Շտապ հաղորդագրություն
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը չի ընկրկելու իշխանությունների կամայականությունների ու բռնաճնշումների առջեւ
20 մարտի 2008թ., ք. Երեւան։ Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակի մեծ դահլիճում հավաքվել էին Հայաստանի քաղաքացիական հանրության, այդ թվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկելով երկրում ստեղծված վիճակը, նրանք հանդես եկան հայտարարությամբ։ Այն ստորագրածները նշել են, որ հայտարարությունը բաց է եւ նրան կարող են միանալ նաեւ այլ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ։ Ստորեւ զետեղվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արձանագրելով, որ.
2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացված խաղաղ ցույցերն ու երթերը կեղծիքներով եւ բռնարարքներով ուղեկցված ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտություն էին, նաեւ բողոք` ընդդեմ ազատ խոսքի սահմանափակումների, մարդու իրավունքների ճնշման եւ հանցագործների անպատժելիության տարեցտարի սաստկացող մթնոլորտի,
ս.թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը եւ ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված սադրիչ ու հանցավոր քայլեր էին, որոնք էլ հենց մարտի 1-ի եւ 2-ի գիշերվա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառներն են,
խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից շրջափակելը, մարտական գնդակներ կիրառելը եւս ՀՀ իշխանությունների կազմակերպած սադրանք եւ սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն են,
ս.թ. մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական շրջափակմամբ ճնշելը, գրաքննությունը, անձանց եւ կազմակերպություններին արտահայտման իրավունքից զրկելը, համատարած բռնություններ եւ քաղաքական հետապնդումներ ծավալելն այսօրվա իշխանությունների հակաժողովրդավարական էության եւս մեկ բացահայտում են,
ՀՀ սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն ապացուցում է իրեն ժողովրդավարական եւ իրավական պետություն հռչակած երկրում անկախ ու արդար դատական իշխանության բացակայությունը,
հետընտրական ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում բռնատիրության իրավական ամրապնդմանն ուղղված օրենքների ընդունումը, որը ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաների խախտում է, հերթական անգամ հավաստում են երկրի օրենսդիր մարմնի` Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարների կցորդ լինելը,
դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում իրականացված համատարած եւ համակարգային կեղծիքներն ու խախտումները, հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, որոնք սքողվեցին «սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու» պատրվակով։
Պահանջում ենք իշխանություններից`
անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ,
վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,
դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական եւ ամբողջական վերահսկողության։
Դիմում ենք միջազգային հանրությանը`
անցկացնել անկախ միջազգային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին,
միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները, նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրակարգերի կայացմանը։
Հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը վճռական է պայքարելու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման համար եւ չի ընկրկելու իշխանությունների կամայականությունների ու բռնաճնշումների առջեւ։
«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ,
«Զարթոնք-89»
«Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ,
«Էկոտուրիզմի ասոցիացիա» հ/կ,
«Ընդդեմ իրավական կամայականության»
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Կանանց հանրապետական խորհուրդ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ,
«Կրթության ասպարեզ» հ/կ,
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» հ/կ
«Մենք +» հ/կ,
«Պետական կարիքների զոհեր» հ/կ
«Սուրբ Սանդուխտ տիկնանց միություն»
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ,
«Փաստաբանները մարդու իրավունքների համար»
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ
20 մարտի 2008թ.
ք. Երեւան
22 Մայիս 2009
| 2011-11-27 | Իմպիչմենտ
|
| 2011-01-19 | Նախկին քաղբանտարկյալների նամակը պարոն Համմարբերգ
ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
|
| 2011-01-10 | Ցավակցական
|
| 2011-01-09 | Հիշատակի եւ երախտիքի խոսք
|
| 2011-01-08 | Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի Մաեստրո...
|
| 2010-12-21 | Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասուլիսի ժամանակ
|
| 2010-11-12 | Դիմում քաղաքապետարան
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ Ազատության հրապարակի վերաբացումից հետո երեսունից ավել անգամ իրազեկել ենք քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով։ |
| 2010-10-01 | Նամակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին Հարգելի պարոն Յագլանդ,
|
| 2010-02-28 | «ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։ |
| 2009-08-08 | Քաղկալանավորների հայտարարություն 2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։ |
| 2009-06-24 | Statement by political prisoners 18.11.2008 |
| 2009-05-22 | Բաց նամակ
Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։ |
| 2009-05-22 | Statement by Joseph Pennington |
| 2009-05-22 | Statement by LTP headquarters 01.03.2008 |
| 2009-05-22 | Statement by Masis Ayvazyan by jail |
| 2009-05-22 | Statement by Ombudsman |
| 2009-05-22 | Statement by PACE Monitoring Committee 18.03.2008 |
| 2009-05-22 | Statement by political prisoner 24.07.2008 |
| 2009-05-22 | Statement by Political prisoners 09.09.2008 |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Arm |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Eng |
| 2009-05-22 | Statement EU Presidency 12.03.2008 |
| 2009-05-22 | Statement of Armenian Democrats in Germany |
| 2009-05-22 | Statement of European Parliament 13.03.2008 |
| 2009-05-22 | StatementByDiplomats |
| 2009-05-22 | Terry Davis statement |
| 2009-05-22 | UK Statement on Armenian |
| 2009-05-22 | Waldner statement Armenian |
| 2009-05-22 | Zhelev's statement |
| 2009-05-22 | Zhelev's statement_ARM |
| 2009-03-19 | Statement by Amnesty Int |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հայտարարությունը Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։ |
| 2008-03-27 | Statement by Human Rights Watch |
| 2008-03-18 | Statement by Hammarberg |
| 2008-03-12 | EU Presidency Statement on the Situation in Armenia |
| 2008-02-20 | Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ 2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։ |