Հայաստանի տարբեր կալանավայրերի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալների թիվը երեկվա դրությամբ դարձել էր տասնհինգ։
Անցած շաբաթ եւ կիրակի օրերին հացադուլից դուրս գալու մասին հայտարարել են 7 քաղբանտարկյալներ, իսկ 6 քաղբանտարկյալներ հայտարարել են հացադուլին միանալու մասին։ Այսպիսով, երեկվա դրությամբ հացադուլավոր քաղբանտարկյալների ցանկն այսպիսին է. ապրիլի 1-ից մինչ օրս շարունակողներ` Մարզպետունի Այվազյան, Վլադիմիր Առաքելյան, Սայաթ Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան, Ավետիք Ներսիսյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Բաղդասարյան, Սմբատ Այվազյան եւ Աշոտ Զաքարյան։ Պայքարի իրենց ընկերներին երեկվանից միացած հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներն են` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյան, Հովհաննես Ղազարյան եւ Մասիս Այվազյան։ Այսօրվանից հացադուլին կմիանա նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը։
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը շաբաթ օրը դուրս է եկել 12 օր շարունակված հացադուլից։ Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, մասնավորապես` տեսողության եւ երիկամների հետ կապված։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մեզ ասացին, որ մինչեւ հացադուլից դուրս գալու պահը Սուրենյանցի գիտակցությունը եղել է շատ լավ վիճակում, եւ նա հստակ պատասխանել է հարցերին։ Ավելին, նախորդ օրերին, երբ բժիշկներին չի հաջողվել Սուրենյանցին համոզել, որպեսզի նա դադարեցնի հացադուլը, նրան հորդորել են այդ ընթացքում գոնե գիրք կարդալուց զերծ մնալ` տեսողությունը էլ ավելի չվնասելու համար։ Սակայն Սուրենյանցը, միեւնույն է, հորդորներին տեղի չի տվել եւ շարունակել է իր հացադուլը լրացնել ընթերցանությամբ։
Միջազգային «Կարմիր խաչի» երեւանյան գրասենյակից, որի ներկայացուցիչները մինչեւ երեկ չէին այցելել հացադուլավոր քաղբանտարկյալներին, երեկ փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված իրենց այդ անտարբերությունը։ Սկզբում մեզ պատասխանեցին, որ «Կարմիր խաչի» հայաստանյան հանձնակատար Էրոլդ Բայարդը երկշաբաթյա արձակուրդից հետո նոր պետք է վերադառնա Հայաստան։ Ասվեց նաեւ, որ հանձնակատարի վերադարձից հետո նոր միայն ՄԿԽ գրասենյակի բժիշկները կայցելեն հացադուլավորներին։ Ավելի ուշ, սակայն, ՄԿԽ գրասենյակի մեկ այլ աշխատակից` Աշոտ Աստաբացյանը, մեզ հետ կապվեց եւ ասաց, որ իրենք մշտապես այցելում են քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպում կալանավորների ու դատապարտյալների հետ։ Ըստ նրա, իրենց աշխատակիցները հանդիպել են նաեւ հացադուլավոր քաղբանտարկյալ կալանավորներին, սակայն նա հրաժարվեց կոնկրետ անուններ տալ։ Նա նաեւ դժվարացավ պատասխանել այն հարցին, թե այդ ինչպես է ստացվում, որ ըստ իրեն` իրենց մասնագետները այցելել են հացադուլավոր կալանավորներին, իսկ ըստ վերջիններիս փաստաբանների` չեն այցելել։
իսկ նա հանձնվել է
Մինչ քաղբանտարկյալների մի զգալի մասը շարունակում է ազատազրկման վայրերում պայքարել, ընդդիմադիր հայացքների համար կալանավորվածներից մեկը, տեղի տալով բռնություններին եւ ճնշումներին, այնուամենայնիվ, ստորագրել է իրենից պահանջված ցուցմունքների տակ։ Մեր տեղեկություններով, ՀՀՇ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Ռուբեն Ոսկանյանը, որը ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան` ժամը 7-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի մոտից, այսպես կոչված «խոստովանական» ցուցմունքներ է տվել։ Ըստ այդ լուրերի, ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ քննիչները կարողացել են նրան «համոզել», որպեսզի հրաժարվի փաստաբան ունենալու իր իրավունքից։ Իսկ առանց փաստաբանի Ոսկանյանից «խոստովանական» ցուցմունքներ ստանալը, մեղմ ասած, դարձել է տեխնիկայի խնդիր։ Տեղի ունեցածն ավելի պատկերավոր դարձնելու համար` մի դրվագ ներկայացնենք. ըստ Ոսկանյանի «խոստովանական» ցուցմունքների, մարտի 1-ին ինքը Ազատության հրապարակում վանաձորցիների վրանում քնած է եղել եւ աղմուկից արթնացել է։ Վրանից դուրս գալով` տեսել է, որ «հանրահավաքի մասնակիցները բռնություն են գործադրում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»։ Այս կերպ է ներկայացվում վահաններով, մահակներով եւ էլեկտրաշոկերով զինված ոստիկանների հարձակումը հանրահավաքի մասնակիցների վրա։ Ավելին, ըստ նույն «խոստովանականի», իբր Ոսկանյանը «Հին Էրիվան» ռեստորանի դիմաց տեսել է, թե ինչպես է իր համաքաղաքացի Մեսրոպ Զաքարյանը բռնություն գործադրում ոստիկանության աշխատակցի նկատմամբ։ Սա մարտի 1-ի առավոտյան դեպքերի այն պահն է եղել, երբ Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցները զինված մարդկանց կողմից հարձակման ենթարկվելուց հետո դիմել են փախուստի։
Իսկ իրականությունն այսպիսինն է. երբ Ոսկանյանը Ազատության հրապարակում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, նրա համաքաղաքացիները փորձել են նրան հիվանդանոց տեղափոխել եւ հենց այդ ժամանակ էլ նրան ու նրա համաքաղաքացիներին ոստիկանները ձերբակալել են։ Հետագայում, ինչպես նկատեցիք, Ոսկանյանը նույն համաքաղաքացիների դեմ ցուցմունք է տվել։ Ենթադրվում է, որ նման «խելոք» ցուցմունքների համար ՀՀՇ-ի Վանաձորի կառույցի ղեկավարին խոստացել են, որ դատարանը նրան «մեղմ» կվերաբերվի։ Ի դեպ, նախաքննության նյութերից այդպես էլ պարզ չէ, թե որտեղ է գտնվել Ոսկանյանը մարտի 1-ից (երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին) մինչեւ մարտի 4-ը` նրան ձերբակալելու որոշում կայացնելու պահը։ Թերեւս հենց այդ շրջանում էլ Ոսկանյանը տվել է իր «խոստովանական» ցուցմունքները։
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
"Հայկական Ժամանակ" օրաթերթ
08 Ապրիլ 2008
| 2011-09-07 | «Власти признали свою нелегитимность» |
| 2008-04-16 | ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
|
| 2008-04-12 | ԴԱՏԵՑԻՆ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, քննեց 62-ամյա ազատամարտիկ Դավիթ Համբարձումյանի գործը։ Սա առաջին դեպքն էր, երբ դատարանը քննում էր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված գործ։ Վարդենիս քաղաքի բնակիչ Համբարձումյանը ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»)։ Մինչ դատական նիստը սկսվելը Համբարձումյանը սրտնեղեց, թե 37-ի տրոյկաներն ավելի լավ են եղել, քանի որ այն ժամանակ տոպրակները քաշել են մարդկանց գլխին եւ գնդակահարել։ |
| 2008-04-11 | ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ Երեկ հաղորդագրություն են տարածել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի փաստաբաններ Հովհաննես Գալյանը, Լուսինե Սահակյանը եւ Վաղարշակ Գեւորգյանը։
|
| 2008-04-05 | ՀԱՆՈՒՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՆԵՐԻ Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետ Ժորա Սափեյանի եւ շտաբի անդամներ Հայկ Գեւորգյանի, Մկրտիչ Սափեյանի եւ վերջինիս անչափահաս որդու` Անդրանիկ Սափեյանի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նրանց դեմ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում` հունվարի 27-ին, Թալինում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, նրանք թույլ չէին տվել, որ իշխանությունների կողմից ուղարկված Սարգիս Կարապետյանն իր սադրանքն իրագործեր, եւ նրան հեռացրել էին հանրահավաքի վայրից։ Այդ ամենը առիթ դարձավ, որպեսզի երկու օր անց քրեական հետապնդում սկսվի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների դեմ, իսկ իշխանությունների ուղարկած սադրիչը տուժողի կարգավիճակ ստանա։ Ի դեպ, ականատեսների վկայությամբ, Ս. Կարապետյանը մինչ Թալինի դեպքերը փորձել է սադրանքներ կազմակերպել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ապարանի գյուղերում տեղի ունեցած նախընտրական հանդիպումներ ժամանակ, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին անցել։ |
| 2008-04-04 | ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
Այս նախադասությունից հետո կարող եք կարծել, որ նյութը, որը ստորեւ ներկայացնելու ենք, վերաբերելու է ժամանակակից մշակույթին։ Սակայն այս դեպքում պետք է հուսախաբ անենք, քանի որ այս նյութը եւս մերօրյա քաղբանտարկյալների մասին է։ Տիգրան Բաղդասարյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Երեւանի Արաբկիր համայնքի ենթաշտաբներից մեկը, եղել է վստահված անձ։ ՀՀ քաղաքացիների մեծ մասի պես մասնակցել է փետրվարի 2-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին եւ նստացույցերին։ Տիգրան Բաղդասարյանի որդու` Դավիթի խոսքերով, հայրը մշտապես ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ եւ չի դադարել պայքարել արդարության եւ ազատության համար։ «Մեր տանը շարժումը 88-ից այս կողմ երբեւէ չի դադարել»,- ասում է Դավիթը։ |
| 2008-04-04 | ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողականի պետ Հ. Խլղաթյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, պաշտպանիս` Հ. Արսենյանին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանից Հայտարարություն
|
| 2008-04-03 | ԵՐԿՈՒՍՆ ԵՆ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆԻՑ Աշոտ Մանուկյանը մարտյան իրադարձություններից հետո ընդդիմության դեմ սկսված քաղաքական հետապնդման արդյունքում անազատության մեջ հայտնված մոտ 150 կալանավորներից մեկն է։
|
| 2008-03-28 | ՆՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՆ ԱՆԱԶԱՏ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, մոտ երկու շաբաթ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Նորիկ Նորիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես ստացվեց, որ ինքն ազատ արձակվեց։ Մարտի 26-ին օրվա երկրորդ կեսին Նորիկյանը հրավիրվել է քննիչի մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Նորիկյանը ձերբակալվել է մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Մինչ այդ դեռեւս մարտի 3-ին Նորիկյանի բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն, որի արդյունքում ոստիկաններն առգրավել են նրա համակարգիչը։ |
| 2008-03-26 | ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Մարտի 24-ի երեկոյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում։
Այնուհետեւ նրան բերման են ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Բանությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ», եւ 225.1` «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը» հոդվածներով։ Այնուհետեւ նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման ժամանակավոր մեկուսարան։ Մարտի 24-ի` լույս 25-ի գիշերը դատախազություն է բերման ենթարկվել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը մինչեւ երեկ գտնվել Արտաշատի հիվանդանոցում, քանի որ մարտի 1-ին ենթարկվել է խոշտանգումների։ Սակայն ոստիկանությունը որոշել է նրան եւս տեղափոխել ձերբակալվածների պահման մեկուսարան։ |