Երեւանի թիվ 10 ընտրատեղամասում կիրակի օրը տեղի ունցած ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված 10/09 ընտրատեղամասում ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, նրա որդին` Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը: Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Երեկ արդեն Պետրոս Մակեյանը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ բուժումն անցնում էր տանը: Նրա հետ զրուցեցինք ընտրությունների օրը կատարված միջադեպի մասին:
- Վստահված անձի ահազանգով մենք մեկնել էինք 10/09 ընտրատեղամաս: Այնտեղ մի քանի սափրագլուխներ փորձում էին դուրս հրավիրել մեր վստահված անձին, որպեսզի կարողանան լցոնումներ անել, քանի որ մեր վստահված անձը թույլ չէր տվել նրանց ապօրինություններ կատարել: Ես տեղամասում հորդորեցի մեր վստահված անձին, որ որեւէ պրովոկացիայի չենթարկվի, որ շարունակի աշխատանքը: Մեր զրույցի պահին այդ սափրագլուխները կանգնած էին մոտ մեկ մետր հեռավորության վրա, եւ ավելի քան 30 հոգով մի քանի կողմից հարձակվեցին մեզ վրա: Սկսեցին խփել: Իմ կարծիքով, դրանք դեղի ազդեցության տակ էին, իրենց պահում էին անասունի նման: Մեր բախտը բերեց, որ մենք բարձրացանք աստիճանների վրա, այլապես այդ ոհմակը ոտնատակ կտար մեզ ու կսպաներ: Իհարկե, դրանց մեջ կային մեկ-երկուսը, որ ասում էին` պետք չէ խփել, բայց այդ ոհմակի ուղեղները մթագնած էին: Իսկ ոստիկանությունն այդ ողջ ընթացքում անգործություն էր ցուցաբերում: Ոստիկանության աշխատողները մեր ձեռքն էին բռնում, որ դրանք մեզ խփեն:
- Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ձեզ էր մեղադրում Արա Սիմոնյանի վստահված անձին ծեծելու մեջ:
- Ոստիկանությունը կատարում է վերեւների հրամանը: Ոստիկանությունը այդ միջադեպի ժամանակ մեր ձեռքն էր բռնել, որ այդ ոհմակն ավելի լավ խփի մեզ, ինչի՞ մասին է խոսքը: Ոստիկանությունն այդ ոհմակին էր աջակցում, դրա համար էլ հիմա նման հայտարարություն են անում: Ոստիկանությունն ինքը մասնակից է եղել այդ ամբողջ գործընթացին` համագործակցելով բանդայի հետ: Իրենց համար դա սովորական երեւույթ է: Ընդ որում` Արա Սիմոնյանի վստահված անձը հանձնաժողովի նախագահի մեքենայով բանդային փախցրեցին, ու հիմա դա պետք է ասեն: Մենք ունենք այն մեքենաների տվյալները, որոնցով փախավ այդ ոհմակը, եւ արդեն հանձնել ենք ոստիկանություն:
- Այս անգամ թիվ 10 ընտրատարածքում իշխանությունները թեեւ որեւէ մեկին չառաջադրեցին, սակայն սատարեցին Ազգային Միաբանության ներկայացուցչին, եւ կրկին օգտագործեցին նույն մեթոդները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:
- Ընտրությունների անվան տակ անցկացվող միջոցառումներում թեկնածուն ո՞րս է: Ղարաբաղից մի էշի էլ եթե բերեն, միեւնույն է` համակարգը այդ կենդանուն կսատարի, նրանց համար կապ չունի` մարդ է, թե կենդանի, ունի որակներ, ինտելեկտ, թե ոչ: Խայտառակությունն այն է, որ մայրաքաղաքի կենտրոնում, մայրաքաղաքի սրտի մեջ նման բաներ են անում: Եթե Նիկոլն այսօր բանտում չգտնվեր, չառաջադրվեր, ապա մեր կուսակցությունը չէր մասնակցի այս ընտրություններին: Միայն Նիկոլի կարգավիճակն էր, որ ստիպեց մեզ` ակտիվորեն ներգրավվելու այս ընտրություներին: Այլապես, ո՞վ չգիտի, որ Հայաստանում չկա ընտրություն հասկացությունը:
- Իսկ ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանությունները շարունակեցին նման մեթոդներով աշխատել` թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի:
- Նրանք շարունակում են առաջնորդվել ՙսուտի գողականի կանոններով՚, փորձում են ցույց տալ, որ որոշողն իրենք են, որ իրենք են այս երկրի տերը, ինչ ուզեն` կանեն, ո՞վ է ժողովուրդը, որ նրա կարծիքն էլ հաշվի առնեն:
- Փաստորեն, ժողովուրդը չպետք է հույսը դնի ընտրությունների միջոցով իշխանափոխության գնալու վրա:
- Ժողովուրդը վաղուց է հասկացել այդ փաստը, վաղուց գիտի դա, մնում է` քաղաքական գործիչները հասկանան:
- Քաղաքական գործիչներ ասելով ո՞ւմ նկատի ունեք` իշխանությանը, թե ընդդիմությանը:
- Ես զարմանում եմ, որ սրանց իշխանություն եք ասում. այս բանդան ուզուրպացրել է իշխանությունը եւ իրեն է ծառայեցնում պետական համակարգերին: Դեղերի ազդեցության տակ գտնվող 30 սափրագլուխ հարձակվել են 3 հոգու վրա, մահից ենք փրկվել, ոստիկանությունը չէր բռնում նրանց ձեռքը, եւ հետո հայտարարում, թե մենք ենք մեղավոր, այդքանից հետո ինչպե՞ս հավատանք նրանց:
- Իսկ կատարվածի վերաբերյալ արդեն դիմե՞լ եք ոստիկանությանը, կարծում եք ընթա՞ցք կտան գործին:
- Ես այդ օրը ցուցմունք չեմ տվել, քանի որ ի վիճակի չէի: Տղերքն էլ շատ վատ էին զգում: Բայց եթե հիմա ոստիկանությունը նման հայտարարություն է անում, մեզ են փորձում մեղադրել, ի՞նչ անես, ի՞նչ սպասես դրանցից: Դրանց մեքենաների համարները գրել տվել ենք ոստիկանությանը, թող պարզեն ովքեր են, թող բռնեն: Բայց իրենք հակառակն են անում` փորձում են մեզ մեղադրել:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
www.lragir.am
11 Հունվար 2010
| 2010-02-05 | Մեծ փողերի, դեպրեսիայի եւ Չաուշեսկուի մասին. հարցազրույց Զոյա Թադեւոսյանի հետ
Մինչ մեր ԱԺ-ում եւ ԵԽԽՎ-ում մրցույթ է գնում, թե ով է ավելի շատ ընդդիմադիր՝ "Ժառանգությո՞ւնը", թե՞ Դաշնակցությունը, "Ժառանգությունից" հեռացված Զոյա Թադեւոսյանը երկուսին էլ իսկական չի համարում, իսկականը համարում է այնտեղ, որտեղ ինքն է, իսկ այս օրերին առավել մարտի պատրաստված ընդդիմադիր է, քանի որ, հայ ժողովրդի մտածող մնացած մասի պես, խիստ վրդովված է Քոչարյանի ունեցած 4 միլիարդով ու Սերժ Սարգսյանի դեռեւս չհրապարակված միլիարդով: Զոյա Թադեւոսյանը գտնում է, որ հայ ժողովուրդը առավել կարեւոր գործ չունի հիմա, քան այդ փողերը ետ պահանջելն ու "ջեբգիրներին" պատասխանատվության ենթարկելը: Սակայն փողերի թեմայից առաջ խոսվեց իհարկե իր նախկին կուսակցության ակտիվի ու պասիվի մասին: |
| 2010-01-23 | Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ
- 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Ճի՞շտ եք համարում այդ կոչը։ - Այո՛, ճիշտ եմ համարում։ Հոկտեմբերի 27-ի հաջորդ օրը և դրանից հետո առնվազն մեկ ամսվա մեջ նման մոտեցումը բացարձակ ճիշտ էր։ Եթե ճիշտ չհամարեի, ես վարչապետ աշխատելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկությունը չէի ընդունի, որովհետև դա այնպիսի մի վիճակ էր, երբ բոլորը բոլորին էին կասկածում, և այդ վիճակում պետք էր գնալ, տեսնել, փորձել խնդիրը մտցնել դատարան և դատական ատյաններով պարզել՝ ովքե՞ր են մեղավորները, ովքե՞ր են պատասխանատուները, կա՞ն կազմակերպիչներ, թե՞ ոչ։ Դժբախտաբար, դա առ այսօր էլ արված չէ։ |
| 2010-01-22 | Ինչու էր Քոչարյանը մեկնել Իրան. հարցազրույց Լեւոն Զուրաբյանի հետ
|
| 2010-01-19 | ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ
|
| 2010-01-18 | Փախուստի դեմը չառանք. հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ
|
| 2010-01-12 | ՍԴՀԿ-ում այլեւս խմորումներ չկան. Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
|
| 2010-01-08 | Դավիթ Շահնազարյան
-Ինչպե՞ս կգնահատեք հունվարի 10-ին կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հնարավորությունները։ -Որ ջախջախիչ մեծամասնությունը քվեարկելու է Փաշինյանի օգտին, դրանում որևէ կասկած լինել չի կարող, բայց կարծում եմ՝ իշխանություններն իրենց կեղծիքի ողջ զինանոցը օգտագործելու են։ -Հաշվի առնելով դա՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում կեղծիքների դեմն առնելու համար։ -Ամենակարևորը բնակաչության ակտիվությունն ու մասնակցությունը ընտրություններին ապահովելն է։ Դրա վրա է մեծ աշխատանք տարվել։ Կարծում եմ՝ դա լինելու է հանգուցային հարցը։ Իհարկե, եթե մասնակցությունը մեծ եղավ, կեղծիքների դաշտը իշխանության համար էապես կփոքրանա։ |
| 2009-12-29 | 2009-Ը ՉԻ “ՊՈԿՎՈՒՄ” 2008-ԻՑ Հարցազրույց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ |
| 2009-12-24 | Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Ա1+ գործակալությանը. 24.12.2009ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎ-ՕՍԵԹԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ- Պարոն նախագահ, կարծես թե, ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը։ - Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում. պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն վերածվեց ռուս-վրացականի։ - Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստանն էր, եւ Ռուսաստանը հարկադրաբա՞ր ներքաշվեց պատերազմի մեջ։ - Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաստերը։ Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի հանրապետությունը։ Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն, իր վճռական միջամտությամբ, հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից։ Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա։ |
| 2009-12-19 | «Հավատում եմ, որ հաղթելու ենք». հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ
- Ես խոստացել եմ, որ անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պետք է օգտագործեմ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, հանուն օրինականության եւ ազատության պայքարելու բոլոր հասու մեթոդները: Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թվականի հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին իմ մասնակցությունը հենց այդ խոստումը ի կատար ածելու պարտականությամբ է պայմանավորված: |
| 2009-12-17 | Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Ամեն դեպքում Դուք Ձեզ դեռ համարո՞ւմ եք ատենապետ: - Ինձ թվում է` ոչ թե ես եմ համարում, այլ դա փաստ է: Ով ում ինչ ուզում է հայտարարի, ես գրանցված ատենապետն եմ: Արդարադատության նախարարությունում, պետռեգիստրում փաստաթղթերով, օրինական ընտրված ատենապետը մինչև հունվարի 9-ը Լյուդմիլա Սարգսյանն է, հուսով եմ` հետո էլ: - Դիմելո՞ւ եք դատարան: -Իհարկե, ես հայտարարել եմ և նորից հայտարարում եմ` եթե որևիցե մեկը կհամարձակվի հանդես գալ որպես Հայաստանյան վարիչ մարմնի անդամ կամ որպես ատենապետ, նա ուղիղ կկանգնի դատարանի առաջ: Իսկ հունվարի 9-ից հետո էլ օրինական ատենապետ կլինի, և նորից կկանգնեն դատարանի առաջ, եթե կփորձեն վիճարկել այդ փաստը: |
| 2009-12-01 | Հարցազրույց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ
-Ըստ Ձեզ՝ ե՞րբ կստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ -Կոնկրետ ժամկետներ չէի նշի։ Ընդհանրապես կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղի հարցի կարգավորումը պայմանավորված են միմյանցով, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կողմերն արդեն իսկ շատ մոտ են շրջանակային փաստաթուղթ ստորագրելուն։ Ե՞րբ դա կլինի՝մեկ երկու ամիսների ընթացքո՞ւմ, թե՞ մի քիչ ավելի ուշ, չեմ կարող ասել, բայց այն, որ արդեն իսկ սեղանին դրված են փաստաթղթեր, որոնք ստորագրման կարիք ունեն, ակնհայտ է. բոլոր զարգացումները գալիս են վկայելու հենց այդ մասին։ |
| 2009-11-19 | Արամ Մանուկյան
-Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածում հիշատակվում էր Եղիազար Այնթապցու մասին։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության առաջա՞րկ էր։ -Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ եղբա՛յր, եթե քեզ պետք է իշխանություն, պետք է լեգիտիմություն, ապա դրա համար չարժե Հայաստանի, հայ ժողովրդի սեփականությունը վաճառել ուրիշներին և դրանով ապահովել իշխանություն։ Արի՛, վերցրո՛ւ քո իշխանությունը, բայց երբեք պատմական ու ազգային առումով կորուստներ մի՛ տուր և Հայաստանը մի՛ վաճառիր օտարին։ Սա շատ տխուր, բայց ռեալիստական և պարզ մոտեցում է։ Եթե մարդ իշխանատենչ է, եթե շահամոլ է, և դրա արդյունքում տուժում է նրա երկիրը, իսկ երկու սրբագույն խնդրի (կապված մեծաքանակ զոհերի հետ՝ Ցեղասպանության և Ղարաբաղի) դավաճանությունը, ուրացումը պատմության ազգային մեծ ժամանակների առումով մեծ կորուստ է... |
| 2009-11-12 | Հարցազրույց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ ակտիվի ժողովի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մասնավորապես, հայ-թուրքական ներկայիս գործընթացի և ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ձեր դիրքորոշումները համընկնո՞ւմ են նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթներին։ Եթե ոչ, ապա ո՞րն է Ձեր դիրքորոշումը։ - Դա կշռադատված ելույթ էր, որի դրույթներին հայ պահպանողականներս համաձայն ենք: Ավելին, մեզ առավել կարևոր ու հոգեհարազատ էր այն խորքային էմոցիոնալ շերտը, որ առկա էր ենթատեքստում: - Հաշվի առնելով, որ նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արձանագրությունների պարունակած դրույթներիցմիակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովիստեղծմանը վերաբերող կետն է, կարելի՞ է ասել, որ Լ. Տեր-Պետրոսյանը դեմ է ոչ թե Հայաստան-Թուրքիա ամբողջ արձանագրությանը, այլ՝ միմիայն հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովիստեղծմանը վերաբերող կետին։ |
| 2009-10-22 | Հովհաննես Հովհաննիսյան
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու ներկա գործընթացը։ -Եթե դիտարկենք, թե ինչպես զարգացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ապա դա մեծ անակնկալ էր, որ մատուցվեց հայ ժողովրդին. մեր պետությունը, ժողովուրդը պատրաստ չէր նման պայմաններով և իրավիճակում գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այն արձանագրությունները, որոնք ստորագրվեցին, իրապես պարունակում են շատ լուրջ նախապայմաններ և բացարձակապես չեն արտացոլում Հայաստանի, հայ ժողովրդի շահերը։ Այն խմբում, որ մենք Ցյուրիխում տեսանք, Հայաստանի, հայ ժողովրդի շահերը ներկայացնող սուբյեկտ չունեինք։ |
| 2009-09-23 | Երվանդ Մանարյան
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։ -Ես խուսափում եմ որոշակի կարծիք հայտնել նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որովհետև քաղաքական գործիչ չեմ։ Միայն մի բան գիտեմ՝ ազգային արժանապատվությունը ոտքի տակ չպիտի դրվի։ Ինձ թվում է, որ այնտեղ շատ բան կա, որ հենց այդ վտանգը պարունակում է։ -Ձեր մտահոգությունը ներկայացրե՞լ եք «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավարությանը։ -Ինձ համար մոտ և ընդունելի է ՀԱԿ-ի դիրքորոշումը։ -Բայց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «արձանագրությունները զգալի տեղաշարժ են»։ -Վտանգն ավելի շատ նրանում է, որ հնարավոր է՝ այդ ամբողջ գործառույթները միայն իշխանությունը պահպանելու համար լինեն։ Սա շատ ծանր խնդիր է, դա զուտ քաղաքական դիվանագիտական խնդիր չէ։ Շատ զարմանալի է, որ ավանդական լուրջ կուսակցությունն այս ամբողջ գործընթացի մեջ մեղադրում է արտաքին գործերի նախարարին այն դեպքում, երբ այդ ամենի համար անմիջականորեն պատասխանատու է նախագահը։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ |
| 2009-06-09 | Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Ա1+ գործակալությանըՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
- Նախ՝ ես չեմ մոռացել իմ խոստումը։ Ավելին, այս զրույցն առարկայական դարձնելու նկատառումով, ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել ելույթիս համապատասխան հատվածը. «Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները։ Մենք ուշի ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները»։ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, մոսկովյան հռչակագիրը գործընթացի կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել։ |