
Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջև ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար:
Միաժամանակ, կարևորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է ներկայացնում էկոլոգիական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակական քննարկումների արդյունքում կարող է լրամշակվել և դրվել Կոնգրեսի ծրագրային քաղաքականության հիմքում:
Ստեղծված իրավիճակում էկոլոգիական հիմնախնդիրները առաջացրել են հրատապ և հիմնովին փոփոխությունների անհրաժեշտություն: Այսօր Հայաստանում շահագործվում են հանրային սեփականություն համարվող հարյուրավոր հանքավայրեր, որոնցից ստացվող գերշահույթները, սակայն, մտնում են իշխանության բուրգի գագաթին կանգնած մի քանի ավազակապետերի գրպանը: Ունենալով խոպանչու հոգեբանություն` վարչախումբը ուղղակիորեն հարձակվել է հանրությանը պատկանող բոլոր բնական պաշարների վրա` հաջորդ սերունդներին թողնելով միայն աղտոտված, ապրելու համար ոչ պիտանի շրջակա միջավայր: Հանքավայրերին հարակից տարածքներում բնակչության օրգանիզմը թունավորված է ծանր մետաղներով ինչի հետևանքով մարդիկ կորցնում են իրենց առողջությունը` դրա դիմաց չստանալով արդարացի փոխհատուցում: Անոմալ ծնունդները դարձել են սովորական երևույթ, վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը:
Երկրի տնտեսությանը պատճառվող վնասի չափով հատկապես անթույլատրելի է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Հանքավայրի շահագործման հետևանքով ամբողջովին ոչնչացվելու է Թեղուտի անկրկնելի էկոհամակարգը` պետության տնտեսական հաշվեկշռից հանելով զարգացման հսկայական պոտենցիալ ունեցող մի ամբողջ տարածաշրջան: Սոցիալական խնդիրների լուծման պատրվակով` բացահայտ թալանի է ենթարկվելու սերունդներին պատկանող հարստությունը` բնությանը պատճառելով անհամաչափ վնաս: Տեղի բնակչության սոցիալական խնդիրները կարող են լուծվել տարածքի բնառեսուրսներին համարժեք տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ` առանց շրջակա միջավայրին անհամաչափ վնաս պատճառելու:
Նույնչափ անթույլատրելի են նաև Ամուլսարի, Հրազդանի և այլ տարածքների ու հանքավայրերի այդօրինակ շահագործումը:
Հասարակության կարիքներին անհաղորդ իշխանությունները իրենց հատուկ գավառականությամբ շարունակում են քաղաքային այգիների և պուրակների «սրճարանացումը», հանրային կանաչ գոտիների հաշվին անճաշակ շինությունների կառուցումը, ինչի հետևանքով անճանաչելիորեն աղավաղվել է Երևանի ճարտարապետական տեսքը: Օրենսդրական անհեթեթ փոփոխություններ կատարելու, գործադիր իշխանության մարմինների կողմից անօրինական որոշումներ ընդունելու միջոցով ամեն կերպ «օրինականացվում» է հանրայի կանաչ տարածքները մասնավոր բիզնես պրոյեկտի վերածելու գործելաոճը:
Հայ ազգային կոնգրեսը ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է միայն համակարգային փոփոխությունների միջոցով: Գործող վարչախումբը շահագրգռված չէ արժանապատիվ ու բարեկեցիկ հասարակություն ձևավորման հարցում: Հակառակը, նրանց պետք է ունենալ նվաստացված, ճորտացված, աղքատ բնակչություն, որը կարող է մտածել միայն արվա հացը վաստակելու համար և իրենց համար «ավելորդ» խնդիրներ չի ստեղծի նաև բնապահպանական հարցերում, չի պայքարի անտառների կամ պուրակների ոչնչացման, շրջակա միջավայրի ավերման դեմ: Ուստի, հանցավոր ռեժիմից օր առաջ ձերբազատվելը նաև Հայաստանի բնության և էկոլոգիական առողջացման միակ հնարավորությունն է:
Հայեցակարգին ու ռազմավարությանը կարող եք ծանոթանալ Հայ Ազգային Կոնգրեսի կայքում` www.anc.am:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 Փետրվար 2012
| 2012-05-01 | «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ
Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական եւ կրթա-մշակութային բնագավառներում Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությունն արտացոլված է հետեւյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում (փակագծերում նշված է յուրաքանչյուր փաստաթղթի հրապարակման թվականը). - «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010). - Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010). - Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010). - ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011). - Մշակութային մանիֆեստ (27.12.2011). - Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012). - Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012). - ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012) - Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012). - Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012). - Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012). |
| 2012-04-17 | Սոցիալ-տնտեսական ծրագրի համառոտ տարբերակ Հայ Ազգային Կոնգրեսի սոցիալ-տնտեսական ծրագրի համառոտ տարբերակ Հաշվի առնելով, որ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրերը, հատկապես սոցիալ-տնտեսակն բնագավառում, բավականին ծավալուն փաստաթղթեր են, ընտրողների հարմարության համար ներկայացնում ենք այդ ծրագրերի համառոտ տարբերակը: Հայաստանում 2000 թվականից ի վեր հաստատված ռեժիմը, որն իրենից ներկայացնում է կոռուպցիոն մի համակարգ, երկիրն աղետալի վիճակի է հասցրել բոլոր ասպարազներում։ Սոցիալ-տնտեսական ասպեկտով ռեժիմի գործունեության արդյունքը եղել է այն, որ 10 ամենահարուստ ընտանիքների ունեցվածքի շուկայական արժեքը ՀՀ-ում կազմում է ՀՆԱ-ի 54.7 տոկոսը։ |
| 2012-03-29 | ՀԱԿ ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում
Գյուղատնտեսության վիճակը, թերեւս, ամենաբարդն է Հայաստանում։ 2007–2011 թթ. նույնիսկ ՀՀ ԱՎԾ կեղծված տվյալներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ինդեքսը կազմել է 8.9% (+9.6%, +1.3%, -0.5%, -13.6% եւ +14.1%)։ Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ գյուղնախարարությունը (որն ի դեպ կատարում է գյուղատնտեսական արտադրանքի հաշվառումը ԱՎԾ փոխարեն) տարեցտարի 1.7–2.0 անգամ ավելացնում է գյուղատնտեսական առանձին մթերքների ֆիզիկական ծավալները։ |
| 2012-03-28 | Արդյունաբերության զարգացման ծրագիր
ՀՀ արդյունաբերության զարգացման ծրագիր (2012-2022 թթ.) 2012-2022 թթ. ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնական թիրախներն են լինելու. - Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների ավելացում 2012-2022 թթ.՝ 2.6 անգամ, և ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի բարձրացում՝ 2010թ. 31.8%–ից մինչև 35%-ի՝ 2022թ։ Այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 2.35 անգամ։ |
| 2012-03-21 | Բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր
Առաջատար երկրներում գիտության և բարձրագույն կրթության զարգացումը տնտեսության առաջընթացի հիմնական երաշխիքն է: Գիտության, հատկապես հիմնարար (ֆունդամենտալ) գիտության զարգացումը, գիտատար ապրանքի ստեղծման, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծման գլխավոր գործոնն է: Փաստ է, որ զարգացած երկրների հաջողության անկյունաքարը հիմնարար գիտությունների ու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունն է: |
| 2012-03-21 | Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ-ծրագիր
|
| 2012-01-22 | Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ
2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը: |
| 2011-12-27 | Մշակութային մանիֆեստ
Այսօր ՀՀ քաղաքացին վերստին իր իրավունքների, պետականության և նրա ապագայի տերն ու զարգացման մասնակիցն է դառնում: |
| 2011-04-15 | ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր
|
| 2010-09-02 | Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր
|
| 2010-07-01 | Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթներ
|
| 2010-02-22 | «100 քայլ» (Մաս 1)Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր
|
| 2010-02-22 | «100 քայլ» (Մաս 2)
51. Ավանդների ապահովագրման ընդլայնում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60 տոկոսը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ |