Գագիկ Ջհանգիրյանի ելույթը ԱԺ-ում` ապօրինի հարստացման օրենքի քննարկման ժամանակ

Դեկտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, շարունակում է քննարկվել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Վերջինս, անդրադառնալով օրինագծին, ասաց. «Հեշտ չէ մի նախագիծ անցկացնել իշխանության մեջ, որով հենց այդ իշխանության կրողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Այս կողմից լավ է, բայց մյուս կողմից` շատ վատ է, որ մենք ուշացել ենք: Ինչո՞ւ ենք մենք ուշացել, այս նախագծի հետ կապված տպավորություն է ստեղծվում, որ հենց որ սա մտավ ուժի մեջ, ամեն ինչ ավարտվեց, որևէ պաշտոնյա էլ կաշառք չի վերցնելու, պաշտոնը չի չարաշահելու, բյուջեն չեն թալանելու, չեն գողանալու, այդպես չէ»։

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Share Button