ՄԱՐՏԻ 1

2008թ. Նախագահական ընտրություններից հետո, գործող իշխանությունը, հեռացող նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ, համատարած լցոնումներով, բռնություններով, հազարավոր կեղծ անձնագրերով եւ գոյություն չունեցող ընտրողների ձայնը յուրացնելով ապահովեցին Սերժ Սարգսյանի «հաղթանակը», հարյուր հազարավոր հայաստանցիներ դւորս եկան հրապարակ` մերժելով իշխանության յուրացումը խունտայի կողմից: Հզոր ժողովրդական շարժմումը, հայտարաված շուրջօրյա հանրահավաքը իշխանություններին հասկացնել տվեց, որ բռնազավթած նախագահական աթոռը այլեւս պահպանել հնարավոր չէ, եւ ռեժիմը գնաց ամենաստոր քայլին` կրակեց սեփական ժողովրդի վևա: Զոհվեցին 10 քաղաքցիներ, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները: