- Պարոն Նախագահ, հոկտեմբերի 17-ի Ձեր ելույթում Դուք խոստացել էիք հասարակությանը մշտապես իրազեկ պահել Ղարաբաղյան կարգավորման զարգացումներին։ Արդյոք, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը կարելի՞ է դիտել որպես այդ զարգացումներից մեկը։
- Նախ՝ ես չեմ մոռացել իմ խոստումը։ Ավելին, այս զրույցն առարկայական դարձնելու նկատառումով, ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել ելույթիս համապատասխան հատվածը. «Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները։ Մենք ուշի ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները»։ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, մոսկովյան հռչակագիրը գործընթացի կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել։
- Շատերի մոտ տպավորություն է առաջացել, որ այդ հռչակագիրը ձեւական բնույթ է կրում եւ զուրկ է կոնկրետ բովանդակությունից։
- Այդպիսի թյուր տպավորություն կարող է առաջանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ծալքերին անծանոթ մարդկանց մոտ։ Մինչդեռ փորձագետների համար հռչակագիրն, ընդհակառակը, չափազանց պերճախոս է, քանի որ նրանում հստակեցված են մի քանի սկզբունքային եւ կոնկրետ պահեր։ Պետք է նկատի ունենալ նաեւ, որ այդ փաստաթուղթն ընդամենը այսբերգի գագաթն է, եւ նրա տակ ընկած է շատ ավելի հանգամանալից մի արձանագրություն, որի բովանդակությունը դժվար չէ գուշակել։
- Որո՞նք են Ձեր ակնարկած սկզբունքային եւ կոնկրետ պահերը։
- 1. Հռչակագրի առաջին իսկ կետը պարունակում է մի մտահոգիչ ձեւակերպում, որի համաձայն՝ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»։ Մտահոգիչը ոչ այնքան «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին» վերաբերող դիվանագիտական նրբասացությունն է, որքան «դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի» հիշատակումը։ Վերջիններիս տակ, անկասկած Ադրբեջանի պահանջով, նկատի են առնված ՄԱԿ ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1614 բանաձեւերը, որոնցում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվում հայկական զորքերի անվերապահ դուրսբերումը Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից։
2. Մոսկովյան հռչակագրի 2-րդ կետում միանշանակորեն արձանագրված է, որ Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մինսկի խմբի համանախագահության 2007 թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան առաջարկը։ Քանի որ այդ առաջարկի բովանդակությունը ես մանրամասնորեն ներկայացրել եմ հոկտեմբերի 17-ի իմ ելույթում, հարկ չեմ համարում վերստին անդրադառնալ դրան։ Հիշեցնեմ միայն, որ Մադրիդյան առաջարկի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է։
3. Հռչակագրի նախաբանում եւ 4 րդ կետում, որոնցում խոսվում է Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ուղղակի երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ։ Հռչակագիրն, այսպիսով, վերջնականապես թաղում է ԵԱՀԿ-ի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ։ Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ-ն որեւէ դերակատարություն չի ունենալու իր բախտը վճռող բանակցությունների հետագա գործընթացում։
4. Մոսկովյան հռչակագրի ամենակարեւոր արդյունքը, սակայն, պետք է համարել այն, որ նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնությունն են տվել Մադրիդյան առաջարկին, ինչը աննախադեպ իրադարձություն է Ղարա¬բաղյան կարգավորման ողջ գործընթացում։ Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանա¬խագահության նախորդ երեք պաշտոնական առաջարկները, այսինքն՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետության» տարբերակները, չեն արժանացել հակամարտող կողմերի միահամուռ հավանությանը եւ այդ պատճառով հանվել օրակարգից։ «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները մերժվել են Ղարաբաղի, իսկ «Ընդհանուր պետության» տարբերակը՝ Ադրբեջանի կողմից։ Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը։
Դուք չմոռացա՞ք, արդյոք, նշել նաեւ Քի-Վեստյան տարբերակը։
- Քի Վեստյան տարբերակը Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկ չի եղել։ Ամեն պարագայում, այդ տարբերակը եւս չի ընդունվել հակամարտող կողմերից մեկի, այն է՝ Ադրբեջանի կողմից։
- Ռուսաստանի նախաձեռնությունն, արդյոք, չի՞ հակասում Ձեր վերջին ելույթում արտահայտված այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վճռական դեր է խաղալու Արեւմուտքը։
- Ամենեւին ոչ։ Մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է։ Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եւրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն, թեեւ կարգավորման սկզբնավորման պատիվն առերեւույթ մատուցվել է Ռուսաստանին, սակայն նրա վերջակետը դնելու մենաշնորհը պատկանելու է Արեւմուտքին։ Թե՛ Սարգսյանը, թե՛ Ալիեւը մոսկովյան հանդիպմանը մասնակցել են, եթե ոչ հարկադրաբար, ապա անթաքույց դժկամությամբ, եւ միեւնույն է, թեեւ տարբեր նկատառումներով, նրանք վերջիվերջո նախընտրելու են Արեւմուտքի միջնորդությունը։
- Այդ դեպքում ի՞նչ դեր է վերապահված Մինսկի խմբին, որի գործունեության շարունակման անհրաժեշտությունը ընդգծված է հռչակագրում։
- Որքան շատ է ընդգծվում Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը եւ որքան շատ հաճոյախոսություններ են շռայլվում նրա հասցեին, այնքան ավելի խորանում են նրա ներսում առկա տարաձայնությունների մասին կասկածները։ Մինսկի խումբը, օգտակար աշխատանքային գործիք լինելով հանդերձ, սոսկ արտաքին քողածածկույթ է՝ միջնորդ երկրների հետապնդած նպատակների դիվանագիտական պատշաճությունն ապահովելու համար։
09 Հունիս 2009
| 2010-02-05 | Մեծ փողերի, դեպրեսիայի եւ Չաուշեսկուի մասին. հարցազրույց Զոյա Թադեւոսյանի հետ
Մինչ մեր ԱԺ-ում եւ ԵԽԽՎ-ում մրցույթ է գնում, թե ով է ավելի շատ ընդդիմադիր՝ "Ժառանգությո՞ւնը", թե՞ Դաշնակցությունը, "Ժառանգությունից" հեռացված Զոյա Թադեւոսյանը երկուսին էլ իսկական չի համարում, իսկականը համարում է այնտեղ, որտեղ ինքն է, իսկ այս օրերին առավել մարտի պատրաստված ընդդիմադիր է, քանի որ, հայ ժողովրդի մտածող մնացած մասի պես, խիստ վրդովված է Քոչարյանի ունեցած 4 միլիարդով ու Սերժ Սարգսյանի դեռեւս չհրապարակված միլիարդով: Զոյա Թադեւոսյանը գտնում է, որ հայ ժողովուրդը առավել կարեւոր գործ չունի հիմա, քան այդ փողերը ետ պահանջելն ու "ջեբգիրներին" պատասխանատվության ենթարկելը: Սակայն փողերի թեմայից առաջ խոսվեց իհարկե իր նախկին կուսակցության ակտիվի ու պասիվի մասին: |
| 2010-01-23 | Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ
- 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Ճի՞շտ եք համարում այդ կոչը։ - Այո՛, ճիշտ եմ համարում։ Հոկտեմբերի 27-ի հաջորդ օրը և դրանից հետո առնվազն մեկ ամսվա մեջ նման մոտեցումը բացարձակ ճիշտ էր։ Եթե ճիշտ չհամարեի, ես վարչապետ աշխատելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկությունը չէի ընդունի, որովհետև դա այնպիսի մի վիճակ էր, երբ բոլորը բոլորին էին կասկածում, և այդ վիճակում պետք էր գնալ, տեսնել, փորձել խնդիրը մտցնել դատարան և դատական ատյաններով պարզել՝ ովքե՞ր են մեղավորները, ովքե՞ր են պատասխանատուները, կա՞ն կազմակերպիչներ, թե՞ ոչ։ Դժբախտաբար, դա առ այսօր էլ արված չէ։ |
| 2010-01-22 | Ինչու էր Քոչարյանը մեկնել Իրան. հարցազրույց Լեւոն Զուրաբյանի հետ
|
| 2010-01-19 | ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ
|
| 2010-01-18 | Փախուստի դեմը չառանք. հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ
|
| 2010-01-12 | ՍԴՀԿ-ում այլեւս խմորումներ չկան. Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
|
| 2010-01-11 | «Եթե Ղարաբաղից մի էշ էլ բերեն». հարցազրույց Պետրոս Մակեյանի հետ
|
| 2010-01-08 | Դավիթ Շահնազարյան
-Ինչպե՞ս կգնահատեք հունվարի 10-ին կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հնարավորությունները։ -Որ ջախջախիչ մեծամասնությունը քվեարկելու է Փաշինյանի օգտին, դրանում որևէ կասկած լինել չի կարող, բայց կարծում եմ՝ իշխանություններն իրենց կեղծիքի ողջ զինանոցը օգտագործելու են։ -Հաշվի առնելով դա՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում կեղծիքների դեմն առնելու համար։ -Ամենակարևորը բնակաչության ակտիվությունն ու մասնակցությունը ընտրություններին ապահովելն է։ Դրա վրա է մեծ աշխատանք տարվել։ Կարծում եմ՝ դա լինելու է հանգուցային հարցը։ Իհարկե, եթե մասնակցությունը մեծ եղավ, կեղծիքների դաշտը իշխանության համար էապես կփոքրանա։ |
| 2009-12-29 | 2009-Ը ՉԻ “ՊՈԿՎՈՒՄ” 2008-ԻՑ Հարցազրույց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ |
| 2009-12-24 | Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Ա1+ գործակալությանը. 24.12.2009ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎ-ՕՍԵԹԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ- Պարոն նախագահ, կարծես թե, ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը։ - Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում. պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն վերածվեց ռուս-վրացականի։ - Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստանն էր, եւ Ռուսաստանը հարկադրաբա՞ր ներքաշվեց պատերազմի մեջ։ - Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաստերը։ Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի հանրապետությունը։ Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն, իր վճռական միջամտությամբ, հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից։ Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա։ |
| 2009-12-19 | «Հավատում եմ, որ հաղթելու ենք». հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ
- Ես խոստացել եմ, որ անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պետք է օգտագործեմ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, հանուն օրինականության եւ ազատության պայքարելու բոլոր հասու մեթոդները: Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թվականի հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին իմ մասնակցությունը հենց այդ խոստումը ի կատար ածելու պարտականությամբ է պայմանավորված: |
| 2009-12-17 | Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Ամեն դեպքում Դուք Ձեզ դեռ համարո՞ւմ եք ատենապետ: - Ինձ թվում է` ոչ թե ես եմ համարում, այլ դա փաստ է: Ով ում ինչ ուզում է հայտարարի, ես գրանցված ատենապետն եմ: Արդարադատության նախարարությունում, պետռեգիստրում փաստաթղթերով, օրինական ընտրված ատենապետը մինչև հունվարի 9-ը Լյուդմիլա Սարգսյանն է, հուսով եմ` հետո էլ: - Դիմելո՞ւ եք դատարան: -Իհարկե, ես հայտարարել եմ և նորից հայտարարում եմ` եթե որևիցե մեկը կհամարձակվի հանդես գալ որպես Հայաստանյան վարիչ մարմնի անդամ կամ որպես ատենապետ, նա ուղիղ կկանգնի դատարանի առաջ: Իսկ հունվարի 9-ից հետո էլ օրինական ատենապետ կլինի, և նորից կկանգնեն դատարանի առաջ, եթե կփորձեն վիճարկել այդ փաստը: |
| 2009-12-01 | Հարցազրույց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ
-Ըստ Ձեզ՝ ե՞րբ կստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ -Կոնկրետ ժամկետներ չէի նշի։ Ընդհանրապես կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղի հարցի կարգավորումը պայմանավորված են միմյանցով, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կողմերն արդեն իսկ շատ մոտ են շրջանակային փաստաթուղթ ստորագրելուն։ Ե՞րբ դա կլինի՝մեկ երկու ամիսների ընթացքո՞ւմ, թե՞ մի քիչ ավելի ուշ, չեմ կարող ասել, բայց այն, որ արդեն իսկ սեղանին դրված են փաստաթղթեր, որոնք ստորագրման կարիք ունեն, ակնհայտ է. բոլոր զարգացումները գալիս են վկայելու հենց այդ մասին։ |
| 2009-11-19 | Արամ Մանուկյան
-Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածում հիշատակվում էր Եղիազար Այնթապցու մասին։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության առաջա՞րկ էր։ -Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ եղբա՛յր, եթե քեզ պետք է իշխանություն, պետք է լեգիտիմություն, ապա դրա համար չարժե Հայաստանի, հայ ժողովրդի սեփականությունը վաճառել ուրիշներին և դրանով ապահովել իշխանություն։ Արի՛, վերցրո՛ւ քո իշխանությունը, բայց երբեք պատմական ու ազգային առումով կորուստներ մի՛ տուր և Հայաստանը մի՛ վաճառիր օտարին։ Սա շատ տխուր, բայց ռեալիստական և պարզ մոտեցում է։ Եթե մարդ իշխանատենչ է, եթե շահամոլ է, և դրա արդյունքում տուժում է նրա երկիրը, իսկ երկու սրբագույն խնդրի (կապված մեծաքանակ զոհերի հետ՝ Ցեղասպանության և Ղարաբաղի) դավաճանությունը, ուրացումը պատմության ազգային մեծ ժամանակների առումով մեծ կորուստ է... |
| 2009-11-12 | Հարցազրույց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ ակտիվի ժողովի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մասնավորապես, հայ-թուրքական ներկայիս գործընթացի և ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ձեր դիրքորոշումները համընկնո՞ւմ են նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթներին։ Եթե ոչ, ապա ո՞րն է Ձեր դիրքորոշումը։ - Դա կշռադատված ելույթ էր, որի դրույթներին հայ պահպանողականներս համաձայն ենք: Ավելին, մեզ առավել կարևոր ու հոգեհարազատ էր այն խորքային էմոցիոնալ շերտը, որ առկա էր ենթատեքստում: - Հաշվի առնելով, որ նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արձանագրությունների պարունակած դրույթներիցմիակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովիստեղծմանը վերաբերող կետն է, կարելի՞ է ասել, որ Լ. Տեր-Պետրոսյանը դեմ է ոչ թե Հայաստան-Թուրքիա ամբողջ արձանագրությանը, այլ՝ միմիայն հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովիստեղծմանը վերաբերող կետին։ |
| 2009-10-22 | Հովհաննես Հովհաննիսյան
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու ներկա գործընթացը։ -Եթե դիտարկենք, թե ինչպես զարգացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ապա դա մեծ անակնկալ էր, որ մատուցվեց հայ ժողովրդին. մեր պետությունը, ժողովուրդը պատրաստ չէր նման պայմաններով և իրավիճակում գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այն արձանագրությունները, որոնք ստորագրվեցին, իրապես պարունակում են շատ լուրջ նախապայմաններ և բացարձակապես չեն արտացոլում Հայաստանի, հայ ժողովրդի շահերը։ Այն խմբում, որ մենք Ցյուրիխում տեսանք, Հայաստանի, հայ ժողովրդի շահերը ներկայացնող սուբյեկտ չունեինք։ |
| 2009-09-23 | Երվանդ Մանարյան
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։ -Ես խուսափում եմ որոշակի կարծիք հայտնել նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որովհետև քաղաքական գործիչ չեմ։ Միայն մի բան գիտեմ՝ ազգային արժանապատվությունը ոտքի տակ չպիտի դրվի։ Ինձ թվում է, որ այնտեղ շատ բան կա, որ հենց այդ վտանգը պարունակում է։ -Ձեր մտահոգությունը ներկայացրե՞լ եք «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավարությանը։ -Ինձ համար մոտ և ընդունելի է ՀԱԿ-ի դիրքորոշումը։ -Բայց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «արձանագրությունները զգալի տեղաշարժ են»։ -Վտանգն ավելի շատ նրանում է, որ հնարավոր է՝ այդ ամբողջ գործառույթները միայն իշխանությունը պահպանելու համար լինեն։ Սա շատ ծանր խնդիր է, դա զուտ քաղաքական դիվանագիտական խնդիր չէ։ Շատ զարմանալի է, որ ավանդական լուրջ կուսակցությունն այս ամբողջ գործընթացի մեջ մեղադրում է արտաքին գործերի նախարարին այն դեպքում, երբ այդ ամենի համար անմիջականորեն պատասխանատու է նախագահը։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ |