ՀԱՅ | ENG | RSS
ANC





100 քայլ

Զոյա Թադեւոսյան

Զոյա Թադեւոսյանի հարցազրույցը

Պայքար, պայքար մինչև վերջ:

ՀՀ, Երևան, Կորյունի 19ա

Հեռախոս`
(+374 10) 520974

(+374 10) 520957

Էլ-փոստ`

info@anc.am

 

Հայ ազգային կոնգրեսի Ցանց

"Ջահել Ազատության երգը" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Մենք ժպտում ենք" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Երգ հոգեխանգարմունքի" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհուրդի նիստի վերաբերյալ

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում որոշվել է Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով:

Նիստում հավանության է արժանացել նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

29 Հուլիս 2010


2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-07-03ԵԽԽՎ-ին ուղարկված հայտարարություն

Ուղիղ մեկ տարի առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի` Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների և իրականության միջև գոյություն ունեցող հսկայական ճեղքը։ Բանաձեւը նաև նշում էր մի շարք միջոցառումներ և բարեփոխումներ, որոնք Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար։ Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008 թվականի փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից և ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո։ Հայ Ազգային Կոնգրեսը ժամանակին վերապահումներ արտահայտեց այդ որոշման կապակցությամբ, համարելով, որ Հայաստանում չի արձանագրվել բավարար առաջընթաց` նման որոշումն կայացնելու համար և որ ավելի կարևոր է, Կոնգրեսը հիմնավոր մտավախություն ուներ, որ նման որոշումը մի կողմից կնվազեցներ Հայաստանի խնդիրերի կարևորությունը ԵԽԽՎ-ի առաջնահերթությունների ցանկում, իսկ մյուս կողմից կքաջալերեր Հայաստանի իշխանություններին` արհամարհելու վերոնշյալ բանաձեւում տեղ գտած պահանջները։

2010-07-01Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթներ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՆԱԽԱԲԱՆ

Վերլուծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկա վիճակը և արձանագրելով այս բնագավառում անհետաձգելի ու արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հանրային քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում առողջության պահպանման քաղաքականության վերափոխումների վերաբերյալ հիմնադրույթները:

Ներկայումս արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճա կից:

2010-06-30ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում

LTP.jpgՀունիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը:

2010-06-29ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ

Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում:

2010-06-21ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ

Հունիսի լույս 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը Մարտակերտի ուղղությամբ մտել է ղարաբաղյան պաշտպանական դիրքեր, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել է չորս զինծառայող, եւս չորսը՝ վիրավորվել։ Հարձակվողները տվել են մեկ զոհ։ Իսկ հունիսի 20-ին, դարձյալ ըստ պաշտոնական հաղորդագրության, հրադադարի ռեժիմը ողջ սահմանի երկայնքով խախտվել է 284 անգամ։

2010-06-21Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

2010-06-16Հանդիպում

Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ:

2010-06-14Մամուլի ասուլիս

Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը:

2010-06-09ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն

Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2010-06-05Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն

Ս.թ. մայիսի 28-ից ի վեր ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքացիների մուտքը նորաբաց Ազատության հրապարակ՝ ոչ միայն անհատական կամ խմբային քաղաքացիական ու քաղաքական ակցիաներ անցկացնելու, այլեւ զբոսնելու համար։ Նրանք իրենց գործողությունների համար որեւէ օրինական հիմք չեն վկայակոչել։

2010-06-04ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն

arrest.jpgՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակեց Անի եւ Սարգիս Գեւորգյաններին, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ 

2010-06-04Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ

ԱԺԱզգային ժողովի օրակարգում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

2010-06-02Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին

Վերջին օրերին անհատ քաղաքացիներ բողոքի քաղաքացիական ակցաներ են փորձում կազմակերպել նորաբաց Ազատության հրապարակում, ինչը ապօրինաբար խոչընդոտվում է ոստիկանության կողմից։ Մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվում, նրանց ապօրինաբար տանում են ոստականական բաժանմունք։ Մայիսի 31-ին ոստիկանական բաժանմունք տարված 17 քաղաքացիներից 3-ին, այդ թվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել են շինծու մեղադրանքներով, ինչպես միշտ՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա։

2010-06-02Շարունակում են խոչընդոտել

a1plus«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխություններով Հայաստանի իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` թվայնացման գործնթացը ծառայեցնել ՝ խոչընդոտելու անկախ որեւէ հեռուստատեսության մուտքը եթեր, մասնավորապես՝ արգելելու 2002 թ. ապօրինաբար փակված "Ա1+" վերաբացումը:

2010-05-20Հայտարարություն ՄԻՄՖ-ի 2010 թ. մայիսի 19-ի հայտարարության վերաբերյալ

FIDHՍ/թ մայիսի 19-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի քննարկման առիթով։ ՄԻՄՖ-ը միացել է մի շարք արձանագրումների ու գնահատականների, մասնավորապես՝ Մարտի 1-2-ին իշխանությունների կազմակերպած՝ սպանություններով ուղեկցված բռնարարքներին ու առ այսօր դրանց պատշաճ քննության բացակայությանը, արդարադատության համակարգի անկախության բացակայությանը, խոսքի եւ մամուլի, հավաքների ազատության դեմ հարուցված խոչընդոտներին ու սահմանափակումներին, անկախ հեռուստաընկերությունների ապօրինի եթերեզրկմանը, լրագրողների եւ այլոց նկատմամբ բռնություններին, իրավապաշտպանների ոչ նորմալ աշխատանքային պայմաններին, ընդհուպ մինչեւ գենդերային խտրականության խնդիրներին։

Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։

2010-05-20Զեկույց. Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններին (մաս 1)

ՀՀ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացության մեջ լիովին անտեսել է մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության հարցը։ Այն դեպքում, երբ հասարակական-քաղաքական քննարկումներում ու գնահատականներում բանակի ներգրավումն արտակարգ դրության ընթացքում լուրջ վեճերի, տարատեսակ, ծայրահեղ հակադիր մեկնաբանությունների տեղիք է տվել, ու մինչ օրս էլ այս խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև միջազգային մարմիններ ու ատյաններ տեղափոխվելու միտումներ են դրսևորում։

Հարցը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ Փաստահավաք խումբը, լուծարումից հետո, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին քննարկվող խնդրին առնչվող հարուստ փաստական նյութ էր փոխանցել, ինչը ոչ միայն չի ուսումնասիրվել, չի լրացվել ու չի համադրվել ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ եղած այլ ապացույցների ու փաստերի հետ, այլև, կարծես միտումնավոր, անտեսվել ու լռության է մատնվել։

Քաղաքական գործընթացներում բանակի ներգրավման կարևորագույն խնդրին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անտարբեր ու անհասկանալի վերաբերմունքը գնահատելով որպես մարտի 1-2-ի իրադարձությունների իրական հանգամանքներն ու դրանցում պետական մարմինների և առանձին պաշտոնատար անձանց ունեցած դերն ու մասնակցությունը թաքցնելու, կոծկելու փորձ` նախկին Փաստահավաք խմբի անդամներս (Ա.Քոչարյան, Ս.Սաֆարյան), առաջնորդվելով 2009թ. Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» թիվ 1677 բանաձևի 8.1 կետով, անհրաժեշտ համարեցինք հանրությանը ներկայացնել հետընտրական իրադարձություններին բանակի մասնակցության վերաբերյալ մեր տրամադրության տակ ունեցած փաստերը, տվյալները, ՊՆ ղեկավարության հետ ունեցած գրագրության արդյունքները` դրանցից բխող նվազագույն եզրակացություններով։

2010-05-20Զեկույց. Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններին (մաս 2)

Մեր ուսումնասիրություններին աջակցած զինվորական մասնագետները պնդում են, որ հակառակորդի հետ շփման գծում իրավիճակը սրվելու դեպքում պաշտպանության նախարարության ու զինված ուժերի գլխավոր շտաբի գործողություններն ու հրամանները միանշանակ պետք է միտված լինեին մարտական հերթապահություն կրող զորամասերի ու սահմանային պաշտպանական շրջանների ուժեղացմանն ու ամրացմանը թե’ զինտեխնիկայով ու անձնակազմով, թե’ զինվորական կառավարման կենտրոնական ապարատից՝ ՊՆ-ից ու ԳՇ-ից սահմանային զորամասեր բարձրաստիճան զինվորականներ գործուղելով։ Ընդ որում, ըստ նրանց պնդումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման կերպ է վարվել անցած 15 տարիներին` սահմանային իրավիճակի յուրաքանչյուր  լարման դեպքում։ Մինչդեռ 23.02.2008թ. ՊՆ 0038 հրամանի տրամաբանությունը լիովին հակառակն է՝ Երևան են բերվում զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա և սահմանային զորամիավորումներից ժամանակավորապես կազմավորված հատուկ խմբեր ու ստորաբաժանումներ, ինչը ոչ մի պարագայում չէր կարող պայմանավորված լինել ու բացատրվել հակառակորդի հետ շփման գծում իրավիճակի լարմամբ։
Վերը շարադրվածից 23.02.2008թ. ՊՆ 0038 հրամանի քաղաքական ենթատեքստը առավել քան ակնհայտ է, եթե հավելենք, որ փետրվարի 23-ին, արդեն 3 օր շարունակ, Երևանի Ազատության հրապարակում ընտրության արդյունքները վիճարկող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների խաղաղ հանրահավաքներ էին ընթանում։ Քաղաքական ընդդիմության հիմնական պահանջը նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների վերահաշվարկն էր։

2010-05-15Լևոն Տեր-Պետրոսյանի մասնավոր այցը ԱՄՆ

Մայիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկշաբաթյա մասնավոր այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

2010-05-14Հայտարարություն Եվրոմիության կողմից ուշացված հայտարարության վերաբերյալ

EUԻնչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը /"Տրոյկա"-ն/ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին ` պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը:

2010-05-06Հայտարարություն օտարալեզու դպրոցների վերաբերյալ նախաձեռնության մասին

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել եւ ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը։

Մայրենի լեզվի հիման վրա հանրակրթության ապահովումը մարդու ազգային ինքնության ձեւավորման, դրանով իսկ՝ ազգի ընդհանրական ինքնության պահպանման ու խորացման, վերջին հաշվով՝ ազգային անկախ պետականության կայացման ու հարատեւման գրավականն է։ Մայրենի լեզվով հանրակրթությունն է, որ առավելագույնս ապահովում է համամարդկային արժեքների եւ համաշխարհային մշակույթի համընդհանուր մատչելիությունն ու տարածումը ամբողջ ժողովրդի մեջ՝ այն դարձնելով ազգայինը սնուցող կարեւոր մի աղբյուր։ Որպես ինքնապահպանման թիվ մեկ քաղաքական խնդիր, դա գիտակցվել է տասնյակ դարեր առաջ. ժամանակին ա՛յդ գիտակցումն է եղել հայոց գրերի արաման, հայկական դպրոցի ու դպրության ստեղծման միակ խթանիչը։

2010-05-03Գործողությունների օրակարգ. մայիսի 4-9, 2010 թ.

Մայիսի 4-ին

ժ. 9.30-ին - Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայցի քննություն - Կենտրոն Նորք Մարաշ առաջին ատյանի դատարան (Ռոսսիա կինոթատրոնի մոտ)

Մայիսի 8-ին

Շուշիի հաղթանակի օր
ժ. 13.00-ին - Այցելություն Եռաբլուր - հարգանքի տուրք զոհված ազատամարտիկների հիշատակին

Մայիսի 9-ին

ժամը 13.00-ին - Այցելություն Հաղթանակի զբոսայգի - հարգանքի տուրք Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին

2010-04-27Հայտարարություն հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի քաղաքականության մասին

Ս.  Սարգսյան, Ն. ՍարկոզիՀայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան (հուսախաբությունը) այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետեւյալն են.

1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

>> Կարդալ ամբողջությամբ >>

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։