ՀՀ, Երևան, Կորյունի 19ա
Հեռախոս`
(+374 10) 520974
(+374 10) 520957
Էլ-փոստ`
info@anc.am
Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր Երեւանի քաղապետարան` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Պատճառաբանելով մեկ այլ միջոցառման անցկացումը՝ քաղաքապետարանը արգելել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը: Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13.1.2 կետի, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելումը տվյալ տեղում այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, «որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն պիտի օրենքով սահմանված կարգով իրազեկեր այդ միջոցառման մասին, ինչը չի արել: Այսպիսով արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է:
Խնդիրը, սակայն, միայն իրավական չէ: Հանրահայտ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ նրա վճիռը հաստատող դատարանները ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: Գործող բռնապետական ռեժիմն անզորությունից և սարսափից է, որ դիմում է մանր աֆերիստի մեքենայությունների, ամենաճղճիմ քայլերի. քանդել եւ երկու տարի շարունակ քանդած վիճակում պահել հրապարակը, իսկ բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, Ազատության հրապարակը լցնել զանազան կարուսելներով, ըստ էության թաքնվել մանուկների կենդանի վահանի հետեւում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանը անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում:
Ռեժիմի սարսափը հասկանալի է: Ազատության հրապարկը կոչվել է այդպես այն պահից, երբ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը: Այն կոչվեց այդպես, որովհետեւ այնտեղ է ծնվել մեր ժողովրդի ազատությունը, ինքնիշխան ժողովրդի եւ իր երկրի տեր քաղաքացու զգացողությունը: 1988-1990 համաժողովրդական ցույցերը Ազատության հրապարակում վճռորոշ դեր խաղացին ժողովրդավարության հաղթանակի համար, իսկ հետագայում Ազատության հրապարակը ավանդաբար ու անարգել ծառայել է քաղաքական ակտիվության եւ ցույցերի տեղի: Արգելելով ցույցերը Ազատության հրապարակում, իշխանություններն իրականում ցանկանում են մեր հասարակության գիտակցության մեջ արմատավորել, որ 1988-1990 թավշյա ժողովրդավարական հեղափոխության նվաճումներն այլեւս չեն գործում: Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափելով, խախտելով Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան՝ իշխանությունները դրանով նաեւ ընդունում են, որ չեն տիրապետում իրավիճակին, եւ, հակառակ իրենց հենց պնդումների, ներքաղաքական ճգնաժամը համարում են չհաղթահարված:
Հայ Ազգային Կոնգրեսին այլ բան չի մնում, քան սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը: Այդ գործընթացի արդյունավետությունը ապահովելու, միեւնույն ժամանակ քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով մենք տրամադրում ենք խուճապահար այս իշխանություններին հնարավորություն` բանական ժամկետներում հարցը կարգավորելու Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների պահանջների շրջանակում: Այդ ընթացքում Հայ Ազգային Կոնգրես - միացյալ ընդդիմությունը կիրականացնի հետեւյալ գործողությունները.
1. Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ։
2. Ամենօրյա ռեժիմով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկման հայտեր կներկայացվեն Երեւանի քաղաքապետարան։
3. Արգելման ապօրինի որոշումները կվիճարկվեն բոլոր դատական ատյաններում՝ ընդհուպ մինչեւ Եւրոպական դատարան։ Դրանք կներկայացվեն նաեւ Եւրոպայի Խորհրդին, միջազգային այլ ժողովրդավարական ինստիտւտների եւ իրավապաշտպան կազմակերպությունների։
Բանական ժամկետներում Ազատության հրապարակում ազատ հանրահավաքներ անցկացնելու ժողովրդի սահմանադրական իրավունքը չհարգելու դեպքում միացյալ ընդդիմությունն իրեն իրավունք կվերապահի հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունեն իշխանությունները:
04 Սեպտեմբեր 2010
| 2010-09-02 | Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր
Հիմնադրույթներ ՆԱԽԱԳԻԾ
Հայ Ազգային Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա. |
| 2010-08-31 | 2010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ծանուցման մասին Այսօր՝ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս/թ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։ Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որևէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ։ |
| 2010-08-31 | ՀԱԿ երիտասարդական թեւի այցելությունների մասին Օգոստոսի 28-ին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թեւի մի խումբ անդամներ այցելել են Մարալիկի եւ Գյումրի Կոնգրեսի կառույցներ եւ հանդիպումներ ունեցել տեղի երիտասարդների հետ, քննարկել Կոնգրեսի` սեպտեմբերի 17-ին նախատեսվող հանրահավաքին մասնակցության եւ անելիքների հետ կապված հարցեր: Այս հանդիպումները նպատակ ունեն նաեւ սերտացնել Կոնգրեսի երիտասարադ համակիրների միջեւ կապերը եւ նրանց ավելի ակտիվորեն ներգրավել Կոնգրեսի աշխատանքներին եւ միջոցառումներին: Հանդիպումները հետայսու կկրեն պարբերական բնույթ:
|
| 2010-08-25 | Լեւոն Զուրաբյանի պատասխանը «Ազատություն» ռ/կ-ի հարցին
Պատասխան. Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի մասին 1995 թ. պայմանագրում փոփոխությունների ստորագրումը եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 ռազմական համակարգերի տրամադրումը արձանագրում է նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումը տարածաշրջանում: |
| 2010-08-25 | ՀԱԿ Քաղխորհրդի 2010 թ. օգոստոսի 25-ի նիստի մասին Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաև սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: |
| 2010-08-03 | Հանդիպում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի
Հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: |
| 2010-08-03 | ՀԱԿ հայտարարություն բանակում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին
Հասկանալի պատճառներով Հայ Ազգային Կոնգրեսն իր հայտարարություններում ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց: Սակայն վերջին շրջանում մի քանի իրադարձություններ, մասնավորապես` դիվերսիոն հարձակումը հայկական դիրքերի վրա, ինչի հետեւանքով զոհվեցին չորս զինվորական, հուլիսի 28-ի սահմռկեցուցիչ միջադեպը, որին զոհ գնացին վեց զինվորական, զինված ուժերից պարբերաբար ստացվող լուրերը մարդկային կորուստների ու խեղումների մասին, հասարակական լայն հնչեղություն են ստացել: |
| 2010-07-29 | Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհրդի նիստի վերաբերյալ Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: |
| 2010-07-20 | Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ. Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,
Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։ |
| 2010-07-03 | ԵԽԽՎ-ին ուղարկված հայտարարություն
|
| 2010-07-01 | Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթներ Ն Ա Խ Ա Գ Ի Ծ ՆԱԽԱԲԱՆ
Ներկայումս արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճա կից: |
| 2010-06-30 | ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում
Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը: |
| 2010-06-29 | ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ
|
| 2010-06-21 | ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ
|
| 2010-06-21 | Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: |
| 2010-06-16 | Հանդիպում Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ: |
| 2010-06-14 | Մամուլի ասուլիս Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը: |
| 2010-06-09 | ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: |
| 2010-06-05 | Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-06-04 | ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն
|
| 2010-06-04 | Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները. |
| 2010-06-02 | Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին
|
| 2010-06-02 | Շարունակում են խոչընդոտել
|