ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.11.2008
Այս տարվա փետրվարի 19-ի նախագահական խայտառակ ընտրություններին հաջորդած համաժողովրդական բողոքի խաղաղ հավաքները եւ ցույցերը մարտի 1-ին արյունոտ սպանդով կասեցնելուց, ապօրինի հայտարարված արտակարգ դրությամբ եւ բազմաթիվ այլ ապօրինությունների գործադրմամբ քաղաքական հալածանքների թիրախ դարձան ընդդիմության տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ։ Նույն այդ պատճառով է, որ մենք ամիսներ շարունակ հայտնվել ենք անազատության մեջ։ Այս ընթացքում մեզ համար բացահայտվեցին իրողություններ, որոնք նախ զարմանք, ապա հիասթափություն ու վերջապես զայրույթ առաջացրեցին։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին Եւրոպայի Խորհրդի գործունեությանը, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը։ Այս ընթացքում Եւրոպայի Խորհուրդը ոչ միայն չկատարեց որպես անդամ երկրի՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման իր ստանձնած պարտավորությունները, այլեւ գործեց ճիշտ հակառակ ուղղությամբ։ Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ բուն ընտրությունների ընթացքում ու դրանից հետո կատարած մանրամասն մոնիտորինգի եւ այլ աղբյուրների միջոցով ձեռքի տակ ունենալով հանդերձ ընտրությունների համատարած կեղծիքների ու անվիճելի ապօրինությունների փաստերի լիակատար բազա, ճանաչեց այդ ընտրությունների հրապարակված արդյունքը։ Հենց այս տարօրինակ վերաբերմունքը քաջալերեց վարչախմբին՝ ձեռք բարձրացնել իր քաղաքացիների վրա, բարբարոսաբար ցրել խաղաղ ցուցարարներին ու կազմակերպել արյունոտ սպանդ։ Չնայած տասնյակ պաշտոնական զեկույցների, եւրոպական կառույցների ընդունած հայտարարությունների ու բանաձեւերի խիստ պահանջների, Հայաստանում ըստ էության ոչինչ չի փոխվում, իսկ ԵԽԽՎ-ը արդեն քանիցս հետաձգում է իր պահանջների կատարման համար Հայաստանի վարչախմբին տված ժամկետները։ Այնպիսի տպավորություն է, կարծես փաստաթղթերն ընդունվում են հանրության համար, իսկ անդրկուլիսներում իշխանություններին բոլորովին այլ բան է ասվում։
Մենք`ներքոստորագրող քաղբանտարկյալներս, նկատի ունենալով վերոհիշյալ իրողությունները, նաեւ բարձր գնահատելով պարոն Համմերբերգի`որպես ԵԽ ՄԻ հանձնակատարի գործունեությունը, հատկապես Հայաստանում կատարված իրադարձությունների մասին նրա ներկայացված օբյեկտիվ զեկույցները և դրանցում քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջը, հայցելով նրա ներողամտությունը և վստահեցնելով, որ մեր քայլերը ուղղված չեն իր անձի դեմ, այլ դժգոհության ու բողոքի դրսևորում են Եւրոպական բյուրոկրատական կառույցների նկատմամբ, հայտարարում ենք.
ա/ Մեծագույն հարգանք տածելով հանդերձ պ-րն Համմերբերգի անձի նկատմամբ ու գնահատելով նրա պաշտոնեական բարեխղճությունը` մենք հրաժարվում ենք նրա հետ հանդիպումից.
բ/ Շատ լավ հասկանալով հանդերձ նման քայլի ծայրահեղությունը, մենք ս/թ նոյեմբերի 20-ին, որպես ԵԽ երկդիմության ու անհետևողականության դեմ բողոքի նշան, հայտարարում ենք մեկօրյա հացադուլ։
Գագիկ Ջհանգիրյան
Սմբատ Այվազյան
Մուշեղ Սաղաթելյան
Տիգրան Մկրտչյան
Լեւոն Խաչատրյան
Տիգրան Մելքոնյան
Գեւորգ Ղազարյան
Հուսիկ Բաղդասարյան
Աշոտ Զաքարյան
Հովհաննես Հարությունյան
Քրիստափոր Էլազյան
Վարդան Ղավալբաբունց
Վարդան Մալխասյան
Դավիթ Մաթեւոսյան
Հարություն Ղարիբյան
Սամվել Կարապետյան
Սիմոն Ամիրխանյան
Ռոման Մնացականյան
Կարեն Թարխանյան
Նվեր Ստեփանյան
Արման Բաբաջանյան
Մարզպետունի Այվազյան
Սոս Գեւորգյան
Մկրտիչ Աբրահամյան
Արամ Բարեղամյան
Պետրոս Մակեյան
Հարություն Ուռուտյան
Աշոտ Մանուկյան
24 Հունիս 2009
| 2011-11-27 | Իմպիչմենտ
|
| 2011-01-19 | Նախկին քաղբանտարկյալների նամակը պարոն Համմարբերգ
ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
|
| 2011-01-10 | Ցավակցական
|
| 2011-01-09 | Հիշատակի եւ երախտիքի խոսք
|
| 2011-01-08 | Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի Մաեստրո...
|
| 2010-12-21 | Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասուլիսի ժամանակ
|
| 2010-11-12 | Դիմում քաղաքապետարան
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ Ազատության հրապարակի վերաբացումից հետո երեսունից ավել անգամ իրազեկել ենք քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով։ |
| 2010-10-01 | Նամակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին Հարգելի պարոն Յագլանդ,
|
| 2010-02-28 | «ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։ |
| 2009-08-08 | Քաղկալանավորների հայտարարություն 2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։ |
| 2009-05-22 | Բաց նամակ
Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։ |
| 2009-05-22 | Statement by Joseph Pennington |
| 2009-05-22 | Statement by LTP headquarters 01.03.2008 |
| 2009-05-22 | Statement by Masis Ayvazyan by jail |
| 2009-05-22 | Statement by Ombudsman |
| 2009-05-22 | Statement by PACE Monitoring Committee 18.03.2008 |
| 2009-05-22 | Statement by political prisoner 24.07.2008 |
| 2009-05-22 | Statement by Political prisoners 09.09.2008 |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Arm |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Eng |
| 2009-05-22 | Statement EU Presidency 12.03.2008 |
| 2009-05-22 | Statement of Armenian Democrats in Germany |
| 2009-05-22 | Statement of European Parliament 13.03.2008 |
| 2009-05-22 | StatementByDiplomats |
| 2009-05-22 | Statemeny by NGOs 20.03.2008 |
| 2009-05-22 | Terry Davis statement |
| 2009-05-22 | UK Statement on Armenian |
| 2009-05-22 | Waldner statement Armenian |
| 2009-05-22 | Zhelev's statement |
| 2009-05-22 | Zhelev's statement_ARM |
| 2009-03-19 | Statement by Amnesty Int |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հայտարարությունը Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։ |
| 2008-03-27 | Statement by Human Rights Watch |
| 2008-03-18 | Statement by Hammarberg |
| 2008-03-12 | EU Presidency Statement on the Situation in Armenia |
| 2008-02-20 | Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ 2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։ |