ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

arm129457413415Արեւելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից` Երեւան քաղաքում։

ՆԱԽՆԻՆԵՐԸ – Տեր-Պետրոսյան ընտանիքը սերում է Կիլիկիո կաթողիկոս Հովհաննես Հաճընցու (1705–1721 թթ.) կոնդակով 1720 թվականին Սսից Մուսա-լեռ ուղարկված Պետրոս քահանայից։ Վերջինիս հետնորդները, ժամանակի ընթացքում բազմանալով, ճյուղավորվել են Մուսա-լեռում հայտնի երեք մեծ գերդաստանի` բուն Տեր-Պետրոսյաններ, Աբաջյաններ եւ Բոյաջյաններ։ Հորից-որդի փոխանցվող քահանաների շարքը Տեր-Պետրոսյան գերդաստանում ընդհատվել է 1850-ական թվականներին։ Նրանցից մեկը Կիլիկիո տարածաշրջանում հռչակվել է Անթաքալը (Անտիոքացի) Տեր-Պետրոս մականվամբ։

Հորական պապը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1870–1937 թթ.), իր հաղթանդամ կազմվածքի պատճառով «Բարաքաթ (օրհնյալ)» անվանված, 1895 թվականին, հայտնի հեղափոխական Աղասի Թուրսարգիսյանի ազդեցությամբ, անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը, մասնակցել է Զեյթունի 1896թ. ապստամբության շրջանում Կիլիկիայի տարբեր վայրերում (Հաճըն, Մարաշ, Մուսա-լեռ եւ այլն) ծագած ազատագրական շարժումներին, ինչից հետո վեց ամիս արգելափակվել է թուրքական բանտերում։ 1915 թվականին մասնակցել է Մուսա-լեռան հերոսամարտին։

Մորական պապը՝ Պետրոս Ղարիբյան (մահ. 1951թ. Իջեւանի շրջանի Խաշթառակ գյուղում), Դաշնակցական կուսակցության համակիր, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Արգենտինա արտագնա աշխատանքից վերադառնալով, նույնպես մասնակցել է այդ հերոսամարտին։

Հորեղբայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ուսուցիչ, 1912 թվականին սպանվել է օսմանյան բանակում։

ԸՆՏԱՆԻՔԸ – Հայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյան (1908–1994 թթ.), Մուսա-լեռան հերոսամարտի ժամանակ, 7-ամյա հասակում, 11-ամյա եղբոր՝ Կարապետի հետ, ուտելիք եւ ջուր է կրել դիրքեր։ Պատանեկության տարիներին եղել է Հնչակյան կուսակցության անդամ, իսկ հետագայում դարձել Սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցության հիմնադիրներից եւ քաղբյուրոյի մշտական անդամներից մեկը։ Ծառայած լինելով ֆրանսիական բանակի՝ Սիրիայում տեղակայված ստորաբաժանումներում՝ կուսակցական շրջանակներում հայտնի է եղել ֆրանսերեն Սոլդա (զինվոր) մականվամբ։ Բազմիցս դատվել, բանտարկվել եւ աքսորվել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1936 թվականին կամավորագրվել է Իսպանիայում մարտնչող ինտերնացիոնալ բանակին, բայց Բեյրութում ձերբակալվել է ֆրանսիական ժանդարմերիայի կողմից եւ աքսորվել իր ծննդավայր՝ Իսկենդերունի սանջակ։ Նույն թվականին, իր կուսակցական ընկերոջ` Ջորջ Կարապետյանի հետ, Իսկենդերունի բանտից փախցրել եւ Պաղեստին է անցկացրել Մերձավոր Արեւելքում Կոմինտերնի հայտնի ներկայացուցիչ Նախման Լիտվինսկուն եւ նրա կնոջը։ 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի գավառը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը։ 1940–1941 թթ., Սիրիա-լիբանանում հաստատված Վիշիստական ռեժիմի օրոք, ղեկավարել է Հալեպ քաղաքի ընդհատակյա դիմադրական շարժումը։ Հայաստան փոխադրվելուց հետո երկար տարիներ աշխատել է Երեւանի Մյասնիկյանի անվան կահույքի գործարանում` սկզբում որպես վարպետ-կահույքագործ, այնուհետեւ՝ Արհկոմի նախագահ եւ Կուսկոմիտեի քարտուղար։ 1965 թվականից անցել է հանգստյան՝ ստանալով հանրապետական կարգի անհատական թոշակ։

Մայրը` Ազատուհի Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը՝ Ղարիբյան (1915–2003 թթ.), տնային տնտեսուհի, ծնվել է Մուսա-լեռան հերոսամարտի օրերին, թուրքական բանակի գնդակոծությունների տակ, լեռան քարանձավներից մեկում։

Եղբայրը` Թելման Տեր-Պետրոսյան (1937–1997 թթ.), Անդրկովկասի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի` «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն (1985–1997 թթ.), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995–1997 թթ.)։

Եղբայրը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1941–2014 թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի ճարտարապետա-շինարարական համալսարանի ամբիոնի վարիչ։

Եղբայրը` Կամո Տեր-Պետրոսյան (ծնվ. 1946թ.), բժիշկ, սրտաբան, «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցի կազմակերպիչ։

Քույրը` Իսկուհի Տեր-Պետրոսյան–Սեմիրջյան (1950–2015 թթ.), թուրքագետ, մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։

Կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը Պլեսկովսկայա (ծնվ. 1947թ.), գերմանագետ, հեռուստալրագրող, Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Կնոջ հայրը՝ Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկի (1913–1978), Սովետական բանակի կադրային սպա, Ֆիննական եւ Հայրենական մեծ պատերազմների մասնակից։ Կնոջ մայրը՝ Բրախա Լեյբովնա Կուրտաչ (1912–1994), բժիշկ, վերապրել է Լենինգրադի բլոկադան։ Կնոջ եղբայրը՝ Ալեքսանդր (ծնվ.  1941թ.), մահացել է բլոկադայի ժամանակ։

Որդին` Դավիթ Տեր-Պետրոսյան (ծնվ. 1975թ.), տնտեսագետ, գործարար։

Թոռները` Լեւոն (ծնվ. 1997թ.), Հակոբ (ծնվ. 2003թ.) եւ Լուսիա (ծնվ. 2004թ.) Տեր-Պետրոսյաններ` դպրոցական։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆ – 1953–1960 թթ. Լեւոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երեւանի No 43 յոթնամյա դպրոցում։

1960–1963 թթ. սովորել է Երեւանի No 17 միջնակարգ դպրոցում։

1963–1968 թթ.` Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժնի ուսանող։

1969–1972 թթ.` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ` աշխարհահռչակ արեւելագետ-պատմաբաններ Ն. Վ. Պիգուլեւսկայայի եւ Ա. Գ. Լունդինի ղեկավարությամբ։ Ասպիրանտական շրջանում նրա դասընկերներն են եղել Ի. Մ. Ստեբլին-Կամենսկին (1995–2005 թթ.՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ներկայումս՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս), Մ. Բ. Պիոտրովսկին (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի «Էրմիտաժի» տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ) եւ Ե. Ն. Մեշչերսկայան (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր)։

1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը. Գիտխորհրդի նախագահ` լեզվաբան-իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` ասուրագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, հետագայում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյան եւ եբրայագետ-արամեագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գ. Մ. Գլուսկինա։

1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։

1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատասխանատու քարտուղար։ 1985-ից` նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից` հասարակական կարգով)։

1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգեւորականներ՝ Պարգեւ, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները եւ այլք։

1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը. Գիտխորհրդի նախագահ` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ն. Բոլդիրեւ, եբրայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կ. Բ. Ստարկովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Կ. Ն. Յուզբաշյան։

Լ. Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արեւելագետների ընկերակցության (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիական Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռնի (1990թ.), Ստրասբուրգի (1992թ.)Սոֆիայի (1994թ.) եւ Սորբոնի (1996թ.) համալսարանների։

Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն եւ հին եբրայերեն լեզուներից։

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ եւ այլն)։

Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն. Վ. Պիգուլեւսկայային, Ի. Մ. Դյակոնովին, Ա. Գ. Լունդինին, Ա. Վ. Պայկովային, Լեւոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անասյանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին եւ Պողոս Խաչատրյանին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ – Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։

1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, համակուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի եւ Գեղամ Քյուրումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երեւանի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետրոսյանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975թթ.) միջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենասիրական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գործունեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկվայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից: Հետագայում, ի հիշատակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ:

1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մասնակցության համար, իր ընկերներ Լեւոն Անանիկյանի, Ռուբեն Սաքապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի եւ Արմինե Փափազյանի հետ, ձերբակալվել եւ դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երեւանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը եւ Ստեփան Զատիկյանը։

1967թ. ապրիլի 24-ին, Երեւանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։

1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս անդամներն էին` ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բանաստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արեւելագետներ Նիկոլայ Գեւորգյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Ժոզեֆ Ավետիսյանը։ Ակումբի քննարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրոցական կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի եւ Հայաստանի ապագայի խնդիրները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից անկախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ։

1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հասցեագրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշխատակիցների շրջանում։

1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատենադարանի` ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջագիր-նամակը։

1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ եւ այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի` մարտի 5-ին՝ Գրողների միության դահլիճում, եւ մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած համագումարներին։

1988թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազմակերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում` արտահերթ նիստ գումարելու եւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։ Ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն, ակտիվորեն մասնակցել են` Սիմոն Շահազիզյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչ Թամրազյանը, Գալուստ Գամազյանը, Գրիգոր Պողպատյանը, Արա Կոզմանյանը, Կարեն Շահինյանը, Մանուշակ Պետրոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Անղալադյանը, Ժոզեֆ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Նիկոլայ Գեւորգյանը, Արշակ Բանուչյանը, Արշակ Ղազարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Մաթեւոսյանը, Արտաշես Առաքելյանը, Աղասար Հովհաննիսյանը, Սամվել Լաճիկյանը, Արտուշ Պապոյանը, Աշոտ Ղարիբյանը, Հայկ Մինասյանը, Ալեքսանդր Թամանյանը և այլք։

1988թ. մարտ-մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հայաստանի մտավորականության ավագանու` Վիկտոր Համբարձումյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զորի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մարգարյանի, Սեդա Վերմիշեւայի հետ` նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին եւ սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստման եւ տարածման գործում։

1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին` Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Ելույթներով եւ ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հանրահավաքներում, հեղինակն է կոմիտեի եւ Հայոց համազգային շարժման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամավորական պատվիրանների եւ հասարակական պահանջագրերի։

1988թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձերբակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարունակելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետևյալ կազմով` Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան):

1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների` Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գեւորգյանի եւ Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը եւ «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը։ 1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա եւ նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» եւ «Բուտիրյան» բանտերում։ Երեւանում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարետային ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկվել նաեւ Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից` Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետրոսյանը, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը եւ Սմբատ Հակոբյանը։

1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի եւ Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։

1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել եւ չորս ամիս ապաքինվել Փարիզում։

1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչեւ 1990թ. օգոստոսի կեսը։

1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։

1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ` քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։

1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

1996թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող բանաձեւի վրա։

1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով եւ երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ եւ պատասխանատու աշխատողներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը եւ Վարդան Հարությունյանը։

1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով եւ հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները եւ հայերը» երկհատորյակը։

2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։

2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը` 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008)։

2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապօրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերում։

2008թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխանությունների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետեւանքով զոհվել է տասը եւ վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրինաբար Արտակարգ դրություն է հայտարարվել Երեւան քաղաքում, եւ կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոնցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։

2008թ. մայիս-հունիսին, հակառակ այդ սանձարձակ քաղաքական հաշվեհարդարին, նրա գլխավորած շարժումը, նախկին շարքերի եւ ասպարեզ իջած նոր ուժերի շնորհիվ, լիովին վերականգնվել է եւ աստիճանաբար լայն թափ հավաքել։

2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրապարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։

2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։

2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։

2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ – Բանակում չի ծառայել։ Ավարտելով Երեւանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Հետագայում՝ Լենինգրադում, Երեւանում, Կիրովականում եւ Կրասնոդարում մասնակցելով պահեստազորի չորս հավաքների, արժանացել է դեսանտային զորքերի ավագ-լեյտենանտի կոչման։

ԱՅԼ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐ – Պատանեկության տարիներին խաղացել է Հայաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գեւորգյանի, Արշավիր Ղազարյանի եւ վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղեկավարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղվել է սուսերամարտով եւ շախմատով։ Երկու սպորտաձեւից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդգրկվել է Երեւանի պետական համալսարանի սուսերամարտի հավաքականի կազմում։ Վերջին 15 տարիներին նրա սիրելի զբաղմունքն այգեգործությունն է:

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ – Ոչ մի պետական պարգեւի չի արժանացել, որեւէ շքանշան կամ մեդալ չի ստացել։

ԻՐ ՄԱՍԻՆ. —  Սարգսյան Աշոտ, «Երեկոյան Երեւան» օրաթերթ, 24.08.1989։ — Sophie Shihab, «Le Monde», 5.08.1990. — Bernard Cohen, «Le Monde», 6.08.1990. — Валерий Айдинян, Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 37, сентябрь 1990. — Гагик Мартиросян, «Огонек», № 49, декабрь 1990. — Francis X. Clines, «The New York Times», 13.01.1991. — Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. — Meg Bortin, «International Herald Tribune». 25–26.05.1991. — John Thor-Dahlburg, «Los Angeles Times». 3.09.1991. — Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 44, октябрь 1991. — Daniel Sneider, «The Christian Science Monitor». 24.10.1991. — Лиана Минасян, «Собрание Независимой газеты», № 1 (13), 1992. — Кто есть кто в России и в Ближнем Зарубежье: Справочник, Москва, 1993, с. 639–640. — Виталий Портников, «Независимая газета». 28.01.1994. — Annika Savill, «The Independent», 11.02.1994. — A Tribute to Honor Levon Ter-Petrossian, Washington, 1995, 35 p. — Դավթյան Վարդգես, Առասպելի եւ իրականի սահմանագծին. Լեւոն Տեր-Պետրոսյան՝ քաղաքացին եւ քաղաքագետը, Երեւան, «Նաիրի», 1996, 166 էջ։ — Բաղդասարյան Արթուր, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ դիմանկարի փորձ, Երեւան, 1996, 232 էջ։ — «Պայքար» ամսագիր. Տեր-Պետրոսյանին նվիրված բացառիկ համար, Երեւան, 1996, № 7–8, 80 էջ։ — Виктор Топоров «Независимая газета», 28.02.1998. — Клавдия Столбова, «Евразия сегодня», Москва, № 9, октябрь 2002. — «Հայկական համառոտ հանրագիտարան», հտ. 4, Երեւան, 2003, էջ 734–735։ — Васильков Я.В., Сорокина М.Ю., Люди и судьбы: Биобиблиографический словарь востоковедов – жертв политического террора в советский период (1917–1991), Санкт-Петербург, 2003. — «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988–1994)» հանրագիտարան, Երեւան, 2004, էջ 630–631։ — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի» գրքում, Երեւան, 2006, էջ 665–709։ — Сергей Маркедонов, Politicon.ru, 5.12.2007. — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ» գրքում, Երեւան, 2009, էջ 5–15։ — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայ-թուրքական հարաբերություններ» գրքում, Երեւան, 2009, էջ 5–11։ — Давид Петросян, «Ноев Ковчег», Москва, № 2–3, февраль 2015. — Սարգսյան Աշոտ, Ավագյան Ավետիս, Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանը, «Պատմա-բանասիրական հանդես», 2015, № 1, էջ 246–283։ — Левон Тер-Петросян в Российской прессе, составитель Давид Петросян, 2015 (в печати). — Լեւոն Տեր-Պետրոսյան՝ գիտնականը եւ նախագահը. Արխիվային փաստաթղթերի ժողովածու, 2015 (տպագրության ընթացքի մեջ) եւ այլն։

images (6)

БИОГРАФИЯ Л.А. ТЕР-ПЕТРОСЯНА

Востоковед, филолог, историк, доктор филологических наук, первый президент Республики Армения Левон Тер-Петросян родился 9 января 1945 г. в сирийском городе Алеппо. В 1946 г. младенцем вместе с семьёй репатриировался в Армению; семья поселилась поначалу в Кировакане (ныне Ванадзор), а в 1947-м — в Ереване.

ПРЕДКИ. Семейство Тер-Петросян происходит от священ­ни­ка Петроса, родом из города Сис, который в 1720 г. Кили­кийским католикосом Иованнесом Аджинци (1705–1721) был направлен служить в округе Мусалер близ Антиохии. Потом­ки Петроса, со временем преумножившись, разделились на три известных в Мусалере крупных рода — собственно Тер-Петросян, Абаджян и Бояджян. Передававшаяся от отца к сыну наследственная череда священников пресеклась в роде Тер-Петросян в 1850-е годы. Один из этой череды священни­ков приобрёл известность в Киликии под прозванием Тер-Петрос Антиохийский.

Дед со стороны отца — Петрос Тер-Петросян (1870–1937), в силу могучего тело­сло­жения прозванный Благосло­венным, в 1895 г. под влиянием известного революционера Агаси Тур­саргисяна вступил в гнчакистскую партию, участво­вал в ос­во­бодительных дви­же­ниях, возникавших в период Зей­тунс­кого восстания 1896 г. в различных местностях Кили­кии (Аджин, Мараш, Мусалер и др.), после чего полгода про­вёл в турецких тюрьмах. В 1915 г. участвовал в героической само­обороне Мусалера.

Дед со стороны матери — Петрос Гарибян (умер в 1951 г. в селе Хаштарак Идже­ванского района), сторонник партии «Дашнакцутюн», вернувшись накануне Первой мировой вой­ны из Аргентины, куда уезжал на заработки, также участво­вал в этой героической самообороне.

Брат отца — Левон Тер-Петросян, учитель, был убит в 1912 г. в османской армии.

СЕМЬЯ. Отец — Акоп Тер-Петросян (1908–1994), во время героической самообороны Мусалера, семи лет от роду, вместе с одиннадцатилетним братом Карапетом носил на пози­ции еду и воду. В юности был членом гнчакистской партии, а впос­ледствии стал одним из основателей и постоянных чле­нов политбюро коммунистической партии Сирии и Ливана. Служа в расквартированных в Сирии подразделениях фран­цузс­кой армии, получил в партийных кругах известность под прозвищем Солда (по-французски солдат). Неоднократно был судим французскими коло­ниаль­ными властями, сидел в тюрь­мах и отбывал ссылку. В 1936 г. записался добровольцем в сражавшиеся в Испании интернациональные бригады, но, арес­тованный в Бейруте фран­цузскими жандармами, был отправлен в ссылку в санджак Искендерун (Александретта). В том же году вместе с однопартийцем Джорджем Карапетяном организовал побег из Ис­кен­дерунской тюрьмы и переход в Палестину известного представителя Коминтерна на Ближ­нем Востоке Нахмана Литвинского и его жены. В 1939-м воз­гла­вил движение армян против плана передачи региона Алек­сандретты Турции. В 1940–1941 гг., в период установления в Сирии и Ливане вишистского режима, руководил подполь­ным движением сопротивления в городе Алеппо. После ре­патриации долгие годы работал на ереванской мебельной фабрике им. Мясникяна — сначала мастером-мебельщиком, а затем председателем профкома и сек­ретарём парторганиза­ции. С 1965 г. — персональный пенсионер республиканского значения.

Мать — Азатуи Тер-Петросян, в девичестве Гарибян (1915–2003), домашняя хозяйка, родилась в дни героической само­обороны Мусалера, в одной из горных пещер, под об­стрелами турок.

Брат — Тельман Тер-Петросян (1937–1997) — генераль­ный директор одного из крупнейших в Закавказье промыш­ленных предприятий, «Разданмаш» (1985–1997). Депутат На­ционального собрания РА (1995–1997).

Брат — Петрос Тер-Петросян (1941–2014) — доктор тех­ни­чес­ких наук, профессор, заведующий кафедрой Ереванс­кого архитектурно-строительного университета.

Брат — Камо Тер-Петросян (р. 1946) — врач-кардиолог, ор­га­ни­затор детской здравоохранительной сети в Армении и Нагорном Карабахе по программе «Благотво­ритель­ного фон­да Карагёзян».

Сестра — Искуи Тер-Петросян-Семирджян (1950–2015) — тюрколог, педагог, долгие годы работала учительницей млад­ших классов.

Жена — Людмила Тер-Петросян, в девичестве Плесковс­кая (р. 1947) — германист, тележурналист, выпускница Ле­нин­градского педагогического института им. Герцена. Отец жены — Фраим Абрамович Плесковский (1913–1978), кадро­вый офицер Советской армии, участник Финской и Великой отечественной войн. Мать жены — Браха Лейбовна Куртач (1912–1994), врач, пережила ленинградскую блокаду. Брат жены — Александр (род. в 1941 г.), умер в блокаду.

Сын — Давид Тер-Петросян (р. 1975) — экономист, пред­при­ни­матель.

Внуки — Левон (р. 1997), Акоп (р. 2003) и Люся (р. 2004) Тер-Петросян — школьники.

ПЕРИОД ОБРАЗОВАНИЯ И НАУЧНОЙ РАБОТЫ. В 1953–1960 гг. учился в ереванской семилетней школе № 43.

В 1960–1963 гг. — ученик ереванской средней школы № 17.

В 1963–1968 гг. — студент восточного отделения фило­ло­гического факультета Ереванс­кого государственного уни­верситета.

1969–1972 гг. — аспирант Ленинградского отделения Инс­титута востоковедения АН СССР; научные руководители — историки-востоковеды с мировым именем Н.В. Пигулевская и А.Г. Лундин. Сокурсниками Л. Тер-Петросяна по аспи­ран­ту­ре были И.М. Стеблин-Каменский (ныне академик РАН, в 1995–2005 — декан Восточного факультета Санкт-Петер­бургс­кого го­су­дарственного университета), М.Б. Пиотровский (ны­не дирек­тор Эрмитажа, член-коррес­пондент РАН) и Е.Н. Ме­щерс­кая (ны­не профессор Санкт-Петер­бургс­кого государст­вен­ного уни­верситета, доктор исторических наук).

В 1972 г. — защитил в Ленинградском университете кан­дидатскую диссертацию «Сборник Маруты Майферкатского как историко-литературный памятник». Председатель учёно­го совета: языковед-иранист, декан Восточного факультета уни­верситета, член-корреспондент (впоследствии академик) АН СССР и РАН М.Н. Боголюбов. Оппоненты: аккадист-арме­новед, доктор исторических наук, впоследствии академик АН Арме­нии Г.Х. Саркисян и гебраист, кандидат филологических наук Г.М. Глускина.

В 1972–1978 гг. являлся младшим научным сотрудником Института литературы им. Манука Абегяна АН Армении.

В 1978–1985 гг. — учёный секретарь Матенадарана им. Маштоца, одновременно член редколлегии и ответственный секретарь «Вестника Матенадарана». С 1985-го — старший науч­ный сотрудник Матенадарана (с 2001 г. — на общественных началах).

В 1982–1988 гг. по совмести­тельст­ву вёл курс армянской церковной литературы в духовной семинарии первопрес­толь­но­го св. Эчмиадзина. Среди его учеников — многие иерархи Ар­мянской церкви: архиепископы и епископы Паргев, Езрас, Ми­каел, Абраам, Натан, Вазген, Сепух, Асохик, Навасард и др.

В 1987 г. защитил в Ленинградском университете док­торс­кую диссертацию «Сиро-армянс­кие литературные связи в IV–V вв.». Председатель учёного совета: член-коррес­пон­дент АН СССР (впоследствии академик АН СССР и РАН) М.Н. Боголюбов, оппоненты: ира­нист, доктор филологических наук, профессор А.Н. Болдырев; гебраист, доктор филоло­ги­чес­ких наук К.Б. Старкова; византинист-арменовед, доктор истори­чес­ких наук К.Н. Юзбашян.

Л. Тер-Петросян — член Общества востоковедов СССР (1985), Союза писателей Армении (1988), французского Азиатс­кого общества (1989), Мхитаристской академии Венеции (1991), почётный доктор (doctor honoris causa) универси­те­тов Ла Вер­на (1990), Страсбурга (1992), Софии (1994) и Сорбонны (1996).

Владеет армянским и русским, а в научно-исследовательс­кой работе свободно пользуется французским, английским, немецким, арабским, сирийским, арамейским, древнегречес­ким, латинским и древнееврейским языками.

Автор свыше 30 книг, около 80 научных статей и тысяч публикаций политического характера, разбросанных в разно­язы­кой прессе (речи, выступления, статьи, интервью, пресс-конференции и т. п.).

Своими учителями в науке считает Н.В. Пигулевскую, И.М. Дьяконова, А.Г. Лундина, А.В. Пайкову, Левона Хачикяна, Гаги­ка Саркисяна, Эдварда Атаяна, Акопа Анасяна, Рафаэла Иш­ханяна, Карена Юзбашяна и Погоса Хачатряна.

ПОЛИТИЧЕСКАЯ ДЕЯТЕЛЬНОСТЬ. Впервые политическую активность проявил в середине 1960-х годов во время сту­денческих волнений.

В 1965–1968 гг. в ночь на 24 апреля с однокурсниками Ерджаником Абгаряном, Андраником Аладжаджяном и Гега­мом Кюрумяном расклеивал листовки националис­тического характера на стенах зданий в центре Еревана. В те же годы Тер-Петросян, через своего одноклассника Врежа Амбарцумя­на (1945–1975), установил контакты с одной из патриотичес­ких групп армянских студентов Москвы. Через некоторое вре­мя Ам­барцумян, из-за активной диссидентской деятельности, был ис­ключен сначала из Московского, а затем и Ереванского го­су­дарст­венного университета. В последствии, в память о Вреже Амбарцумяне, ереванская школа № 17 была названа его именем.

24 апреля 1966 г. за демонстрацию в Пантеоне Комитаса был вместе со своими то­варищами Левоном Ананикяном, Ру­бе­ном Сакапетояном, Тиграном Гамахеляном, Гегамом Кю­ру­мя­ном, Эдвардом Багдасаряном, Самвелом Мурадяном, Мар­га­ритой Тахтаджян и Армине Папазян арестован и осуждён на 10 суток заключения, шесть из них провёл в ереванской тюрь­ме, где в числе трёх десятков его сокамерников находи­лись известные впоследствии диссиденты Айказ Хачатрян, Шаэн Арутюнян и Степан Затикян.

24 апреля 1967 года в составе членов «Клуба армянской культуры» Ереванского государственного университета воз­ло­жил первый несанкционированный венок к памятнику жерт­вам геноцида.

В 1978–1987 гг. состоял в неформальном товарищеском клубе интеллигентов, озабоченных национальными вопроса­ми, в деятельности которого участвовали также физики Ара Козманян, Айк Минасян, Ара Кечянц, Симон Шахазизян, био­лог Карен Шагинян, поэт и искусствовед Рубен Ангаладян, востоковеды Николай Геворкян, Ерджаник Абгарян и Жозеф Аветисян. Предметом обсуждений в клубе было сохранение армянского языка, школьное образование, международное приз­нание геноцида, судьба Нагорного Карабаха и будущее родины. Симптоматично, что в Армении в то время независи­мо друг от друга действовали десятки подобного рода нефор­мальных клубов.

Осенью 1987 г. организовал среди сотрудников Матена­да­ра­на сбор подписей под адресованной центральным властям СССР петицией, с требованием воссоединить Армению и Карабах.

22 февраля 1988 г. с подиума площади Свободы, озвучил петицию сотрудников Матенадарана о справедливом реше­нии Карабахской проблемы.

В конце февраля 1988 г. был избран председателем ко­ми­тета «Карабах» Матенадарана, в этом качестве участвовал в работе съездов республиканского комитета «Карабах», сос­тояв­шихся 5 марта в Доме писателей и 19 марта в Доме кино.

В марте 1988 г. организовал с группой соратников сбор подписей среди депутатов Верховного совета Арм. ССР, с тре­бо­ванием созвать внеочередную сессию и дать положитель­ный ответ на решение Нагорно-Карабахского облсовета от 20 февраля. В этой акции, результатом которой стали 110 депу­татских подписей, участвовали Симон Шахазизян, Эдвард Баг­дасарян, Грачья Тамразян, Галуст Гамазян, Григор Похпатян, Ара Козманян, Карен Шагинян. Манушак Петросян, Ерджаник Абгарян, Рубен Ангаладян, Жозеф Аветисян, Ашот Саргсян, Николай Геворкян, Аршак Банучян, Аршак Казарян, Хачик Стамболцян, Сейран Матевосян, Арташес Аракелян, Агасар Ованнисян, Самвел Лачикян, Артуш Папоян, Ашот Гарибян, Айк Минасян, Александр Таманян и др.

В марте–мае 1988-го тесно взаимодействовал со ста­рей­шинами армянской интеллигенции — Виктором Амбарцумя­ном, Сильвой Капутикян, Сосом Саркисяном, Саркисом Мура­дяном, Зорием Балаяном, Серо Ханзадяном, Рачиком Симо­ня­ном, Маро Маркарян, Седой Вермишевой, помогая им гото­вить и распространять документы, относящиеся к вопросу о Карабахе и сумгаитским погромам.

В мае 1988-го вошёл в состав республиканского комитета Карабахского движения, остальными членами которого были Вазген Манукян, Бабкен Араркцян, Рафаэл Казарян, Вано Си­радегян, Ашот Манучарян, Амбарцум Галстян, Алексан Акопян, Давид Варданян, Самвел Геворкян и Самсон Казарян. Высту­пал с программными политическими речами на всех массо­вых митингах, организованных комитетом в течение года. Был автором свыше ста листовок, наказов депутатам и об­щест­венных запросов, распространявшихся от имени коми­тета и Армянского общенационального движения.

В сентябре 1988 г. члены «Комитета Карабах», учитывая вероятность своего ареста, для продолжения борьбы в под­полье, создали параллельный тайный комитет, в составе: Ер­джа­ника Абгаряна, Давида Шахназаряна, Аветика Ишханяна, Аршака Садояна, Альберта Багдасаряна, к которым в марте следующего года присоединились также Витя Айвазян, Смбат Акопян и Степан Карагебакян (Маргарян).

10 декабря 1988 г. Тер-Петросян, с четырьмя соратника­ми — Вазгеном Манукяном, Бабкеном Араркцяном, Самвелом Геворкяном и Алексаном Акопяном — был арестован по рас­по­ря­жению находившегося в Армении Михаила Горбачева пе­чально известным генералом Макашовым. Этому пред­шест­­во­вал арест члена карабахской организации «Крунк» Арка­дия Манучарова. В период с 10 декабря 1988-го до 9 января 1989-го попали под арест остальные члены комитета «Ка­рабах»: Вано Сирадегян, Самсон Казарян, Рафаэл Казарян, Ашот Манучарян, Амбарцум Галстян, Давид Варданян, а так­­же основатель Карабахского движения Игорь Мурадян и пред­се­датель благотворительного фонда «Милосердие» Хачик Стам­­болцян. 9–10 января всех арестованных вывезли в Моск­ву и содержали в предварительном заключении в тюрь­мах «Матросская тишина» и «Бутырка». По обвинению в на­ру­ше­нии комендантского часа во время объявленного в Ере­ване чрезвычайного положения на месяц попали в заключе­ние около шестисот активистов Карабахского движения, в том числе, из известных лиц, Ерджаник Абгарян, Вазген Сар­кисян, Давид Шахназарян, Аршак Садоян, Альберт Багда­сарян, Шаэн Петросян, Аветик Ишханян, Витя Айвазян и Смбат Акопян.

30 мая 1989 г. после шести месяцев тюрьмы, под дав­лением международной общественности, демократических сил СССР и мощной волны протеста в Армении все заключен­ные вышли на свободу.

В июле 1989-го при содействии французского прави­тельст­ва Л. Тер-Петросян перенёс в Париже серьёзную операцию и четыре месяца находился там на лечении.

В августе 1989 г. Л. Тер-Петросяна в его отсутствие из­бра­ли депутатом Верховного совета Армении.

В декабре 1989-го был избран, сменив Вазгена Манукяна, председателем Армянского общенационального движения и занимал этот пост до середины августа 1990 г.

В январе 1990 г. стал членом президиума Верховного со­вета Армении.

В мае 1990-го повторно был избран депутатом Верхов­но­го совета.

4 августа 1990 г. после четырёх туров голосования соот­но­шением голосов 140–76 был избран председателем Вер­хов­­ного совета, победив кандидата компартии Владимира Мовсисяна.

16 октября 1991 г. подавляющим большинством голосов (83,4 %) был избран президентом Республики Армения.

1991–1995 гг. вместе с Бабкеном Араркцяном возглавлял Конституционную комиссию Верховного совета; выработан­ный ею проект Конституции, получив одобрение Верховного совета, 5 июля 1995 г. был принят путём всенародного ре­фе­рендума.

22 сентября 1996 г. по итогам спорных, однако признан­ных миссией международных наблюдателей законными пре­зи­дентских выборов, 51,75 процентами голосов был пере­избран на пост президента Республики Армения.

3 декабря 1996 г. на лиссабонском саммите ОБСЕ нало­жил вето на резолюцию, предопределявшую статус Нагор­но­го Карабаха.

3 февраля 1998 г. в силу принципиальных разногласий с премьер-министром РА Робертом Кочаряном, министром обо­роны Вазгеном Саркисяном и министром национальной без­опасности и внутренних дел Сержем Саркисяном и во избе­жа­ние внутриполитических потрясений в стране подал в от­став­ку с поста президента РА. Вместе с ним, по тем же при­чинам, от своих должностей добровольно отказались также и многие руководители и ответственные работники республи­ки: председатель Национального Собрания Бабкен Араркцян, вице-спикеры Ара Саакян и Карапет Рубинян, председатели постоянных парламентских комиссий Самвел Геворкян, Ви­ген Хачатрян и Тер-Иусик Лазарян, министр иностранных дел Александр Арзуманян, министр территориального управле­ния Галуст Гамазян, мэр Еревана Вано Сирадегян, предсе­да­тель Центрального банка Баграт Асатрян, губернатор Арма­вира Седрак Ованнисян, директор фонда “Айастан” Манушак Петросян, посол РА во Франции Ваан Папазян, советники президента республики Ваагн Хачатрян, Никол Шахгалдян, Карен Шагинян, руководитель аппарата президента Аветис Авакян, пресс-секретарь Левон Зурабян, начальник отдела кад­ров Жозеф Аветисян, руководитель аппарата Националь Собрания Ашот Антинян, главный редактор официальной га­зе­ты “Республика Армения” Армен Ханбабян, высокопостав­ленные работники Ереванской мэрии Самсон Казарян и Вардан Арутюнян.

В 1998–2007 гг. занимался научной работой, опублико­вал несколько объёмистых книг, среди них двухтомник «Крес­тоносцы и армяне».

Осенью 2007 г. ряд общественных организаций и полити­чес­ких сил выдвинул Л. Тер-Петросяна кандидатом в пре­зиденты РА.

На состоявшихся 19 февраля 2008 г. выборах получил по официальным данным 21,53%, тогда как его основной со­перник Серж Саркисян — 52,82% голосов. Однако по данным посольства США в Армении в действительности Тер-Петро­сян набрал 30–35% голосов; таким образом, следовало наз­начить второй тур выборов, в результате которого, согласно тому же источнику, Тер-Петросян одержал бы уверенную по­беду (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008).

На рассвете 1 марта 2008 г. после насильственного раз­гона властями всенародного мирного протеста, продолжав­ше­гося десять дней, непрекращающихся митингов и сидячей забастовки Тер-Петросян незаконно подвергся продлив­ше­му­ся примерно месяц фактическому домашнему заключению, что зафиксировано резолюциями международных организаций.

Вечером 1 марта полиция по приказу властей применила огнестрельное оружие против участников демонстрации, сти­хийно возникшей на прилегающей к площади Мясникяна территории, жертвами чего стали десять убитых и несколько десятков раненых. После этого Роберт Кочарян незаконно ввёл в Ереване чрезвычайное положение. Подверглись аресту сотни сторонников Тер-Петросяна, девяносто из них были осуждены на различные сроки тюремного заключения.

В мае–июне 2008 г., вопреки этому разнузданному сведе­нию политических счетов, возглавляемое Тер-Петросяном дви­жение, благодаря влившимся в старые ряды новым силам, полностью восстановилось и постепенно приобрело широкий размах.

1 августа 2008 г. по его инициативе был учреждён союз «Армянский национальный конгресс», включивший в себя 18 политических партий и общественных организаций. Декла­ра­ция об этом была публично подписана в тот же день на состоявшемся перед Матенадараном многолюдном митинге.

В 2008–2011 гг., вследствие инициированных союзом «Ар­мянс­кий национальный конгресс» трехлетних массовых де­монстраций протеста, пикетов и митингов, а также под дав­ле­нием международных организаций все политзаключённые вышли на свободу.

6 мая 2012 г. на выборах в Национальное собрание Тер-Петросян, возглавлявший список союза «Армянский нацио­наль­ный конгресс», был избран депутатом, однако отказался от мандата.

13 апреля 2013 г. избран председателем партии «Армянс­кий национальный конгресс» — правопреемницы Армянско­го общенационального движения.

ВОЕННАЯ ПОДГОТОВКА. В армии не служил. Окончив че­тырёхлетние курсы на военной кафедре Ереванского госу­дарст­вен­ного университета, получил специальность военно­го переводчика. В дальнейшем, после участия в четырёх сбо­рах резерва в Ленинграде, Ереване, Кировакане и Краснодаре, ему было присвоено звание старшего лейтенанта десантных войск.

ИНЫЕ ЗАНЯТИЯ. В юности играл в любительских театрах, руководимых народными артистами Армении Перчем Гевор­кя­ном, Аршавиром Казаряном и заслуженной артисткой Пар­зануш Паронян. В студенческие годы занимался фехтованием и шахматами. В обоих видах спорта выполнил нормы первого разряда. Входил в сборную команду ЕГУ по фехтованию. В последние 15 лет его любимым занятием является са­до­водство.

ГОСУДАРСТВЕННЫЕ НАГРАДЫ. Не удостоен ни одной госу­дарственной награды, не получал ни орденов, ни медалей.

О НЕМ. — Ашот Саргсян, газета «Ерекоян Ереван», 24.08.1989 (на арм. яз.). — Sophie Shihab, «Le Monde», 5.08.1990. — Bernard Cohen, «Le Monde», 6.08.1990. — Валерий Айдинян, Виген Саркисян, еженедельник «Союз», Моск­ва, № 37, сентябрь 1990. — Гагик Мартиросян, «Огонек», № 49, декабрь 1990. — Francis X. Clines, «The New York Times», 13.01.1991. — Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. — Meg Bortin, «International Herald Tri­bu­ne». 25–26.05.1991. — John ThorDahlburg, «Los Angeles Times». 3.09.1991. — Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 44, октябрь 1991. — Daniel Sneider, «The Christian Science Monitor». 24.10.1991. — Лиана Минасян, «Собрание Независимой газеты», № 1 (13), 1992. — Кто есть кто в России и в Ближнем Зарубежье: Справочник, Москва, 1993, с. 639–640. — Виталий Портников, «Независимая газета». 28.01.1994. — Annika Savill, «The Independent», 11.02.1994. — A Tribute to Honor Levon TerPetrossian, Washington, 1995, 35 p. — Вардгес Давтян, На границе мифа и действительности. Ле­вон Тер-Петросян — гражданин и политик, Ереван, 1996, 166 с. (на арм. яз.). — Артур Багдасарян, Опыт портрета Левона Тер-Петросяна, Ереван, 1996, 232 с. (на арм. яз.). — Ежемесячник «Пайкар»: эксклюзивный номер, посвященный Л. Тер-Петросяну, Ереван, № 7–8, 80 с. (на арм. яз.). — Виктор Топоров «Независимая газета», 28.02.1998. — Клавдия Столбова, «Евразия сегодня», Москва, № 9, октябрь 2002. — Краткая Армянская Энциклопедия, т. 4, Ереван, 2003, с. 734–735 (на арм. яз.). — Васильков Я.В., Сорокина М.Ю., Люди и судьбы: Биобиблиографический словарь востоковедов – жертв по­ли­ти­ческого террора в советский период (1917–1991), Санкт-Петербург, 2003. — Энциклопедия Карабахской освободительной войны 1988–1994 гг., Ереван, 2004, с. 630–631 (на арм. яз.). — Ашот Саргсян, в кн.: «Левон Тер-Петросян, Избранное», Ереван, 2006, с. 665–709 (на арм. яз.). — Сергей Маркедонов, Politicon.ru, 5.12.2007. — Ашот Саргсян, в кн.: «Левон Тер-Пет­росян, Возвращение», Ереван, 2009, с. 5–15 (на арм. яз.). — Ашот Саргсян, в кн.: «Левон Тер-Петросян, Армяно-турецкие отношения», Ереван, 2009, с. 5–11 (на арм. яз.). — Давид Петросян, «Ноев Ковчег», Москва, № 2–3, фев­раль 2015. — Ашот Саргсян, Аветис Авакян, 70-летний юбилей Левона Тер-Петросяна, «Историко-филологический журнал», Ереван, 2015, № 1, с. 246–283 (на арм. яз.). — Левон Тер-Петросян в Российской прессе, составитель Давид Петросян, 2015 (в печати). — Левон Тер-Петросян — ученый и пре­зидент. Сборник архивных документов, 2015 (на арм. яз., в печати) и т.д.