ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC





2012 թ. փետրվար

ՀԱԿ հանրահավաք

Ազատության հրապարակում

100 քայլ

Զոյա Թադեւոսյան

Զոյա Թադեւոսյանի հարցազրույցը

Պայքար, պայքար մինչև վերջ:

ՀՀ, Երևան, Կորյունի 19ա

Հեռախոս`
(+374 10) 520974

(+374 10) 520957

Էլ-փոստ`

info@anc.am

 

ՀԱԿ Աջափնյակի գրասենյակ

ՀԱԿ ԱՄՆ գրասենյակ

պաստառ
"Ջահել Ազատության երգը" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Մենք ժպտում ենք" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Երգ հոգեխանգարմունքի" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ

32182.jpg


ԵԽԽՎ 1837 բանձևի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում: Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը, որոնցից ընդամենը մի քանիսի մասին Ձեզ տեղեկացնելը ստորև կարևորել ենք: Տեղեկատվական հաղորդման ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ և ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականների ու որակումների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաև սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաքխմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը:
Ընդ որում, տեղեկատվական հաղորդման առարկությունների բաժիններին ծանոթանալիս կարծիք է ձևավորվում, թե Փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված ու կեղծված է, թե սպանությունների փաստական հանգամանքները, թե փորձաքննությունների եզրակացությունների ելակետային տվյալներն ու հետևությունները, թե փաստահավաք հրավիրված բարձրաստիճան ոստիկանների ու բանակի սպաների, փորձագետ-մասնագետների, նույնիսկ քննչական խմբի անդամ քննիչների բացատրությունները: Ինչպես երևում է նյութի շարադրանքից, փաստահավաք խումբ ներկայացած, պարզաբանումներ և բացատրություններ տված այս անձիք ՀՔԾ-ում միաբերան հրաժարվել են իրենց տված բացատրություններից, դժգոհել են, թե իրենց սխալ են հասկացել, իրենք նման բաներ չեն ասել, այլ բան է արձանագրվել, թե իրենց վրա ճնշել են և այլն: Մնում է ցավ ապրել մեր բանակի ու ոստիականության գնդապետների ու գեներալների թուլակամության ու անսկզբունքայնության համար:
Զրկված լինելով հերքումների հերաքմամբ հանդես գալու հնարավորությունից, /մեր տրամադրության տակ չունենք սույն քրեական գործի նյութերը/ հենվելով քննարկման առարկա տեղեկատվական հաղորդման, փաստահավաք խմբի հրապարակած զեկույցների ու տրամադրության տակ եղած նյութերի, «7-ի գործի» նյութերի, մամուլի հրապարակումների և այլ լեգալ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, ստորև ներկայացնելու ենք մեր նկատառումներն ու գնահատականները, ինչպես մարտի 1-2-ի իրադարձությունների, դրանցում ներգրավված պետական ու իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, այնպես էլ արձանագրված հացագործությունների, մասնավարոպաես սպանությունների փաստերով հարուցված գործերի քննության ընթացքում թույլ տրված իրավական սխալների ու բացթողումների վրա:
Ա. ՀՔԾ ու ՀՀ գլխավոր դատախազությունը Ազատության հրապարակում 2008թ. Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքներն, երթերն ու ցույցերը չորս տարի ի վեր որակում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ, չնայած այն հանգամանքին, որ մինչ այսօր որևէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել ՀՀ քր. Օր.-ի 2251 հոդվածով:
Բ. Մինչ օրս մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ջոկատայինների իրականացրած հակաօրինական ու վայրենի գործողություններին ինչ պատճառաբանություն ու բացատրություն ասես, որ չեն բերել, բայց այդպես էլ ոչ մի օրինական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Նախ, մարտի 1-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի թիվ 622025508 համարի քրեական գործ հարուցելու որոշման մեջ ոստիկանության գործողությունները ներկայացվել են շուրջօրյա ակցիաների «հարկադիր դադարեցման նպատակով ձեռնարկված միջոցառումներ»: Ավելի ուշ, ստիպված հրաժարվել են այդ բացատրությունից, որովհետև պարզել են, որ ոստիկանությունը չի ունեցել այդ ակցիաները հարկադիր դադարեցնելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» այն ժամանակ գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը: Այնուհետև, ստիպված փորձել են այդ գործողությունները տեղավորել, խծկել ՀՀ քրեական դատավարության շրջանակ, վերջիններս մեկնաբանել որպես «տեղանքի զննություն» քննչական անհետաձգելի գործողության կատարում: Սակայն այդ վարկածն էլ է ձախողվել, որովհետև պարզվել է, որ մոռացել էին նախապես Ազատության հրապարակ հրավիրել մեծաթիվ քննչական խմբի, կրկնակի անգամ ավել ընթերակաների, բազմաթիվ փորձագետների և այլն: Ու բացի այդ, այն չեն սկսել քննչական գործողությունների համար սովորաբար թույլատրելի ցերեկային ժամերին /7.00-22.00/: Վստահ եմ, հիշում եք, թե խեղճ պատասխանատուները ինչ ջանքեր էին գործադրում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում գործողությունների սկիզբը ժամը 6-ից 7-ը տեղափոխելու համար: Տեղեկատվական հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը ի վերջո կանգ են առել, իրենց կարծիքով նվազ խոցելի «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզականմիջոցառման տարբերակի վրա: Մինչդեռ, ցանկացած օպերատիվ աշխատողի, էլ չեմ խոսում իրավաբանի ու իրավագետի համար ակնհայտ է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան, այդ գործունեության տեսակները սահմանելուց զատ, դրանց անլուր, գաղտնի իրականացման կարգի ու պայմանների նախատեսումն է: Հետևաբար նշված օրենքով նախատեսված «տեղանքի հետազոտում» օպերատիվ միջոցառումը չէր կարող կատարվել բացահայտ, մոտ 1000 ոստիկանական ու հատուկ ջոկատայինների համազգեստ կրող ծառայողների մասնակցությամբ: Նման միջոցառման իրականացման համար լիովին բավարար էին համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցված 2-3 օպերատիվ փոքր խմբերի գաղտնի, քողարկված գործունեությունը:
Եզրակացությունը մեկն է՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներինը՝ օրինական ու իրավաչափ բնույթ: Հանցավոր, հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելը, անկախ այն հանգամանքից, թե ոտնձգություն կատարողը պետական պաշտոնյա է, ոստիկան թե հասարակ քաղաքացի, ինքնապաշտպանության դիմելը ՀՀ քր. Օր.-ի 42-րդ հոդվածի համաձայն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, ընդ որում, «անձի կյանքի համար վտանգավոր բռնություն կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ»:
Հետևաբար, հրազենով, հատուկ միջոցներով ու տեխնիկայով զինված ոստիկանության, ներքին զորքերի, բանակի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ապօրինի զինված խմբերի հարձակումներից մարտի 1-2-ին Ազատության հրապարակում, ապա Միասնիկյանի արձանին հարող տարածքներում պաշտպանվելու նպատակով քաղաքացիների ինքնաբուխ ձեռնարկած բոլոր քայլերը՝ սկսած բարիկադների կառուցումից, մինչև ինքնապաշտպանության նպատակով իրերի ու առարկաների հայթայթում՝ լիովին օրինաչափ ու օրինական գործողություններ են և ամբողջովին համապատասխանում են արարքի հանցավորությունը բացառող անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական ինստիտուտի թե տեսական, և թե օրեսդրական դրույթներին ու ձևակերպումներին:
Ընդհանրացնելով վերը շարադրվածը, կարող ենք եզրակացնել, որ ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքերից չորս տարի անց էլ շարունակում են մարտի 1-2-ի իրադարձությունները ներկայացնել գլխիվայր, շուռ տված, տեղի ունեցած դեպքերի պատճառները որպես հետևանք, և ընդհակառակը, իրավապահ և ուժային մարմինների բացահայտ ապօրինի գործողություններին տալիս են կամայական գնահատականներ ու որակումներ, փորձում դրանք ներկայացնել որպես վերջիններիս օրինական լիազորությունների իրականացում: Ասվածի մեկ այլ հավելյալ ապացույց ևս. Ազատության հրապարկից փախչող, ծեծված ու թրջված քաղաքացիների հետապնդումը Երևանի կենտրոնով մեկ /ինչը ապացուցող բազմաթիվ տեսանյութեր կան/ քննարկվող փաստաթղթում ներկայացված է որպես թե «ՊՊԾ գնդի ոստիկանները հետևել են կարգազանց քաղաքացիների՝ վերջիններիս կողմից իրավախախտումները կանխելու և հասարակական կարգը պահպանելու նպատակով»: Սա էլ բավական չէ, շարունակել են, թե այդ ընթացքում էլ, չնայած որ ոստիկանները փորձել են պաշտպանվել վահաններով, նրանք այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ:
Ելակետ ունենալով մարտի 1-2-ին տեղի ունեցած հիմնական իրադարձություններին, իրավապահ և ուժային կառույցների սկուզբունքային նշանակություն ունեցող գործողություններին տրված ընդհանուր, սխալ գնահատականները, ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը իրենք իրենց մեթոդաբանաորեն զրկել են կոնկրետ իրավիճակներին ու գործողություններին իրավաբանական համարժեք որակումներ տալու, քրեաիրավական և քրեադատավարական ճշգրիտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, ինչի ականատեսը ստորև բազմիցս կլինենք:
Գ. Սպանությունների փաստերով հարուցված քրեական գործերով կատարված քննչական գործողութունների ծավալի ցուցադրումից բացի, նախաքննական մարմինը զգալի ջանքեր է գործադրել Համլետ Թադևոսյանի, Տիգրան Աբգարյանի և «Չերյոմուխա 7-ի» գործադրմամբ սպանությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված փաստերի, հայտնաբերված թերությունների ու հակասությունների, արված հետևությունների հերքման համար: Փոխանակ Փաստահավաքի զեկույցներում վկայակոչված սպանությունների նոր հանգամանքները, ձեռք բերված նոր տվյալները դառնաին առնվազն քննչական նոր վարկածների առաջ քաշման, քննության ու ստուգման առարկա, ՀՔԾ-ն լծվել է Փաստահավաքի աշխատանքը ամեն գնով փնովելու, ձեռք բերված տվյալները, արված հետևությունները կասկածի տակ դնելու անշնորհակալ գործին:
Վստահ ենք, որ այդ ուղղությամբ գործադրած ջանքերի ու ծախսած միջոցների չնչին մասն իսկ լիուլի բավարար էին կատարված սպանություններից առնվազն մի քանիսը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հատուկ աչք է զարնում այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սևացնել, վարկաբեկել բոլոր սպանվածներին /բացի ներքի զորքերի սպայից ու շարքայինց/: Նրանք բոլորն առնվազն զանգվածային անկարգությունների մասնակիցներ են, մի մասը կազմակերպչական ինչ-ինչ գործողությունների դերակատարներն են, նույնիսկ նրանց վերաբերյալ ոչնչով չհիմնավորված օպերատիվ տեղեկություններ են հիշատակվել, դատվածություն ունենալու վկայակոչումներ և այլն: Նպատակը, մեր կարծիքով, մեկն է՝ հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեաբանական բացասական բնութագիր ունեցող անձինք են, մի խոսքով հանցագործներ, ևհենց հանցանքներ գործելու իրավիճակներում զոհվել ու սպանվել են:
Դ. Որքան էլ անհասկանալի, բայց փաստ է, որ ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ բացարձակ չի անդրադարձել փաստահավաքի այլ երկու զեկույցներին: Խոսքը հետընտրական մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավվման և ապօրինի զինված խմբերի մասնակցության մասին է: Այս մեծածավալ փաստաթղթում նշված խնդրին վերաբերվում է ընդամենը մեկ պարբերություն, որտեղ նշված է, որ բանակի ստորաբաժանումները մշտապես գտնվել են ոստիկանության զորքերի և ոստիկանության ստորաբաժանումների թիկունքում և զանգվածային անկարգությունների մասնկիցների հետ անմիջական շփումներ չեն ունեցել:
Որևէ փորձ չի արվել, քննության առարկա դարձնել ՀՀ ՊՆ նախարարի դեռևս փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանը և իրավական գնահատական տալ այդ հրամանին: Արդյոք այդ հրամանի ընդունումը ու գործադրումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի ու այլ ծանր հետևանքների, իր մեջ առնվազն չի պարունակում իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներ:
Լռության է մատնված Ռ. Քոչարյանի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականության խնդիրը և մասնավորապես Արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը Պաշտպանության նախարարության ներգրավան օրինականությանը: Արդյոք նման հրամանագիր ընդունելով Ռ. Քոչարյանը ակնհայտորեն դուրս չի եկել Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից և ընդհանուր պատասխանատվություն չի կրում հետագա բոլոր հանցագործությունների ու վրա հասած ծանրագույն հետևանքների համար: Չէ որ, քրեական հետապնդումից ՀՀ Նախագահը անձեռմխելի է միայն իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ասել է թե, եթե դրանց համար նա լիազորված է Սահմանադրությամբ: Մինչդեռ, բանակի ներգրավվման մասին Փաստահավաքի զեկույցում այդ հրամանագրի հակասահմանադրականությունըհաստատող սահմանադրագիտական անվիճարկելի հիմնավորումներ ու անառարկելի վկայություններ են ներկայացված:Մեր խորին համոզմամբ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավումն է, որ անպարտության ու պաշտպանվածության պատրանք ու համոզվածություն է ստեղծելթե ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների և թե ապօրինի զինված խմբերի մոտ, նրանց դրդել ծեծ ու ջարդի, թալանի, հրկիզումների ու սպանությունների:
Տեղեկատվական հաղորդման համակ լռությունը մատնում է ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՔԾ-ի վախը այս իրավական ակտերի իրավաչափության հարցի քննարկումից, թեկուզև նախաքննության շրջանակներում:
Ե. Առավել անհասկանալի է մարտի 1-2-ի իրադարձություններին ապօրինի զինված խմբերի մասնակցության խնդրի ամբողջական անտեսումը, հատկապես երբ ՀՔԾ-ն ինքն է՝ ընդունում, որ սպանված քաղաքացիական անձանցից երեքի /Հովհանես Հովհաննիսյան-5,45 մմ, Զաքար Հովհաննիսյան-9 մմ, Դավիթ Պետրոսյան- 9 մմ/ մարմիններից հանված գնդակները իբր չեն նույնականցվել ոստիկանության սպառազինությունում գտնվող և մարտի 1-2-ին գորադրված հրազեններից և ոչ մեկի գնդակների հետ: Եթե հավատանք /մի պահ/, որ դա իրոք այդպես է և քանի որ ապացուցված փաստ է նաև, որ ցուցարարները մարտի 1-2-ին հրազեն և պայթուցիկ սարքեր չեն օգտագործել, ապա դա կարող է ունենալ թերևս հնարավոր երկու բացատրություն. Առաջին, ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինծառայողները իրենց մոտ ունեցել, կրել և գործադրել են չհաշվառված ապօրինի հրազեններ: Երկրորդ, որ մարտի 1-2-ի իրադրաձություններին իրոք մասնակցել են բանակի, ԼՂՀ ոստիկանության այլ զիված ստորաբաժանումներ և ապօրինի զինված խմբեր, որոնց սպառազինությունում կամ տնօրինության տակ գտնվող հրազենները քննությամբ հայտնաբերված ու առգրավված չեն, և դրանց փորձագիտական տվյալները բացակայում են ՀՀ ոստիկանության պարկուճադարանում, հետևաբար դատաձգաբան փորձագետները դրանք չէին կարող համեմատել սպանվածների մարմիններից հանված գնդակների հետ և նույնակացնել զենքերը: Այլ ուժային ստորաբաժանումների և ապօրինի զիված խմբերի մարտի 1-2-ին մասնակցության հարցը լրացուցիչ ապացուցված է նաև «7-ի գործով» կատարված դեպքի վայրի զննությունների արձանագրություններով /այդ թվում լրացուցիչ արձանագրություններով/, ըստ որոնց, հազարավոր այլ պարկուճների հարևանությամբ հայտնաբերվել ու առգրավվել են նաև ձեռքի գնդացրի՝ PП-ի մի քանի տասնյակ պարկուճներ և փամփուշտ: Ըստ գործի տվյալների մարտի 1-2-ին ոստիկանության ուժերը գնդացիր չեն օգտագործել: Բացի այդ, մինչև օրս, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված ու առգրավված տարբեր տրամաչափերի հազարավոր պարկուճների՝ ոստիկանության, բանակի սպառազինություններում գտնվող հրազենների հետ նույնականացման նպատակով դատաձգաբանական փորձաքննություններ նշանակված չեն կամ դրանց արդյունքները հանրությունից գաղտնի են պահվում:
Այդ պատճառով պնդում ենք, որ ՀՔԾ-ն այս առումով լուրջ բացթողում է թույլ տվել և կատարված նախաքննության շրջանակից միտումնավոր դուրս են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների անմիջական մասնակից զինված պետական կառույցներ, ստորաբաժանումներ ու ապօրինի զինված խմբեր: Եթե ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումների դերակատարության, անձնակազմի, սպազինության բացահտումն ու ճշգրտումը իրենից օպերատիվ ու քննչական մեծ բարդություն ներկայացնող հարց չէ, ապա ապօրինի զինված խմբերին նախ պետք է հայտնաբերել, ճշտել նրանց կազմը, հայտնաբերել ու առգրավել նրանց ապօրինի զնեքն ու զինամթերքը, յուրաքանչյուր խմբի ունեցած դերը, տեղակայումը, շարժը և այլն:
Զ. Բոլոր սպանությունների նկարագրությունների հետ ծանոթացումը մեզ հանգեցնում է հետևության, որ նախաքննական մարմինը կարծես հիմնականում կարողացել է վերականգնել մինչև սպանությունների կոնկրետ ակտերի կատարումը գրեթե բոլոր սպանվածների գտնվելու վայրը, նրանց կողքին անմիջական գտնվող անձանց, նրանց շարժման ուղղությունը, ձեռքերին առարկաների առկայությունը /մահակ, գարեջրի շիշ, հեռախոս/, ինչով զբաղվելը և այլն:Մեծի մասամբ բացահայտված է նաև ծանր վնասվածք ստանալուց կամ սպանվելուց հետո կատարված դեպքերի ընթացքն ու դրանց մասնակիցների շրջանակը՝ թե վիրավորին կամ մահացածին ովքեր, ում մեքենայով, մինչև ուր տեղափոխեցին, շտապ օգնության որ բրիգադին հանձնեցին և այլն: Բայց բուն սպանության գործողությունը, կրակոցի ուղղությունը, կրակողի անձը /ոստիկան էր, զինվոր էր, քաղաքացիական անձ էր/նրա արտաքին նույնիսկ մոտավոր նկարագրությունը, առանց բացառության բոլոր տասը դեպքերում այդպել էլ ոչ-ոքչի տեսել, ոչինչ չի կարող ասել: Մի աներևույթ ուժ թե սպանվածքաղաքացիական անձանցկողքին անմիջականորեն գտնվողներին, թե ոստիկանության սպայի ու շարքայինի համածառայողներին, բոլորին անխտիր, այդ պահին պարտադրել է նայել այլ կողմ, մի ուրիշ գործով զբաղվել և բոլորը միասին մի տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ կարևոր դրվագը չեն տեսել ու չեն նկատել:
Է. Մեկ այլ զարմանալի զուգադիպություն ևս: Ինչպես հայտնի է, սպանվածներից երեքը մահացել են «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կրակոցից և նրանց մարմիններից դիահերձումների ժամանակ հանվել են գազային նռնակի մետաղյա և պլաստմասե կտորներ, իսկ Գոռ Քլոյանի մարմնից՝ կրակված փամփուշտի ամբողջական կոնտեյներ: Հավելենք, որ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցներից ևս երեք վնասվածքներ ստացած անձնանց մարմիններից դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ հանվել ու առգրավվել են գազային նռնակի համանման բեկորներ: Թեև հատուկ միջոցների, այդ թվում նաև «Չերյոմուխա 7-ի» ու դրանց գազային նռնակների դատաձգաբանակն փարձաքննության նախադեպ ու փորձառություն ՀՀ փորձագիտական հիմնարկներն ու փորձագետները երբևէ չեն ունեցել, վերը նշված բոլոր դեպքերում նրանք անսխալ, զարմանալի զուգադիպությամբ սպանվածների ու վիրավորների մարմիններից հանված բեկորների, ինչպես նաև մեկ ամբողջական կոնտեյների վրա միահամուռ հայտնաբել ու արձանագրել են պինդ առարկաների հետ շփվելու և որևէ արգելքի միջով անցնելու հնարավոր հետքեր: Չհասկացաք թե ինչու: Լավ, կարծում եմստորև ամեն ինչ պարզ կլինի:
Վերևում նշել էինք, որ հրազենային վերքերից մահացածներից երեքի մարմիններից հանվել էին մեկական գնդակներ: Կրկին, տարօրինակ մի զուգադիպությամբ, դատաձգամբան փորձագետները այս երեք գնդակների վրա նորից առանց բացառության, հայտնաբերել են պինդ առարկաների հետ շփման կամ նրանց միջով անցնելու հնարավոր հետքեր: Հիմա կարծեմ արդեն պարզ է, թե շեղացատկի հնարավորությունը բոլոր վնասվածքների դեպքում ինչ նպատակ է հետապնդում: Ցուցարարնեի վրա ուղիղ նշանառությամբ կրակ չի արձակվել, մեզանից այլ բան չսպասեք:
Ինչ եք կարծում, ինչպես կվարվեին, եթե ՀՔԾ-ին ցուցարարների վրա ուղիղ նշանառությամբ դիմահար կրակի անհերքելի ապացույցներ ներկայացվեին: Օրինակ, youtube տեղադրված տեսանյութերից մեկում հստակ երևում է, թե ինչպես է հատուկ ջոկատայինի համազգեստ հագած, դիմակավոր, ինքնաձիգով զինված հրաձիգը դուրս գալիս շենքի անկյունից դիմահար կրակում և ապա թաքնվում: Նախ այդ տեսանյութով նշանակվում է դատահամակրգչային փորձաքննություն, որը պատճառաբանելով տեսագրման հեռավորությունը, գիշերային ժամն ու վատ լուսավորությունը եզրակացրել է, որ ստացված տեսապատկերները պիտանի չեն համակարգչային եղանակով նույնականացման համար:Ապա արդեն նշանակվել է տեսաձայնագրային և դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որով ի վերջո եզրակացրել են, որ կատարված երկու կրակոցները հավանական է կատարված լինեն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից՝ անգնդակ փամփուշտներով: Լավ, չեք ցանկանում ճշտել հրաձիգի ինքնությունը՝ հասկացանք, բայց եթե նա կրակում էր անգնդակ փամփուշտնեորվ, այդ դեպքում նախ ինչի էր դիմակավորվում, երկրորդ՝ ինչու էր թաքստոցից դուրս գալիս և հետո կրակում, թաքստոցից չէր կարող օդ կրակել:
Ը. Հասարակության և միջազգային կառույցների ուշադրությունը կենտրոնացված է առավելապես տասը սպանությունների բացահայտման պահանջի վրա: Սակայն ակնհայտ է, որ մինչ օրս չեն բացահայտվել նաև մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց /փաստահավաք խմբին տրամադրված միայն մի աղյուսակի համաձայն դրանց թիվը մոտ 25-ն է/ գնդակային ու բեկորային ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու և ոչ մի դեպք: Ասվածը լրացուցիչ անգամ ապացուցում է, որ մարտի 1-2-ին հրազեն ու պայթուցիկ սարքեր գործադրողներին բացահայտելու ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ոչ միայն իրավական, այլև քաղաքական փակի, արգելքի տակ է: և ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ որքան էլ փարձել է այդ արգելքի գոյությունը թաքցնել, դա նրան, ինչպես տեսնում եք, բոլորովին չի հաջողվել: Քննարկվող փաստաթղթի տարբեր մասերում այդ արգելքի թաքցրած ականջները բազմիցս դուրս են ցցվում: Ահավասիկ, մեկ օրինակ: Խոսքը տասը սպանությունների փաստերով քրեական գործ հարուցելու որոշումների մասին է: Պարզվում է, որ սպանությունների փաստերով քրեական գործեր հարուցվել են միայն 2009թ. գարնանը ՀՀ Քր. Օր.-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, այն էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի լրացված 10-րդ կետով, որը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար: Այսինքն քրեական գործ հարուցելու որոշման մեջ արդեն որոշված է, որ մարտի 1-2-ի սպանությունները կատարել են զանգվածային անկարգությունների մասնկիցները: Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ ոստիկանության ծառայողները, ՆԶ-ի, բանակի զինծառայողները ոչ մի դեպքում չեն կարող դիտարկվել զանգվածային անկարգության մասնակից: Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար նաև ՀՀ գլխավոր դատախազությունը ի սկզբանե քննարկել ու որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները: Չնայած, որ նրանց սկզբում չհաջողվեց վերջնականապես այդ սպանությունները մեղսագրել «7-ի գործով» մեղադրյալներին, այնուամենայնիվ մինչ օրս նրանք չեն հրաժարվել դրանք ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա բարդելու իրենց ծրագրից: Սա ուղղակի խայտառակություն է, նույնիսկ մեր իրավակիրառ պրակտիկայի համար, չտեսնված ու չլսված խայտառակություն: Սրանից հետո հույս տածել, թե ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում են ու կարող են բացահյտել որևէ սպանություն՝ ուղղակի անմտություն է: Նման պայմաններում սպանություններից որևէ մեկը կարող է բացահյտվել միայն այն դեպքում, երբ այն հնարավոր լինի մեղսագրել մարտի 1-2-ի բողոքի ակցիայի մասնակիցներից որևէ մեկին:

Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ հաուկ քննչական ծառայությունը անտեսելով օրենք և օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուները, այդ թվում սպանություններ գործած անձինք չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելո

 

23 Հունվար 2012


2012-02-21ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ

ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ

ՀԱԿ էկոլոգիական ռազմավարությունՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ

Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջև ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար:

Միաժամանակ, կարևորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը...

ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2012-02-20Դավիթ Մաթեւոսյանի ելույթը ԱԺ-ում` Մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ

DavitMatevosyan.jpg

Մի պահ հավատանք, որ մեծամասնական համակարգը պահպանելու հանրապետականի մղումը իրոք բխում է քաղաքացու իրավունքից: Ինչն է այդ դեպքում խանգարում ողջ հանրապետության տարածքը դարձնել մեկ մեծամասնական ընտրատարածք, ինչպես արվում է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ուր իրենց ընտրվելու իրավունքը կփորձեն իրացնել բոլոր օլիգարխները թաղային հեղինակությունները եւ մյուս ցանկացողները: Կարելի է նույնիսկ այդ համակարգով առաջադրվողներին օրենքով թույլատրել ընտրակաշառք բաժանելը, եւ անգամ սահմանել ընտրակաշառքի դրույքաչափի նվազագույն շեմ:

2012-02-20Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում` Մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ

Զուրաբյան

Միջազգային փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ համասնական կամ մեծամասնական ընտրական համակարգերի միջեւ ընտրությունը տեսական կամ վերացական հարց չէ: Այդ համակարգերը ինքնին լավը կամ վատը չեն: Ամեն ինչ որոշվում է երկրի զարգացման եւ կոնկրետ ստեղծված վիճակի համատեքստում: Իտալիայում համամասնականից անցան մեծամասնական համակարգի ուժեղացմանը, քանի որ կոռումպացվել էին կուսակցական ապարատները: Իսկ հետո նորից հետ գնացին, որովհետեւ սկսել էին տեղերում կոռումպացման նույն երեւույթները, ինչը մենք ունենք այսօր Հայաստանում:

Այսօր բացառիկ շանս ունեք գնալու համաձայնության ճանապարհով: Մի տարեք երկիրը առճակատման: Փորձեք մեկ քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանն ընդառաջ: Իսկ եթե նորից համառեք, չզարմանաք հետեւանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճիշտ որոշում ընդունեք, քանի դեռ այդ հնարավորությունը ունեք:

 

2012-02-17Կոնգրեսի հայտարարությունը ՍԴՀԿ-ի եւ ԺՀԿ-ի վերաբերյալ

ՍԴՀԿ

Տեսնելով Հայ Ազգային Կոնգրեսի` գնալով աճող հեղինակությունը, վարչախումբը մարտահրավեր է նետել Սահմանադրությամբ երաշխավորված ևս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները:

 

2012-02-17Հայ ազգային Կոնգրեսի երիտասարդների հայտարարությունը

Kongres-Erit.jpg

Մեր աջակցությունն ենք հայտնում իշխանական կամայականությունների դեմ դուրս եկած քաղաքացիներին, երիտասարդներին՝ համոզված լինելով, որ այս տեսակ և այլ բոլոր խնդիրների լուծումը միայն Հայաստանում ավազակապետական համակարգից ազատվելն ու ժողովրդի կողմից վերահսկվող իշխանության ձևավորումն է: Այս գործում առաջնային է երիտասարդության դերը, որն ինքը պետք է կերտի վաղվա Հայաստանը:

Երիտասարդության և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների դիմադրողականության բարձրացումը և իշխանությունների շարունակվող ապաշնորհ գործունեությունը կարող են շատ ծանր և անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ապօրինությունների հեղինակների, այնպես էլ մեր պետության համար: Կոչ ենք անում իշխանություններին սթափվել և դադարեցնել հակաժողովրդական գործունեությունը:

 

2012-02-15Տեղի է ունեցել Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ

32182.jpg

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Հայ ազգային Կոնգրեսի ռազմավարության հետ կապված եւ մարտի մեկին կայանալիք հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք օրակարգի հետ կապված հարցեր: Շարունակվել են նաեւ Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման քննարկումները:

2012-02-14Կոնգրեսի հանրահավաքը կկայանա մարտի 1-ին

32182.jpg

Փետրվարի 17-ին նախատեսված Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, եղանակային խիստ պայմանների պատճառով, ինչպես նաև ճանապարհային անվտանգության նկատառումներից ելնելով, կկայանա մարտի 1-ին:

2012-02-14Կոնգրեսի հայտարարությունը համայնքի ղեկավարների ընտրությունների վերաբերյալ

32182.jpg

Հայ ԱզգայինԿոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի եւ Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում, գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:

2012-02-06Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ազատ արձակման վերաբերյալ

HG.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը, ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ:

2012-02-04Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ձերբակալության վերաբերյալ

HG.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի և միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան:

2012-01-31Լեւոն Զուրաբյանի հանդիպումը Նիկոլա Շմիդտի եւ Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ


32182.jpg

Զրուցակիցներն անդրադարձել են ընտրությունների օրինականության ապահովման հարցում դիտորդական առաքելության գործունեությանը: Դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը, Լ. Զուրաբյանը հաստատել է Հայ Ազգային Կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում: Նա նաեւ ներկայացրել է ընտրական գործընթացի` Կոնգրեսի կողմից պատրաստած բարեփոխման պլատֆորմը:

2012-01-29Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լյուսիվիզ Վան դեր Լաանի գլխավորած պատվիրակության հետ

LevonTerPetrosyan2.jpg

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հաստատման, պետական մակարդակով ընտրակեղծարար մեքենայի դեմն առնելու, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման, այդ հարցերում միջազգային հանդրության, մասնավորապես ELDR կուսակցության մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Շոշափվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային դիտորդական այլ կազմակերպությունների աշխատանքի բարելավման եւ արդյունավետ գործունեության հնարովորությունները:

2012-01-29Լեւոն Զուրաբյանի մամլո ասուլիսի մասին

LZ2.jpg

Հունվարի 30-ին, 13:00-ին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում (Կորյունի 19 ա) տեղի կունենա Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը: Այն նվիրված է լինելու խորհրդարանական ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցությանը

2012-01-26Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Էրիկ Ռուբինի հետ

LevonTerPetrosyan.jpg

Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար (Deputy Assistant Secretary) Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Այնուհետեւ անդրարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. մասնավորապես, ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարեւորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը:

 

 

2012-01-22Հայ Ազգային Կոնգրեսի` Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ

32182.jpg

 

2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:

 

2012-01-20Կոնգրեսի հայտարարությունը Համամասնական ընտրակարգի վերաբերյալ

Հայ ազգային Կոնգրես

Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում։ Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ և արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետեւյալ պլատֆորմի նաև մյուս, ոչ պակաս կարեւոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության և այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման։

2012-01-16Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը Ջոն Պրեսկոտի հետ

32182.jpg

Հունվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1837 բանաձեւի կատարման ընթացքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի բարելավման եւ վերահսկման խնդիրները: Լեւոն Զուրաբյանը նաեւ քաղաքական գնահատական է տվել անցած տարվա դեկտեմբերին հրապարակված Մարտի մեկի վերաբերյալ ՀՔԾ զեկույցի կապակցությամբ:

Այնուհետեւ ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել է Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել է Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ, մասնավորապես, անդրադարձ է կատարել ՀՔԾ-ի կողմից Մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

 

2012-01-152012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը ՉԻ-ին

levon-zurabyan.jpg

Այս չորս տարվա մեջ մենք արդեն շատ բան փոխել ենք, ինչի մասին արդեն խոսեցի։ Հասարակությունը նույնպես փոխվել է. չմոռանանք, որ զուտ ինֆորմացիոն, կոմունիկացիոն տեխնոլոգիաների առումով մենք հիմա ապրում ենք լրիվ այլ «դարաշրջանում»։ Ի դեպ, դա է, որ չկարողացան հասկանալ արաբական դիկտատորները եւ ոչ դեմոկրատական ռեժիմները այլ երկրներում։ Ինտերնետը, սոցիալական ցանցերը, սմարտֆոնները եւ նրանց թափանցումը բնակչության մշակույթի, կենցաղի մեջ, ստեղծել է լիովին նոր իրավիճակ։ 2012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. իշխանությունների կարողությունը` ինֆորմացիան թաքցնել մարդկանցից, միջազգային հանրությունից, գնալով ավելի է սահմանափակ դառնում, եւ այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանի ապօրինությունները ամբողջ աշխարհի եւ մեր հասարակության կողմից դիտվելու են խոշորացույցի տակ` օնլայն ռեժիմով։ Մենք էլ սա պետք է հասկանանք եւ համապատասխանաբար պատրաստվենք այս նոր իրողությանը։

2011-12-28Կոնգրեսը հունվարին կարձագանքի ՀՔԾ մարտիմեկյան զեկույցին

Գագիկ Ջհանգիրյան

Ջհանգիրյանը նշեց, որ ըստ էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն նորմալ ուսումնասիրել այն։ Այդ պատճառով էլ Կոնգրեսը տոներից հետո մանրամասն կուսումնասիրի զեկույցը և անպայման կներկայացնի իր տեսակետները։Ջհանգիրյանը նշեց, որ ըստ էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն նորմալ ուսումնասիրել այն։ Այդ պատճառով էլ Կոնգրեսը տոներից հետո մանրամասն կուսումնասիրի զեկույցը և անպայման կներկայացնի իր տեսակետները։

2011-12-27«Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունների համատեղ հայտարարության վերաբերյալ

Հայ ազգային կոնգրես

Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Ժառանգություն եւ ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարեւոր քայլ:

2011-12-27Մշակութային մանիֆեստ

32182.jpg

Այսօր ՀՀ քաղաքացին վերստին իր իրավունքների, պետականության և նրա ապագայի տերն ու զարգացման մասնակիցն է դառնում:
Քաղաքացիական նախաձեռնությունների, հրապարակային ընդվզման, սահմանադրական կարգի վերականգնաման և իրավունքների պաշտպանության համար հասարակական-քաղաքական շարժումներին զուգընթաց, հասարակության մեջ տեղի են ունենում աշխարհայացքային, խորքային փոփոխություններ, որը այլ կերպ չես անվանի քան սահմանադրական-մշակութային հեղափոխություն:

2011-12-27Կոնգրեսը սատարելու է Սասուն Միքայելյանին

Սասուն Միքայելյան

Դեկտեմբերի 23-ին նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ համաձայն է առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրինք` ինչ դիրքորոշում ունի Կոնգրեսը այս առաջադրման հետ կապված. «Դա ժողովրդի պահանջն էր, Հրազդանի հասարակայնության պահանջը, Սասուն Միքայելյանը ընդառաջ է գնացել այդ պահանջին, եւ մենք դա միայն ողջունում ենք: Կոնգրեսը իր բոլոր միջոցներով կաջակցի Միքայելյանին` համարելով դա մեր համաժողովրդական պայքարի մաս»: Իր թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտարարել է նաեւ 10 տարվա գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: Զուրաբյանին հարցրինք` հնարավո՞ր է դիմակայել այն կեղծիքներին, որ իշխանությունները կփորձեն անել: «4 տարի պայքարել ենք, հիմա էլ կպայքարենք, եւ ի վերջո պիտի կարողանանք հաղթել ընտրակեղծիքների մեքենային»,- ասաց Զուրաբյանը` չբացառելով, որ ընտրություններում հաղթանակները կարող են սկսվել Հրազդանից:

«Հայկական Ժամանակ»

2011-12-22Հանդիպում ԱՄՆ փոխդեսպանի հետ

32182.jpg

Դեկտեմբերի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի օրինականությունը և թափանցիկությունը ապահովելու ծրագրերը:

2011-12-20Առաջին նախագահի ցավակցական ուղերձը Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ

361319-vaclav-havel.jpgՎացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարեւորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով: Նախագահ Հավելի անմնացորդ նվիրումը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին ոգեշնչման աղբյուր է եղել Արեւելյան Եւրոպայում ու նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարության համար պայքարող մի ամբողջ սերնդի համար:

2011-12-19Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը օհանավանցիների հետ

Ստեփան Դեմիրճյան

Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հրավերով գյուղ էր մեկնել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ առաջնորդը Օհանավանում հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ: Բացի Օհանավանի բնակիչներից հանդիպմանը մասնակցել են նաեւ հարակից գյուղերի բնակիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ համայնքային բնույթի տարբեր հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Արման Մուսինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարներ:

2011-12-18Լարիսա Մալխասյանի հոգեհանգստի արարողության մասին

Չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 21-ին Երեւանի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի կունենա ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Մյանսիկ Մալխասյանի եղբոր` Համաժողովրդական շարժման ակտիվիստ Սլավիկ Մալխասյանի դստեր` Լարիսա Մալխասյանի հոգեհանգստի արարողությունը:

2011-12-15Վ. Կարապետյանի մեկնաբանությունը ՉԻ-ին` Շառլ Ազնավուրի հայտարարության վերաբերյալ

Վլադիմիր Կարապետյան

Ակնհայտ է, որ մեր հակառակորդները կօգտագործեն ՀՀ դեսպանի ասածները` իրենց շահերի համար, հատկապես այնպիսի նշանավոր գործչի ասածները, որի պարագայում խոսքը եռապատիկ մեծ կշիռ է ստանում:

Այսինքն, այլեւս Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի դիվանգետները կարիք չեն ունենա իրենց ասածները հիմնավորելու համար ապացույցներ գտնել: Իրենք պարզապես կվկայակոչեն Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի լռությունը հանցավոր երանգներ է ստանում, որովհետեւ այստեղ պատասխանատվություն կա Հայաստանի իմիջի եւ Հայաստանի ներկայանալի լինելու խնդրումԱկնհայտ է, որ մեր հակառակորդները կօգտագործեն ՀՀ դեսպանի ասածները` իրենց շահերի համար, հատկապես այնպիսի նշանավոր գործչի ասածները, որի պարագայում խոսքը եռապատիկ մեծ կշիռ է ստանում:

2011-12-15Լ. Զուրաբյանի մեկնաբանությունը «Ազատություն» ռ/կ-ին` ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ

Լեւոն Զուրաբյան

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել:

«Կան ակնհայտ փոփոխություններ, որոնք կիսում են բոլոր ուժերը: Օրինակ, ես վստահ եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ մեծամասնական համակարգը դա մի ահավոր մաֆիոզ, կոռուպցիոն տարր է բերում մեր ընտրություններին: Վստահ եմ, որ, օրինակ, պառլամենտում ներկայացված ե'ւ «Ժառանգություն»-ը, ե'ւ Դաշնակցությունը նույնպես այդ դիրքորոշման են, որ այդ մեծամասնական համակարգը պետք է չեղյալ համարվի, եւ ընտրությունները այսօրվա Հայաստանում պետք է անցկացվեն բացառապես համամասնական տարբերակով», - նշեց Զուրաբյանը:

2011-12-14Տեղի է ունեցել Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ

32182.jpgՆիստում Հայ Ազգային Կոնգրեսի պետաիրավական հարցերի հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Կոնգրեսի` «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագիծը

2011-12-14Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ

Լեւոն Տեր-Պետրոսյան, Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսդեյլ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այցելել է Առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով:

Դեսպան Լոնսդեյլը տեղեկացրել է նախագահ Տեր-Պետրոսյանին այն մասին, որ ինքը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար: Զրույցի ընթցաքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, առաջիկա ընտրությունների օրինականությունը և թափանցիկությունն ապահովելու միջոցները, այս առումով` ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի կողմից արդյունավետ քայլերի իրականացումը, մասնավորապես` միջազգային ազդեցիկ դիտորդական առաքելության կազմակերպման և ընտրությունների համարժեք գնահատման կարևորությունը:

Նախագահ Տեր-Պետրոսյանը հաջողություն է մաղթել դեսպան Լոնսդեյլին իր հետագա գործունեության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

2011-12-14Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունը «Ա1+»-ին` ներկայացվելիք պլատֆորմի վերաբերյալ

Լեւոն ԶուրաբյանՀԱԿ-ը մոտ օրերս կներկայացնի նոր պլատֆորմ։ «Բոլոր այն ուժերը, որոնք կընդունեն այդ պլատֆորմը կամ դրա առանցքային կետերը այդ ուժերի հետ հնարավոր է համագործակցել»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա չի բացառում, որ նույն պլատֆորմի շրջանակներում ՀԱԿ-ը համագործակցի նաեւ ՀՅԴ-ի հետ: Վերջին շրջանում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ընտրությունները վերահսկելու համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել նաեւ ՀԱԿ-ի հետ:

Ամփոփելով 2011 թվականը՝ Լեւոն Զուրաբյանն այն գնահատեց բեկումնային եւ նվաճումների տարի:

2011-12-13Լևոն Զուրաբյանի հանդիպումը Կուվակո Միձույոյի հետ

Հայ ազգային կոնգրես

Դեկտեմբերի 13-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև տնտեսական դրությանն առնչվող հարցեր:

2011-12-12Վ. Կարապետյանի մեկնաբանությունը Tert.am-ին` Մարտի 1-ի թեմայով

Վլադիմիր Կարապետյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ իրենք մարտի 1-ի մահվան դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ չունեն:

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նախ և առաջ անընդունելի է համարեց այն, որ այս հայտարարությունը արել է մի մարդ, որը արդեն այդ խմբի ներկայացուցիչը չէ: Այս պահին Վահագն Հարությունյանը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնը։

«Ոչ մի նորմալ երկրում չի կարող նման բան լինել, երբ մի գերատեսչության ներկայացուցիչը հայտարարություն է անում մեկ այլ խմբի անունից: Նա արդեն մի քանի շաբաթ է չի զբաղվում այդ հարցերով»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:

2011-12-10Հայ ազգային Կոնգրեսի երթը դեկտեմբերի 10-ին

Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային Կոնգրեսը անց կացրեց երթ` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

ՀԱԿ երթ

(Ֆոտոշարք)

2011-12-10«Ծայրահեղ աղքատներ, ցոփացած հարուստներ». Զոյա Թադեւոսյանի հարցազրույցը

Զոյա Թադեւոսյան

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանի հարցազրույցը Lragir.am կայքին

-Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակել էր «2010թ. ՀՀ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության» հիմնական արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը՝ 1.2 մլն մարդ կամ 35,8%-ը աղքատ է։ Նրանցից մոտ 694 հազարը շատ աղքատ է, իսկ 98 հազարը՝ ծայրահեղ աղքատ:

-Բերված վիճակագրության հետ համաձայն չեմ, հատկապես բնակչության ընդհանուր թվի առումով: Ազգային վիճակագրական ծառայությունը չի ներկայացնում իրական պատկերը, իսկ իրականությունը շատ ավելի ողբալի է: Համենայն դեպս, ԱՎԾ-ն հաստատում է հասարակության շերտավորման փաստը. մի կողմում ծայրահեղ աղքատներ, մյուսում` ցոփացած հարուստներ: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, աղքատության մակարդակը Հայաստանում հասնում է 50-60 տոկոսի, որոնց 46%-ը մեկ աշխատատեղ զբաղեցնողներ են: Այսինքն մեր երկրում զբաղվածության եւ գործազրկության միջեւ սահման գոյություն չունի, առավել եւս գործատուների կամայականությունների արդյունքում աշխատանք ունեցողն ամեն րոպե կարող է հայտնվել փողոցում: Նորմավորված աշխատանքային օր ասվածը վաղուց մոռացված հասկացություն է...

2011-12-08Լեւոն Զուրաբյանի նամակը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին

Լեւոն ԶուրաբյանՀայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:

Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները...

2011-12-08Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցը ՉԻ-ին

268x180_thumb_photo_52657_850c816bf.jpg

ՌԴ-ում անցկացված բոլոր հարցումների համաձայն, ընտրություններում հաղթանակ տոնած կուսակցությունը անվերապահ առաջատար էր։ Այդ հարցումների տվյալները հիմնականում արտացոլվեցին նաեւ ընտրություններում։ Այս առումով Ռուսաստանում օրինակարգության խնդիր չի առաջանալու։ Այլ է իրավիճակը Հայաստանում, ուր իշխանության ղեկին է ռազմական հեղաշրջումով եւ անմեղ մարդկանց արյան գնով իշխանության եկած ռեժիմը։ Բնական է, որ այս ռեժիմը չէր կարող ունենալ լուրջ հաջողություն արտաքին քաղաքականության որեւէ ուղղության վրա, եւ հայ-ռուսական հարաբերություններում հավասարակշռության խախտումն էլ պայմանավորված է մեր իշխանության ծագումով։ Մինչեւ Հայաստանում չհաստատվի ժողովրդի քվեն ստացած իշխանություն, մեզ դժվար կլինի բարձրացնել հայ-ռուսական համագործակցությունը պատշաճ` երկու ժողովուրդների պահանջած մակարդակի...

2011-12-06Ա. Մուսինյանի պարզաբանումը լրատվական եւ քարոզչական գործընթացների վերաբերյալ

Արման Մուսինյան«Ժամանակ» եւ «1in.am» լրատվամիջոցները որեւէ կապ չունեն Հայ ազգային կոնգրեսի հետ: Այնպես, ինչպես Կոնգրեսի հետ որեւէ առնչություն չունի վերը նշված լրատվամիջոցների ղեկավարը` Արման Բաբաջանյանը: Սա կարող եք համարել պաշտոնական պատասխան: Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք իրենց գաղափարներով սատարում են Համաժողովրդական շարժմանը, եւ դրանց մեջ «1in.am» եւ «Ժամանակ» լրատվամիջոցները չեն մտնում, եւ նրանք որեւէ կերպ չեն ներկայացնում Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները:

2011-12-01ԲՀԿ-ն ունի երկու ճանապարհ. Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը Lragir.am-ին

Լեւոն Զուրաբյան

Մենք ի սկզբանե մեր քաղաքականության հիմքում դրել էինք դեպի ժողովրդավարություն անցնցում անցման մոդելը: Եվ բանակցում էինք ռեժիմի հետ՝ լեգիտիմ իշխանության ձեւավորման ժամկետների ու պայմանների մասին: Ցավոք սրտի ռեժիմն ինքը մերժեց այդ տարբերակը: Եվ մեզ թողեց մեկ այլընտրանք. Անզիջում պայքարը ռեժիմի ու դրա պարագլուխ Սերժ Սարգսյանի դեմ: Դա իրենց ընտրությունն էր: Իսկ նման պայմաններում, երբ ռեժիմը հրաժարվում է բանակցություններից, սկսում է դիմադրել անցմանը դեպի ժողովրդավարություն, մեր ջանքերը պետք է ուղղված լինեն այդ ռեժիմի կազմաքանդմանը եւ քայքայմանը: Ու եթե կա որեւէ քայլ, որը թույլ է տալիս պոկել ռեժիմի որեւէ հենարան, ուղղել ռեժիմի մաս կազմող որոեւէ ռեսուրս հենց իր դեմ, պետք է այդ քայլն անել: Ես ուզում եմ հիշեցնել, որ Քադաֆիի դեմ ժողովրդի հաղթանակը կազմակերպած Ազգային Անցումային Խորհրդի մեծամասնությունը Քադաֆիի նախկին հավատարիմ զինակիցներն էին: Բայց նրանցից ամեն մեկի անցումը ժողովրդի կողմը ուժեղացրել է ժողովրդին ու թուլացրել ռեժիմին: Բնականաբար, նրանք էլ հրեշտակներ չեն եղել, բայց հանուն ժողովրդի հաղթանակի, կարելի է խրախուսել ռեժիմի քաղաքական հենարանի քայքայումը: Իսկ ապագայի համար պետք չէ վախենալ: Միեւնույն է հաղթանակը ձեռք է բերվելու միայն ժողովրդի ընդվզմամբ, ուստի հենց ժողովուրդն էլ կթելադրի նոր ժողովրդավարական կարգերը...