ՀԱՅ | ENG | RSS
ANC



Statement of Armenian Democrats in Germany

Գերմանիայում Հայ Դեմոկրատների Նախաձեռնության Հայտարարությունը
Demokratie und Rechtsstaatlichkeit statt Gewalt und UnterdrՖckung!
Bei den am 19. Februar 2008 durchgefՖhrten PrՊsidentschaftswahlen hat Serge Sarksyan aufgrund von massiven Manipulationen Ֆber 52% der Stimmen erhalten. Die BevՓlkerung Armeniens ist aber nicht bereit, diesen Wahlbetrug zu akzeptieren.
Die ErklՊrung der Wahlbeobachter des EuropՊischen Parlaments und der OSZE, wonach die Wahlen „weitgehend in Einklang mit internationalen Standards" erfolgt seien, ist nichts anderes als eine VerhՓhnung des um sein freies Wahlrecht betrogenen Volkes. Sie bedeutet zugleich auch eine TՊuschung der internationalen Ճffentlichkeit. Die BevՓlkerung Armeniens hat angesichts des Versagens der Wahlbeobachter, kein Vertrauen mehr in diese Institutionen.
Als Reaktion gegen die WahlfՊlschung kam es kurz nach Bekanntgabe der Stimmergebnisse durch die zentrale Wahlkommission zu groշen Protestkundgebungen, an denen sich Zehntausende von BՖrgern in Yerevan beteiligten. Innerhalb weniger Tage wuchs die Zahl der Protestierenden auf weit Ֆber 100.000 an. Die BՖrger Armeniens haben durch ihren entschlossenen und friedlichen Protest gezeigt, dass sie nach mehreren gefՊlschten Wahlen nicht mehr bereit sind, dies widerspruchslos hinzunehmen.
Der Versuch, durch die Verhaftung von prominenten Oppositionellen die sich immer mehr ausbreitende Bewegung einzudՊmmen und die BՖrger einzuschՖchtern, blieb ohne Wirkung.
Die Regierung hat sich in dieser Situation leider dazu entschlossen, den friedlichen Kundgebungen ein gewaltsames Ende zu setzen. Um das Vorgehen der SicherheitskrՊfte zu rechtfertigen wurden verschiedene Provokationen inszeniert. Die Teilnehmer der Protestaktionen haben ihr mՓglichstes getan, um einer gewalttՊtigen Eskalation vorzubeugen. Trotzdem ist es zu den schrecklichen Ereignissen am 1. MՊrz gekommen, bei denen allein nach offiziellen Angaben mindestens 8 Menschen starben. Nach Berichte von Augenzeugen aus Yerevan soll die tatsՊchliche Zahl der GetՓten mehr als 50 betragen.
Vor 19 Jahren hat das Volk die UnabhՊngigkeit erkՊmpft. Heute kՊmpft das Volk dafՖr, dass im Land endlich Demokratie und Rechtsstaatlichkeit herrschen, dass WillkՖr, Korruption und Vetternwirtschaft ein Ende finden. Wenn das Recht auf freie und faire Wahlen nicht eingehalten wird, so hat das Volk keine andere Wahl, als durch Kundgebungen seinen Forderungen Nachdruck zu verschaffen. Mit ihrem gewaltsamen Vorgehen und der anschlieշenden Abschaffung der BՖrgerrechte hat die Regierung sich gՊnzlich von der BevՓlkerung entfremdet.
Das Volk hat ein Anrecht darauf, endlich unter demokratischen und menschenwՖrdigen Bedingungen zu leben. Es hat ein Recht auf faire, demokratische Wahlen. Wir erklՊren hiermit unsere volle SolidaritՊt mit den BՖrgern Armeniens, die um ihre demokroatischen Rechte kՊmpfen. Wir verurteilen die massive EinschrՊnkung der Menschenrechte und der Meinungs- und Pressefreiheit. Wir fordern die sofortige Aufhebung des Ausnahmezustands, die Freilassung aller politischen Gefangenen und eine AufklՊrung der UmstՊnde, die zum Tod von zahlreichen unschuldigen Menschen gefՖhrt haben. Jede Art von Gewalt von Armeniern an Armeniern sՊt Zwietracht und Feindschaft in der BevՓlkerung. Die gewaltsame UnterdrՖckung oppositioneller KrՊfte, die EinfՖhrung des Ausnahmezustands und die Abschaffung bzw. massive EinschrՊnkung der Meinungs- und Pressefreiheit kann vielleicht vorՖberehend zu „Herrstellung von Ruhe und Ordnung" dienen, doch die grundsՊtzlichen Probleme werden dadurch nicht wirklich gelՓst werden.

Initiative Armenischer Demokraten in Deutschland
05. MՊrz 2008

Ժողովրդավարություն և օրենքի գերակայություն բռնության և ճնշումների փոխարեն

2008թ. փետրվարի 19-ին անցկացրած ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը համատարած ընտրակեղծիքների շնորհիվ ստացավ ձայների 52%։ Հայաստանի բնակչությունը պատրաստ չի այն ընտրակեղծիքները ընդունել։ ԵԱՀԿ/ԺՄԻԳ և Եվրոխորհրդարանի դիտորդական առաքելության գնահատականներն առ այն, որ ընտրությունները անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, միայն ծաղրանք էին այդ խաբված ժողովրդի նկատմամբ։ Այդ գնահատականը, միևնույն ժամանակ, նշանակում է մոլորության մեջ գցել նաև միջազգային հանրությանը։ Դիտորդների անկարողության պատճառով Հայաստանի ժողովուրդը այլևս վստահություն չունի այդ ինստիտուտների նկատմամբ։

Որպես արձագանք այդ կեղծիքների, ԿԸՀ հայտարարությունից հետո, բազմամարդ հանրահավաքներ տեղի ունեցան, որոնց մասնակիցների թիվը արդեն մի քանի օր հետո 100 հազարից անցնում էր։ Հայաստանի քաղաքացիները իրենց խաղաղ և վճռական բողոքով ցույց տվեցին, որ այլևս պատրաստ չեն լուր ընդունելու հերթական կեղծված ընտրությունները։

Իշխանության փորձերը ընդդիմության առաջնորդներին ձեռբակալության միջոցով կասեցնել թափ հավաքող շարժումը ոչ մի ազդեցություն չունեցան։

Իշխանությունը այդ իրավիճակում դժբաղտաբար որոշեց խաղաղ ցույցերը ուժով ցրել։ Իրենց գործողությունները արդարացնելու համար տարբեր սադրանքներ էին կազմակերպվել։ Բողոքի մասնակիցները իրենցից կախված ամեն ինչ արել էին որպեսզի խուսափեին ուժի էսկալացիայից։ Սակայն ամեն ինչ բերեց մարտի 1-ի ահավոր իրադարձություններին, որոնց հետևանքով, միայն պաշտոնական տվյալներով առնվազն 8 հոգի է զոհվել։ Շատ ականատեսների վկայությամբ մահացածների իրական թիվը անցնում է 50-ից։

19 տարի առաջ ժողովուրդը պայքարեց իր անկախության համար։ Այսօր այդ ժողովուրդը պայքարում է նրա համար, որ իր երկրում վերջապես ժողովրդավարություն հաստատվի և օրենքի գերակայություն լինի, որ վերջ տրվի ամենաթողությանը և նեպոտիզմին։ Երբ ազատ և արդար ընտրության իրավունքը երաշխավորված չէ , ժողովուրդը այլ ճանապարհ չունի, քան իր պահանջները ցույցերի միջոցով արտահայտի։ Իր ուժային գործողություններով և քաղաքացիական իրավունքների վերջնական վերացմամբ իշխանությունը լիովին օտարացավ ժողովռդից։

Ժողովուրդը իրավունք ունի վերջապես ժողովրդավարական և արժանավայել պայմաններում ապրել։ Նա իրավունք ունի արդար և ժողովրդավարական ընտրությունների։ Սույնով մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի քաղաքացիներին, որոնք պայքարում են իրենց ժողովրդավարական իրավունքների համար։ Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների, մտքի և մամուլի ազատության սահմանափակումները։ Պահանջում ենք անմիջապես վերացնել արտակարգ դրությունը և ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, ինչպես նաև հետաքննել/պարզել այն հանգամանքները, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի են հանգեցրել։ Հայերի կողմից հայերի նկատմամբ ուժի կիրարման ցանկացած ձև և թշնամություն է սերմանում բնակչության մեջ։ Ուժով ընդդիմության ճնշումը, արտակարգ դրության մտցնելը, ինչպես նաև մտքի և մամուլի ազատության տոտալ սահմանափակումը կարող է միգուցե ժամանակավոր "հանգստություն և կարգ ու կանոն հաստատելուն" ծառայել, սակայն հիմնական խնդիրները դրանց միջոցով չեն կարող լուծվել։

Գերմանիայի Հայ Դեմոկրատներ նախաձեռնություն
2008, մարտի 5


 

22 Մայիս 2009


2010-02-28«ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով

Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։

2009-08-08Քաղկալանավորների հայտարարություն

2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։

2009-06-24Statement by political prisoners 18.11.2008
2009-05-22Բաց նամակ

Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ

Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։

2009-05-22Statement by Joseph Pennington
2009-05-22Statement by LTP headquarters 01.03.2008
2009-05-22Statement by Masis Ayvazyan by jail
2009-05-22Statement by Ombudsman
2009-05-22Statement by PACE Monitoring Committee 18.03.2008
2009-05-22Statement by political prisoner 24.07.2008
2009-05-22Statement by Political prisoners 09.09.2008
2009-05-22Statement by Supporting Parties 28.03.08 Arm
2009-05-22Statement by Supporting Parties 28.03.08 Eng
2009-05-22Statement EU Presidency 12.03.2008
2009-05-22Statement of European Parliament 13.03.2008
2009-05-22StatementByDiplomats
2009-05-22Statemeny by NGOs 20.03.2008
2009-05-22Terry Davis statement
2009-05-22UK Statement on Armenian
2009-05-22Waldner statement Armenian
2009-05-22Zhelev's statement
2009-05-22Zhelev's statement_ARM
2009-03-19Statement by Amnesty Int
2008-10-23Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը

Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։

2008-10-23Քաղբանտարկյալների հայտարարությունը

Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։

2008-03-27Statement by Human Rights Watch
2008-03-18Statement by Hammarberg
2008-03-12EU Presidency Statement on the Situation in Armenia
2008-02-20Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ

2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։