Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՆԱԽԱԲԱՆ
Վերլուծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկա վիճակը և արձանագրելով այս բնագավառում անհետաձգելի ու արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հանրային քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում առողջության պահպանման քաղաքականության վերափոխումների վերաբերյալ հիմնադրույթները:
Ներկայումս արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճա կից:
Առողջապահության համակարգը ավելին է, քան` բժշկական օգնության մատուցումը` ներառելով նաև հիվանդությունների կանխարգելումն ու առողջության ամրապնդումը: Հստակ գործող առողջապահության համակարգը հանդիսանում է առողջության բարելավման կարևորագույն պայման, այն փրկում է մարդկային կյանքեր, հետևաբար` պետությունը պարտավոր է ամեն ինչ անել արդյունավետ գործող առողջապահության համակարգ ունենալու համար, ինչը նաև տնտեսական զարգացման և բարեկեցության մակարդակի բարձրացման գրավականներից է: Անթույլատրելի է, որպեսզի մարդիկ առողջության վատացման հետևանքով և/կամ այն վերականգնելու համար հայտնվե ն աղքատության եզրին:
Հետևաբար, օրակարգային են առողջապահությունում միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքների՝ արդարության, սոցիալական համերաշխության, մատչելիության, հավասարության արմատավո
րման հիմնահարցերը: Այս առումով կարևոր է առողջության պահպանման խնդրում պետության և քաղաքացու իրավունքների և պարտավորությունների ներդաշնակումը:
Հայ Ազգային Կոնգրեսի` ստորև ներկայացված «Առողջության պահպանման քաղաքականություն» նախագիծը հիմնված է հետևյալ հիմնադրույթների վրա.
- Հասարակություն - առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնում:
- Առողջապահության քաղաքականության հիմքում` համերաշխություն, արդարություն, թափանցիկություն և հանրության մասնակցություն:
- «Հիվանդապահությունից» անցում դեպի առողջության պահպանում
- Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրում. հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի և երիտասարդը` տարեցի համար:
- Պետության կողմից ոչ թե բուժհիմնարկների այլ քաղաքացիների ֆինանսավորում:
- Օլիգոպոլ/կորպորոկրատիկ առողջապահությունից անցում դեպի մրցակցային առողջապահություն:
- Պետության կողմից առողջապահական ծառայությունների որակի վերահսկողություն:
- Առողջապահության համակարգի արձագանքելիության մակարդակի բարձրացում համահունչ բնակչության կարիքներին, պահանջներին և սպասելիքներին:
Հանրային առողջություն
1. «Հանրային առողջության պահպանման ծառայության» ստեղծում: Պետական հիգիենիկ-հակահամաճարակային համակարգի հիման վրա կձևավորվի նոր «Հանրային առողջության պահպանման ծառայություն»` օժտված հանրային առողջության այժմեական խնդիրներին արձագանքելու համար անհրաժեշտ նորացված գործառույթներով, այդ թվում` համաճարակաբանական իրավիճակի վերահսկում եւ բնակչության առողջության գնահատում, առողջության վրա ներազդող ռիսկի գործոնների կանխատեսում, հայտնաբերում, ուսումնասիրում եւ վերացում, հիվանդությունների կանխարգելում` առաջնային և երկրորդային կանխարգելիչ միջոցների կիրառմամբ:
2. «Հանրային առողջության պահպանման ծառայության» գործառույթների ապակենտրոնացում: Մի շարք գործառույթներ կփոխանցվեն առողջության առաջնային պահպանման օղակ (մասնավորապես անհատի առողջության պահպանման հարցերը, իրազեկումը և այլն), իսկ հիգիենիկ վերահսկման գործառույթները կպատվիրակվեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Ծառայության եւ նրա կողմից իրականացվող միջո
ցառումների ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեից, վճարովի ծառայությունների (լաբորատոր-գործիքային հետազոտություններ, փորձաքննությունների անցկացում եւ այլն) իրականացումից ստացված միջոցներից, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
3. Միջգերատեսչական նպատակային ծրագրերի իրագործում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում մահացության ընդանուր կառուցվածքում մինչև 70% կազմում են սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդությունները, կիրականացվեն առողջության առաջնային պահպանմանն ուղղված ազգային միջգերատեսչական նպատակային ծրագրեր, այդ թվում քաղցկեղի դեմ պայքարի, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, շաքարային դիաբետի, ինչպես նաև ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների, ավելորդ քաշի վերահսկման ծրագրեր: Կկենսագործվեն նաև սոցիալական վտանգ ներկայացնող հիվանդությունների դեմ պայքարի ծրագրեր (տուբերկուլոզ, վիրուսային հեպատիտներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն):
4. Դեռահասների եւ տարեցների առողջության պահպանում: Կիրականացվեն դեռահասների և տարեց մարդկանց առողջությունը պահպանող և կենսակերպի ակտիվությանը նպաստող պետական նպատակային ծրագրեր, որոնք միտված կլինեն ողջ կյանքի ընթացքում բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը, այդ թվում` երիտասարդության համար սոցիալ-կրթական հատուկ ծրագրերի իրագործումը, տարեցների ակտիվությանը, ինքնուրույնությանը և սոցիալական արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Պետությունը կորդեգրի երկարատև խնամքի կենտրոնների ստեղծման գաղափարը:
Առողջապահության համակարգի արդյունավետություն և բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիություն և մատչելիություն
Պետությունը իր ֆինանսավորման ծավալներում կկատարի էական տեղաշարժ հիվանդի բուժման ծախսերից դեպի մարդու առողջության պահպանման ծրագրերի ֆինանսավորումը: Արդյունքում առողջության առաջնային պահպանման համակարգը կունենա շարունակական զարգացման հնարավորություն` լիարժեքորեն իրագործելու համար իր առջև դրված խնդիրները (հիվանդությունների հայտնաբերում և կանխարգելում, իմունիզացիա, առողջ ապրելակերպի խրախուսում, համայնքային առողջապահություն և այլն):
5. Ֆինանսական միջոցների կառավարում: Առողջապահության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի ֆինանսավորման բազմաձևություն` պետական բյուջե, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներ, համավճարներ, բժշկական ապահովագրության միջոցներ, անհատական կուտակային բժշկական հաշիվներ և այլն: Դրան կնպաստի նաև պետական պատվերի տեղադրման մրցութային կարգի և մատուցվող ծառայությունների որակի և ծավալի ապահովման գործուն համակարգի ներդրումը: Կֆինանսավորվի ոչ թե բուժհիմնարկը, այլ` քաղաքացին: Կկանոնակարգվի նաև պետական պատվերով մատուցվող ծառայությունների գնագոյացման քաղաքականությունը` դրանով իսկ վերացնելով պետպատվերով բուժօ
գնություն ստացողներից հավելյալ առձեռն գումարներ վերցնելու արատավոր գործելաոճը:
6. Բժշկական օգնության հավաստագրային ֆինանսավորում: Պետությունը կանցնի հավաստագրային ֆինանսավորման` առողջապահության պետական բյուջեով հաստատված ամենամյա ծրագրի շրջանակներում։ Հավաստագիրը իբրև մատուցված բժշկական ծառայությունների դիմաց վճարման միջոց ազատ ձևով կշրջանառվի արժեթղթերի շուկայում, սոցիալական ապահովագրության ոլորտում, առողջապահական բոլոր կազմակերպություններում եւ առաջին իսկ պահանջի դեպքում ենթակա կլինի պետության կողմից մարման։ Սրա արդյունքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Հա
վաստագրերը կտրվեն քաղաքացիներին, որոնց իրացման հիմքում կդրվի առողջապահական հիմնարկների մրցակցությունը:
Կդադարեցվի բուժհիմնարկների ուղղակի ֆինանսավորումը բյուջեից` բացառությամբ տարափոխիկ հիվանդությունների և տուբերկուլյոզի բուժում իրականացնողների:
7. Պարտադիր բժշական ապահովագրական համակարգի ներդրում: Կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, որը հիմնված կլինի սոցիալական համերաշխության սկզբունքի վրա` երբ «առողջը վճարում է հիվանդի, հարուստը աղքատի, երիտասարդը տարեցի և աշխատողը գործազուրկի համար»: Պարտադիր բժշկական ապահովագրական միջոցները կձևավորվեն գործատուի և աշխատողի համատեղ վճարումներից: Այս համակարգը աստիճանաբար հնարավորություն կտա օրինականացնել և կառավարելի դարձնել այսօր անմիջականորեն բնակչության կողմից կատարվող ուղղակի և «ստվերային» բժշկական ծախսերը` բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետւթյունը, կհաղթահարվի բուժօգնության դիմելու բնակչության մոտ խորացող հոգեբանական արգելքը, կհավաքագրվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ` բնակչության առողջության պահպանման համար, բուժօգնության դիմաց վճարները կդառնան առավել կանխատեսելի, անհատականացված և հասցեական: Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը կիրականացվի փուլային եղանակով` աստիճանաբար ընդգրկելով հանրության տարբեր շերտեր և սոցիալական խմբեր: Պարտադիր բժշկական ապահովագրության ամենամյա ծրագիրը (սոցիալական խմբեր և հիվանդությունների տեսակներ) կհաստատվի տարեկան բյուջեի հետ միասին:
8. Առողջության պահպանմանը ուղղվող ֆինանսական միջոցների կտրուկ աճ: Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը կկազմի ՀՆԱ առնվազն 3%-ը (ներկայումս 1.6%)։ Արդյունքում, հաշվի առնելով առողջապահության համակարգի ֆինանսավորման բոլոր աղբյուրներից կատարվող հոսքերի ծավալը, առողջապահության ֆինանսավորումը կհասնի ՀՆԱ առնվազն 6%-ի։
Բժշկական օգնության և ծառայությունների որակի կառավարում
Բժշկական ծառայությունը յուրահատուկ «ապրանք» է, որի որակը և անհրաժեշտ ծավալները միջին սպառողի կողմից գնահատման համար բարդ են` անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ: Պետությունը քայլեր կիրականացնի բժշկական օգնության որակի կառավարման նոր համակարգ ձևավորելու և ներդնելու ուղղությամբ, համարելով այն գերակա խնդիր:
9. «Պետական առողջապահական գործակալության» կարգավիճակի փոփոխություն: Ծառայությունների առաջարկի և գնման համակարգը ներդնելու նպատակով կվերանայվի պետական ֆինանսավորման շրջանակներում բժշկական օգնության գնորդ հանդիսացող և որակի վերահսկում իրականցնող Պետական առողջապահական գործակալության ենթակայությունը (ներկայումս այն հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանում): Այն կվերածվի գերատեսչական ենթակայությունից դուրս կարգավիճակ ունեցող կառույցի: Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը զուգընթաց այն կձևափոխվի բժշկական ապահովագրության պետական հիմնադրամի:
10. Բժշկական ծառայությունների մատուցման գործելակարգերի կիրառում: Որակի բարելավման և վերահսկման նպատակով կմշակվեն և կներդրվեն հիվանդությունների վարման գործելակարգեր, բժշկա-տնտեսագիտական չափորոշիչներ, ինչը հնարավորություն կտա մինչև 30%-ով կրճատել բժշկական օգնության փոխհատուցման չհիմնավորված ծախսերը:
11. Բժշկական ծառայությունների առաջարկի և պահանջարկի ներդաշնակում: Բժիշկների եւ բուժհիմնարկների կողմից բժշկական ծառայությունների սպառումը անհիմն ուռճացնելու միտումներից (չհիմնավորված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և այլն) խուսափելու նպատակով կներդրվի բժշկական օգնության և ծառայությունների առաջարկի և գնման համակարգ: Պետությունը բոլոր բուժհիմնարկներում (անկախ սեփականության ձևից ) կվերահսկի հիվանդների բուժման որակը:
12. Բժշկական ծառայությունների որակի վերահսկման գործառույթի ապակենտրոնացում: Այլ աղբյուրներից (կամավոր ապահովագրություն, անհատական կուտակային բժշկական հաշիվներ և այլն) ֆինանսավորվող բժշկական ծառայությունների որակի վերահսկման գործառույթը կվերապահվի նաև ֆինանսավորումն իրականացնող համապատասխան կառույցներին:
13. Հասարակական վերահսկողության խթանում: Բժշկական օգնություն և ծառայություններ մատուցողների եւ դրանցից օգտվող անձանց պարտականությունների եւ իրավունքների ներդաշնակությունը ապահովելու նպատակով պետությունը կնպաստի մասնագիտական ասոցիացիաների (միությունների) և պացիենտների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ձևավորմանը եւ նրանց դերի բարձրացմանը:
14. Մասնագիտական գործունեության լիցենզավորման համակարգի վերանայում: Կներդրվի առողջապահական մասնագետների անհատական լիցենզավորման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հավաստագրման համակարգերը: Կվերանայվեն առողջապահական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերը` լիցենզիայի շնորհման գործցընթացը դարձնելով առավելապես թափանցիկ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը:
Դեղային քաղաքականություն և սննդի անվտանգության հիմնախնդիրներ
Պետությունը կարևորում է բնակչությանը արդյունավետ, անվտանգ, որակյալ և ֆիզիկապես ու ֆինանսապես մատչելի դեղամիջոցներով ապահովելու, ինչպես նաև սննդի անվտանգության երաշխավորման խնդիրները:
15. Դեղորայքային ապահովության պետական ֆինանսավորման աճ: Կմշակվի և կիրականացվի «Բնակչության դեղորայքային ապահովվածության ու մատչելիության պետական նպատակային ծրագիր», ինչին կտրամադրվի պետական բյուջեից առողջապահությանը հատկացված միջոցների առնվազն 10%-ը, ներկայիս 6.5%-ի դիմաց:
16. Դեղաբուժության արդիականացում: «Հիմնական դեղերի ցանկի» վերանայման հաճախականությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի: Դրա մեջ կընդգրկվեն բուժական պրակտիկայում հաստատված առավել արդյունավետ եւ մատչելի բոլոր այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հիվանդությունների լիարժեք և շարունակական բուժման համար:
17. Դեղորայքային ապահովվածության սոցիալական ուղղվածության խթանում: Կվերանայվի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման կարգը»` այն դարձնելով առավելագույնս արդար, կոռուպցիոն ռիսկերից զերծ և ճկուն, որպեսզի անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողները բժշկի նշանակած դեղերը ստանան ողջ ծավալով եւ տեսականիով եւ ստիպված չլինեն հավելյալ չնախատեսված ֆինանսական միջոցներ ծախսել իրենց անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար:
18. Դեղերի մատչելիության մակարդակի բարձրացում: Դեղերի ֆինանսական մատչելիությունն ապահովելու նպատակով կներդրվեն դեղերի գների կարգավորման միջազգային պրակտիկայում ընդունված ու կիրառվող արդյունավետ մեխանիզմներ: Դրանց թվում կիրականացվեն հետեւյալ միջոցառումները. կսահմանվեն դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրային վերադիրների չափերը, կկիրառվեն անվճար կամ արտոնյալ կերպով բաց թողնվող դեղերի "պոզիտիվ" ցանկերը, որոնցում ընդգրկված դեղերի գները կլինեն նկատելիորեն ցածր շուկայական գնից, կամրագրվեն դեղերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շահութաբերության նորմերը, կիրականացվի "Հիմնական դեղերի ցանկում" ընդգրկված դեղերի գների պետական գրանցումը, կկիրառվեն բնակչության կողմից դեղերի սահմանված նվազագույն գների լրավճարների չափերը եւ այլն: Իսկ դեղերի ֆիզիկական մատչելիությունն ապահովելու, մասնավորապես գյուղական, հատկապես հեռավոր և սահմանմերձ շրջանների բնակչությանը անհրաժեշտ դեղերով ապահովելու նպատակով կմշակվեն եւ կներդրվեն դեղատների տեղադրման չափորոշիչներ:
19. Դեղաշրջանառության մասնագիտական հսկողության համակարգի ներդրում: Բնակչությանը արդյունավետ, անվտանգ եւ որակյալ դեղամիջոցներով ապահովելու նպատակով կներդրվեն դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների տեսչական հսկողության, ինչպես նաեւ դրանց մասնագիտական գործունեության գնահատման համակարգեր:
20. «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալության» հիմնում: ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների վերակազմավորման միջոցով կձևավորվի «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալություն»: Այն կիրականացնի մշտական միօրինակացված մոնիտորինգ և վերահսկում ինչպես հանրապետությունում արտադրվող, այնպես էլ ներկրվող դեղերի, սննդային հավելումների և սննդի որակի ու անվտանգության նկատմամբ, ինչը կապահովի դրանց առավելագույն օգտակարությունը և անվնասությունը բնակչության համար, ինչպես նաև կազատի արտադրողներին և ներմուծողներին մի քանի պետական գերատեսչությունների կողմից վերահսկվելու ավելորդ անհրաժեշտությունից:
Մարդկային ներուժ
Հաշվի առնելով առողջապահական մասնագետների կարևորագույն և անգնահատելի դերը բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում, պետությունը պատշաճ ուշադրություն կդարձնի այդ ոլորտի հիմնախնդիրներին և գործուն միջոցներ կձեռնարկի դրանք առավելագույնս լուծելու համար:
21. Մասնագիտական ներուժի կառավարման կատարելագործում: Կվերանայվեն բժշկական կրթության պետական պատվերի տեղադրման չափանիշները և ընթացակարգերը: Մասնագետների պահանջարկը կորոշվի միջազգայնորեն կիրառվող մոդելավորման մեթոդներով: Պետական պատվերով սովորողների հետ կկնքվեն պարտադիր իրավաբանական ուժ ունեցող պայմանագրեր, որոնցով ապագա մասնագետները կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո պայմանագրով հաստատված ժամկետում աշխատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից նշանակված բուժհաստատությունում:
22. Բժշկական կրթության շարունակականության խթանում: Առողջապահական անձնակազմի մասնագիտական հատկանիշների բարելավման համար կիրականացվի բժշկական կրթության, հետդիպլոմային մասնագիտացման և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի վերանայում` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
23. Բուժաշխատողի հասարակական դիրքի բարձրացում եւ կենսամակարդակի բարելավում: Կբարձրացվեն առողջապահական մասնագետների աշխատավարձերը: Վարձատրությունը հիմնված կլինի, ինչպես մասնագետների կրթության, աշխատանքային փորձի, այնպես էլ նրանց կատարած փաստացի աշխատանքի վրա: Դա կհաշվարկվի ինչպես բնակչության առողջական, այնպես էլ կատարողականի ցուցանիշներով: Բուժաշխատողների օրինական եկամուտները կհասցվեն այնպիսի մակարդակի, որը կընձեռի իրենց առաքելությանն արժանի կենսամակարդակի ապահովում:
Օրենսդրական փոփոխություններ
Մարդու, որպես բժշկական օգնություն ստացողի իրավունքների և առողջապահական համակարգի, որպես բժշկական ծառայություններ մատուցողի պարտականությունների իրավական ներդաշնակությունն ապահովելու նպատակով կնորացվի օրենսդրական դաշտը:
24. Վերափոխումների օրենսդրական ապահովում: Կընդունվեն «Առողջապահության մասին», «Հանրային առողջապահության մասին», «Բժշկական ապահովագրության մասին», «Բուժաշխատողների և դեղագործների մասնագիտական ռիսկերի ապահովագրության մասին», «Դեղերի եւ սննդային հավելումների մասին» օրենքներ:
25. Ծրագրի հանրայնացում եւ հաշվետվողականություն: Կառավարությունը հանրությանը կներկայացնի ամենամյա զեկույցներ ՀՀ բնակչության առողջության վիճակի և առողջապահական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Վերոնիշյալ ծրագրային քայլերի իրականացման արդյունքում տաս տարվա ընթացքում ակնկալվող որոշ արդյունքներ .
• «Հանրային առողջության պահպանման ծառայության» ստեղծում,
• «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալության» ստեղծում:
• Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրում:
• Մանկական մահացության ցուցանիշի նվազեցում` ներկայիս 10.8-ից մինչև 7.0 (24%)` հազար կենդանածին երեխայի հաշվով,
• Մայրական մահացության ցուցանիշի նվազեցում ներկայիս 27.2-ից մինչև 10.3` հարյուր հազար կենդանածիների հաշվով,
• Ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցում տղամարդկանց շրջանում ներկայիս 55-57%-ից մինչև 40%, տասը տարվա ընթացքում` մինչև 15-17%,
• Մինչև 70 տարեկան բնակչության շրջանում մահացության նվազեցում սիրտ-անոթային հիվանդություններից 40%-ի, իսկ չարորակ նորագոյացություններից` 20%-ի չափով,
• Բժիշկների և բուժքույրերի թվաքանակի հարաբերակցության փոփոխություն 1 բժշկին 3 բուժքույր հաշվարկով, ներկայիս 1:1.4-ի փոխարեն,
• Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակի ավելացում առնվազն մինչև ՀՆԱ-5%-ի չափով,
• Երկարատև խնամքի կենտրոնների ստեղծում
01 Հուլիս 2010
| 2011-11-27 | Իմպիչմենտ
|
| 2011-11-14 | Քաղաքացիական հասարակության դեմ ավազակապետությունն անզոր է
|
| 2011-11-09 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ
Նոյեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հոուգը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: |
| 2011-11-07 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ Նոյեմբերի 7-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները, մասնավորապես անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը: Որպես Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալի, նախագահ Տեր-Պետրոսյանը ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: |
| 2011-10-28 | Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (տեսանյութ)
|
| 2011-09-07 | Հանդիպում Լոռու մարզի Կոնգրեսի ակտիվի հետ
Սեպտեմբերի 7-ին Վանաձորում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հանդիպել է Լոռու մարզի` Կոնգրեսի ակտիվի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել սեպտեմբերի 9-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները և Կոնգրեսի` առաջիկա ամիսների անելիքներն ու գործողությունները: |
| 2011-09-02 | Ազատ, անկախ Ղարաբաղ
|
| 2011-09-01 | Ազատ, անկախ Լիբիա
|
| 2011-09-01 | Հանդիպում Հայաստանում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ Սեպեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության` Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սոհայի հետ: |
| 2011-08-26 | Երկխոսության 5-րդ ռաունդը
|
| 2011-08-11 | Քեզ համար, արտագաղթ
|
| 2011-08-11 | Ապօրինություններն ու բռնությունները շարունակվում են
Սրանով, սակայն, ոստիկանության գործած ապօրինությունները չեն ավարտվում: |
| 2011-08-10 | Արտահերթ նախագահ. եւ խորհրդ. ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում
(Լուսանկարը՝ 1in.am-ի) |
| 2011-07-27 | Հաղթել ենք
|
| 2011-07-26 | Երկխոսության օրակարգը Հուլիսի 26-ին Հայ Ազգային Կոնգրես - իշխանություն երկխոսության երկրորդ ռաունդում համաձայնեցվել է երկխոսության օրակարգը, որը ներկայացվում է ստորև: |
| 2011-07-20 | Ծանուցում 2011 թ. օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին (տեսանյութ)
|
| 2011-07-02 | Հանդիպում Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակների հետ Հուլիսի 1-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակության ներկայացուցիչներ Ռոբերտ վան Ուֆորդի եւ Աննե Ռուվերդայի հետ: |
| 2011-06-17 | Գնահատականը՝ քննարկելուց հետո
Հայ Ազգային Կոնգրես - իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք. Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո: Մամլո Ծառայություն |
| 2011-06-14 | Հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարարի հետ
Հունիսի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ: Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ, շեշտելով որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: |
| 2011-06-13 | Հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ Հունիսի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի հետ: |
| 2011-06-08 | Հանդիպում Պետեր Մարեշի և Իվան Եսթրաբի հետ Հունիսի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արևելյան հարևանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի և Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: |
| 2011-06-02 | Կոնգրեսի երկխոսության պատվիրակության կազմը
Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ: Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը. Լևոն Զուրաբյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար) Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ |
| 2011-06-02 | Բարին ընդ Ձեզ
|
| 2011-05-20 | ՀԱԿ թռուցիկ. մայիս 2011 Լույս տեսավ Հայ ազգային կոնգրեսի Թռուցիկի 2011 թ. մայիսի թողարկումը: Ներբեռնեք այն, կարդացեք եւ փոխանցեք այլոց: |
| 2011-05-19 | Հանդիպում մի շարք դեսպանությունների ներկայացուցիչների հետ Մայիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ: |
| 2011-05-18 | Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եժի Բուզեկի հետ
Զրույցի ժամանակ կարևորվել է Եվրամիություն - Հայաստան համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ազատ շուկայական տնտեսություն: |
| 2011-05-17 | Հանդիպում եվրոպական պատվիրակության հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: |
| 2011-05-14 | Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Պատրիցիա Ֆլորի հետ
Մայիսի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական վերջին զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները, ինչպես նաև Հայաստանում արմատական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության հարցը:
|
| 2011-05-11 | Հանդիպում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ
Մայիսի 11-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ: Հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեեւ եւրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: |
| 2011-05-05 | Արթիկը հյուրընկալեց ՀՀ առաջին նախագահին
Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ: |
| 2011-05-04 | Տեսակցեց Սասուն Միքայելյանին
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ: Վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը կայցելի նաև քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: |
| 2011-04-29 | Հանդիպում Թինա Քայդանաուի հետ
Ապրիլի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: |
| 2011-04-26 | Հանրահավաքը Ազատության հրապարակում
Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։ |
| 2011-04-26 | Հանդիպում Շվեդիայի խորհրդարանականների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները` մասնավորապես արտահերթ ընտրությունների հարցը: |
| 2011-04-25 | Օմբուդսմենը սխալ է հասկացել Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք. |
| 2011-04-19 | Զարգացումներ հետընթացի տեսքով
1) Վերջնականապես դադարեցվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ այդպես էլ որեւէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետեւանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը արդեն հաստատված՝ պետք է ներդրվեր 350կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։ |
| 2011-04-16 | Հրապարակվեց Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է ս.թ. փետրվարին Կոնգրեսի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»: Ծրագրի առանցքային դրույթներն են հանրակրթության ֆինանսավորումը աշակերտին տրվող անհատական հավաստագրերի միջոցով, ինչպես նաև գիտելիքի գնահատման անկախ համակարգի ստեղծումը։ |
| 2011-04-12 | Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Բրայան Ֆոլին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը: |
| 2011-04-08 | Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ապրիլի 8-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ Սիրելի հայրենակիցներ,
Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար։ Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից։ >> Կարդալ ելույթի շարունակությունը >> |
| 2011-04-07 | Շարունակվում են հարձակումները մամուլի վրա
|
| 2011-03-30 | Կոնգրեսի քաղխորհրդի նիստ
Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 17-ին կայացած հանրահավաքի արդյունքները, ինչպես նաև գալիք ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: |
| 2011-03-25 | Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խոշտանգումները շարունակվում են
|
| 2011-03-24 | Արմավիրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ
|
| 2011-03-24 | Ապրիլի 8 հանրահավաքի մասին հայտարարություն
|
| 2011-03-04 | Ոստիկանության անօրինականությունները պատգամավորների հանդեպ
|
| 2011-02-17 | Հանդիպում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ
Փետրվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա) ներկայացուցիչներ խորհրդական Կաձույա Մորիի և Նացուկո Օգավայի հետ: |
| 2011-02-17 | Խոչընդոտում են ազատ տեղաշարժին
|
| 2011-02-11 | Ազատ, անկախ Եգիպտոս
|
| 2011-02-10 | Բացահայտումները շարունակվում են
|
| 2011-02-09 | Ոտքի, "դատարանն" է գալիս
|
| 2011-02-02 | Եվրոպան մտահոգված է Ղարաբաղի ապագայով
|
| 2011-01-31 | Ձեռնարկատերերի հանդեպ ապօրինությունները շարունակվում են
|
| 2011-01-28 | Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ
|
| 2011-01-26 | Տեղի ունեցավ Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողություններն ուղղված օլիգարխիայի և մենաշնորհների հզորացմանը, մանր և միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը և անելիքները: |
| 2011-01-26 | Հայտարարություն տպագիր մամուլի դեմ ճնշումների վերաբերյալ
|
| 2011-01-21 | Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարի Յովանովիչի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: |
| 2011-01-19 | Նախկին քաղբանտարկյալների նամակը պարոն Համմարբերգ
ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
|
| 2011-01-19 | Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թոմաս Համարբերգին
Հանդիպմանը քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավվման, մամուլի եւ հավաքների ազատության խնդիրները: |
| 2011-01-12 | Հայտարարություն Ա. Զեյնալյանի գրասենյակի վրա կատարված հարձակման մասին
|
| 2011-01-10 | Ցավակցական
|
| 2011-01-09 | Հիշատակի եւ երախտիքի խոսք
|
| 2010-12-27 | Հեռուստատեսության ազատության վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-12-23 | Լեզվի մասին օրենքի վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-12-21 | Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասուլիսի ժամանակ
|
| 2010-12-18 | Լ. Զուրաբյանը հանդիպեց Շվեդիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ Դեկտեմբերի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի բաժնի փոխտնօրեն Մարտին Հագստրյոմի և Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարտին Ռոզենի հետ: |
| 2010-12-16 | ՀԱԿ-ի հայտարարությունը «Ա1+»-ի վերաբերյալ
|
| 2010-12-15 | Հայտարարություն «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ
|
| 2010-12-13 | Մամուլի հաղորդագրություն սպասվող իրադարձությունների վերաբերյալ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը միաժամանակ չորս բողոքի գործողություն/ցույց է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում: Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին կմասնակցեն եւ ելույթներ կունենան ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները: Ելույթներում անդրադարձ կլինի նաեւ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, դատաիրավական ոլորտում ստեղծված ծանր դրությանը: |
| 2010-12-13 | Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնախմբի հայտարարությունը
Շաբաթներ շարունակ հայկական հեռուստաեթերը ողողված է կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների սոցիալական ուղղվածության, իրենց իսկ բնորոշմամբ «միջոցառումների» լուսաբանմամբ: Կարծես զգալով վերահաս համապետական արտահերթ ընտրությունների շունչը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, սկսել են հերթական անգամ «անվճար» հայտարարված բուժօգնություն իրականացնել մարզերում եւ Արցախում` մտնելով զավեշտի հասնող մրցապայքարի մեջ: Բազմաթիվ մասնագետներ, թողած իրենց հիմնական աշխատավայրերը եւ պատասխանատու գործառույթները, խորհրդային ժամանակներին բնորոշ կամավոր-ստիպողական սկզբունքով մեկնում են մարզեր: Այցելություններն ուղեկցվում են կուսակցական հայտնի դեմքերի մասնակցությամբ, որոնք հեռուստախցիկների առջեւ պաթետիկ ելույթներում պարտադիր նշում են իրենց կուսակցության եւ նրա ղեկավարի դերն ու նշանակությունը միջոցառման կազմակերպման գործում: Բժշկի անչափ գնահատելի մասնագիտական գործունեությունը բժշկելու մարդասիրական գործից վերածվում է քաղաքական անընդունելի պատվեր-շոուի: Իսկ կատարված ծախսերի համեմատ ցածր արդյունավետության կարճաժամկետ այդ ակցիաները ոչ մի աղերս չունեն մարզերում առողջապահական համակարգի վատ վիճակը շտկելու կամ էլ սոցիալապես անապահով խավին օգնելու հետ: |
| 2010-12-08 | Հայտարարություն Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին
Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրված տեղաշարժերը։ Հայտարարության տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ՝ արձանագրելով այդ ընթացքում հայ դիվանագիտության թույլ տրված անընդունելի նահանջները եւ ձախողումները: |
| 2010-12-07 | Կոնգրեսի հայտարարությունը պարտադիր ապահովագրության օրենքի մասին
|
| 2010-12-07 | Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր: |
| 2010-12-06 | Լ. Տեր-Պետրոսյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահին ուղարկված
|
| 2010-11-30 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանին «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու մասին
Կոշում նրա վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաեւ 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում է, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։ Ըստ այդմ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը եւ լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում եւ արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար։ Նիկոլի նկատմամբ կիրառված հերթական այս բռնությունը մի կողմից՝ իշխանությունների սահման չճանաչող քինախնդրության ու կամայականության («բեսպրեդելի») մի նոր նողկալի արտահայտություն է, մյուս կողմից՝ նրա ազատության համար պայքարող քաղաքացիների համառության եւ հետեւողականության փորձաքարը՝ նրա ազատման հարցում։ |
| 2010-11-30 | Քննարկում բանակի թեմայով Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին ՀԺԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կլոր սեղան/քննարկում բանակին առնչվող խնդիրների վերաբերյալ: |
| 2010-11-19 | ՀԱԿ ակտիվն այցելեց Գյումրի
Նոյեմբերի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այցելել են Գյումրի: |
| 2010-11-17 | Հանդիպում ԱՄՆ պաշտոնյաների հետ Նոյեմբերի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի` Եվրոպայի և Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի` տարածաշրջանային հակամարտությունների և կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ: |
| 2010-11-17 | Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀԱԿ հակտարարություն
|
| 2010-11-12 | Դիմում քաղաքապետարան
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ Ազատության հրապարակի վերաբացումից հետո երեսունից ավել անգամ իրազեկել ենք քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով։ |
| 2010-11-11 | Հայտարարություն Ն. Փաշինյանի հանդեպ կիրառվող ճնշումների վերաբերյալ
|
| 2010-11-10 | Լ. Զուրաբյանը հանդիպեց ԵՄ պատվիրակության հետ Նոյեմբերի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների ստորաբաժանման ներկայացուցիչ Վոյցեհ Վիսոցկին: |
| 2010-11-09 | Հայտարարություն ոստիկանների ապօրինի գործողությունների վերաբերյալ
Այսօր առավոտյան, երբ Հայ Ազգային Կոնգրեսի մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ, մի քանի տասնյակ ոստիկաններ, հարձակում են գործել, առանց որևէ օրինական պահանջի և հիմնավորման բռնություն և ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանցից չորսին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն: Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների ապօրինի գործողությունները: Բռնություններն այնուհետև շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին և հենց ոստիկանության բաժանմունքում: |
| 2010-11-08 | Մամուլի հաղորդագրություն նոյեմբերի 9-ին կայանալիք իրադարձությունների մասին
|
| 2010-11-04 | Հայտարարություն Ն. Փաշինյանի հանդեպ կատարված անօրինականությունների մասին
|
| 2010-10-29 | Ավստրիայի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն Հոկտեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքաել Պոստլին և դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին: |
| 2010-10-22 | Հայտարարություն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Իշխանությունը հրապարակ է հանել Ընտրական օրենսգրքի նոր խմբագրության մի տարբերակ՝ դրա շուրջ քաղաքական ուժերի եւ անհատ մարդկանց քննարկում ակնկալելով։ |
| 2010-10-21 | Մամուլի հաղորդագրություն Լեւոն Տեր-Պետրոսյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպման մասին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձևի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, Ա1+ հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին: |
| 2010-10-20 | Հանդիպում Ադամ Միխնիկի հետ Հոկտեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ: |
| 2010-10-19 | Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն
Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձևի չկատարման հետ կապված հարցեր: |
| 2010-10-05 | Ճշգրտումներ հեռախոսով
|
| 2010-10-01 | Մամուլի հաղորդագրություն Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման վերաբերյալ Հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին: |
| 2010-10-01 | Նամակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին Հարգելի պարոն Յագլանդ,
|
| 2010-09-30 | Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀԱԿ հայտարարություն
|
| 2010-09-29 | Մամուլի հաղորդագրություն տեղի ունեցած քաղխորհուրդի նիստի վերաբերյալ (29.09.2010թ.) Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հավանության է արժանացել Եվրոպայի Խորհրդին ուղղվելիք ուղերձի նախագիծը: Այն ԵԽ հայաստանյան կառույցին կփոխանցվի հոկտեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի անցկացվելիք երթի կողմից: |
| 2010-09-29 | ՀԱԿ հայտարարություն Արևելյան գործընկերության պլատֆորմի զարգացումների մասին Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումն Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում: |
| 2010-09-22 | Հանդիպում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանի հետ Սեպտեմբերի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳՆ Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության երկրների հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինգա վան'տ Սանտի (Onno Hattinga van't Sant) եւ Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Լանգենբերգի, (նստավայրը` Թբիլիսի) հետ: |
| 2010-09-22 | Կոնգրեսը հետեւողական է Ի հեճուկս պաշտպանության նախարարության ու նրա նախարարի հայտարարություններին՝ թե անհնար է բացահայտել բանակում տիրող խայտառակ բարքերից մի դրվագ պատկերող տեսանյութի սադիստ սպային՝ այն բացահայտվեց։ Վարչախումբն ստիպված եղավ նահանջել եւ վերանայել հրեշավոր հանցագործությունը պարտակելու նախապես կայացրած իր որոշումը, երբ մի կողմից՝ տեխնիկապես անհնար դարձավ այդ տեսանյութի տարածումն արգելափակելը, մյուս կողմից՝ երբ հանդիպեց Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակության, լրագրողական աշխարհի, իրավապաշտպանների բուռն հակազդեցությանը եւ գիտակցելով, որ դրա շուրջ ծավալվող հասարակական հուզումը կարող է իր համար վտանգավոր աստիճանի հասնել, ընդհուպ ձախողել առաջիկա զորակոչը։ |
| 2010-09-21 | Կոնգրեսի շնորհավորական ուղերձը` անկախության օրվա առթիվ
|
| 2010-09-21 | Մամուլի հաղորդագրություն Օլեկսանդր Բոժկոյի և Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման վերաբերյալ Սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օլեկսանդր Բոժկոյին: |
| 2010-09-18 | Հայտարարություն հանրապետությունում օրեցօր ահագնացող տնտեսական վիճակի եւ գների աճի մասին
Հայաստանում առկա կոռուպցիոն հանցավոր իշխանական համակարգը մեծացնում է թալանչիական շահատակումները։ Դրամի արհեստական արժեւորումը մի կողմից՝ մսխեց հանրապետության արժութային պահուստները, մյուս կողմից քայքայեց տեղական արտադրությունը, ինչի հետեւանքով 2009թ. Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց 14.4% (իրականում շատ ավելի մեծ) տնտեսական անկում՝ համընդհանուր ճգնաժամի պայմաններում աշխարում ըստ էության ամենամեծը։ Ավելին՝ նույն այդ ճգնաժամը հաղթահերելու համար ՀՀ կառավարությունը մեր ուսերին լրացուցիչ 1.5 միլիարդ դոլարի արտաքին պարտք կուտակեց։ Եթե միայն վերցված հսկայական այդ պարտքը, որպես ոչ լավագույն լուծում, օգտագործվեր ամենապրիմիտիվ ձեւով՝ բաժանվեր ժողովրդին (յուրաքանչյուր միջին ընտանիքին մոտ 2000 դոլարի չափով), ապա միայն բնակչության գնողունակության բարձրացման ու դրա հետեւանքով տնտեսության խթանման հաշվին կարելի էր հանրապետությունում ամբողջությամբ կանխել տնտասական անկումը։ Սակայն, ինչպես ցանկացած նյութական հնարավորություն, կոռուպցիոն համակարգը, հսկայական սպունգի նման իր մեջ ներծծեց նաեւ այդ փողերը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենաբարեկեցիկ ու հզոր երկրներում, ամենահզոր գործարարներն ու կամպանիաները կորցրեցին իրենց կապիտալի մինչեւ 70-80%-ը, այն դեպքում, երբ նվազ տնտեսությամբ, աշխարհում ամենամեծ տնեսական անկումը գրանցած Հայաստանում, անհասկանալի, գիտությունց դուրս մի տրամաբանությամբ, մեր օլիգարխների ունեցվածքը մեծացավ ու աճեց։ Վարչախմբի կոռուպցիոն եւ ավազակապետական լինելու մասին ավելի համոզիչ ապացույց դժվար է գտնել։ |
| 2010-09-13 | ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը
|
| 2010-09-13 | Հայտարարություն բանակին վերաբերվող տեսահոլովակի մասին
Վերջին օրերին ինտերնետային տարբեր կայքերում տարածվել է սահմռկեցուցիչ մի տեսագրություն՝ որպես բանակում տիրող բարքերի մի օրինակ։ Սպան՝ գոտկատեղից վերեւ մերկ, հրեշային ու անասնատիպ մի կերպար, կանաչների մեջ նստած ճաշում է, իսկ նրա դիմաց երկու զինվորներ են նստած։ Վերջիններիս նա հերթով հրամայում է գլուխը մոտեցնել, բռնում, ամբողջ ուժով քաշքշում է զինվորների ականջներից, ապա հարվածում դարձյալ ականջներին՝ ափի այնպիսի դիրքով, որ արտաքին կապտուկներ չառաջանան, բայց պայթեն թմբկաթաղանթները։ Երկու զինվորները լուռ ու անմռունչ միմյանց հերթագայելով, ըստ հրամանի, մոտենում են նրան։ Հստակ երեւում է, որ զինվորները ոչ թե, ասենք, պատժվում են ինչ-որ զանցանքի համար, այլ դա հրեշատիպ սպայի համար ճաշին ուղեկցող ճիվաղային մի ծիսակատարություն է։ Անգամ ֆաշիզմի ու նրա ներկայացուցիչների գազանությունները, մարդկային արժանապատվությունը վիրավորելու ու ստորացնելու մասին նրանց արարքների ամենաչափազանցված պատկերումը գեղարվեստական ֆիլմերում իրենց զազրելիությամբ չեն կարող մրցել 3-4 րոպեանոց այդ տեսանյութի հետ։ Եւ իսկույն հասկանում ես հատկապես վերջին շրջանում բանակում հաճախացած ողբերգական ու արյունոտ դեպքերի պատճառը։ Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանություն, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ։ Լավագույն դեպքում՝ նա տուն կվերադառնա ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես լիակատար խեղված վիճակում։ Մի բան նա հաստատ չի անի՝ անհրաժեշտության դեպքում չի կռվի հակառակորդի դեմ։ Այդպե՛ս են ոչնչացնում բանակը եւ հանձնում Ղարաբաղը։ |
| 2010-09-07 | Հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Սեպտեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ` նախագահ-զեկուցող Էլ Հաջի Մալիք Սոուի և քարտուղար Միգել դե լա Լամայի գլխավորությամբ: |
| 2010-09-04 | ՀԱԿ հայտարարություն գալիք իրադարձությունների վերաբերյալ
|
| 2010-09-02 | Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր
Հիմնադրույթներ ՆԱԽԱԳԻԾ
Հայ Ազգային Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա. |
| 2010-08-31 | 2010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ծանուցման մասին Այսօր՝ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս/թ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։ Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որևէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ։ |
| 2010-08-31 | ՀԱԿ երիտասարդական թեւի այցելությունների մասին Օգոստոսի 28-ին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թեւի մի խումբ անդամներ այցելել են Մարալիկի եւ Գյումրի Կոնգրեսի կառույցներ եւ հանդիպումներ ունեցել տեղի երիտասարդների հետ, քննարկել Կոնգրեսի` սեպտեմբերի 17-ին նախատեսվող հանրահավաքին մասնակցության եւ անելիքների հետ կապված հարցեր: Այս հանդիպումները նպատակ ունեն նաեւ սերտացնել Կոնգրեսի երիտասարադ համակիրների միջեւ կապերը եւ նրանց ավելի ակտիվորեն ներգրավել Կոնգրեսի աշխատանքներին եւ միջոցառումներին: Հանդիպումները հետայսու կկրեն պարբերական բնույթ:
|
| 2010-08-25 | ՀԱԿ Քաղխորհրդի 2010 թ. օգոստոսի 25-ի նիստի մասին Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաև սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: |
| 2010-08-03 | Հանդիպում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի
Հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: |
| 2010-08-03 | ՀԱԿ հայտարարություն բանակում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին
Հասկանալի պատճառներով Հայ Ազգային Կոնգրեսն իր հայտարարություններում ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց: Սակայն վերջին շրջանում մի քանի իրադարձություններ, մասնավորապես` դիվերսիոն հարձակումը հայկական դիրքերի վրա, ինչի հետեւանքով զոհվեցին չորս զինվորական, հուլիսի 28-ի սահմռկեցուցիչ միջադեպը, որին զոհ գնացին վեց զինվորական, զինված ուժերից պարբերաբար ստացվող լուրերը մարդկային կորուստների ու խեղումների մասին, հասարակական լայն հնչեղություն են ստացել: |
| 2010-07-29 | Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհրդի նիստի վերաբերյալ Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: |
| 2010-07-03 | ԵԽԽՎ-ին ուղարկված հայտարարություն
|
| 2010-06-30 | ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում
Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը: |
| 2010-06-29 | ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ
|
| 2010-06-21 | ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ
|
| 2010-06-21 | Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: |
| 2010-06-16 | Հանդիպում Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ: |
| 2010-06-14 | Մամուլի ասուլիս Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը: |
| 2010-06-09 | ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: |
| 2010-06-05 | Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-06-04 | ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն
|
| 2010-06-04 | Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները. |
| 2010-06-02 | Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին
|
| 2010-06-02 | Շարունակում են խոչընդոտել
|
| 2010-05-20 | Հայտարարություն ՄԻՄՖ-ի 2010 թ. մայիսի 19-ի հայտարարության վերաբերյալ
Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։ |
| 2010-05-14 | Հայտարարություն Եվրոմիության կողմից ուշացված հայտարարության վերաբերյալ
|
| 2010-04-27 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի քաղաքականության մասին
1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից: 2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր: >> Կարդալ ամբողջությամբ >> |
| 2010-04-23 | Հայտարարություն Եղեռնի օրվա կապակցությամբ
1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։ Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։ |
| 2010-04-12 | Հայտարարություն օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
|
| 2010-04-12 | ՀԱԿ հայտարարություն 2004 թ. ապրիլի 12-ի դեպքերի վերաբերյալ
|
| 2010-04-07 | Հայտարարություն ոստիկանության մասին
|
| 2010-04-07 | Հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր: |
| 2010-04-04 | Հանդիպում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ
Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և մասնավորապես քաղբանտարկյալների առկայության փաստը: |
| 2010-03-12 | Հայտարարություն «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի վերաբերյալ Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է "Դատավարությունների մոնիտորինգ" զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես. 1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. "Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին": Կարդալ շարունակությունը |
| 2010-03-09 | Հայտարարություն գազի գնի չհիմնավորված բարձրացման մասին Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով. |
| 2010-03-09 | Հայտարարություն Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատավճռի կապակցությամբ
Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։ >>> |
| 2010-02-26 | Հայտարարություն Անահիտ Սարգսյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ 2010 թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Հայաստանի պառլամենտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանի դեմ զենքի սպառնալիքով իրականացվել է ահաբեկչություն։ Մինչ այդ էլ, 2008 թվականից ի վեր, նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ ու սպառնալիքներ են իրականացվել՝ կապված տարբեր ընտրություններում նրա իրականացրած դիտորդական գործունեության հետ, որոնց իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել։ Վերջին ահաբեկչական ակտից հետո Անահիտ Սարգսյանը դստեր հետ ստիպված է եղել հեռանալ հանրապետությունից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության այս վարքագիծը, ինչը վկայում է, որ վարչախումբը, բացի քաղաքական ընդդիմությունից, նույն կերպ պայքարում է նաեւ անկախ դիտորդների դեմ, ովքեր իրականությունն արձանագրելով, խոչընդոտում են նրա ապօրինությունները։ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ |
| 2010-02-03 | Սահմանադրականն ընդդեմ Սահմանադրության
|
| 2009-12-28 | Հերթական անգամ բիրտ ուժով Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ։ |
| 2009-12-03 | Հայտարարություն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հայտարարության վերաբերյալ Հինգ նախարարների (ներառյալ` ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝ - ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում, - տարածքային ամբողջականություն, - ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ |
| 2009-11-20 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հայցով ՀՀ Վարչական դատարանի վճռի վերաբերյալ Հայաստանի վարչական դատարանը բավարարեց «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրեց վերջինիս տալ համապատասխան տեղեկանք։ Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։ |
| 2009-10-30 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին
Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ |
| 2009-10-27 | Հայտարարություն «Հոկտեմբերի 27-ի» 10-րդ տարելիցի կապակցությամբ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի 10 ՏԱՐԻՆ
|
| 2009-10-26 | Հայտարարություն խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ։ |
| 2009-10-22 | Հայտարարություն ոստիկանական կամայականությունների վերաբերյալ Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ։ Դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։ Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որեշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։ |
| 2009-09-21 | Հայտարարություն Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը գործնականում միաձայն «ԱՅ՛Ո» ասաց երկրի լիակատար անկախացմանը՝ մեծագույն եռանդով շարունակելով անկախ պետականության կառուցման այն գործը, որ սկսել էր 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից ի վեր։ Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը։ |
| 2009-09-17 | Հայտարարություն ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ
|
| 2009-09-01 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին 1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։ 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ 3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ 4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։ |
| 2009-08-31 | ՀԱԿ հայտարարությունը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին Ս.թ. օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար: |
| 2009-08-23 | Հայտարարություն Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
|
| 2009-08-21 | Հայտարարություն. կոչ Փաստահավաք խմբին
|
| 2009-07-13 | ՀԱԿ հայտարարությունը ԼՂ շուրջ զարգացումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2009-07-06 | Հայտարարություն Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին Հայաստանում Հանրապետությունում հաստատված հանցավոր ռեժիմը շարունակում է իր ապօրինությունների շարքը: Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը: |
| 2008-05-08 | Հայտարարություն Երկրապահի օրվա առթիվ Մայիսի 8-ը Երկրապահի օրն է։ Այսինքն՝ երկիր պահող-պաշտպանողի։ Դա աշխարհազորայինը չէ, ոչ էլ կամավորը։ Դա պարտավորություն է, որ մարդու վրա դրվում է ոչ թե օրենքով, պարտադրանքով, այլ սեփական խղճի թելադրանքով։ Պարտավորություն, որ իր վրա կարող է դնել միայն ԱԶԱՏ ՄԱՐԴԸ՝ բառիս ամենալայն ու բազմակողմանի նշանակությամբ։ Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ եւ անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները եւ ազատագրելու Արցախը։ Եւ դրանով իսկ՝ գնացին պաշտպանելու իրենց եւ ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը։ |