ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC





 

ՀԱԿ Նախընտրական ծրագիր - ԱԺ 2012

100 քայլ

Լեւոն Տեր-Պետրոսյան

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը

ՀՀ, Երևան, Կորյունի 19ա

Հեռախոս`
(+374 10) 520974

(+374 10) 520957

Էլ-փոստ`

info@anc.am

 

ՀԱԿ Աջափնյակի գրասենյակ

ՀԱԿ ԱՄՆ գրասենյակ

Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին
"Ջահել Ազատության երգը" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Մենք ժպտում ենք" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Երգ հոգեխանգարմունքի" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը Կոնգրեսի վարչության նիստում - 07.09.2013

22 Նոյեմբեր 2013


2013-05-06Հայտարարություն Երեւանի Ավագանու ընտրությունների վերաբերյալ

Երեւանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային եւ ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ եւ այլն։ Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից բացակայողների, մարզերից եւ հարեւան հանրապետություններից մարդկանց ֆիկտիվ գրանցման հաշվին, ապա մասնակիցների հայտարարված 56%-ի տակ պետք է հասկանալ իրական ընտրողների թվի 80-85%-ը, ինչը աներեւակայելի է անգամ համապետական ընտրություններում։

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվության են արժանանալու հաստատապես։

2013-05-05Ստացված ահազանգեր․ ժ․ 11.30-ի դրությամբ

Ժամը 11:30-ի դրությամբ գրանցված ընտրախախտումներ

(Քարտեզը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության․ http://armdex.com/elections2013/map/)

http://armdex.com/elections2013/map/

1/8 - Առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն:  

1/27 - Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին՝ որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին: 

 

2013-05-05Թեժ գիծ Կոնգրեսում

Մայիսի 5-ի առավոտյան ժամը 08.00-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:

Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու եւ ահազանգելու համար կարող եք զանգահարել կենտրոնական շտաբ` հետևյալ հեռախոսահամարներով`

055 279494

091 262711

098 686013

Մեզ հետ կարող եք կապվել նաև՝ գրելով էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեներին․

ancelections2012@gmail.com

levonpresident2008@gmail.com

Ընտրության ընթացքին, տեղի ունեցող ընտրախախտումներին կարող եք հետևել նաև ինտերնետում․

Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում

www.anc.am

Ֆեյսբուքում

www.facebook.com/armnatlcongress?fref=ts

www.facebook.com/ancprgroup

Յութուբում

www.youtube.com/user/ArmNatlCongress?feature=mhee

Թվիթերում

twitter.com/ancongress hashtag – #evnvote13, #Armenia

2013-05-05Ստացված ահազանգեր․ ժ․ 19:00-ի դրությամբ

Թարմացված 19:00-ի դրությամբ

1/8 տեղամասում անհայտացել է կնիքը;

1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն:

1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին: 9:07

2/12 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Հարությունյանը հայտնաբերել է ուրիշի փոխարեն կատարված քվեարկություն: կազմվում է արձանագրություն: Ընտրողների մատյանը վարել է ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը: 12:00

2/23 ընտրատեղամասում (Նոր Նորքի 6-րդ զանգված) քվեաթերթիկները հաշվելիս պարզվել է, որ 1900 թվեաթերթիկի փոխարեն առկա է 1800-ը: Կազմվել է համապատասխան արձանագրություն:

2013-04-11Իշխանությունը՝ քաղաքացուն․ հոլովակներ 10-11․04.2013

 

 

2013-04-08Երեւանի Ավագանու ընտրություն․ ՀԱԿ ծրագիր

Վահագն Խաչատրյան

Սիրելի երեւանցի․

Երեւանի ավագանու 2013 թվականի ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի կարգախոսն է. «Իշխանությունը` քաղաքացուն»:

Համաձայն մեր Սահմանադրության 2-րդ հոդվածի, իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այսօր իշխանությունը օտարված է քաղաքացիներից եւ հաշվետու չէ նրանց առջեւ, քանի որ տարիներ շարունակ ընտրությունները կեղծվում են եւ մենք չունենք օրինական ընտրովի իշխանություն, որին կարող ենք վստահել:

Երեւանի եւ ամբողջ Հայաստանի զարգացման ծրագիր մենք տեսնում ենք նրա մեջ, որ ինչպես Երեւանում, այնպես էլ ողջ երկրում իշխանությունը վերադարձնենք քաղաքացներին։ 

Սա մեր մայրաքաղաք Երեւանում քաղաքական, սոցիալ-տնտեսական և կառավարման համակարգն արմատապես փոխելու եւ առողջացնելու Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրն է: 

Հայ Ազգային Կոնգրեսի՝ ընտրողի դատին ներկայացվող ծրագիրը կազմված է երկու մասից: 

Առաջինը` Քաղաքական ծրագիրը, դա Երեւանում` ընդդիմության հաղթանակի միջոցով, այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը եւ վերափոխմանը: 

Երկրորդը` Երեւանի ծրագիրը, որով կներկայացվեն Հայ Ազգային Կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն մայրաքաղաքի զարգացման ծրագիրը:

2013-04-07Հոլավակ․ Իշխանությունը` քաղաքացուն․ 07.04.2013

2013-03-24Հայ ազգային կոնգրեսի Երեւանի Ավագանու ընտրությունների ցուցակը

Երեւան1 Խաչատուրյան Վահագն Գառնիկի 1959 Անկուսակցական

2 Թադևոսյան Զոյա Աղվանի 1951 ՀԱԿ

3 Մուսինյան Արման Համլետի 1978 ՀԱԿ

4 Կարապետյան Վլադիմիր Վլադիմիրի 1969 ՀԱԿ

5 Տեր-Պետրոսյան Տիգրան Պետրոսի 1977 Անկուսակցական

6 Եղիազարյան Համբարձում Գուրգենի 1976 ՍԴՀԿ

7 Եղոյան Անահիտ Մկրտիչի 1968 ՀԱԿ

8 Պողոսյան Ավետ Վիլյամի 1978 ՀԱԿ

9 Ղազարյան Գայանե Ռաֆայելի 1984 Անկուսակցական

10 Օհանյան Արմեն Ռաֆիկի 1979 ՀԱԿ

2013-02-07Հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

LevonTerPetrosyan5.jpg

Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու եւ մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։ Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը

2012-12-19Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին

32182.jpgԴեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները:

2012-12-07Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

LZ.jpg

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին:

2012-12-05Կոնգրեսի արձագանքը` խմբակցության հարցապնդմանը կառավարության պատասխանին

LZ2.jpg

Մենաշնորհների հետեւում կանգանծ են շատ կոնկրետ քաղաքական ուժեր, եւ հենց այն նպատակով, որ պարզ դառնա, թե ովքե՞ր են մենաշնորհների կատաղի պաշտպանները, եւ ովքե՞ր՝ հակառակը, պատրաստ են վերացնել նրանց, մենք՝ համաձայն կանոնակարգի մասին օրենքի, քվեարկության ենք դնում Ազգային Ժողովի որոշման հետեւյալ նախագիծը:

2012-11-30Հայտարարություն «Հայոց Պատմություն» դասագրքի վերաբերյալ

32182.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին, առաջին հերթին՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը, մայր բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, մտավորականությանը՝ միանալ ամոթալի կեղծիքներով լեցուն խայտառակ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին

2012-11-29Կոնգրեսի դիմումը Սահմանադրական դատարանին

32182.jpg

«Հայ Ազգային Կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար: Ստորև ներկայացվում է այդ փաստաթուղթը:

2012-11-22Հայտարարություն «Հակահարված»-ի դեմ կիրառված բռնության վերաբերյալ

32182.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս ապօրինությունը։ Ցավալի է, որ իշխանության դեմ քարոզչությունը թույլ չտալու գործում իրեն շարքային «դրուժիննիկի» պես է պահել պատմության ֆակուլտետի դեկանը։ Կոնգրեսը պահանջում է իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած անձանց:

2012-09-27Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

LevonTerPetrosyan5.jpgՀանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների անցյալը և ապագայի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև ԱԺ 2012թ. ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։

 

2012-09-13Հայտարարություն «Խորհրդարան» հաղորդման վերաբերյալ

32182.jpg

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես ընդդիմությանն ու լայն հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ պահելուն ուղղված քաղաքականության հերթական աղաղակող դրսեւորում:

2012-09-09Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչներին

 

LevonTerPetrosyan7.jpgՀանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: