Հինգ նախարարների (ներառյալ` ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝
- ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում,
- տարածքային ամբողջականություն,
- ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։
Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Տվյալ դեպքում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որեւէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը։
Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է՝ իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու։ Այսպիսով, Հայաստանը համաձայնել է ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար։
Նման զարգացումը հետեւողականորեն կասեցվում էր 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը, դառնալով ԵԱՀԿ անդամ, մշտապես օգտագործել է վետոյի իրավունքը եւ դրա կիրառման հնարավորությունը՝ միջազգային փաստաթղթերում թույլ չտալու համար որեւէ արտահայտություն կամ դրույթ, ինչը կենթադրեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա։ 1996 թվականին, երբ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակել Ադրբեջանի կազմում իրագործելու դրույթով, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց այդ դրույթի վրա՝ հակառակ միջազգային աննախադեպ ճնշումների եւ ԵԱՀԿ բոլոր մյուս երկրների դիրքորոշմանը։ Նույն պայմաններում այդ հնարավորությունը ուներ նաեւ այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց։ Զիջողական այս կեցվածքի միակ բացատրությունը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների խոցելիությունն է, ինչը նրանք փորձում են փոխհատուցել միջազգային հանրության հետ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումների գնով կնքվող գործարքներով։ Նման քաղաքականության հիմքը դրվել է դեռ 1999 թ. Ռ. Քոչարյանի կողմից, որը ստորագրելով «Ստամբուլի խարտիան»՝ Հայաստանի համաձայնությունը տվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա հակամարտությունների կարգավորման ընդհանրական դրույթին։ Իսկ Աթենքում, ահա, դա, առաջին անգամ, մասնավորացվեց ղարաբաղյան հակամարտության համար։
Վտանգավոր այս զարգացումների մասին Հայ ազգային կոնգրեսը բազմիցս զգուշացրել է երկու տարի շարունակ՝ որպես դրանցից խուսափելու միակ տարբերակ համարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնումը եւ իշխող վարչախմբի հեռացումը։ Ակնհայտ է, որ վարչախմբի գոյության ամեն օրը Հայաստանին ներքաշում է հայ ժողովրդի շահերից չբխող միջազգային պարտավորությունների տակ, ուստիեւ` նրա օր առաջ հեռացումը դառնում է առավել հրատապ։ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է իր հետեւողական պայքարը երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար, որն ընդունակ կլինի ներկայացնել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում եւ խուսափել նորանոր կորուստներից։
03 Դեկտեմբեր 2009
| 2010-07-29 | Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհուրդի նիստի վերաբերյալ Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: |
| 2010-07-03 | ԵԽԽՎ-ին ուղարկված հայտարարություն
|
| 2010-07-01 | Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթներ Ն Ա Խ Ա Գ Ի Ծ ՆԱԽԱԲԱՆ
Ներկայումս արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճա կից: |
| 2010-06-30 | ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում
Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը: |
| 2010-06-29 | ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ
|
| 2010-06-21 | ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ
|
| 2010-06-21 | Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: |
| 2010-06-16 | Հանդիպում Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ: |
| 2010-06-14 | Մամուլի ասուլիս Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը: |
| 2010-06-09 | ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: |
| 2010-06-05 | Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-06-04 | ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն
|
| 2010-06-04 | Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները. |
| 2010-06-02 | Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին
|
| 2010-06-02 | Շարունակում են խոչընդոտել
|
| 2010-05-20 | Հայտարարություն ՄԻՄՖ-ի 2010 թ. մայիսի 19-ի հայտարարության վերաբերյալ
Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։ |
| 2010-05-14 | Հայտարարություն Եվրոմիության կողմից ուշացված հայտարարության վերաբերյալ
|
| 2010-04-27 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի քաղաքականության մասին
1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից: 2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր: >> Կարդալ ամբողջությամբ >> |
| 2010-04-23 | Հայտարարություն Եղեռնի օրվա կապակցությամբ
1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։ Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։ |
| 2010-04-12 | Հայտարարություն օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
|
| 2010-04-12 | ՀԱԿ հայտարարություն 2004 թ. ապրիլի 12-ի դեպքերի վերաբերյալ
|
| 2010-04-07 | Հայտարարություն ոստիկանության մասին
|
| 2010-04-07 | Հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր: |
| 2010-04-04 | Հանդիպում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ
Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և մասնավորապես քաղբանտարկյալների առկայության փաստը: |
| 2010-03-12 | Հայտարարություն «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի վերաբերյալ Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է "Դատավարությունների մոնիտորինգ" զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես. 1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. "Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին": Կարդալ շարունակությունը |
| 2010-03-09 | Հայտարարություն գազի գնի չհիմնավորված բարձրացման մասին Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով. |
| 2010-03-09 | Հայտարարություն Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատավճռի կապակցությամբ
Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։ >>> |
| 2010-02-26 | Հայտարարություն Անահիտ Սարգսյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ 2010 թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Հայաստանի պառլամենտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանի դեմ զենքի սպառնալիքով իրականացվել է ահաբեկչություն։ Մինչ այդ էլ, 2008 թվականից ի վեր, նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ ու սպառնալիքներ են իրականացվել՝ կապված տարբեր ընտրություններում նրա իրականացրած դիտորդական գործունեության հետ, որոնց իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել։ Վերջին ահաբեկչական ակտից հետո Անահիտ Սարգսյանը դստեր հետ ստիպված է եղել հեռանալ հանրապետությունից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության այս վարքագիծը, ինչը վկայում է, որ վարչախումբը, բացի քաղաքական ընդդիմությունից, նույն կերպ պայքարում է նաեւ անկախ դիտորդների դեմ, ովքեր իրականությունն արձանագրելով, խոչընդոտում են նրա ապօրինությունները։ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ |
| 2010-02-03 | Սահմանադրականն ընդդեմ Սահմանադրության
|
| 2009-12-28 | Հերթական անգամ բիրտ ուժով Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ։ |
| 2009-11-20 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հայցով ՀՀ Վարչական դատարանի վճռի վերաբերյալ Հայաստանի վարչական դատարանը բավարարեց «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրեց վերջինիս տալ համապատասխան տեղեկանք։ Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։ |
| 2009-10-30 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին
Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ |
| 2009-10-27 | Հայտարարություն «Հոկտեմբերի 27-ի» 10-րդ տարելիցի կապակցությամբ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի 10 ՏԱՐԻՆ
|
| 2009-10-26 | Հայտարարություն խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ։ |
| 2009-10-22 | Հայտարարություն ոստիկանական կամայականությունների վերաբերյալ Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ։ Դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։ Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որեշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։ |
| 2009-09-21 | Հայտարարություն Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը գործնականում միաձայն «ԱՅ՛Ո» ասաց երկրի լիակատար անկախացմանը՝ մեծագույն եռանդով շարունակելով անկախ պետականության կառուցման այն գործը, որ սկսել էր 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից ի վեր։ Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը։ |
| 2009-09-17 | Հայտարարություն ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ
|
| 2009-09-01 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին 1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։ 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ 3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ 4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։ |
| 2009-08-31 | ՀԱԿ հայտարարությունը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին Ս.թ. օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար: |
| 2009-08-23 | Հայտարարություն Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
|
| 2009-08-21 | Հայտարարություն. կոչ Փաստահավաք խմբին
|
| 2009-07-13 | ՀԱԿ հայտարարությունը ԼՂ շուրջ զարգացումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2009-07-06 | Հայտարարություն Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին Հայաստանում Հանրապետությունում հաստատված հանցավոր ռեժիմը շարունակում է իր ապօրինությունների շարքը: Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը: |
| 2008-05-08 | Հայտարարություն Երկրապահի օրվա առթիվ Մայիսի 8-ը Երկրապահի օրն է։ Այսինքն՝ երկիր պահող-պաշտպանողի։ Դա աշխարհազորայինը չէ, ոչ էլ կամավորը։ Դա պարտավորություն է, որ մարդու վրա դրվում է ոչ թե օրենքով, պարտադրանքով, այլ սեփական խղճի թելադրանքով։ Պարտավորություն, որ իր վրա կարող է դնել միայն ԱԶԱՏ ՄԱՐԴԸ՝ բառիս ամենալայն ու բազմակողմանի նշանակությամբ։ Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ եւ անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները եւ ազատագրելու Արցախը։ Եւ դրանով իսկ՝ գնացին պաշտպանելու իրենց եւ ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը։ |