Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը

DSC01701-copy-440x293-440x293Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում:

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության օրն ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ: 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում: Դիմումները ներկայացվում են միայն առցանց` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am, համապատասխան հղումով տեղադրված դիմումի Էլեկտրոնային ձևաթուղթ լրացնելու միջոցով՝ 2017թ. հունվարի 27-ից ժամը՝ 9:00-ից մինչև 2017թ. փետրվարի 5-ը ժամը 18:00-ն: 

Դիմել կարող են 18 տարին լրացած հայերենին տիրապետող անձինք: Դիմում կարող են ներկայացնել նաև հանրային ծառայողները: Աշխատանքը վճարովի է, սահմաանված է աշխատավարձ։

Այն դիմումները, որոնք լրացված կլինեն թերի, տառասխալներով կամ կպարունակեն դիմողի անձը հաստատող փաստաթղթի սխալ լրացված տվյալներ կամ չեն պարունակի էլեկտրոնային փոստի հասցե՝ չեն գրանցվի համակարգում: 

Դիմումը համակարգում չգրանցվելու դեպքում, նույն անձի կողմից կարող է դիմումը լրացվել ոչ ավելի, քան ևս մեկ անգամ: 

Դիմումը համարվում է գրանցված համակարգի կողմից գրանցման կոդի տրամադրման պահից: 

Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. հունվարի 11-ի N 5-Ն որոշմամբ: 

Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկելուց հրաժարվելու, իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ անձի նկատմամբ որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.13-րդ հոդվածով սահմանված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563129:

Share Button