը, հատկապես սոցիալ-տնտեսակն բնագավառում, բավականին ծավալուն փաստաթղթեր են, ընտրողների հարմարության համար ներկայացնում ենք այդ ծրագրերի համառոտ տարբերակը:

Հայաստանում 2000 թվականից ի վեր հաստատված ռեժիմը, որն իրենից ներկայացնում է կոռուպցիոն մի համակարգ, երկիրն աղետալի վիճակի է հասցրել բոլոր ասպարազներում։ Սոցիալ-տնտեսական ասպեկտով ռեժիմի գործունեության արդյունքը եղել է այն, որ 10 ամենահարուստ ընտանիքների ունեցվածքի շուկայական արժեքը ՀՀ-ում կազմում է ՀՆԱ-ի 54.7 տոկոսը։

Կարդալ շարունակությունը

2012-04-15Հայտարարություն պատգամավորի թեկնածուների դեմ իրականացված սադրանքի վերաբերյալ

32182.jpg

Կոնգրեսը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը բացահայտի և պատասխանատվության կանչի ապօրինություններ կատարողներին։ Կատարված ապօրինությունը միաժամանակ նշանակում է, թե վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն։

2012-04-10ՀԱԿ հոլովակ. Վերադարձնենք իշխանությունը ժողովրդին

2012-04-09Կոնգրեսի ղեկավար կազմը կմեկնի Արագածոտնի մարզ

32182.jpg

Ապրիլի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմը` Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ կանցկացնի Արագածոտնի մարզում:

13:30 - հանդիպում ընտրողների հետ Ապարանում
15:45 - հանդիպում Ուշի և Օհանավան գյուղերում
17:00 - հանդիպում Աշտարակում

 

2012-04-09Բացվել է Կոնգրեսի նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամարը

KB.jpg

Հարգելի քաղաքացիներ,

Նախընտրական քարոզարշավի նպատակով, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքը ՀՀ կենտրոնական բանկում բացել է նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամար:

Ձեր աջակցությունը Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին կարող եք բերել` փոխանցումներ կատարելով հետևյալ հաշվեհամարին`

ՀՀ ԿԲ 103007300074

Ֆիզիկական անձանց դեպքում փոխանցումների առավելագույն սահմանը կազմում է մինչև 100.000 ՀՀ դրամը:

 

2012-04-07Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության համատեղ նամակը վարչապետին եւ ոստիկանապետին

Elections-Police.jpg

Բոլոր կասկածները ցրելու եւ ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքից, խնդրում ենք մեզ տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։
Չկատարելով մեր խնդրանքը, Դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինակարգությունը եւ մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին։

2012-04-04Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ֆրանսիայի դեսպանի հետ

Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Հյուրի խնդրանքով Նախագահը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները:

Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: