Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։
Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության յուրացումը (Հոդված 2), ինչպես նաեւ պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չարաշահումը եւ չկատարումը, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5)։
Ըստ այսմ՝ առկա են Ս. Սարգսյանի պաշտոնանկության հետեւյալ հիմքերը.
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը՝ դիմել ընտրակեղծիքների կազմակերպման, այլ հակաօրինական գործողությունների և այդ կերպ կատարել իշխանության յուրացում: Մասնավորապես, Ս. Սարգսյանը
1. Խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ վարչապետը չի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով նաև ՀՀ նախագահի թեկնածու՝ բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաև Հանրապետության նախագահի պաշտոնակատար է։ Ս. Սարգսյանը, նախագահի թեկնածու գրանցվելու պահից, կոպտորեն խախտել է օրենքի այս պահանջը՝ ընտրարշավի ողջ ընթացքում օգտագործելով պաշտոնական դիրքի առավելությունները։ Դրանով նա ոտնահարել է սահմանադրական նորմը ընտրությունների հավասարության մասին (Հոդված 4)։
2. Չարաշահելով պաշտոնական դիրքը` օգտագործել է պետական իշխանության լծակները, համակարգել է իր կողմից ստեղծված նախընտրական շտաբում ընդգրկված պաշտոնյաների ադմինիստրատիվ եւ քրեա-օլիգարխիկ ռեսուրսները, կառավարության մեջ մտնող կամ նրա վերահսկողության տակ գործող ուժային և այլ կառույցները` նրանց միջոցով քվեարկության օրը կատարելով համատարած ու բացահայտ բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, հօգուտ իրեն ձայների հավելագրումներ, ապօրինություններ ու կեղծիքներ։ Դրանով նա խախտել է ընտրությունների ազատ լինելու մասին սահմանադրական դրույթը (Հոդված 2)։
3. Որպես վարչապետ և խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավար` աջակցել է ապօրինի արտակարգ դրության հայտարարմանը և վավերացմանը, Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավմամբ և հրազենի օգտագործմամբ բռնի ուժի կիրառմանը, ինչի հետեւանքով եղավ առնվազն 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ։
4. Ղեկավարել է ետընտրական շրջանում ստեղծված ապօրինի շտաբը, որը կազմակերպել է ուժային կառույցների, օլիգարխներին ենթակա խմբերի և կրիմինալ խմբավորումների գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ, ներառյալ սպանությունները։
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարել է հետեւալ ծանր հանցագործությունները.
5. Խախտելով դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը (հոդված 91), խոչընդոտել է արդարադատությանը, ուղղորդել դատարաններին իր քաղաքական հակառակորդների նկատմամբ զանգվածային բռնաճնշումների, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են անազատության մեջ, հազարավոր մարդիկ ենթարկվել են հետապնդումների, ունեզրկման, խտրական վերաբերմունքի, տասնյակ հազարավորների նկատմամբ խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները, սահմանափակվել ազատությունները։
6. Խոչընդոտել է արդարադատությանը` մարտիմեկյան սպանությունների պարտակման նպատակով, մասնավորապես` լուծարել միջազգային ճնշման տակ ստեղծված Փաստահավաք խումբը` կատարված սպանությունների հանգամանքների մասին իր առաջին զեկույցի հրապարակումից հետո։ Ծանրագույն այս հանցագործության պարտակումը ինքնին ծանր հանցագործություն է ։
7. Չի ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը (Հոդված 49)։ Օրենսդիր իշխանությունը կորցրել է ինքնուրույնությունը, դարձել գործադիր իշխանության կցորդը։ Նույն կերպ ոտնահարվել է դատական իշխանության, դատարանների անկախությունը, որոնք վերածվել են գործադիր իշխանության և բարձաստիճան իշխանավորների պատվերների ու հրահանգների կատարման գրասենյակների։
8. Չարաշահելով վարչապետի եւ նախագահի պաշտոնները` սեփական հարստացման նպատակով օգտագործել է պետական իշխանության լծակները, պահպանել եւ զարգացրել է իր եւ իր մերձավոր օլիգարխների համար ապօրինի մենաշնորհների եւ հարկային ու մաքսային արտոնությունների համակարգը:
9. Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում դրսեւորել է հանցավոր անգործություն, ինչի հետեւանքով խաղաղ պայմաններում միայն կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների պատճառով սպանվել եւ զոհվել են հարյուրավոր զինծառայողներ, վատթարացել է բանակի բարոյահոգեբանական վիճակը` վնաս հասցնելով ազգային անվտանգությանը:
2008թ. ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության յուրացման և հետագա տարիներին կատարված նորանոր հանցանքների հետեւանքով երկիրը մղվել է քայքայման, պետականության վտանգման սահմանագիծ։ Ահագնացող արտագաղթը սպառնում է հանրապետությունում անդարձելի ժողովրդագրական փոփոխությունների, սեփական երկրում հայ ժողովրդի ազգային գոյության ապահովմանը։ Եւ դրա կանխման միակ ձևը Սերժ Սարգսյանի անհապաղ հեռացումն է իշխանությունից։
ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ` 2011Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
27 Նոյեմբեր 2011
| 2011-01-19 | Նախկին քաղբանտարկյալների նամակը պարոն Համմարբերգ
ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
|
| 2011-01-10 | Ցավակցական
|
| 2011-01-09 | Հիշատակի եւ երախտիքի խոսք
|
| 2011-01-08 | Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի Մաեստրո...
|
| 2010-12-21 | Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասուլիսի ժամանակ
|
| 2010-11-12 | Դիմում քաղաքապետարան
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ Ազատության հրապարակի վերաբացումից հետո երեսունից ավել անգամ իրազեկել ենք քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով։ |
| 2010-10-01 | Նամակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին Հարգելի պարոն Յագլանդ,
|
| 2010-02-28 | «ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։ |
| 2009-08-08 | Քաղկալանավորների հայտարարություն 2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։ |
| 2009-06-24 | Statement by political prisoners 18.11.2008 |
| 2009-05-22 | Բաց նամակ
Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։ |
| 2009-05-22 | Statement by Joseph Pennington |
| 2009-05-22 | Statement by LTP headquarters 01.03.2008 |
| 2009-05-22 | Statement by Masis Ayvazyan by jail |
| 2009-05-22 | Statement by Ombudsman |
| 2009-05-22 | Statement by PACE Monitoring Committee 18.03.2008 |
| 2009-05-22 | Statement by political prisoner 24.07.2008 |
| 2009-05-22 | Statement by Political prisoners 09.09.2008 |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Arm |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Eng |
| 2009-05-22 | Statement EU Presidency 12.03.2008 |
| 2009-05-22 | Statement of Armenian Democrats in Germany |
| 2009-05-22 | Statement of European Parliament 13.03.2008 |
| 2009-05-22 | StatementByDiplomats |
| 2009-05-22 | Statemeny by NGOs 20.03.2008 |
| 2009-05-22 | Terry Davis statement |
| 2009-05-22 | UK Statement on Armenian |
| 2009-05-22 | Waldner statement Armenian |
| 2009-05-22 | Zhelev's statement |
| 2009-05-22 | Zhelev's statement_ARM |
| 2009-03-19 | Statement by Amnesty Int |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հայտարարությունը Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։ |
| 2008-03-27 | Statement by Human Rights Watch |
| 2008-03-18 | Statement by Hammarberg |
| 2008-03-12 | EU Presidency Statement on the Situation in Armenia |
| 2008-02-20 | Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ 2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։ |