Համագումար

Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց: Համագումարը` ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ, իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ: Հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ`վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է Կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ: Մինչ օրս, սկսած 1989թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը եւ 2013թ. Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին համագումարը: