ՀԱՅ | ENG | RSS
ANC



Statement by Supporting Parties 28.03.08 Arm


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խաղաղ ցուցարարների նկատմամբ մարտիմեկյան ոճրագործությունից եւ բողոքի ելած մարդկանց ջարդից ու գնդակահարություններից հետո ապօրինի մտցված արտակարգ դրությունը լուծեց միայն Սահմանադրական դատարանի՝ հանցավոր վարչախմբի համար ցանկալի որոշումը կորզելու հարցը։

Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են, նույնիսկ ավելի հզոր թափով եւ ցինիզմով։

Օրենսդրական աճպարարությամբ ընդհանրապես արգելվել է հանրահավաքների եւ ցույցերի իրավունքից օգտվելը։ Ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության տարբեր բնակավայրերում բռնի ուժով ցրվում են ապօրինի ձերբակալությունների հետեւանքով տեղի ունեցող բողոքի խաղաղ հավաքները։ Նույն թափով շարունակվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, նախընտրական շտաբների անդամների եւ ղեկավարների ձերբակալությունները։ Երեւանցիների համար սիրված վայրերը պաշարված են ոստիկանական ստորաբաժանումներով։ Չափազանց վտանգավոր է դարձել փողոցներում մարդկանց պարզ զբոսանքը։ Սեփական ժողովրդի անգամ խաղաղ զբոսնելուց սարսափած իշխանությունների հրահանգով ոստիկանական խմբերը հարձակվում են մարդկանց վրա, ծեծում, առեւանգում։ Միայն մարտի 26-ին, օրինակ, Հյուսիսային պողոտայից եւ հարակից զբոսայգիներից բռնության գործադրմամբ ոստիկանական բաժիններ են տարվել ավելի քան 60 հոգի։ Փողոցներում 24 ժամ կազմ ու պատրաստ պահվում է մի քանի հազար սպառազեն ոստիկան։

Այս ամենը ցույց է տալիս, որ ապօրինի ու հանցագործ ռեժիմը, հասկանալով, որ ժողովրդի մեջ չունի դույզն իսկ սոցիալական եւ քաղաքական հենարան, ահաբեկված, որպես վերջին հնարավորություն կառչել է դեռեւս ձեռքի տակ եղած միակ՝ բռնության միջոցին։ Ակնհայտ է նաեւ, որ այսօրինակ ջղաձգումները ավելի են խորացնում ու համատարած դարձնում հասարակական ատելությունն ու զայրույթը, ամրապնդում այս վարչախմբի հետ անհամատեղելիության գիտակցությունը, հեղինակազրկում պետական կարեւորագույն կառույցները՝ ոստիկանությանը, ԱԱԾ-ն բանակը եւ այլն։

Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը ներքին քաղաքական իրավիճակի կարգավորման ծրագրին՝ հիմնված Եվրամիության Նախագահության մարտի 4-ի հայտարարության մեջ արված սկզբունքային առաջարկներին. այն է` ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել տեղեկատվության հավասար հնարավորություններ, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ միայն դրանից հետո երկխոսություն սկսել իշխանության հետ։

Ժողովրդավարության եւ ազատության համար պայքարում միեւնույն է՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Հայտարարությանը միացել են`

"Ազատություն" կուսակցություն
Ազգային արժեքների պաշտպանության կուսակցություն
"Ազգային վերածնունդ" կուսակցություն
"Այլընտրանք" հասարակական-քաղաքական նախաձեռնություն
"Երրորդ Հանրապետություն" կուսակցություն
"Ժառանգություն" կուսակցություն
"Ժողովրդավարական ուղի" կուսակցություն
"Ժողովրդավարական հայրենիք" կուսակցություն
Հայաստանի առաջադիմական ազատական կուսակցություն
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը
Հայաստանի մարքսիստական կուսակցություն
"Հայոց հայրենիք" կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը
"Հայրենիք և Պատիվ" կուսակցություն
"Հանրապետություն" կուսակցությունը
"Մարդու իրավունքներ - 96" կուսակցություն
"Նոր Ժամանակներ" կուսակցություն
Պահպանողական կուսակցություն
Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն
Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցություն

27.03.2008

 

22 Մայիս 2009


2010-02-28«ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով

Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։

2009-08-08Քաղկալանավորների հայտարարություն

2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։

2009-06-24Statement by political prisoners 18.11.2008
2009-05-22Բաց նամակ

Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ

Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։

2009-05-22Statement by Joseph Pennington
2009-05-22Statement by LTP headquarters 01.03.2008
2009-05-22Statement by Masis Ayvazyan by jail
2009-05-22Statement by Ombudsman
2009-05-22Statement by PACE Monitoring Committee 18.03.2008
2009-05-22Statement by political prisoner 24.07.2008
2009-05-22Statement by Political prisoners 09.09.2008
2009-05-22Statement by Supporting Parties 28.03.08 Eng
2009-05-22Statement EU Presidency 12.03.2008
2009-05-22Statement of Armenian Democrats in Germany
2009-05-22Statement of European Parliament 13.03.2008
2009-05-22StatementByDiplomats
2009-05-22Statemeny by NGOs 20.03.2008
2009-05-22Terry Davis statement
2009-05-22UK Statement on Armenian
2009-05-22Waldner statement Armenian
2009-05-22Zhelev's statement
2009-05-22Zhelev's statement_ARM
2009-03-19Statement by Amnesty Int
2008-10-23Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը

Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։

2008-10-23Քաղբանտարկյալների հայտարարությունը

Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։

2008-03-27Statement by Human Rights Watch
2008-03-18Statement by Hammarberg
2008-03-12EU Presidency Statement on the Situation in Armenia
2008-02-20Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ

2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։