Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը։ Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը։
Հայտարարում ենք, որ վարչախմբի կողմից հորինածո մեղադրանքներով մեզ պատանդ պահելը առաջին հերթին կապված է հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Քոչարյանասերժական վարչախումբն ստիպված է քաղել իր տասնամյա անհեռատես քաղաքականության դառը պտուղները։ Հասկանալով, որ պարտադրվող կարգավորումը լինելու է շատ ավելի անբարենպաստ, վարչախումբը սարսափում է այն ընդդիմացումից, որ առաջանալու է հասարակության ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի համար 1988-ից ի վեր պայքարած, քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հաղթանակներ կռած գործիչների կողմից։
Ոչ մի դեպքում չէինք ցանկանա, որ մեր պատնդ լինելու հանգամանքը որեւէ կերպ ազդի Շարժման քայլերի ճշգրիտ հաշվարկման վրա։ Այսօր, խիստ որոշակի իրավիճակում, եթե պետական շահը, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված առարկայական զարգացումները հասել են հայտնի սահմանագծին, համարում ենք, որ Շարժման ընդհանուր նպատակների առումով ճշգրիտ է ընտրված ռազմավարության այն ժամանակավոր փոփոխությունը, որ Լեոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվեց հանրահավաքում։ Եթե անգամ դա հնարավոր լիներ՝ մեզ պետք չէ այնպիսի հանգրվանային հաղթանակ կամ ազատագրում, որը պետք է ուղեկցվեր պետական շահի կորստով։ Մեր հաղթանակը համապարփակ է լինելու, արմատական ու վերջնական։ Չենք բացառում նույնիսկ, այս ռազմավարությամբ մենք ավելի շուտ կհայտնվենք ազատության մեջ։
Կոչ ենք անում այս ընթացքում հզորացնել Հայ Ազգային Կոնգրեսը, բարձրացնել նրա կազմակերպվածվածությունը ու միասնականությունը, աչալուրջ հետեւել իրադարձությունների ընթացքին եւ, ինչպես մինչեւ հիմա, վստահել Շարժման ղեկավարության եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական իմաստությանը։
Գագիկ Ջհանգիրյան
Սմբատ Այվազյան
Սասուն Միքայելյան
Մյասնիկ Մալխասյան
Հակոբ Հակոբյան
Մկրտիչ Սափեյան
Քրիստափոր Էլազյան
Գևորգ Ղազարյան
Ալիկ Արզումանյան
Հովիկ Հարությունյան
Վարդան Ղավալբաբունց
Սուրեն Սիրունյան
Սոս Գևորգյան
Վահե Ղազարյան
Մկրտիչ Աբրահամյան
Գրիգոր Ոսկերչյան
Պետրոս Մաքեյան
Վարդան Մալխասյան
Ժորա Սափեյան
Մուշեղ Սաղաթելյան
Շանթ Հարությունյան
Տիգրան Մելքոնյան
Լևոն Խաչատրյան
Հարություն Ուռուտյան
Արման Բաբաջանյան
Արմեն Սիրունյան
Գագիկ Հովհաննիսյան
Աշոտ Զաքարյան
Հուսիկ Բաղդասարյան
Դավիթ Մաթևոսյան
23 Հոկտեմբեր 2008
| 2011-11-27 | Իմպիչմենտ
|
| 2011-01-19 | Նախկին քաղբանտարկյալների նամակը պարոն Համմարբերգ
ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
|
| 2011-01-10 | Ցավակցական
|
| 2011-01-09 | Հիշատակի եւ երախտիքի խոսք
|
| 2011-01-08 | Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի Մաեստրո...
|
| 2010-12-21 | Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասուլիսի ժամանակ
|
| 2010-11-12 | Դիմում քաղաքապետարան
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ Ազատության հրապարակի վերաբացումից հետո երեսունից ավել անգամ իրազեկել ենք քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու համար։ Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով։ |
| 2010-10-01 | Նամակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին Հարգելի պարոն Յագլանդ,
|
| 2010-02-28 | «ՎԵՐՍԻԱ»-ի հետքերով Վերջերս ռուսական «ՎԵՐՍԻԱ» եւ «ՎԵԿ» էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։ |
| 2009-08-08 | Քաղկալանավորների հայտարարություն 2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի սպանդով, որը սակայն վերածվեց ռեժիմի նկատմամբ համաժողովրդական ատելությամբ։ Նման պայմաններում հայտնված վարչախումբը բնականաբար սկսեց տառապել իր սեփական էությունը վարքագիծն ու գործունեությունը օտարելու բարդույթով։ Հանիրավի ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնելով վարչախմբի որակներին համապատասխանող այնպիսի շինծու և անհեթեթ մեղադրանքներ, ինչպիսիք են ընտրությունների արդյունքները կեղծելը, հանձբաժողովի աշխատանքներին խանգարելը, բռնություններ կիրառելը և այլն։ |
| 2009-06-24 | Statement by political prisoners 18.11.2008 |
| 2009-05-22 | Բաց նամակ
Հարգելի ծնողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ Ես` լինելով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ, ստանում եմ 8000 դրամ թոշակ։ Ես լավ գիտեմ, թե ինչ հոգեկան և ֆիզիկական տանջանքներ են կրում հաշմանդամների ծնողները։ Քանի դեռ երեխան փոքր է, հոգսը փոքր է, բայց արի ու տես` մեծացավ... Ի՞նչ է, մենք մեղավոր ենք, որ տարբերվում ենք մյուսներից, մեղավո՞ր ենք, որ ուզում ենք ապրել, գոնե գոյատևել։ |
| 2009-05-22 | Statement by Joseph Pennington |
| 2009-05-22 | Statement by LTP headquarters 01.03.2008 |
| 2009-05-22 | Statement by Masis Ayvazyan by jail |
| 2009-05-22 | Statement by Ombudsman |
| 2009-05-22 | Statement by PACE Monitoring Committee 18.03.2008 |
| 2009-05-22 | Statement by political prisoner 24.07.2008 |
| 2009-05-22 | Statement by Political prisoners 09.09.2008 |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Arm |
| 2009-05-22 | Statement by Supporting Parties 28.03.08 Eng |
| 2009-05-22 | Statement EU Presidency 12.03.2008 |
| 2009-05-22 | Statement of Armenian Democrats in Germany |
| 2009-05-22 | Statement of European Parliament 13.03.2008 |
| 2009-05-22 | StatementByDiplomats |
| 2009-05-22 | Statemeny by NGOs 20.03.2008 |
| 2009-05-22 | Terry Davis statement |
| 2009-05-22 | UK Statement on Armenian |
| 2009-05-22 | Waldner statement Armenian |
| 2009-05-22 | Zhelev's statement |
| 2009-05-22 | Zhelev's statement_ARM |
| 2009-03-19 | Statement by Amnesty Int |
| 2008-10-23 | Քաղբանտարկյալների հերթական հայտարարությունը Ուշադրությամբ ուսումնասիրեցինք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը և ամբողջությամբ պաշտպանում ենք դրա յուրաքանչյուր դրույթը։ Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը։ Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետևանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը։ |
| 2008-03-27 | Statement by Human Rights Watch |
| 2008-03-18 | Statement by Hammarberg |
| 2008-03-12 | EU Presidency Statement on the Situation in Armenia |
| 2008-02-20 | Լեւոն Տեր-Պետրոսյանի Նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ 2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։ |