ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Նամակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին

Հարգելի պարոն Յագլանդ,

Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետեւանք է 2008 թվականի նախագահական կեղծված ընտրությունների եւ այդ կեղծիքը բողոքարկող խաղաղ ցույցերի` մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր, ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված.

1. 13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում` բացառապես իրենց օրինական քաղաքական իրավունքները իրագործելու պատճառով` հակառակ միջազգային հանրության, Եվրոպական Միության հայտարարություններում, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողվի 1677 /2009/, ինչպես նաեւ դրան նախորդած երեք բանաձեւերում տեղ գտած հորդորներին եւ պահանջներին:
2. Չեն բացահայտվել մարտիմեկյան 10 սպանությունները, ոչ ոք ձերբակալված չէ, ոչ մեկին առաջադրված չէ որեւէ մեղադրանք այդ գործերով, իսկ դատարանները մերժում են զոհերի իրավահաջորդների բոլոր հայցերը:
3. ԽՍՀՄ տարիներից ի վեր հայ ժողովրդի քաղաքական ակտիվության` հանրահավաքների եւ ցույցերի ավանդական տեղին` Ազատության հրապարակը (հենց այդ պատճառով վերանվանված Ազատության հրապարակ) շարունակում է արգելափակված մնալ քաղաքական միջոցառումների համար, եւ միայն վերջին ամսում ընդդիմության 10 հայտ` այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, ապօրինաբար, առանց որեւէ օրինական հիմքի մերժվել է իշխանությունների կողմից:
4. 2008-2010թթ. ընթացքում բոլոր ընտրությունները. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական, 2009թ. մայիսի 31-ի մայրաքաղաք Երեւանի ավագանու, 2010թ. հուվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունները, եւ այլ ընտրություններ, որոնցում մասնակցել է միացյալ ընդդիմությունը, ամբողջովին կեղծվել են, զուգակցվելով համատարած բռնություններով, լրագրողների, ընդդիմության վստահաված անձանց եւ անկախ դիտորդների նկատմամբ ծեծուջարդով, ինչի հետեւանքով ընդդիմությունից գողացվել է հաղթանակը եւ մերժվել է սեփական կառավարություն ձեւավորելու քաղաքացիների իրավունքը, ինչպես արձանագրված է նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացության եւ ԱՄՆ պետական դեպարտամենտի 2009 թվականի մարդու իրավունքների զեկույցում:
5. Երկրում չի գործում որեւէ անկախ հեռուստաընկերություն, շարունակում է փակված մնալ Ա1+ հեռուստաընկերությունը:

Եվրոպայի Խորհուրդը եւ նրա Խորհրդարանական Վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի եւ ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, եւ որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը: Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը շարունակում է դրսևորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը:

Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է այն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում, ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը և նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատի առնելով Եվրոպայի Խորհրդի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման եւ պաշտպանության գործում, նաեւ պահանջում ենք Եվրոպայի Խորհրդից` Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչեւ մոնիտորինգի ռեժիմի խստացում:

Հայ ԱզգայինԿոնգրեսի անունից

Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Առաջին նախագահ

01 Հոկտեմբեր 2010


2011-11-27Իմպիչմենտ

Impichment.jpgՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։
Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության յուրացումը (Հոդված 2), ինչպես նաեւ պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չարաշահումը եւ չկատարումը, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5)։

2011-01-19Նախկին քաղբանտարկյալների նամակը պարոն Համմարբերգ

 

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ
18.01.2011

mhm42537_copy.jpgՄենք կրել ենք ֆիզիկական ու հոգեկան այն տառապանքները, որ կրում են, թերեւս, բոլոր քաղբանտարկյալները։ Մեզ համար շատ ավելի ծանր են եղել հոգեկան տառապանքները, որոնք չեն վերացել, քանզի անազատության մեջ են մնացել մեր մյուս քաղբանտարկյալ ընկերները։
Մեր հասարակությունը լիակատար տեղեկացված է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։ Տեղեկացված է նաեւ, որ այդ երեւույթը խիստ անընդունելի է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տեսանկյունից, ինչի ջատագովն է հենց Եւրոպայի Խորհուրդը ։

 

2011-01-10Ցավակցական

Հայ Ազգային Կոնգրեսը, խորապես վշտացած, ցավակցում է Անահիտ Բայանդուրի հարազատներին, մերձավորներին, գրական աշխարհի գործընկերներին եւ հազարավոր այն մարդկանց, ովքեր ճանաչում եւ անկեղծորեն սիրում էին նրան։ Հմուտ թարգմանիչ, Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակից, 1990-95թթ. անկախ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ասել է թե՝ քաղաքական գործիչ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» ղեկավար, այսինքն՝ ակտիվ հասարակական գործիչ, իսկ առաջին հերթին՝ հումանիստ Անահիտ Բայանդուրը ե՛ւ բծախնդիր էր եւ հասցնում էր բոլոր բնագավառներում աներեւակայելի մի եռանդով ու ինքնամոռացությամբ։ Անահիտի հիշատակը կմնա բոլորիս սրտերում, իսկ նրա կերպարը կօգնի շատ-շատերին շարունակելու նրա կիսատ թողած գործերը։

2011-01-09Հիշատակի եւ երախտիքի խոսք

Անսփոփելի կորուստ ունեցավ հայ ժողովուրդը. կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մեծանուն արվեստագետ, երաժշտության աշխարհի ամենանուրբ խորքերը թափանցած ու ամենաբարձր գագաթները նվաճած, մաեստրո Օհան Դուրյանը։ Նա այն վաստակաշատ ու երախտավոր մեծերից էր, որի մահը ցանկացած տարիքում աներկիմաստորեն վաղաժամ պիտի համարվեր, եւ որի ապրած յուրաքանչյուր նոր օրը վաղուց արդեն նվեր ու շնորհ էր իր ժողովրդին։ Ամեն մի նման ահռելի կորստից հետո ազգը մի տեսակ որբացման զգացում, ինքնության խաթարման յուրատեսակ մի վտանգ է զգում: Օհան Դուրյանը տեղափոխվեց Հայոց մեծերի այն երկնային պանթեոնը, որի գոյությունն ու գիտակցումը ամրացնում ու պահպանում է նույն այդ ազգային ինքնությունը։

2011-01-08Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի Մաեստրո...

Կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանը` մեր սիրելի ՄԱԵՍՏՐՈՆ: Մենք ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, մեզ բոլորիս, ովքեր բախտ ունեցան լինել նրա ժամանակակիցը, վայելել նրա երաժշտական հանճարն ու մտավորական խիզախությունը: 
Հայ ժողովուրդն անդառնալի կորուստ ունեցավ: Մեզանից հեռացավ իսկական մտավորական, որը համայն մարդկությանը պարգևելով իր դիրիժորական հանճարը, վայելելով փառքի րոպեներ աշխարհահռչակ բեմերում, վայրկյան իսկ չլքեց իր ժողովրդին ու իր երկիրը ամենադժվար պահերին: Մեր սիրելի Մաեստրոն իր ժողովրդի կողքին կանգնեց այս բռնապետության դեմ պայքարի առաջին իսկ օրերից, մինչ իր կյանքի վերջը` դառնալով համաժողովրդական շարժման հոգևոր սյունը: Մաեստրոն ապրեց` իր մեջ արտացոլելով մարդկային վսեմագույն գաղափարներ` սերն առ հայրենիք, սերն առ երաժշտություն, սերն առ ՄԱՐԴ: 

2010-12-21Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասուլիսի ժամանակ

Հայաստանում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Նկատի ունեմ վերջին պաշտոնանկությունները եւ Սերժ Սարգսյանի խոստովանությունը, որ երկրի "առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան" եւ որ "կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց": Հատկանշական է, որ երկրի գործող ղեկավարի գնահատականներում այս աննախադեպ "պայծառացումը" տեղի է ունեցել նրա պաշտոնավարության երրորդ տարվա վերջում: Սերժ Սարգսյանը որեւէ բացատրություն չի տալիս, թե ինչու, հակառակ իր հենց բերած օրինակի, Հայաստանում իր պաշտոնավարության օրոք, "մեր աչքի առաջ" տեղի ունեցավ լրիվ հակառակը. պետական կառավարման անխտիր բոլոր բնագավառների կրիմինալիզացիա, տնտեսության մենաշնորհացման խորացում, քրեապետական բարքերի հաստատում, պետական քաղաքական եւ տնտեսական համակարգի ենթարկում մի քանի մականունավոր քրեապետերի ապօրինի հարստացման նպատակներին:

2010-11-12Դիմում քաղաքապետարան

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ


ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ
Երեւան, Կորյուն 19Ա, 4րդ հարկ

ԴԻՄՈՒՄ

Ազատության հրապարակի վերաբացումից հետո երեսունից ավել անգամ իրազեկել ենք քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով։
Համաձայն սույն խնդիրը կարգավորող «Ժողովներ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի՝ Ազատության հրապարակը չի ընդգրկված այն օբյեկտների շարքում, որտեղ արգելվում են զանգվածային հրապարակային միջոցառումները (հոդված 9)։ Նույն օրենքի պահանջների համաձայն, քաղաքապետարանը նման հայտ ստանալիս «պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր եւ այլ ժամեր» իրազեկման մեջ նշված վայրում (հոդված 13.4), ինչը, ոտնահարելով օրենքի պահանջը, երբեւէ չի արել։

2010-02-28«ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով

Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։

2009-08-08Քաղկալանավորների հայտարարություն

2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։

2009-06-24Statement by political prisoners 18.11.2008
2009-05-22Բաց նամակ

Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ

Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։

2009-05-22Statement by Joseph Pennington
2009-05-22Statement by LTP headquarters 01.03.2008
2009-05-22Statement by Masis Ayvazyan by jail
2009-05-22Statement by Ombudsman
2009-05-22Statement by PACE Monitoring Committee 18.03.2008
2009-05-22Statement by political prisoner 24.07.2008
2009-05-22Statement by Political prisoners 09.09.2008
2009-05-22Statement by Supporting Parties 28.03.08 Arm
2009-05-22Statement by Supporting Parties 28.03.08 Eng
2009-05-22Statement EU Presidency 12.03.2008
2009-05-22Statement of Armenian Democrats in Germany
2009-05-22Statement of European Parliament 13.03.2008
2009-05-22StatementByDiplomats
2009-05-22Statemeny by NGOs 20.03.2008
2009-05-22Terry Davis statement
2009-05-22UK Statement on Armenian
2009-05-22Waldner statement Armenian
2009-05-22Zhelev's statement
2009-05-22Zhelev's statement_ARM
2009-03-19Statement by Amnesty Int
2008-10-23Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը

Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։

2008-10-23Քաղբանտարկյալների հայտարարությունը

Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։

2008-03-27Statement by Human Rights Watch
2008-03-18Statement by Hammarberg
2008-03-12EU Presidency Statement on the Situation in Armenia
2008-02-20Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ

2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։