ՀԱՅ | ENG | RSS
ANC





Ապրիլի 6, 2010 թ.

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երեւանում։

Զոյա Թադեւոսյան

Զոյա Թադեւոսյանի հարցազրույցը

Պայքար, պայքար մինչև վերջ:

ՀՀ, Երևան, Կորյունի 19ա

Հեռախոս`
(+374 10) 520974, (+374 10) 520957

Հայ ազգային կոնգրեսի Ցանց

"Ջահել Ազատության երգը" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Մենք ժպտում ենք" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Երգ հոգեխանգարմունքի" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Իթան Գոլդրիչի հետ

Ս.թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ։ Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցերը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորության ու կոռուպցիայի պատճառների եւ դրա հաղթահարման հարցերի շուրջ։

Հանդիպմանը մանսակցեցին Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը։

 

01 Դեկտեմբեր 2009


Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։

Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով.

(Կարդալ հայտարարությունն ամբողջությամբ)

2010-03-09. Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)Վերաքննիչ դատարանում ավարտվեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց։ Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը։ Դատարանը հերթական անգամ կատարեց անձամբ Սերժիկ Սարգսյանի պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։

Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։ >>>

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իմ արտահայտած առանձին ձևակերպումները թյուրըմբռնումների տեղիք են տվել, իսկ որոշ լրատվամիջոցներում ներկայացվել են խեղաթյուրված մեկնաբանությամբ։ Խոսքը վերաբերում է արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը։

Մարտի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը, կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները։

մեգաֆոնՀայ Ազգային Կոնգրեսի ոչ զանգվածային միջոցառումների, մասնավորապես հանրահավաքների մասին իրազեկումների ժամանակ ոստիկանությունը երկու տարի շարունակ ապօրինաբար բռնագրավում է Կոնգրեսին պատկանող բարձրախոս տեխնիկան (մեգաֆոնները), որոնք հետագայում հրաժարվում է վերադարձնել։ Պետության եւ կոչումով օրենքի պահապանի համար խայտառակ ու անպատվաբար այսօրինակ կողոպուտով կամ մանր գողությամբ փորձ է արվում նվազեցնել միջոցառումների հնչեղությունը եւ հանրահավաքների իրազեկման արդյունավետությունը։

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

Ապրիլի 1-ից գազի գների աննախադեպ ու անհիմն բարձրացումը բնակչությանը դնում է անելանելի վիճակի մեջ։ Ակնհայտ է, որ այս էներգակրի թանկացումը իր հետ բերելու է նաեւ տասնյակ այլ ծառայությունների ու ապրանքների գների բարձրացման։ Դա կարող է վերջին կաթիլը լինել բնակչությանը մատնելու վերջնական սնանկացման, իսկ Հայաստանի տնտեսական անումը վերածել անկասելի փլուզման։ Հենվելով առկա իրողությունների եւ մասնագիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. 

Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։

Հայ Ազգային Կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքին ամեն կերպ խոչընդոտելու նպատակով վարչախումբը կրկին գործի դրեց իր վարչական ու կրիմինալ ռեսուրսների ողջ զինանոցը։ Մի ամբողջ շաբաթ հանրահավաքի պոտենցյալ մասնակիցները սպառնալիքներով զգուշացվում էին՝ չմասնակցել հանրահավաքին։ Այսօր հանվել են մարզերից Երեւան եկող բոլոր երթուղիները, ճանապարհներին դրվել են ոստիկանական բազմաթիվ պոստեր, որոնք կանգնեցնում եւ տարբեր պատճառաբանություններով խուզարկում են ըստ էության բոլոր ավտոմեքենաները։ Արգելվել է աշխատել անհատ փոխադրողներին։ Ոստիկանները ավազակային հարձակմամբ հանրահավաքի մասին իրազեկող խմբերից խլել են բարձրախոս տեխնիկան։

Հայ ազգային կոնգրես. «100 քայլ»

Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր

(նախագիծ)

«100 քայլ»Հայ ազգային կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացնում սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Ներկա համակարգի էությունը մի քանի օլիգարխների եւ նրանց մերձավոր ընտանիքների ձեռքում երկրի տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումն է, պետական իշխանության լծակների օգտագործումը այդ խմբի գերշահույթների ապահովման համար: Ապօրինի հարկային եւ մաքսային արտոնությունները, մենաշնորհները, դրամի արհեստական արժեւորմամբ ներմուծողների գերշահույթների սպասարկումը, սեփականության իրավունքի ոտնահարումը հանգեցրել են արտադրության եւ արտահանման աղետալի կրճատման, ազատ մրցակցության վերացման, չհիմնավորված թանկացումների, գործարար ակտիվության եւ տնտեսության ընդհանուր անկման՝ առաջացնելով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի օրեցօր վատթարացում: Մանր եւ միջին բիզնեսի վրա հիմնական հարկային բեռի փոխադրումը եւ պետական մարմինների կամայականությունները խեղդում են մասնավոր նախաձեռնության վրա հիմնված ձեռներեցությունը, ճնշում ժողովրդի ստեղծագործական էներգիան եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ, առաջացնում արտագաղթ եւ աղքատություն:

Ստեղծված իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են արմատական վերափոխումներ: Միայն զանգվածային համաժողովրդական շարժումը, որը կապված չէ այդ համակարգից օգտվող օլիգարխների հետ որեւէ կախվածություններով կամ պարտավորություններով, ի վիճակի է, հանուն ժողովրդի եւ պետության զարգացման, դուրս գալ գործող համակարգի շահերի դեմ եւ անհրաժեշտ հետեւողականությամբ իրականացնել այդպիսի համակարգային փոփոխություններ: Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է ժողովրդի դատին հանձնել գործողությունների այնպիսի ծրագիր, որը ցույց կտա, որ Կոնգրեսը չի սահմանափակվում նման վերափոխումների անցկացման համար քաղաքական կամքի մասին հավաստիացումներով միայն, այլ նաեւ շատ կոնկրետ լուծումներ եւ մեխանիզմներ ունի այդ նպատակների իրագործման համար: (Կարդալ առաջին մասն ամբողջությամբ)

(Սկիզբը կարդալ այստեղ)

51. Ավանդների ապահովագրման ընդլայնում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60 տոկոսը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։

52. ԿԲ-ից բանկային վերահսկողության գործառույթների զգալի մասի դուրս բերում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից։ Բանկային վերահսկողությունը մեծ մասով պետք է տրվի այս հիմնադրամին՝ ԿԲ-ին հիմնականում թողնելով կարգավորումը։

53. Բանկային ակտիվների աճի խրախուսում. Թվարկված խնդիրների լուծմամբ 2012թ. առևտրական բանկերի ընդհանուր ակտիվները կարող են կազմել ոչ պակաս, քան 12 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 70տոկոսը։ Պետությունը քայլեր պետք է իրականացնի առևտրային բանկերի վարկային ռեսուրսները համալրելու ուղղությամբ։

54. Ֆինանսական շուկայի համալիր զարգացում. Իրական քայլեր պետք է ձեռնարկվեն դեռևս 1992թ. մայիսին հռչակած՝ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական շուկա դարձնելու ծրագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։ Պետք է զարկ տալ ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեությանը։ (Կարդալ 2-րդ մասն ամբողջությամբ)

Ոստիկանությունը հերթական անգամ գերազանցել է իր լիազորությունները եւ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների՝ փետրվարի 19-ի հերթական ուրբաթօրյա երթի նկատմամբ դիմել ապօրինի գործողությունների։ Երթն ուղեկցելու ու նրա անվտանգությունն ապահովելու փոխարեն, հատուկ ջոկատայինները ցուցարարներին ապօրինի պահանջներ են ներկայացրել, դիմել սադրանքների։

Լեւոն Տեր-ՊետրոսյանՓետրվարի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները։ Հատուկ անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վիճակին։

Սարիբեկ ՍուքիասյանՎարչախումբը շարունակում է ապավինել իր գոյատեւման միակ միջոցին՝ քաղաքական հալածանքներին, որոնց թիրախն են սովորական մարդկանցից սկսած, մինչեւ քաղաքական ու տնտեսական գործիչները։ Սկսած այն պահից, երբ Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանության օգտին հրապարակավ հանդես եկավ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը եւ Սուքիասյանների ընտանիքը, նրանք եւս դարձան վարչախմբի ապօրինությունների առաջին թիրախներից մեկը։ Նրանցից ապօրինաբար խլվել է «Բջնի» հանքային ջրերի գործարանը, զանազան խոչընդոտներով առավելագույնս նեղացվել է նրանց բիզնես գործունեության շրջանակը, պատճառվել են հսկայական նյութական ու բարոյական կորուստներ։

picresize.php.jpgԻնչպես հայտնի է, ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրության արդյունքները պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքարկվել է Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշել է սույն հայցի քննարկումը նշանակել մարտի 5-ին։ Դրանով նա կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ կետը, որը մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով բողոքների քննության համար սահմանում է առավելագույնը 30-օրյա ժամկետ։ Վկայակոչված նորմը իմպերատիվ բնույթ ունի եւ բացառում է որեւէ այլ մեկնաբանություն։ Հաջորդ՝ 19-րդ կետը, որը հնարավորություն է տալիս այդ գործերի քննությունը հետաձգել մինչեւ 50-րդ օրը, հղում կատարելով նախորդ՝ 18-րդ կետին՝ հստակ արձանագրում է, որ դա կարելի է միմիայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ծանրաբեռնված է նույնաբնույթ բողոքներով, ինչը հնարավոր է միայն համապետական կամ մի քանի ընտրատարծաքներում միաժամանակ կայացած ընտրությունների պարագայում, երբ բողոքները կարող են լինել մի շարք ընտրատարածքներից։ Մեկ ընտրատարածքում կատարված ընտրության ժամանակ, բնականաբար, դա բացառվում է։

Կեղծված ընտրություներով եւ մարտի 1-ի սպանդով ապօրինաբար տիրանալով իշխանությանը, ներկա վարչախումբը միջազգային հարաբերությունների ասպարեզում ինքն իրեն ի սկզբանե դրեց այնպիսի խոցելի վիճակի մեջ, որն առաջացրեց Ղարաբաղյան հարցում աննախադեպ միջազգային ճնշումներ։ Նման իրավիճակում Սարգսյանի վարչախումբը հանդես եկավ ճգնաժամը կարգավորելու մի ծրագրով` այսպես կոչված "նախաձեռնողական" արտաքին քաղաքականության շրջանակներում։

Փետրվարի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ։

Հայ Ազգային Կոնգրեսն իր վրդովմունքն է հայտնում այն առիթով, որ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին հնարավորություն չի տրվում մասնակցելու իր հոր հուղարկավորությանը։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդունված կարգ է, որ նման դեպքերում կալանավորին անհրաժեշտ չափով արձակուրդ է ձեւակերպվում։ Արդեն ավելի քան երկու օր է, ինչ ձգձգվում են անհրաժեշտ ձեւակերպումները՝ առանց լուրջ պատճառաբանության, չնայած այս դեպքում որեւէ լուրջ պատճառաբանություն չի էլ կարող լինել։

MkrtichSapeyan.jpgՀայ Ազգային Կոնգրեսն իր ուրախությունն է հայտնում քաղբանտարկյալներից եւ մեկի՝ Մկրտիչ Սափեյանի ազատման առիթով, շնորհավորում նրա հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Միաժամանակ այս առիթով մենք արձանագրում ենք հետեւյալը։ Մկրտիչ Սափեյանն իր չգործած հանցանքի համար, բացարձակապես շինծու մեղադրանքով, կրեց դատավճռով սահմանված իր պատիժն ամբողջությամբ՝ մինչեւ վերջին ժամը։ Վարչախումբը անհնար համարեց հաշվի առնել ո՛չ նրա ազատամարտիկ լինելը, ստացած պարգեւները, պատերազմում առողջությունը կորցնելու եւ որեւէ այլ հանգամանք՝ նրան ավելու շուտ ազատելու համար։ Դրան հակառակ՝ «Առագաստ» սրճարանում 100-ից ավելի մարդկանց ներկայությամբ ու աչքի առաջ ծանրագույն հանցաաք գործած՝ բացառիկ դաժանությամբ անմեղ մարդ սպանած իրական հանցագործը ոչ միայն մեղադրյալի աթոռին չնստեց՝ արհամարհելով դատարանը, այլեւ նույն դատարանի որոշմամբ ստացավ ընդամենը երկու տարվա պայմանական պատիժ՝ մնալով ազատության մեջ։

Banak.jpgԱյսօր՝ հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության բանակի ծննդյան 18-րդ տարեդարձը, ինչի առթիվ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլոր զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայակազմին, գեներալներին, ողջ հայ ժողովրդին։ Սրտանց շնորհավորում ենք նաեւ Հայաստանի բանակի կայացման եւ հաղթանակների գործում անուրանալի նպաստ բերած մեր քաղբանտարկյալ ընկերներին։

Անկախ պետականության կարեւորագույն հենասյուներից մեկը ծնունդ առավ ամենադժվարին պայմաններում, երբ երկիրը ներքաշված էր փաստական պատերազմի մեջ։ Նրա բաղադրիչները դարձան զորակոչի ենթակա երիտասարդները, գործող երկրապահ կամավորական ջոկատները, ինչպես նաեւ Խորհրդային Միության տարբեր ծայրերից Հայաստան վերադարձած մեծաթիվ հայազգի սպաները։ Բանակը, առաջին իսկ օրից դարձավ նորանկախ Հայաստանի իշխանության եւ ողջ ժողովրդի փայփայանքի առարկան, ինչը վճռական նշանակություն ունեցավ նրա առջեւ դրված բարդագույն խնդիրները պատվով կատարման համար։

Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրվեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները. 

- Օրենքի համապատասխան նորմի կոպիտ խախտմամբ ընտրության օրը դեկտեմբերի 26-ի փոխարեն նշանակվեց հունվարի 10-ին՝ հատուկ նկատի ունենալով դրան նախորդող 10-12 օրերի տոնական լինելը եւ այդ օրերին մամուլի բացակայությունը։
- Ընդդիմության գրանցված թեկնածու Նիկոլ Փաշինյանը ամբողջ ընթացքում ապօրինաբար պահվեց կալանքի տակ, ինչով նա զրկվեց անձամբ սեփական քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից։
- Ամբողջ ընթացքում բնակչությունը պահվեց տեղեկատվական շրջափակման մեջ. հեռուստաալիքները ոչ միայն հրաժարվեցին ընդունել ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի հետ կապված որեւէ տեղեկատվություն հաղորդել, այլեւ ոչինչ չասացին կայանալիք ընտրության մասին ընդհանրապես։
- Ավազակային հարձակումներ կազմակերպվեցին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական քարոզչական նյութեր տարածող վստահված անձանց վրա։
- Ընտրական հանձնաժողովների անդամները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու փոխարեն, բացահայտ զբաղվել են իշխանական թեկնածուի համար ձայներ հայթայթելու գործով։