ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք, Հայաստանի քաղբանտարկյալներս, ողջունում ենք հանուն ազատության եւ երկրի բարգավաճման մեր հայրենակիցների պայքարի աննկուն կամքը եւ համոզված ենք, որ պայքարը մտնում է վճռական փուլ։
Պետական իշխանության լծակներն ապօրինաբար իր ձեռքում պահող Հայաստանի քրեածին-օլիգարխիկ ռեժիմը հոգեվարքի մեջ է եւ ամբողջ աշխարհին ցուցադրում է իր իրական դեմքը։ Չորս ամսվա ընթացքում Հայաստանի Գլխավոր դատախազությունը Համաժողովրդական շարժման որեւէ ակտիվիստի չկարողացավ հիմնավոր որեւէ մեղադրանք ներկայացնել մարտի 1-ի հետ կապված հանցագործության մեջ։ Դատախազության աշխատանքն, ընդհակառակն, ակամա ցույց տվեց, որ իշխանության բոլոր հայտարաությունները ցուցարարների կողմից ոստիկանության դեմ հրազեն օգտագործելու մասին սուտ են եւ մտացածին հերյուրանք։ Մինչդեռ անհերքելիորեն հաստատվեցին մեր հայտարարություններն այն մասին, որ մարտի 1-ին գործող ռեժիմի կողմից ժողովրդի եւ պետության դեմ կատարվել է նախապես ծրագրված ոճրագործություն։
Հայաստանում եւ աշխարհում բոլորը հասկացան, որ մարտի 1-ի սպանդը, Շարժման ակտիվիստների՝ դրան հետեւած հարյուրավոր ձերբակալություններն ու նրանց շինծու քրեական մեղադրանքներ ներկայացնելը իրականում բռնաճնշումներ են ամբողջ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով դրանով պարտակել վարչախմբի ծանրագույն հանցանքը։ Մենք հայտարարում ենք, որ մարտի 1-ին տեղի է ունեցել պետական մասշտաբի հանցագործություն՝ իշխանության բռնազավթում, որը ՀՀ Սահմանադրության մեջ առանձնացված է որպես քրեորեն պատժելի արարք։ Այդ հանցանքը գործել են Ռ. Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ինչի հետեւանքով վերջինս ապօրինաբար հռչակվել է ՀՀ նախագահ։
Ի սկզբանե մենք համոզված էինք, որ հետընտրական օրերին վարչախմբի գործողությունները բխում էին իշխանության բռնազավթման նախապես կազմված ծրագրից։ Նախագահական ընտրություններում իշխանությունը կորցրած քրեածին-օլիգարխիկ վարչախումբը ծրագրել էր իրականացնել ուժային ակցիաներ ու զանգվածային բռնաճնշումներ։ Հրեշավոր այդ ծրագրի հիմք դեռ 2008թ. փետրվարի 24-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից «Իշխանության բռնազավթման փաստով» հարուցված քրեական գործն էր։ Այս հակաօրինական հորինածո գործը կոչված էր օրինականացնել համընդհանուր բողոքի ճնշման՝ իշխանության բոլոր հետագա գործողությունները եւ ցանկացած գնով ապահովել Սերժ Սարգսյանին Նախագահ հռչակելը։ Դրա վրա են հենվել վարչախմբի բոլոր հետագա գործողությունները. քաղաքացիների եւ ոստիկանների գնդակահարությունները մարտի 1-ին, Արտակարգ դրության ռեժիմի հաստատումը, Ազգային ժողովի կողմից Հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքում կատարված հակասահմանադրական փոփոխությունները, Շարժման ակտիվիստների ձերբակալությունները, տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ ոստիկանական ահաբեկչությունը եւ այլն։
Այս ամբողջ ընթացքում վարչախմբի մենաշնորհը հանդիսացող հեռուստաալիքները գիշերուզօր լծված էին հասարակությանը եւ աշխարհին ապատեղեկատվություն հաղորդելու գործին։ Ջանում էին ներկայացնել, իբր Հայաստանում տեղի է ունենում պետականության քանդելու գործընթաց, իսկ իշխանությունը հակահարված է տալիս սահմանադրական կարգին սպառնացողներին։ Որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի Հայաստանի ողջ բնակչությունը եւ համաշխարհային հանրությունը վերջնական համոզման գան Հայաստանում իրականում տեղի ունեցածի մասին։ Ուստիեւ հենց հիմա մենք ճիշտ ժամանակն ենք համարում իրերը կոչել իրենց անուններով եւ հայտարարել.
Հայաստանում իշխանության բռնազավթման, մարտի 1-ի սպանդի կազմակերպման, հետագա «օրինականացված բռնաճնշումների» բոլոր մեղավորները կանգնելու են դատարանի առջեւ։ Ռ. Քոչարյանը պետք է դատվի որպես մարդկության դեմ գործած հանցագործության հեղինակ։ Արդարադատության առջեւ պատասխան պետք է տան ահաբեկչության ու հակասահմանադրական ակտերի հեղինակները եւ իրականացնողները՝ Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային ժողովը, Գլխավոր դատախազությունը։ Նախագահի պաշտոնը բռնազավթած Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի պաշտոնից ու դատվի։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի ժողովուրդը հասնելու է ազատության եւ արդարության։ Մեր կալանատեղերը մենք հաճույքով եւ պատրաստակամությամբ կտրամադրենք իրական հանցագործներին։ Այսուհետ Հայաստանում ոչ մեկը պետք է կասկած չունենա, որ անհնար է ժողովրդի դեմ պատերազմի միջոցով իշխանություն բռնազավթել կամ պահել այն։
Հաղթելո՛ւ ենք։
Գագիկ Ջհանգիրյան
Սմբատ Այվազյան
Քրիստափոր Էլազյան
Գուրգեն Եղիազարյան
Աշոտ Զաքարյան
Գևորգ Ղազարյան
Ալիկ Արզումանյան
Հովիկ Հարությունյան
Հուսիկ Բաղդասարյան
Վարդան Ղավալբաբունց
Սուրեն Սիրունյան
Դավիթ Մաթևոսյան
Սոս Գևորգյան
Վահե Ղազարյան
Մկրտիչ Աբրահամյան
Գրիգոր Ոսկերչյան
Աղասի Մկրտչյան
Պետրոս Մաքեյան
Վարդան Մալխասյան
Մկրտիչ Սափեյան
Ժորա Սափեյան
22 Մայիս 2009
| 2011-11-27 | Իմպիչմենտ
|
| 2011-01-19 | Նախկին քաղբանտարկյալների նամակը պարոն Համմարբերգ
ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
|
| 2011-01-10 | Ցավակցական
|
| 2011-01-09 | Հիշատակի եւ երախտիքի խոսք
|
| 2011-01-08 | Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի Մաեստրո...
|
| 2010-12-21 | Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասուլիսի ժամանակ
|
| 2010-11-12 | Դիմում քաղաքապետարան
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ Ազատության հրապարակի վերաբացումից հետո երեսունից ավել անգամ իրազեկել ենք քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով։ |
| 2010-10-01 | Նամակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին Հարգելի պարոն Յագլանդ,
|
| 2010-02-28 | «ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։ |
| 2009-08-08 | Քաղկալանավորների հայտարարություն 2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։ |
| 2009-06-24 | Statement by political prisoners 18.11.2008 |
| 2009-05-22 | Բաց նամակ
Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։ |
| 2009-05-22 | Statement by Joseph Pennington |
| 2009-05-22 | Statement by LTP headquarters 01.03.2008 |
| 2009-05-22 | Statement by Masis Ayvazyan by jail |
| 2009-05-22 | Statement by Ombudsman |
| 2009-05-22 | Statement by PACE Monitoring Committee 18.03.2008 |
| 2009-05-22 | Statement by Political prisoners 09.09.2008 |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Arm |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Eng |
| 2009-05-22 | Statement EU Presidency 12.03.2008 |
| 2009-05-22 | Statement of Armenian Democrats in Germany |
| 2009-05-22 | Statement of European Parliament 13.03.2008 |
| 2009-05-22 | StatementByDiplomats |
| 2009-05-22 | Statemeny by NGOs 20.03.2008 |
| 2009-05-22 | Terry Davis statement |
| 2009-05-22 | UK Statement on Armenian |
| 2009-05-22 | Waldner statement Armenian |
| 2009-05-22 | Zhelev's statement |
| 2009-05-22 | Zhelev's statement_ARM |
| 2009-03-19 | Statement by Amnesty Int |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հայտարարությունը Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։ |
| 2008-03-27 | Statement by Human Rights Watch |
| 2008-03-18 | Statement by Hammarberg |
| 2008-03-12 | EU Presidency Statement on the Situation in Armenia |
| 2008-02-20 | Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ 2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։ |