ՀԱՅ | ENG | RSS
ANC



Մեծ փողերի, դեպրեսիայի եւ Չաուշեսկուի մասին. հարցազրույց Զոյա Թադեւոսյանի հետ

Զոյա ԹադեւոսյանՄինչ մեր ԱԺ-ում եւ ԵԽԽՎ-ում մրցույթ է գնում, թե ով է ավելի շատ ընդդիմադիր՝ "Ժառանգությո՞ւնը", թե՞ Դաշնակցությունը, "Ժառանգությունից" հեռացված Զոյա Թադեւոսյանը երկուսին էլ իսկական չի համարում:

Մինչ մեր ԱԺ-ում եւ ԵԽԽՎ-ում մրցույթ է գնում, թե ով է ավելի շատ ընդդիմադիր՝ "Ժառանգությո՞ւնը", թե՞ Դաշնակցությունը, "Ժառանգությունից" հեռացված Զոյա Թադեւոսյանը երկուսին էլ իսկական չի համարում, իսկականը համարում է այնտեղ, որտեղ ինքն է, իսկ այս օրերին առավել մարտի պատրաստված ընդդիմադիր է, քանի որ, հայ ժողովրդի մտածող մնացած մասի պես, խիստ վրդովված է Քոչարյանի ունեցած 4 միլիարդով ու Սերժ Սարգսյանի դեռեւս չհրապարակված միլիարդով: Զոյա Թադեւոսյանը գտնում է, որ հայ ժողովուրդը առավել կարեւոր գործ չունի հիմա, քան այդ փողերը ետ պահանջելն ու "ջեբգիրներին" պատասխանատվության ենթարկելը: Սակայն փողերի թեմայից առաջ խոսվեց իհարկե իր նախկին կուսակցության ակտիվի ու պասիվի մասին:

- Զոյա, Ազգային ժողովում քո նախկին կուսակիցները ակտիվ-ակտիվ, գերազանցիկների նման անընդհատ խոսում են, կաթող տանիքների հարցն են առաջ քաշում, Բաքվի ջարդերի 20-ամյակի, կարծես թե ընդդիմադիր ելույթներ են, ի՞նչը քեզ չի բավարարում նրանց ելույթների մեջ:

- Դու ուզում ես անպայման իրենցի՞ց հարցնես, ես կուզեի իրենց չանդրադառնայի երբեւէ:

- Դու գտնում ես, որ իսկական ընդդիմադիրի տեղը հիմա փողո՞ցն է:

- Ես գտնում եմ, որ իսկական ընդդիմադիրը պետք է լինի այնտեղ, որտեղ անելիք ունի, եթե խորհրդարանում դու փոքրամասնություն ես եւ ոչինչ չես կարողանում անել, եթե քո ելույթները ուղղակի ձայն բարբառո անապատի են, եթե դու փորձում ես ցույց տալ քո ելույթներում զուտ այն, որ դու ընդդիմադիր ես, դրանով փորձելով հասարակության մեջ ունենալ ընդդիմադիրի միայն կեցվածք, դա ես չեմ հասկանում` "կեցվածքով ընդդիմադիր" հասկացությունը: Ես գիտեմ, որ ես ընդդիմադիր եմ, կարող եմ լինել ցանկացած պայքարում, հավատարիմ կանգնած իմ սկզբունքների կողքին, որդեգրած մի քաղաքականություն, որը մերժում է կեղծիքը, ստախոսությունը, անարդարությունը, եւ դրա համար ես պետք է մարտնչեմ, ոչ թե ոմանց նման որեւէ քաղաքական գնահատականից պռոշ անեմ երեխայի նման ու նեղացած դիրք գրավեմ եւ որոշեմ, որ մի մարդուց նեղանալով ամբողջ ընդդիմադիր դաշտից եմ նեղանում, խռովելը քաղաքական կատեգորիա չի, ի՞նչ է նշանակում ժողովրդից խռովել այն դեպքում, երբ դուրս ես եկել քաղաքական պայքարի:

- Զոյա, դու լիդեր փոխեցիր քո պայքարում, այն ժամանակ քո լիդերը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, իսկ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանն է, Րաֆֆուց հիասթափվեցի՞ր վերջնական:

- Ոչ թե հիասթափվեցի, այլ ես հասկացա, որ մարդկային մի տեսակ կա, կամ կուսակցություններ կան, որտեղ մարդկանց չեն գնահատում ուղղակի եւ կարող են մարդուն վերաբերվել որպես մեկը, որի առաջ ոչ մի պատասխանատվություն չեն զգում, ասելիքս ինչ է. երբ որ մարդուն հեռացնում են, կայացած մարդկանց, երբ հանկարծ հնչում է "հեռացվել են" արտահայտությունը, դա չափազանց վիրավորական է, մեզ հետ վերաբերվեցին, ինչպես այս իշխանությունները կարող են վերաբերվել ցանկացած մարդու հետ. դա իշխանական մոտեցում էր՝ կեղծ վարչության նիստ, կեղծ խմբակցության նիստ, անօրինական խմբակցության նիստ, ու մեկ էլ առավոտյան արթնանում ես, քեզ հեռացրել են՝ առանց հիմնավորումների, ժողովրդավարություն հռչակած այս կուսակցությունը "ընդդիմախոս" հասկացությունը այդպես էլ չընկալեց ըստ էության, եւ եթե մեզ հեռացրին, մեղադրելով նաեւ լրտեսության մեջ, ընդդիմադիր ուժերի հետ գաղտնի համագործակցության մեջ, ընդդիմախոսներին իրենք ընկալեցին որպես թշնամու մոտեցում...

- Հիմա, երբ հեռվից նայում ես, ի՞նչ ես տեսնում, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Հայաստանի անպաշտպան ժողովուրդ...

- Ես չեմ ուզում Րաֆֆի Հովհաննիսյանին գնահատական տալ, որովհետեւ՝ անկեղծ եմ ասում, ես այդ անձնավորությանը հավատացել եմ եւ, թողնելով իմ գիտական գործունեությունը, գնացել եմ քաղաքական դաշտում պայքարելու եւ կանգնել եմ հենց այդ անձնավորության կողքին: Բայց ես հուսախաբ եմ եղել, հետեւաբար ես չեմ ուզում գնահատական տալ եւ կարծում եմ, որ այն տարիքում եմ, որ իմ սեփական փորձից կողմնորոշվելով, իրավունք ունեմ որպես մարդ կանգնել այնտեղ, որտեղ ես եմ կամենում, եւ ես այսօր իրական ընդդիմության կողքին եմ, ես այսօր հպարտ եմ եւ առանց որեւէ մաղձի այն կուսակցության հանդեպ, որից հեռացել եմ, եւ շատ կցանկանայի, որ այդ կուսակցությունը եւս կողմնորոշվեր ճիշտ, որովհետեւ մեծ նպատակ է այսօր կանգնած մեր առջեւ` մենք մեր հայրենիքը պետք է փրկենք:

- Ի՞նչ ծրագրեր ունի "Ժառանգությունից" հեռացվածների ստեղծած "Ժողովրդի իշխանություն" նախաձեռնությունը:

- Մեր ժողովրդից իշխանությունը գողացել են, մենք պարտավոր ենք՝ գիտակից հասարակության մասը կազմողներս, այդ իշխանությունը վերադարձնել ժողովրդին, եւ եթե կան այդպիսիները, որոնք մտածում են, որ իրենք ոչինչ չեն կարող, մենք դրանց ուղեղներում պետք է հեղափոխություն առաջացնենք, "Ժողովրդի իշխանություն" հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հենց այդ տրամաբանությամբ է ուզում այսօր հասարակության լայն շերտերի հետ աշխատել, մտածել տալ, որ ամեն ինչ հենց քեզանից է կախված, պահանջիր առաջին հերթին քեզանից, եթե դժգոհ ես՝ դու ես մեղավոր, եթե դու տանը նստած հանդուրժում ես, որ փողոցի խուժանը ընտրությունները կեղծի, դրա համար չես բողոքում՝ դու ես մեղավոր:

- Իսկ որպես Կոնգրեսի անդամ, բավարարո՞ւմ է քեզ Կոնգրեսի պայքարաոճը:

- Գիտեք, պայքարի ոճը չի թելադրվում վերեւից, եթե դուք ժողովուրդների պատմությունը մեկ անգամ եւս վերհիշեք, կտեսնեք, որ իսկական փոփոխություններ, արմատական փոփոխություններ եղել են այն երկրներում, որտեղ ներքեւները այլեւս չեն հանդուրժել ապրելու այն ձեւը, ինչպես որ ապրում են, այ, ներքեւից պետք է դա, եւ անընդհատ մեղադրել մեկ հոգու` Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ ՀԱԿ-ին, որ նա ուղղակի սառել է կամ հապաղում է, ճիշտ չէ, իսկ ի՞նչ պետք է անի 10 հազար մարդ, եթե մնացած միլիոն 8 հարյուր հազարը ոչինչ չի ուզում անել, այ, եթե այդ միլիոն 8 հարյուր հազարից այս իշխանություններից պահանջեն դադարեցնել իրենց թալանը, իրենց հաշվին միլիարդներ դիզելը, ինչի մասին այսօր թերթերն են գրում, չեն պայքարում, որ այդ անձնապետությունը վերանա, Ռոբերտ Քոչարյանի անձնապետությունը...

- Ինչո՞ւ ես ասում Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Սերժ Սարգսյանի:

- Ես դրանց չեմ առանձնացնում իրարից, Սերժ Սարգսյանն էլ ունի իր բաժինը, բայց եթե նայում ես այն տվյալները, որ "Վերսիան" ներկայացնում է, եւ մտածում ես, որ Հայաստանի Հանրապետության հարստությունը այսօր տնօրինում է Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքով, եւ որ այդ հարստությունը երկու անգամ ավելին է, քան մեր պետական բյուջեն, եւ գրեթե հավասար առաջիկայում ՀՀ արտաքին պարտքին, եւ այսօր ՀՀ մի կերպ գոյատեւող քաղաքացին, օրվա հացի կարոտ մնալով, պիտի վճարի այդ ագահ, անկուշտ մարդու պարտքերը...

- Իսկ ի՞նչ անենք մենք Քոչարյանի դիզած փողերի հետ:

- Այ, էդ 500 հազարը այսօր պետք է կանգնի ու պահանջի վերադարձնել էդ գողացված փողերը, դա պետության ազգային հարստությունն է, եւ այս անձնավորություններին ուղղակի դատել բոլոր գործող օրենքներին համապատասխան, նրանք ուղղակի իշխանությունն օգտագործել են անձնական շահերի համար եւ հասցրել են մեր պետությունը մի վիճակի, որ այլեւս մենք պահանջատեր լինել չենք կարող, արտաքին քաղաքականության մեջ դառնում ենք լուզր, ամեն տեղ մենք կորցնում ենք, եւ բնական է՝ եթե արտաքին աշխարհի դեմ կանգնած է մեկը, որ գող է, նրանք էլ օգտվում են նրա գող լինելու հանգամանքից եւ պարտադրում են նրան անել մի բան, ժողովրդի իշխանությունը գողացած մարդիկ, առավել եւս հանցագործները, իրավունք չունեն ժողովրդի անունից որեւէ ատյանում հանդես գալու, սա աքսիոմատիկ ճշմարտություն է:

- Այդ հրապարակումներով ժողովուրդը մի անգամ եւս ճշտեց իր իմացածը ու ընկճվեց, հիմա՞ ինչ անի:

- Ես կարծում եմ, որ այս հրապարակումը բավարար հիմք է, որպեսզի մենք այլեւս երկրորդական դարձնենք ղարաբաղյան հիմնահարցի քննարկմանը սպասելը, հայ-թուրքական արձանագրությունների վավերացնելը, այսօր մեր ժողովրդից գողացված հարստության թալանչիները պարտավոր են պատասխան տալու ժողովրդի առջեւ, ժողովուրդը պիտի կանգնի ու պահանջի այս սրիկաներից` պատասխան տալ, եթե նրանք գոնե մի քիչ դեռ պահպանել են Աստծու կողմից մարդուն տրված գոնե մի քանի հատկանիշ, նրանք պարտավոր են ժողովրդին հանձնել իրենց փողերը:

- Բայց կհանձնե՞ն:

- Իսկ եթե չհանձնեն, որեւէ մեկը պատմության դատաստանից չի խուսափել, եւ նրանք էլ չեն խուսափելու:

- Հիմա, քո կարծիքով, Սերժ Սարգսյանը պիտի ժողովրդին մի բան ասե՞ր "Վերսիայի" առիթով:

- Սերժ Սարգսյանը նույնպես այդ թալանի մեջ է, եւ հոդվածը շարունակելի է, հավանաբար մենք կտեղեկանանք, թե էլ ինչ հարստությունների են տիրապետում այլ պաշտոնյաներ Հայաստանում:

- Բայց այդ հրատարակումով նրանք միայն չեն պարծենո՞ւմ իրենց փողերով, ժողովուրդն է դեպրեսիա տանում:

- Գիտեք, եթե բելգիացին պարծենա իր փողերով, իբրեւ ազնիվ բիզնեսի արդյունք, հասկանալի կլինի: Բայց իմ դաստիարակությունը ինձ սովորեցրել է, որ ժողովրդի քրտինքը քամելու, ժողովրդի մաշկը քերթելու, անընդհատ ջեբգիրի կարգավիճակում գտնվող մարդը հպարտանալու իրավունք չունի: Ես որքան գիտեմ, ջեբգիրությունը արատ է եւ պատժելի արարք:

- Բայց Հայաստանում կան մարդկային խմբեր, նույնիսկ տարիքով կուսակցություն, որ քո ասած ջեբգիրի դեպի քաղաքականություն գալը ողջունում է:

- Այդ տարիքով կուսակցության մասին վերահսկիչ պալատը հետաքրքիր հաղորդագրություն տպագրեց, կապված մանկատան երեխաների բնակարաններին հատկացված գումարների յուրացման հետ, այդ հրապարակումից հետո հանցագործության հեղինակներն ուղղակի պետք է չքվեին հողի տակ, այ, սա կասեմ ես այդ բազմամյա կուսակցության առաջնորդների մասին, որոնց շարքային կուսակցականները հոգնել են արդեն նրանց թալանից, նրանց կեղծ արտահայտություններից, բարձրագոչ, կեղծ հայրենասիրական կոչերից, մենք պատմության դասերը լավ ենք ուսումնասիրել, այնպես որ, այդ խաղերը նրանց համար են, որոնք որ բանասիրական թեթեւակի հեռակա կրթություն են ստացել, այդ խաղերը ինչ-որ լուրջ խաղ կարող են թվալ:

- Իսկ հնարավո՞ր է, որ ժողովրդին ավելի խեղճացնի-վախեցնի Քոչարյան-Սարգսյան զույգի փողերի չափը հրատարակելը:

- Ուրեմն եթե ես արդեն գիտեմ, թե իմ փողերը ովքեր են գողացել, իմ խնայած, իմ ապրուստի փողերը, ես ի՞նչ եմ անում, ճանաչելով գողին՝ պահանջում եմ ետ վերադարձնել եւ պահանջում եմ օրենքով դատել էդ մարդկանց: Հայ ժողովուրդը այսօր ավելի կարեւոր խնդիր չունի, քան ազատվել թալանչիներից եւ պահանջել իրենցից թալանված փողերը: Չաուշեսկուին ինչպե՞ս վերաբերվեցին, ինչ է, նրանց շա՞տ է դուր եկել Չաուշեսկուի ճակատագիրը, թող մտածեն դրա մասին:

«Հրապարակ» օրաթերթ

05 Փետրվար 2010


2010-01-23Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ

Արամ ՍարգսյանՀՀ ԱԺ նախկին նախագահի՝ Կարեն Դեմիրճյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար հոկտեմբերի 27-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը պատասխանել է «7օր»-ի հարցերին։

- 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Ճի՞շտ եք համարում այդ կոչը։

- Այո՛, ճիշտ եմ համարում։ Հոկտեմբերի 27-ի հաջորդ օրը և դրանից հետո առնվազն մեկ ամսվա մեջ նման մոտեցումը բացարձակ ճիշտ էր։ Եթե ճիշտ չհամարեի, ես վարչապետ աշխատելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկությունը չէի ընդունի, որովհետև դա այնպիսի մի վիճակ էր, երբ բոլորը բոլորին էին կասկածում, և այդ վիճակում պետք էր գնալ, տեսնել, փորձել խնդիրը մտցնել դատարան և դատական ատյաններով պարզել՝ ովքե՞ր են մեղավորները, ովքե՞ր են պատասխանատուները, կա՞ն կազմակերպիչներ, թե՞ ոչ։ Դժբախտաբար, դա առ այսօր էլ արված չէ։

2010-01-22Ինչու էր Քոչարյանը մեկնել Իրան. հարցազրույց Լեւոն Զուրաբյանի հետ

LevonZurabyan_plakatihamarr.jpgՌոբերտ Քոչարյանի` Իրան կատարած այցելությանը Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Lragir.am-ին տված հարցազրույցում հետեւյալ մեկնաբանությունը տվեց. այն կապված է ԼՂ խնդրի հետ, եւ Իրան նա գնացել էր Սերժ Սարգսյանի հրահանգով:

- Շատ պարզ է. այս այցը ցույց է տալիս, որ ԼՂ խնդրում 'կենացները քաղցրանում' են: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրում այլեւս չունի համանախագահների, այդ թվում` ՌԴ-ի աջակցությունը: Ուստի` որպես անցանկալի զարգացումների կանխման վերջին փորձ, փորձում է ակտիվացնել Իրանի գործոնը: Բնականաբար, նա այդ ամենը չի կարող անել անմիջապես, ուղիղ կոնտակտների միջոցով, քանի որ համանախագահող երկրների կողմից դա վատ կընկալվի: Ուստի ընտրվել է այս ճանապարհը, եւ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին նման առաքելությամբ ուղարկել է Իրան: Դա մի կողմից հնարավորություն է տալիս Իրանի ղեկավարության հետ քիչ, թե շատ լուրջ բանակցություններ տանել, մյուս կողմից` ունենալ միջազգային հանրության եւ համանախագահների աչքերում նման պրոցեսի պաշտոնականացումը մերժելու հնարավորություն: Այս երեւույթը քաղաքագիտության մեջ հայտնի է deniability տերմինով, որ նշանակում է` քաղաքական գործընթացների մեջ ներգրավված լինելով, պահպանել այդ ներգրավվածությունը մերժելու հնարավորությունը: Այսօր Սերժ Սարգսյանն օգտվում է այդ հնարավորությունից:

2010-01-19ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ

LevonZurabyan.jpgՀարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ

-Տարածաշրջան ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի այցից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա` հանդիպելու Մեդվեդեւի հետ: Հունվարի վերջին էլ սպասվում է Ալիեւ-Սարգսյան հերթական հանդիպումը: ԼՂ խնդրում այս ակտիվությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:
 

-Իրականանում են մեր բոլոր կանխատեսումները: Դեռեւս 2008թ. սեպտեմբերի 17-ի մեր հանրահավաքի ժամանակ իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը խոստում է տվել գնալ փաթեթային լուծման, այսինքն` մեկ փաթեթով լուծելու է եւ ԼՂ խնդիրը, եւ հայ-թուրքական խնդիրը: Իշխանությունների բոլոր հավաստիացումները, թե այդ խնդիրները միմյանց հետ կապված չեն, որեւէ արժեք չունեն: Ինչպես նաեւ չունեն արժեք այն հայտարարությունները, որ մենք լսեցինք ԱՄՆ-ի եւ ՌԴ ղեկավարների կողմից, թե այդ երկու հարցերը պետք չէ կապել իրար հետ: Ակնհայտ է, որ սահմանը բացողը եւ դիվանագիտական հարաբերություն հաստատողը Թուրքիան է, որը միանշանակ իրար հետ է կապում այս գործընթացները:

2010-01-18Փախուստի դեմը չառանք. հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ

Bleyan.jpg- 2009 թվականը` Ձեր դիտարկմամբ: 

- Մեր Երրորդ հանրապետության այս քսան տարիները ես ցավով համարում եմ մեծ հաշվով կորսված տարիներ: Մենք ինքնուրույն չկարողացանք լուծել մեր զարգացման ճանապահի գլխավոր խնդիրները` նոր համակեցության հաստատումը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ: Չկարողացանք ժամանակակից հայաստանցու` մարդու իրավունքը գերակա ճանաչել: Եվ այս նշված ու չլուծված խնդիրները փոխանցվում են տարեցտարի, ու ահա 2010-ին նորից մեր առաջ են: Մեր հասարակական կյանքի (այդ թվում անցած տարվա) որակը եթե երեք ցուցանիշով գնահատենք` քաղաքական ընտրության, արտահայտվելու ազատության և աշխատանքի ընտրության իրավունքի իրագործումը, ի՞նչ ունենք. մարդը չի կարող ընտրվել պատգամավոր, եթե իշխանությունը դեմ է:

2010-01-12ՍԴՀԿ-ում այլեւս խմորումներ չկան. Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

Lyudmila.jpg- ՍԴՀԿ-ում կարծես թե չեն դադարել ներկուսակցական խմորումները. ՍԴՀԿ-ից առանձնացած թեւը Ձեր համագումարի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որ այն անօրինական է, եւ ուժի մեջ է դեկտեմբերին իրենց հրավիրած արտակարգ համագումարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը: 

- ՍԴՀԿ-ում այլեւս խմորումներ չկան, քանի որ ՍԴՀԿ-ում այլեւս չկան այն մարդիկ, որոնք անառողջ մթնոլորտ էին ստեղծում կուսակցության ներսում: Չկա նաեւ ՍԴՀԿ-ի մյուս թեւ հասկացությունը, քանի որ իրենք անօրինական դաշտում են գործում: Այդ մարդիկ ՍԴՀԿ շարքերին, ՍԴՀԿ ատենապետին, վարչությանը չեն հուզում, եւ եթե նկատել եք` մենք նրանց ոչ մի հայտարարության չենք անդրադառնում եւ չենք արձագանքում: Ինչ անում են իրենք, ընդամենը սրտի մխիթարություն է եւ իրենց մասին հիշեցնելու փորձ:

2010-01-11«Եթե Ղարաբաղից մի էշ էլ բերեն». հարցազրույց Պետրոս Մակեյանի հետ

Makejan.jpgԵրեւանի թիվ 10 ընտրատեղամասում կիրակի օրը տեղի ունցած ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված 10/09 ընտրատեղամասում ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, նրա որդին` Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը: Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Երեկ արդեն Պետրոս Մակեյանը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ բուժումն անցնում էր տանը: Նրա հետ զրուցեցինք ընտրությունների օրը կատարված միջադեպի մասին:

-Վստահված անձի ահազանգով մենք մեկնել էինք 10/09 ընտրատեղամաս: Այնտեղ մի քանի սափրագլուխներ փորձում էին դուրս հրավիրել մեր վստահված անձին, որպեսզի կարողանան լցոնումներ անել, քանի որ մեր վստահված անձը թույլ չէր տվել նրանց ապօրինություններ կատարել: Ես տեղամասում հորդորեցի մեր վստահված անձին, որ որեւէ պրովոկացիայի չենթարկվի, որ շարունակի աշխատանքը:

2010-01-08Դավիթ Շահնազարյան

Shahnazaryan.jpgՀարցազրույց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հետ

-Ինչպե՞ս կգնահատեք  հունվարի 10-ին կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հնարավորությունները։

-Որ ջախջախիչ մեծամասնությունը քվեարկելու է Փաշինյանի օգտին, դրանում որևէ կասկած լինել չի կարող, բայց կարծում եմ՝ իշխանություններն իրենց կեղծիքի ողջ զինանոցը օգտագործելու են։

-Հաշվի առնելով դա՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում կեղծիքների դեմն առնելու համար։

-Ամենակարևորը բնակաչության ակտիվությունն ու մասնակցությունը ընտրություններին ապահովելն է։ Դրա վրա է մեծ աշխատանք տարվել։ Կարծում եմ՝ դա լինելու է հանգուցային հարցը։ Իհարկե, եթե մասնակցությունը մեծ եղավ, կեղծիքների դաշտը իշխանության համար էապես կփոքրանա։

2009-12-292009-Ը ՉԻ “ՊՈԿՎՈՒՄ” 2008-ԻՑ

Հարցազրույց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ

-Պարոն Պասկևիչյան, ավարտվում է 2009 թվականը: Ինչպե՞ս կգնահատեիք տարին: 


Pask.jpg-"Լրագրի" հարցազրույցների շարքին հետևում եմ, և եթե չեմ սխալվում, Հրանտ Տեր-Աբրահամյանն էր ասում, որ այս տարին ինքնուրույն տարի չէր, 2008-ի շարունակությունն էր: Կիսում եմ Հրանտի կարծիքը: Թեև շատերն այն համարում են ինքնուրույն տարի` կապելով հայ-թուրքական արձանագրությունների հետ, ես այդ կարծիքին չեմ: Այսուհանդերձ փորձեմ ասել, թե ինչն եմ կարևորում այս տարվա ընթացքում: Կարևոր էր, այսպես կոչված, քաղաքական դիրքերի ճշգրտումը: 2008-ին այդ դիրքերը պայմանավորված էին տեղի ունեցած ու ձախողված ընտրություններով: Եվ 2008-ին արդեն շատ մեծ կասկածներ կային, որ 2007-ից սկսված շարժումը ընտրությունների ձախողումից, մարտի մեկից հետո կգնար դեպի մարում: Շարժումը մարել չէր կարող հենց միայն այն պատճառով, որ կան քաղբանտարկյալներ:

2009-12-24Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Ա1+ գործակալությանը. 24.12.2009

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎ-ՕՍԵԹԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

- Պարոն նախագահ, կարծես թե, ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը։

- Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում. պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն վերածվեց ռուս-վրացականի։ 

- Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստանն էր, եւ Ռուսաստանը հարկադրաբա՞ր ներքաշվեց պատերազմի մեջ։

- Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաստերը։ Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի հանրապետությունը։ Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն, իր վճռական միջամտությամբ, հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից։ Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա։

2009-12-19«Հավատում եմ, որ հաղթելու ենք». հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Nikol.jpgՔաղբանտարկյալ, "Հայկական ժամանակ" օրաթերթի գլխավոր խմբագիր, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ պատասխանել է lragir.am-ի հարցերին

- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել պատգամավորության թեկնածու` թիվ 10 ընտրատարածքում. արդյոք այդ ընտրությունները նոր քաղաքական ալիք կբարձրացնեն:

- Ես խոստացել եմ, որ անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պետք է օգտագործեմ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, հանուն օրինականության եւ ազատության պայքարելու բոլոր հասու մեթոդները: Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թվականի հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին իմ մասնակցությունը հենց այդ խոստումը ի կատար ածելու պարտականությամբ է պայմանավորված:

2009-12-17Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

Ludmil.S.jpgԱյսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին` կուսակցությունում տեղի ունեցող վերջին խմորումների վերաբերյալ:

- Ամեն դեպքում Դուք Ձեզ դեռ համարո՞ւմ եք ատենապետ:

- Ինձ թվում է` ոչ թե ես եմ համարում, այլ դա փաստ է: Ով ում ինչ ուզում է հայտարարի, ես գրանցված ատենապետն եմ: Արդարադատության նախարարությունում, պետռեգիստրում փաստաթղթերով, օրինական ընտրված ատենապետը մինչև հունվարի 9-ը Լյուդմիլա Սարգսյանն է, հուսով եմ` հետո էլ:

- Դիմելո՞ւ եք դատարան:

-Իհարկե, ես հայտարարել եմ և նորից հայտարարում եմ` եթե որևիցե մեկը կհամարձակվի հանդես գալ որպես Հայաստանյան վարիչ մարմնի անդամ կամ որպես ատենապետ, նա ուղիղ կկանգնի դատարանի առաջ: Իսկ հունվարի 9-ից հետո էլ օրինական ատենապետ կլինի, և նորից կկանգնեն դատարանի առաջ, եթե կփորձեն վիճարկել այդ փաստը:

2009-12-01Հարցազրույց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ

Alik.jpgՀարցազրույց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ

-Ըստ Ձեզ՝ ե՞րբ կստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։

 -Կոնկրետ ժամկետներ չէի նշի։ Ընդհանրապես կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղի հարցի կարգավորումը պայմանավորված են միմյանցով, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կողմերն արդեն իսկ շատ մոտ են շրջանակային փաստաթուղթ ստորագրելուն։ Ե՞րբ դա կլինի՝մեկ երկու ամիսների ընթացքո՞ւմ, թե՞ մի քիչ ավելի ուշ, չեմ կարող ասել, բայց այն, որ արդեն իսկ սեղանին դրված են փաստաթղթեր, որոնք ստորագրման կարիք ունեն, ակնհայտ է. բոլոր զարգացումները գալիս են վկայելու հենց այդ մասին։

2009-11-19Արամ Մանուկյան

ManukyanARAM.jpgՀատված «Դուպլեքս» մամուլի ակումբում «7օր»-ի թղթակցի և ՀԱԿ ներկայացուցիչ  Արամ Մանուկյանի հարցուպատասխանից

-Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածում հիշատակվում էր Եղիազար Այնթապցու մասին։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության  առաջա՞րկ էր։

-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ եղբա՛յր, եթե քեզ պետք է իշխանություն, պետք է լեգիտիմություն, ապա դրա համար չարժե Հայաստանի, հայ ժողովրդի սեփականությունը վաճառել ուրիշներին և դրանով ապահովել իշխանություն։ Արի՛, վերցրո՛ւ քո իշխանությունը, բայց երբեք պատմական ու ազգային առումով կորուստներ մի՛ տուր և Հայաստանը մի՛ վաճառիր օտարին։ Սա շատ տխուր, բայց ռեալիստական և պարզ մոտեցում է։ Եթե մարդ իշխանատենչ է, եթե շահամոլ է, և դրա արդյունքում տուժում է նրա երկիրը, իսկ երկու սրբագույն խնդրի (կապված մեծաքանակ զոհերի հետ՝ Ցեղասպանության և Ղարաբաղի) դավաճանությունը, ուրացումը պատմության ազգային մեծ ժամանակների առումով մեծ  կորուստ է... 

2009-11-12Հարցազրույց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

MikayelHayrapetyan.jpg

- Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ ակտիվի ժողովի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մասնավորապես, հայ-թուրքական ներկայիս գործընթացի և ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ձեր դիրքորոշումները համընկնո՞ւմ են նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթներին։ Եթե ոչ, ապա ո՞րն է Ձեր դիրքորոշումը։

- Դա կշռադատված ելույթ էր, որի դրույթներին հայ պահպանողականներս համաձայն ենք: Ավելին, մեզ առավել կարևոր ու հոգեհարազատ էր այն խորքային էմոցիոնալ շերտը, որ առկա էր ենթատեքստում:

- Հաշվի առնելով, որ նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արձանագրությունների պարունակած դրույթներիցմիակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովիստեղծմանը վերաբերող կետն է, կարելի՞ է ասել, որ Լ. Տեր-Պետրոսյանը դեմ է ոչ թե Հայաստան-Թուրքիա ամբողջ արձանագրությանը, այլ՝ միմիայն հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովիստեղծմանը վերաբերող կետին։

2009-10-22Հովհաննես Հովհաննիսյան

HovhanessHovh.jpgՀարցազրույց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու ներկա գործընթացը։

-Եթե դիտարկենք, թե ինչպես զարգացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ապա դա մեծ անակնկալ էր, որ մատուցվեց հայ ժողովրդին. մեր պետությունը, ժողովուրդը պատրաստ չէր նման պայմաններով և իրավիճակում գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այն արձանագրությունները, որոնք ստորագրվեցին, իրապես պարունակում են շատ լուրջ նախապայմաններ և բացարձակապես չեն արտացոլում Հայաստանի, հայ ժողովրդի շահերը։ Այն խմբում, որ մենք Ցյուրիխում տեսանք, Հայաստանի, հայ ժողովրդի շահերը ներկայացնող սուբյեկտ չունեինք։

2009-09-23Երվանդ Մանարյան

Manaryan.jpgՀարցազրույց «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Երվանդ Մանարյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։

-Ես խուսափում եմ որոշակի կարծիք հայտնել նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որովհետև քաղաքական գործիչ չեմ։ Միայն մի բան գիտեմ՝ ազգային արժանապատվությունը ոտքի տակ չպիտի դրվի։ Ինձ թվում է, որ այնտեղ շատ բան կա, որ հենց այդ վտանգը պարունակում է։

-Ձեր մտահոգությունը ներկայացրե՞լ եք «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավարությանը։

-Ինձ համար մոտ և ընդունելի է ՀԱԿ-ի դիրքորոշումը։

-Բայց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «արձանագրությունները զգալի տեղաշարժ են»։

-Վտանգն ավելի շատ նրանում է, որ հնարավոր է՝ այդ ամբողջ գործառույթները միայն իշխանությունը պահպանելու համար լինեն։ Սա շատ ծանր խնդիր է, դա զուտ քաղաքական դիվանագիտական խնդիր չէ։ Շատ զարմանալի է, որ ավանդական լուրջ կուսակցությունն այս ամբողջ գործընթացի մեջ մեղադրում է արտաքին գործերի նախարարին այն դեպքում, երբ այդ ամենի համար անմիջականորեն պատասխանատու է նախագահը։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։

2009-06-09Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Ա1+ գործակալությանը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Levon.jpg- Պարոն Նախագահ, հոկտեմբերի 17-ի Ձեր ելույթում Դուք խոստացել էիք հասարակությանը մշտապես իրազեկ պահել Ղարաբաղյան կարգավորման զարգացումներին։ Արդյոք, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը կարելի՞ է դիտել որպես այդ զարգացումներից մեկը։

- Նախ՝ ես չեմ մոռացել իմ խոստումը։ Ավելին, այս զրույցն առարկայական դարձնելու նկատառումով, ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել ելույթիս համապատասխան հատվածը. «Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները։ Մենք ուշի ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները»։ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, մոսկովյան հռչակագիրը գործընթացի կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել։