ՀՀ, Երևան, Կորյունի 19ա
Հեռախոս`
(+374 10) 520974
(+374 10) 520957
Էլ-փոստ`
info@anc.am

Ընտրական համակարգի արատները
2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:
1. Մշակված համակարգի առանցքը կազմում է հանրապետությունից բացակա մոտ 500,000 քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող, բայց ընտրություններին չմասնակցած քաղաքացիների զգալի մասի ապօրինի հաշվառումը որպես քվեարկությանը մասնակցած քաղաքացիների եւ նրանց ձայների կեղծումը հոգուտ կառավարող ուժի: Այդ նպատակով իշխող ուժը ստեղծել է հազարավոր մարդկանց կազմակերպված մի բանակ, որը ընտրության օրը մասնակցում է ընտրակեղծիքների իրականացմանը կամ՜ որպես ընտրական հանձնաժողովների անդամներ, կամ՜ կառավարության կողմից վերահսկվող ուժերի վստահված անձինք, կամ՜ որպես հատուկ դերակատարություն ստանձնած ընտրողներ` կեղծ քվեարկողներ: Մասնավորապես, կեղծ քվեարկողները, օգտվելով այն հանգամանքից, որ տեղամասերում իրենց փաստաթղթերը ստուգողները եւ մատյանում համապատասխան գրառումներ կատարողները, հատուկ գաղտնանշանների կամ գաղտնաբառերի փոխանակման շնորհիվ, թույլ են տալիս նրանց անարգել քվեարկել հանրապետությունից բացակա կամ քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների փոխարեն, ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ տեղամասերում բազմակի քվերկություն են կատարրում հօգուտ իշխող քաղաքական ուժի:
2. Ընտրակեղծիքների մեկ այլ աղբյուրը պետական իշխանության մարմինների կողմից /սոցիալական ապահովության պետական ծառայություն, ոստիկանություն, բանակ, համատիրություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ/ տարատեսակ ճնշումների համար խոցելի ընտրողների հաշվարկումն է, այդ ճնշումների կազմակերպումը, ընտրակաշառքի միջոցով նրանց ձայների գնումը, ընտրության օրը նրանց կազմակերպված կերպով, հատուկ տրամադրված հանրային եւ մասնավոր տրանսպորտի միջոցով դեպի տեղամասեր փոխադրումը, նրանց քվեարկության վերահսկումը:
3. Գյուղական տեղամասերում, ինչպես նաեւ այն տեղամասերում, ուր թույլ է լինում լրագրողական կամ դիտորդական վերահսկողությունը, քաղաքացիներին պարտադրվում է բաց քվեարկություն:
4. Վստահված անձանց նկատմամբ կիրառվում են բարոյահոգեբական ճնշումներ, ներառյալ սպառնալիքներ եւ կաշառքի առաջարկներ, ինչպես նաեւ բռնություններ, ինչի շնորհիվ վստահված անձանց կամ ստիպում են լռել ապօրինությունների մասին եւ հաստատել կեղծված արդյունքները, կամ ուղղակի վտարում են ընտրատեղամասից: Ճնշումների իրականացման համար օգտագործվում են տեղական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները, որոնք անարգել թափանցում են տեղամասերը, իսկ որոշ դեպքերում նույն նպատակով օգտագործվում են նաեւ ոստիկանները:
5. Ձայների կեղծման մի հսկայական աղբյուր է բանակը. զինվորներին ստիպում են քվեարկել մի քանի տեղամասում, սպաների հսկողությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն:
6. Հայաստանի Խորհրդարանի 131 տեղից 41-ը որոշվում են մեծամասնական քվեարկությամբ, ինչը նույնպես նպաստում է ընտրական համակարգի կոռումպացմանը եւ ընտրակեղծիքներին: Այդ 41 ընտրատարածքներում առաջադրվում են օլիգարխներ կամ տեղական «հեղինակություններ», որոնք ընտրակեղծիքների կազմակերպման գործում համագործակցում են իշխանությունների հետ: Մեծամասնական մանդատ ստանալու փոխարեն նրանք պարտավորվում են իրենց ողջ ռեսուրսը` ֆինանսական, ուժային եւ կրիմինալ, օգտագործել նաեւ համամասնական քվեարկության համար անհրաժեշտ կեղծիքները ապահովելու նպատակով:
7. Նախընտրական քարոզչության համար նախորդ ընտրություններում սահմանված էր չափազանց փոքր ժամանակ`2-ից 4 րոպե օրական, իսկ հեռարձակումը կատարվում էր մարդկանց համար անհարմար ժամանակ` ժամը 17.00-18.00-ի միջակայքում` հեռուստադիտողների լսարանը նվազագույնի հասցնելու նպատակով:
Ընտրական գործընթացը առավելագույնս թափանցիկ եւ օրինական դարձնելուն ուղղված առանցքային առաջարկներ
1. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին պետք է թողնել թանաքի կայուն հետք:
2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ պետք է բացառել մեծամասնական ընտրակարգը, բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
3. Վստահված անձանց եւ դիտորդներին պետք է թույլատրել ծանոթանալ ստորագրված ընտրացուցակներին եւ ստանալ դրանց պատճենները, կամ քվեարկությունից հետո տեղամասի պատին փակցնել ստորագրված ընտրացուցակները, ինչը թույլ կտա դիտորդների եւ վստահված անձանց ստուգել դրանց իսկությունը եւ բացառել Հայաստանից բացակա քաղաքաացիների փոխարեն քվեարկությունը:
4. Համաձայն օրենքի պահանջի անհրաժեշտ է մաքրել ընտրական ռեգիստրը Հայաստանից մշտապես եւ առավելապես բացակայող քաղաքացիներից: Ընտրական օրենսգրքի 7.1 հոդվածում ասված է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:» Հայաստանից դուրս ապրող քաղաքացիների համար նախատեսցած է ընտրելու համար հաշվառվելու այլ կարգ: Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 7.2 հոդվածի «Հայաստանի տարածքից դուրս վեց ամիս եւ ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանըկամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարողին»: Մյուս կողմից, համաձայն Ընտրական օրենգրքի 2.5 հոդվածի, «Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ըտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցում են սույն օրենքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընգրկվելու դեպքում:» Հայաստանի իշխանությունները, ի խախտումն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12.1 հոդվածի համալրել են պետական ռեգիստրը ոչ թե, ինչպես օրենքն է պահանջում, Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այլ նախկինում հաշվառված, սակայն մշտապես կամ առավելապես արտասահմանում բնակվող անձանց տվյալներով: Իշխանությունները պարտավոր են շտկել այդ ապօրինության հետեւանքները: Պետությունը պետք է լրացուցիչ միջոցառումներ եւ, եթե անհրաժեշտ է, նաեւ օրենսդրական փոփոխություններ ձեռնարկի` վերոհիշյալ կարգը իրագործելու համար, ինչը թույլ կտա հանել ընտրական ցուցակներից մոտ 500,000 քաղաքացիների, որոնց անունները օգտագորվում են ընտրակեղծիքների համար, բայց մյուս կողմից կպահպանի նրանց համար օրինականորեն ընտրական իրավունքից օգտվելու հնարավորությունը լրացուցիչ ցուցակների միջոցով:
5. Պետք է լրիվ եւ մշտապես բացել ընտրական ռեգիստրը հանրության համար, ինչպես պահանջվում է Ընտրական օրենգրքի 7.4 հոդվածով. «Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է»: Հակառակ օրենքի այդ դրույթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջական ցուցակը հրապարակում է միայն ընտրություններից 41օր առաջ, մինչդեռ նույն ամբողջական ցուցակը ըստ համայնքների պետք է լիներ կայքի մշտական և անբաժանելի մաս: Ցուցակի հրապարակումը թույլ կտա ավելի տեւական վերահսկողություն կատարել ցուցակի մաքրությունը ապահովելու նպատակով:
6. Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը պետք է սահմանել օրական մինչեւ 15 րոպե, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ի միջակայքում։
7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ պետք է տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահաված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
8. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները պետք է ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
9. Պետք է ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները պետք է տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
22 Հունվար 2012
| 2012-02-21 | ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ
Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջև ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար: Միաժամանակ, կարևորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը... |
| 2012-02-20 | Դավիթ Մաթեւոսյանի ելույթը ԱԺ-ում` Մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ
Մի պահ հավատանք, որ մեծամասնական համակարգը պահպանելու հանրապետականի մղումը իրոք բխում է քաղաքացու իրավունքից: Ինչն է այդ դեպքում խանգարում ողջ հանրապետության տարածքը դարձնել մեկ մեծամասնական ընտրատարածք, ինչպես արվում է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ուր իրենց ընտրվելու իրավունքը կփորձեն իրացնել բոլոր օլիգարխները թաղային հեղինակությունները եւ մյուս ցանկացողները: Կարելի է նույնիսկ այդ համակարգով առաջադրվողներին օրենքով թույլատրել ընտրակաշառք բաժանելը, եւ անգամ սահմանել ընտրակաշառքի դրույքաչափի նվազագույն շեմ: |
| 2012-02-20 | Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում` Մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ
Միջազգային փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ համասնական կամ մեծամասնական ընտրական համակարգերի միջեւ ընտրությունը տեսական կամ վերացական հարց չէ: Այդ համակարգերը ինքնին լավը կամ վատը չեն: Ամեն ինչ որոշվում է երկրի զարգացման եւ կոնկրետ ստեղծված վիճակի համատեքստում: Իտալիայում համամասնականից անցան մեծամասնական համակարգի ուժեղացմանը, քանի որ կոռումպացվել էին կուսակցական ապարատները: Իսկ հետո նորից հետ գնացին, որովհետեւ սկսել էին տեղերում կոռումպացման նույն երեւույթները, ինչը մենք ունենք այսօր Հայաստանում: Այսօր բացառիկ շանս ունեք գնալու համաձայնության ճանապարհով: Մի տարեք երկիրը առճակատման: Փորձեք մեկ քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանն ընդառաջ: Իսկ եթե նորից համառեք, չզարմանաք հետեւանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճիշտ որոշում ընդունեք, քանի դեռ այդ հնարավորությունը ունեք:
|
| 2012-02-17 | Կոնգրեսի հայտարարությունը ՍԴՀԿ-ի եւ ԺՀԿ-ի վերաբերյալ
Տեսնելով Հայ Ազգային Կոնգրեսի` գնալով աճող հեղինակությունը, վարչախումբը մարտահրավեր է նետել Սահմանադրությամբ երաշխավորված ևս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները:
|
| 2012-02-17 | Հայ ազգային Կոնգրեսի երիտասարդների հայտարարությունը
Մեր աջակցությունն ենք հայտնում իշխանական կամայականությունների դեմ դուրս եկած քաղաքացիներին, երիտասարդներին՝ համոզված լինելով, որ այս տեսակ և այլ բոլոր խնդիրների լուծումը միայն Հայաստանում ավազակապետական համակարգից ազատվելն ու ժողովրդի կողմից վերահսկվող իշխանության ձևավորումն է: Այս գործում առաջնային է երիտասարդության դերը, որն ինքը պետք է կերտի վաղվա Հայաստանը: Երիտասարդության և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների դիմադրողականության բարձրացումը և իշխանությունների շարունակվող ապաշնորհ գործունեությունը կարող են շատ ծանր և անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ապօրինությունների հեղինակների, այնպես էլ մեր պետության համար: Կոչ ենք անում իշխանություններին սթափվել և դադարեցնել հակաժողովրդական գործունեությունը:
|
| 2012-02-15 | Տեղի է ունեցել Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ
Փետրվարի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Հայ ազգային Կոնգրեսի ռազմավարության հետ կապված եւ մարտի մեկին կայանալիք հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք օրակարգի հետ կապված հարցեր: Շարունակվել են նաեւ Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման քննարկումները: |
| 2012-02-14 | Կոնգրեսի հանրահավաքը կկայանա մարտի 1-ին
Փետրվարի 17-ին նախատեսված Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, եղանակային խիստ պայմանների պատճառով, ինչպես նաև ճանապարհային անվտանգության նկատառումներից ելնելով, կկայանա մարտի 1-ին: |
| 2012-02-14 | Կոնգրեսի հայտարարությունը համայնքի ղեկավարների ընտրությունների վերաբերյալ
Հայ ԱզգայինԿոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի եւ Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում, գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը: |
| 2012-02-06 | Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ազատ արձակման վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը, ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ: |
| 2012-02-04 | Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ձերբակալության վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի և միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան: |
| 2012-01-31 | Լեւոն Զուրաբյանի հանդիպումը Նիկոլա Շմիդտի եւ Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ
Զրուցակիցներն անդրադարձել են ընտրությունների օրինականության ապահովման հարցում դիտորդական առաքելության գործունեությանը: Դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը, Լ. Զուրաբյանը հաստատել է Հայ Ազգային Կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում: Նա նաեւ ներկայացրել է ընտրական գործընթացի` Կոնգրեսի կողմից պատրաստած բարեփոխման պլատֆորմը: |
| 2012-01-29 | Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լյուսիվիզ Վան դեր Լաանի գլխավորած պատվիրակության հետ
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հաստատման, պետական մակարդակով ընտրակեղծարար մեքենայի դեմն առնելու, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման, այդ հարցերում միջազգային հանդրության, մասնավորապես ELDR կուսակցության մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Շոշափվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային դիտորդական այլ կազմակերպությունների աշխատանքի բարելավման եւ արդյունավետ գործունեության հնարովորությունները: |
| 2012-01-29 | Լեւոն Զուրաբյանի մամլո ասուլիսի մասին
Հունվարի 30-ին, 13:00-ին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում (Կորյունի 19 ա) տեղի կունենա Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը: Այն նվիրված է լինելու խորհրդարանական ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցությանը |
| 2012-01-26 | Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Էրիկ Ռուբինի հետ
Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար (Deputy Assistant Secretary) Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
|
| 2012-01-23 | ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ
|
| 2012-01-20 | Կոնգրեսի հայտարարությունը Համամասնական ընտրակարգի վերաբերյալ
Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում։ Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ և արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետեւյալ պլատֆորմի նաև մյուս, ոչ պակաս կարեւոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության և այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման։ |
| 2012-01-16 | Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը Ջոն Պրեսկոտի հետ
Հունվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Այնուհետեւ ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել է Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել է Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ, մասնավորապես, անդրադարձ է կատարել ՀՔԾ-ի կողմից Մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:
|
| 2012-01-15 | 2012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը ՉԻ-ին
Այս չորս տարվա մեջ մենք արդեն շատ բան փոխել ենք, ինչի մասին արդեն խոսեցի։ Հասարակությունը նույնպես փոխվել է. չմոռանանք, որ զուտ ինֆորմացիոն, կոմունիկացիոն տեխնոլոգիաների առումով մենք հիմա ապրում ենք լրիվ այլ «դարաշրջանում»։ Ի դեպ, դա է, որ չկարողացան հասկանալ արաբական դիկտատորները եւ ոչ դեմոկրատական ռեժիմները այլ երկրներում։ Ինտերնետը, սոցիալական ցանցերը, սմարտֆոնները եւ նրանց թափանցումը բնակչության մշակույթի, կենցաղի մեջ, ստեղծել է լիովին նոր իրավիճակ։ 2012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. իշխանությունների կարողությունը` ինֆորմացիան թաքցնել մարդկանցից, միջազգային հանրությունից, գնալով ավելի է սահմանափակ դառնում, եւ այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանի ապօրինությունները ամբողջ աշխարհի եւ մեր հասարակության կողմից դիտվելու են խոշորացույցի տակ` օնլայն ռեժիմով։ Մենք էլ սա պետք է հասկանանք եւ համապատասխանաբար պատրաստվենք այս նոր իրողությանը։ |
| 2011-12-28 | Կոնգրեսը հունվարին կարձագանքի ՀՔԾ մարտիմեկյան զեկույցին
Ջհանգիրյանը նշեց, որ ըստ էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն նորմալ ուսումնասիրել այն։ Այդ պատճառով էլ Կոնգրեսը տոներից հետո մանրամասն կուսումնասիրի զեկույցը և անպայման կներկայացնի իր տեսակետները։Ջհանգիրյանը նշեց, որ ըստ էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն նորմալ ուսումնասիրել այն։ Այդ պատճառով էլ Կոնգրեսը տոներից հետո մանրամասն կուսումնասիրի զեկույցը և անպայման կներկայացնի իր տեսակետները։ |
| 2011-12-27 | «Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունների համատեղ հայտարարության վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Ժառանգություն եւ ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարեւոր քայլ: |
| 2011-12-27 | Մշակութային մանիֆեստ
Այսօր ՀՀ քաղաքացին վերստին իր իրավունքների, պետականության և նրա ապագայի տերն ու զարգացման մասնակիցն է դառնում: |
| 2011-12-27 | Կոնգրեսը սատարելու է Սասուն Միքայելյանին
Դեկտեմբերի 23-ին նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ համաձայն է առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրինք` ինչ դիրքորոշում ունի Կոնգրեսը այս առաջադրման հետ կապված. «Դա ժողովրդի պահանջն էր, Հրազդանի հասարակայնության պահանջը, Սասուն Միքայելյանը ընդառաջ է գնացել այդ պահանջին, եւ մենք դա միայն ողջունում ենք: Կոնգրեսը իր բոլոր միջոցներով կաջակցի Միքայելյանին` համարելով դա մեր համաժողովրդական պայքարի մաս»: Իր թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտարարել է նաեւ 10 տարվա գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: Զուրաբյանին հարցրինք` հնարավո՞ր է դիմակայել այն կեղծիքներին, որ իշխանությունները կփորձեն անել: «4 տարի պայքարել ենք, հիմա էլ կպայքարենք, եւ ի վերջո պիտի կարողանանք հաղթել ընտրակեղծիքների մեքենային»,- ասաց Զուրաբյանը` չբացառելով, որ ընտրություններում հաղթանակները կարող են սկսվել Հրազդանից: «Հայկական Ժամանակ» |
| 2011-12-22 | Հանդիպում ԱՄՆ փոխդեսպանի հետ
Դեկտեմբերի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի օրինականությունը և թափանցիկությունը ապահովելու ծրագրերը: |
| 2011-12-20 | Առաջին նախագահի ցավակցական ուղերձը Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ
|
| 2011-12-19 | Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը օհանավանցիների հետ
Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հրավերով գյուղ էր մեկնել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ առաջնորդը Օհանավանում հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ: Բացի Օհանավանի բնակիչներից հանդիպմանը մասնակցել են նաեւ հարակից գյուղերի բնակիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ համայնքային բնույթի տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Արման Մուսինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարներ: |
| 2011-12-18 | Լարիսա Մալխասյանի հոգեհանգստի արարողության մասին Չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 21-ին Երեւանի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի կունենա ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Մյանսիկ Մալխասյանի եղբոր` Համաժողովրդական շարժման ակտիվիստ Սլավիկ Մալխասյանի դստեր` Լարիսա Մալխասյանի հոգեհանգստի արարողությունը: |
| 2011-12-15 | Վ. Կարապետյանի մեկնաբանությունը ՉԻ-ին` Շառլ Ազնավուրի հայտարարության վերաբերյալ
Ակնհայտ է, որ մեր հակառակորդները կօգտագործեն ՀՀ դեսպանի ասածները` իրենց շահերի համար, հատկապես այնպիսի նշանավոր գործչի ասածները, որի պարագայում խոսքը եռապատիկ մեծ կշիռ է ստանում: Այսինքն, այլեւս Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի դիվանգետները կարիք չեն ունենա իրենց ասածները հիմնավորելու համար ապացույցներ գտնել: Իրենք պարզապես կվկայակոչեն Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի լռությունը հանցավոր երանգներ է ստանում, որովհետեւ այստեղ պատասխանատվություն կա Հայաստանի իմիջի եւ Հայաստանի ներկայանալի լինելու խնդրումԱկնհայտ է, որ մեր հակառակորդները կօգտագործեն ՀՀ դեսպանի ասածները` իրենց շահերի համար, հատկապես այնպիսի նշանավոր գործչի ասածները, որի պարագայում խոսքը եռապատիկ մեծ կշիռ է ստանում: |
| 2011-12-15 | Լ. Զուրաբյանի մեկնաբանությունը «Ազատություն» ռ/կ-ին` ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել: «Կան ակնհայտ փոփոխություններ, որոնք կիսում են բոլոր ուժերը: Օրինակ, ես վստահ եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ մեծամասնական համակարգը դա մի ահավոր մաֆիոզ, կոռուպցիոն տարր է բերում մեր ընտրություններին: Վստահ եմ, որ, օրինակ, պառլամենտում ներկայացված ե'ւ «Ժառանգություն»-ը, ե'ւ Դաշնակցությունը նույնպես այդ դիրքորոշման են, որ այդ մեծամասնական համակարգը պետք է չեղյալ համարվի, եւ ընտրությունները այսօրվա Հայաստանում պետք է անցկացվեն բացառապես համամասնական տարբերակով», - նշեց Զուրաբյանը: |
| 2011-12-14 | Տեղի է ունեցել Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ
|
| 2011-12-14 | Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այցելել է Առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով: Դեսպան Լոնսդեյլը տեղեկացրել է նախագահ Տեր-Պետրոսյանին այն մասին, որ ինքը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար: Զրույցի ընթցաքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, առաջիկա ընտրությունների օրինականությունը և թափանցիկությունն ապահովելու միջոցները, այս առումով` ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի կողմից արդյունավետ քայլերի իրականացումը, մասնավորապես` միջազգային ազդեցիկ դիտորդական առաքելության կազմակերպման և ընտրությունների համարժեք գնահատման կարևորությունը: Նախագահ Տեր-Պետրոսյանը հաջողություն է մաղթել դեսպան Լոնսդեյլին իր հետագա գործունեության մեջ: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: |
| 2011-12-14 | Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունը «Ա1+»-ին` ներկայացվելիք պլատֆորմի վերաբերյալ
Նա չի բացառում, որ նույն պլատֆորմի շրջանակներում ՀԱԿ-ը համագործակցի նաեւ ՀՅԴ-ի հետ: Վերջին շրջանում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ընտրությունները վերահսկելու համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել նաեւ ՀԱԿ-ի հետ: Ամփոփելով 2011 թվականը՝ Լեւոն Զուրաբյանն այն գնահատեց բեկումնային եւ նվաճումների տարի: |
| 2011-12-13 | Լևոն Զուրաբյանի հանդիպումը Կուվակո Միձույոյի հետ
Դեկտեմբերի 13-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև տնտեսական դրությանն առնչվող հարցեր: |
| 2011-12-12 | Վ. Կարապետյանի մեկնաբանությունը Tert.am-ին` Մարտի 1-ի թեմայով
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ իրենք մարտի 1-ի մահվան դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ չունեն: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նախ և առաջ անընդունելի է համարեց այն, որ այս հայտարարությունը արել է մի մարդ, որը արդեն այդ խմբի ներկայացուցիչը չէ: Այս պահին Վահագն Հարությունյանը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնը։ «Ոչ մի նորմալ երկրում չի կարող նման բան լինել, երբ մի գերատեսչության ներկայացուցիչը հայտարարություն է անում մեկ այլ խմբի անունից: Նա արդեն մի քանի շաբաթ է չի զբաղվում այդ հարցերով»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը: |
| 2011-12-10 | Հայ ազգային Կոնգրեսի երթը դեկտեմբերի 10-ին Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային Կոնգրեսը անց կացրեց երթ` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
(Ֆոտոշարք) |
| 2011-12-10 | «Ծայրահեղ աղքատներ, ցոփացած հարուստներ». Զոյա Թադեւոսյանի հարցազրույցը
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանի հարցազրույցը Lragir.am կայքին -Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակել էր «2010թ. ՀՀ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության» հիմնական արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը՝ 1.2 մլն մարդ կամ 35,8%-ը աղքատ է։ Նրանցից մոտ 694 հազարը շատ աղքատ է, իսկ 98 հազարը՝ ծայրահեղ աղքատ: -Բերված վիճակագրության հետ համաձայն չեմ, հատկապես բնակչության ընդհանուր թվի առումով: Ազգային վիճակագրական ծառայությունը չի ներկայացնում իրական պատկերը, իսկ իրականությունը շատ ավելի ողբալի է: Համենայն դեպս, ԱՎԾ-ն հաստատում է հասարակության շերտավորման փաստը. մի կողմում ծայրահեղ աղքատներ, մյուսում` ցոփացած հարուստներ: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, աղքատության մակարդակը Հայաստանում հասնում է 50-60 տոկոսի, որոնց 46%-ը մեկ աշխատատեղ զբաղեցնողներ են: Այսինքն մեր երկրում զբաղվածության եւ գործազրկության միջեւ սահման գոյություն չունի, առավել եւս գործատուների կամայականությունների արդյունքում աշխատանք ունեցողն ամեն րոպե կարող է հայտնվել փողոցում: Նորմավորված աշխատանքային օր ասվածը վաղուց մոռացված հասկացություն է... |
| 2011-12-08 | Լեւոն Զուրաբյանի նամակը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին
Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները... |
| 2011-12-08 | Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցը ՉԻ-ին
ՌԴ-ում անցկացված բոլոր հարցումների համաձայն, ընտրություններում հաղթանակ տոնած կուսակցությունը անվերապահ առաջատար էր։ Այդ հարցումների տվյալները հիմնականում արտացոլվեցին նաեւ ընտրություններում։ Այս առումով Ռուսաստանում օրինակարգության խնդիր չի առաջանալու։ Այլ է իրավիճակը Հայաստանում, ուր իշխանության ղեկին է ռազմական հեղաշրջումով եւ անմեղ մարդկանց արյան գնով իշխանության եկած ռեժիմը։ Բնական է, որ այս ռեժիմը չէր կարող ունենալ լուրջ հաջողություն արտաքին քաղաքականության որեւէ ուղղության վրա, եւ հայ-ռուսական հարաբերություններում հավասարակշռության խախտումն էլ պայմանավորված է մեր իշխանության ծագումով։ Մինչեւ Հայաստանում չհաստատվի ժողովրդի քվեն ստացած իշխանություն, մեզ դժվար կլինի բարձրացնել հայ-ռուսական համագործակցությունը պատշաճ` երկու ժողովուրդների պահանջած մակարդակի... |
| 2011-12-06 | Ա. Մուսինյանի պարզաբանումը լրատվական եւ քարոզչական գործընթացների վերաբերյալ
|
| 2011-12-01 | ԲՀԿ-ն ունի երկու ճանապարհ. Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը Lragir.am-ին
Մենք ի սկզբանե մեր քաղաքականության հիմքում դրել էինք դեպի ժողովրդավարություն անցնցում անցման մոդելը: Եվ բանակցում էինք ռեժիմի հետ՝ լեգիտիմ իշխանության ձեւավորման ժամկետների ու պայմանների մասին: Ցավոք սրտի ռեժիմն ինքը մերժեց այդ տարբերակը: Եվ մեզ թողեց մեկ այլընտրանք. Անզիջում պայքարը ռեժիմի ու դրա պարագլուխ Սերժ Սարգսյանի դեմ: Դա իրենց ընտրությունն էր: Իսկ նման պայմաններում, երբ ռեժիմը հրաժարվում է բանակցություններից, սկսում է դիմադրել անցմանը դեպի ժողովրդավարություն, մեր ջանքերը պետք է ուղղված լինեն այդ ռեժիմի կազմաքանդմանը եւ քայքայմանը: Ու եթե կա որեւէ քայլ, որը թույլ է տալիս պոկել ռեժիմի որեւէ հենարան, ուղղել ռեժիմի մաս կազմող որոեւէ ռեսուրս հենց իր դեմ, պետք է այդ քայլն անել: Ես ուզում եմ հիշեցնել, որ Քադաֆիի դեմ ժողովրդի հաղթանակը կազմակերպած Ազգային Անցումային Խորհրդի մեծամասնությունը Քադաֆիի նախկին հավատարիմ զինակիցներն էին: Բայց նրանցից ամեն մեկի անցումը ժողովրդի կողմը ուժեղացրել է ժողովրդին ու թուլացրել ռեժիմին: Բնականաբար, նրանք էլ հրեշտակներ չեն եղել, բայց հանուն ժողովրդի հաղթանակի, կարելի է խրախուսել ռեժիմի քաղաքական հենարանի քայքայումը: Իսկ ապագայի համար պետք չէ վախենալ: Միեւնույն է հաղթանակը ձեռք է բերվելու միայն ժողովրդի ընդվզմամբ, ուստի հենց ժողովուրդն էլ կթելադրի նոր ժողովրդավարական կարգերը... |