Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը ս.թ. հոկտեմբերի 9-ին ընդունեց 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետաքննման ազգային հանձնաժողովի անդամներ Քրիստոֆեր Կոյմին, Մայքլ Հարլիին եւ Ջոն Ֆարմերին։
Խոսելով մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ստեղծվելիք փաստահավաք հանձնաժողովի մասին ՀԱԿ-ի ներկայացուցիչները ընդգծեցին, որ հասարակության վստահություն կարող է վայելել միայն ընդդիմության եւ իշխանությունների հավասար մասնակցությամբ հանձնաժողովը։ Այն պետք է օժտված լինի փաստաթղթեր, տեսա եւ աուդիո նյութեր ձեռք բերելու եւ վկաների ու պաշտոնյաների հարցաքնման լայն լիազորություններով։
Ամերիկյան կողմի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ուսումնասիրման ուղղությամբ։ Նշվեց, որ Ազգային հանձնաժողովը ուներ բարձր մանդատ, քանզի ստեղծվել եւ գործում էր հատուկ ընդունված օրենքով։ Հյուրերը նաեւ ընդգծեցին, որ իրենց առաքելությունը իրականացնելիս օգտվում էին փաստերի հավաքման, աուդիո եւ վիդեո նյութերի ուսումնասիրման, տարբեր գերատեսչությունների փաստաթղթերի ծանոթացման լայն լիազորություններից։ Փորձագետները չբացառեցին ստեղծվելիք փաստահավաք հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցեցին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, կենտրոնական գրասենյակի անդամ, Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հանրային հանձնաժողովի ներկայացուցիչ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հանրային հանձնաժողովի ներկայացուցիչ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղեկալ Անդրանիկ Քոչարյանը, քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
09 Հոկտեմբեր 2008
| 2012-02-06 | Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ազատ արձակման վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը, ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ: |
| 2012-02-04 | Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ձերբակալության վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի և միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան: |
| 2012-01-29 | Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լյուսիվիզ Վան դեր Լաանի գլխավորած պատվիրակության հետ
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հաստատման, պետական մակարդակով ընտրակեղծարար մեքենայի դեմն առնելու, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման, այդ հարցերում միջազգային հանդրության, մասնավորապես ELDR կուսակցության մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Շոշափվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային դիտորդական այլ կազմակերպությունների աշխատանքի բարելավման եւ արդյունավետ գործունեության հնարովորությունները: |
| 2012-01-26 | Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Էրիկ Ռուբինի հետ
Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար (Deputy Assistant Secretary) Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
|
| 2012-01-16 | Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը Ջոն Պրեսկոտի հետ
Հունվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Այնուհետեւ ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել է Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել է Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ, մասնավորապես, անդրադարձ է կատարել ՀՔԾ-ի կողմից Մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:
|
| 2011-12-27 | «Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունների համատեղ հայտարարության վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Ժառանգություն եւ ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարեւոր քայլ: |
| 2011-12-22 | Հանդիպում ԱՄՆ փոխդեսպանի հետ
Դեկտեմբերի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի օրինականությունը և թափանցիկությունը ապահովելու ծրագրերը: |
| 2011-12-20 | Առաջին նախագահի ցավակցական ուղերձը Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ
|
| 2011-12-19 | Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը օհանավանցիների հետ
Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հրավերով գյուղ էր մեկնել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ առաջնորդը Օհանավանում հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ: Բացի Օհանավանի բնակիչներից հանդիպմանը մասնակցել են նաեւ հարակից գյուղերի բնակիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ համայնքային բնույթի տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Արման Մուսինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարներ: |
| 2011-12-14 | Տեղի է ունեցել Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ
|
| 2011-12-14 | Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այցելել է Առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով: Դեսպան Լոնսդեյլը տեղեկացրել է նախագահ Տեր-Պետրոսյանին այն մասին, որ ինքը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար: Զրույցի ընթցաքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, առաջիկա ընտրությունների օրինականությունը և թափանցիկությունն ապահովելու միջոցները, այս առումով` ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի կողմից արդյունավետ քայլերի իրականացումը, մասնավորապես` միջազգային ազդեցիկ դիտորդական առաքելության կազմակերպման և ընտրությունների համարժեք գնահատման կարևորությունը: Նախագահ Տեր-Պետրոսյանը հաջողություն է մաղթել դեսպան Լոնսդեյլին իր հետագա գործունեության մեջ: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: |
| 2011-12-13 | Լևոն Զուրաբյանի հանդիպումը Կուվակո Միձույոյի հետ
Դեկտեմբերի 13-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև տնտեսական դրությանն առնչվող հարցեր: |
| 2011-11-09 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ
Նոյեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հոուգը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: |
| 2011-11-07 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ Նոյեմբերի 7-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները, մասնավորապես անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը: Որպես Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալի, նախագահ Տեր-Պետրոսյանը ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: |
| 2011-09-07 | Հանդիպում Լոռու մարզի Կոնգրեսի ակտիվի հետ
Սեպտեմբերի 7-ին Վանաձորում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հանդիպել է Լոռու մարզի` Կոնգրեսի ակտիվի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել սեպտեմբերի 9-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները և Կոնգրեսի` առաջիկա ամիսների անելիքներն ու գործողությունները: |
| 2011-09-01 | Հանդիպում Հայաստանում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ Սեպեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության` Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սոհայի հետ: |
| 2011-07-26 | Երկխոսության օրակարգը Հուլիսի 26-ին Հայ Ազգային Կոնգրես - իշխանություն երկխոսության երկրորդ ռաունդում համաձայնեցվել է երկխոսության օրակարգը, որը ներկայացվում է ստորև: |
| 2011-07-02 | Հանդիպում Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակների հետ Հուլիսի 1-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակության ներկայացուցիչներ Ռոբերտ վան Ուֆորդի եւ Աննե Ռուվերդայի հետ: |
| 2011-06-17 | Գնահատականը՝ քննարկելուց հետո
Հայ Ազգային Կոնգրես - իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք. Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո: Մամլո Ծառայություն |
| 2011-06-14 | Հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարարի հետ
Հունիսի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ: Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ, շեշտելով որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: |
| 2011-06-13 | Հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ Հունիսի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի հետ: |
| 2011-06-08 | Հանդիպում Պետեր Մարեշի և Իվան Եսթրաբի հետ Հունիսի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արևելյան հարևանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի և Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: |
| 2011-06-02 | Կոնգրեսի երկխոսության պատվիրակության կազմը
Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ: Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը. Լևոն Զուրաբյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար) Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ |
| 2011-06-02 | Բարին ընդ Ձեզ
|
| 2011-05-19 | Հանդիպում մի շարք դեսպանությունների ներկայացուցիչների հետ Մայիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ: |
| 2011-05-18 | Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եժի Բուզեկի հետ
Զրույցի ժամանակ կարևորվել է Եվրամիություն - Հայաստան համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ազատ շուկայական տնտեսություն: |
| 2011-05-17 | Հանդիպում եվրոպական պատվիրակության հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: |
| 2011-05-14 | Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Պատրիցիա Ֆլորի հետ
Մայիսի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական վերջին զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները, ինչպես նաև Հայաստանում արմատական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության հարցը:
|
| 2011-05-11 | Հանդիպում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ
Մայիսի 11-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ: Հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեեւ եւրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: |
| 2011-05-05 | Արթիկը հյուրընկալեց ՀՀ առաջին նախագահին
Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ: |
| 2011-05-04 | Տեսակցեց Սասուն Միքայելյանին
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ: Վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը կայցելի նաև քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: |
| 2011-04-29 | Հանդիպում Թինա Քայդանաուի հետ
Ապրիլի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: |
| 2011-04-26 | Հանդիպում Շվեդիայի խորհրդարանականների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները` մասնավորապես արտահերթ ընտրությունների հարցը: |
| 2011-04-16 | Հրապարակվեց Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է ս.թ. փետրվարին Կոնգրեսի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»: Ծրագրի առանցքային դրույթներն են հանրակրթության ֆինանսավորումը աշակերտին տրվող անհատական հավաստագրերի միջոցով, ինչպես նաև գիտելիքի գնահատման անկախ համակարգի ստեղծումը։ |
| 2011-04-12 | Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Բրայան Ֆոլին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը: |
| 2011-03-30 | Կոնգրեսի քաղխորհրդի նիստ
Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 17-ին կայացած հանրահավաքի արդյունքները, ինչպես նաև գալիք ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: |
| 2011-02-17 | Հանդիպում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ
Փետրվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա) ներկայացուցիչներ խորհրդական Կաձույա Մորիի և Նացուկո Օգավայի հետ: |
| 2011-02-09 | Ոտքի, "դատարանն" է գալիս
|
| 2011-01-26 | Տեղի ունեցավ Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողություններն ուղղված օլիգարխիայի և մենաշնորհների հզորացմանը, մանր և միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը և անելիքները: |
| 2011-01-21 | Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարի Յովանովիչի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: |
| 2011-01-19 | Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թոմաս Համարբերգին
Հանդիպմանը քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավվման, մամուլի եւ հավաքների ազատության խնդիրները: |
| 2010-12-18 | Լ. Զուրաբյանը հանդիպեց Շվեդիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ Դեկտեմբերի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի բաժնի փոխտնօրեն Մարտին Հագստրյոմի և Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարտին Ռոզենի հետ: |
| 2010-12-13 | Մամուլի հաղորդագրություն սպասվող իրադարձությունների վերաբերյալ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը միաժամանակ չորս բողոքի գործողություն/ցույց է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում: Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին կմասնակցեն եւ ելույթներ կունենան ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները: Ելույթներում անդրադարձ կլինի նաեւ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, դատաիրավական ոլորտում ստեղծված ծանր դրությանը: |
| 2010-12-07 | Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր: |
| 2010-12-06 | Լ. Տեր-Պետրոսյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահին ուղարկված
|
| 2010-11-30 | Քննարկում բանակի թեմայով Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին ՀԺԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կլոր սեղան/քննարկում բանակին առնչվող խնդիրների վերաբերյալ: |
| 2010-11-19 | ՀԱԿ ակտիվն այցելեց Գյումրի
Նոյեմբերի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այցելել են Գյումրի: |
| 2010-11-17 | Հանդիպում ԱՄՆ պաշտոնյաների հետ Նոյեմբերի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի` Եվրոպայի և Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի` տարածաշրջանային հակամարտությունների և կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ: |
| 2010-11-10 | Լ. Զուրաբյանը հանդիպեց ԵՄ պատվիրակության հետ Նոյեմբերի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների ստորաբաժանման ներկայացուցիչ Վոյցեհ Վիսոցկին: |
| 2010-11-08 | Մամուլի հաղորդագրություն նոյեմբերի 9-ին կայանալիք իրադարձությունների մասին
|
| 2010-10-29 | Ավստրիայի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն Հոկտեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքաել Պոստլին և դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին: |
| 2010-10-21 | Մամուլի հաղորդագրություն Լեւոն Տեր-Պետրոսյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպման մասին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձևի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, Ա1+ հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին: |
| 2010-10-20 | Հանդիպում Ադամ Միխնիկի հետ Հոկտեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ: |
| 2010-10-19 | Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն
Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձևի չկատարման հետ կապված հարցեր: |
| 2010-10-05 | Ճշգրտումներ հեռախոսով
|
| 2010-10-01 | Մամուլի հաղորդագրություն Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման վերաբերյալ Հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին: |
| 2010-09-29 | Մամուլի հաղորդագրություն տեղի ունեցած քաղխորհուրդի նիստի վերաբերյալ (29.09.2010թ.) Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հավանության է արժանացել Եվրոպայի Խորհրդին ուղղվելիք ուղերձի նախագիծը: Այն ԵԽ հայաստանյան կառույցին կփոխանցվի հոկտեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի անցկացվելիք երթի կողմից: |
| 2010-09-22 | Հանդիպում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանի հետ Սեպտեմբերի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳՆ Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության երկրների հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինգա վան'տ Սանտի (Onno Hattinga van't Sant) եւ Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Լանգենբերգի, (նստավայրը` Թբիլիսի) հետ: |
| 2010-09-21 | Մամուլի հաղորդագրություն Օլեկսանդր Բոժկոյի և Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման վերաբերյալ Սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օլեկսանդր Բոժկոյին: |
| 2010-09-07 | Հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Սեպտեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ` նախագահ-զեկուցող Էլ Հաջի Մալիք Սոուի և քարտուղար Միգել դե լա Լամայի գլխավորությամբ: |
| 2010-08-31 | 2010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ծանուցման մասին Այսօր՝ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս/թ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։ Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որևէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ։ |
| 2010-08-25 | ՀԱԿ Քաղխորհրդի 2010 թ. օգոստոսի 25-ի նիստի մասին Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաև սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: |
| 2010-08-03 | Հանդիպում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի
Հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: |
| 2010-07-29 | Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհրդի նիստի վերաբերյալ Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: |
| 2010-06-30 | ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում
Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը: |
| 2010-06-29 | ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ
|
| 2010-06-21 | Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: |
| 2010-06-16 | Հանդիպում Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ: |
| 2010-06-14 | Մամուլի ասուլիս Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը: |
| 2010-06-09 | ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: |
| 2010-05-15 | Լևոն Տեր-Պետրոսյանի մասնավոր այցը ԱՄՆ Մայիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկշաբաթյա մասնավոր այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: |
| 2010-04-06 | Ցավակցական
Կոնգրեսը ցավակցում է Գայանեի հարազատների, ընկերներին, կոլեգաներին և ընթերցողներին: |
| 2010-04-04 | Հանդիպում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ
Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և մասնավորապես քաղբանտարկյալների առկայության փաստը: |
| 2010-03-11 | Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ժոաո Սոարեշի եւ Գորան Լենմարկերի հետ Մարտի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի կատարած բացահայտումներին, ինչպես նաև կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: |
| 2010-03-02 | Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ պատվիրակության միջեւ հանդիպում
Մարտի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը։ ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը, կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները։ |
| 2010-02-15 | Ձեր առաքելությանը հավատարիմ մնացեք
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները։ Հատուկ անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վիճակին։ |
| 2010-02-02 | Հանդիպում նախագահի հետ Փետրվարի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ։ |
| 2009-12-27 | ՈՒշադրություն Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանի և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի մամլո ասուլիսը։ |
| 2009-12-08 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը մարդու իրավունքների հարցերով ԵՄ պատվիրակության հետ Դեկտեմբերի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների հարցով Հայաստան-ԵՄ երկխոսության առաքելության հետ` ԵՄ նախագահող Շվեդիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերի, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Հանս Գուննար Ադենի, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարցերի տնօրինության Մարդու իրավունքների ստորաբաժանման տնօրեն Ռոլֆ Տիմանսի, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` մարդու իրավունքների գծով անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկայի, Իսպանիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Սիլվիա Էսկոբարի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի մասնակցությամբ։ |
| 2009-12-04 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության եւ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը: Հանդիպմանը մասնակցեցին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը: |
| 2009-12-01 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Իթան Գոլդրիչի հետ Ս.թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ։ Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցերը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները։ |
| 2009-11-20 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Լիտվայի արտգործնախարարի հետ Ս/թ նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասին, ով նաև ներկայացնում է ԵՄ նախագահությունը: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանում Լիտվայի դեսպան Ապուոկասը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության խնդիրները, քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված հարցեր: Կողմերը անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: |
| 2009-11-20 | Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը «Ագոյի խմբի» ներկայացուցիչների հետ Ս/թ նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի «Ագոյի խմբի» ներկայացուցիչներին։ Պատվիրակությունը ղեկավարում էր ԵԽ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյանը։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ |
| 2009-10-28 | ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը Պ. Սեմնեբիի հետ Հոկտեմբերի 28-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵՄ Հարավային կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչ, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի հետ։ |
| 2009-08-25 | 100 հոգի ոստիկանության ուղեկցությամբ առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր պաստառները |
| 2009-08-07 | Հանդիպում Մեթյու Բրայզայի հետ Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: |
| 2009-07-18 | Քաղբանտարկյալների հարցով առաջին դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան |
| 2009-07-15 | Լեւոն Զուրաբյանի հանդիպումը դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ Հուլիսի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ: |
| 2009-07-14 | Գագիկ Ջհանգիրյանի մամլո ասուլիսը Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության որոշմամբ ինձ է վստահված Կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի, իրավական պաշտպանության կենտրոնի աշխատանքների համակարգումը: Ուստի այսուհետ արձագանքելու ենք հանրապետության պետական, իրավական համակարգերում տեղի ունեցող գործընթացներին, գնահատելու ենք այդ ոլորտներում տիրող իրավիճակը, հասարակությանը իրազեկելու ու ահազանգելու ենք մեզ մտահոգող միտումների մասին: Ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահելու քաղաքական շարժառիթներով հետապնդվողների, անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ճակատագիրն ու խնդիրները: |
| 2009-07-13 | Press Release 14.07.2009 Gagik Jhangiryan |
| 2009-07-13 | Հրավեր ԶԼՄ-ներին Հուլիսի 14-ին, ժամը 13.00-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Գագիկ Ջհանգիրյանի մամլո ասուլիսը։ Հասցեն` Կորյունի 19 Ա, 4-րդ հարկ |
| 2009-06-27 | Մանուշակ Պետրոսյանի մամլո ասուլիսը |
| 2009-05-26 | Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականներին |
| 2009-04-26 | Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների քաղխորհրդի նիստ |
| 2009-04-21 | Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2009 թ. ապրիլի 21-ին Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի խումբը կազմակերպել էր ԵՄ Արևելյան գործընկերությանը նվիրված քննարկումներ ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում, որը Եվրահանձնախմբին, Եվրախորհրդարանին և Նախարարների խորհրդին կից խորհրդատվական մարմին է։ Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Ելութը նվիրված է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերին։ Առանձնահատուկ շեշտվել են Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների ճնշումները, մարդու իրավունքների ոտնահարումները, 2008 թ. նախագահական ընտրությունների կեղծումը, երկրում 55 քաղբանտարկյալների առկայությունը և իշխանությունների կողմից ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող հալածանքները։ Ելույթին հաջորդած քննարկման առանցքային թեմաներից են եղել նաև հայ-թուրքական հնարավոր հաշտեցման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ասպեկտներ։ |
| 2009-04-21 | Pr_Release_on_Shahnazaryan_speech_at_ALDE |
| 2009-03-03 | Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն մեկնել են Ֆրանսիա |
| 2008-12-03 | Մամուլի ասուլիս և հայտարարություն |
| 2008-11-20 | Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ |
| 2008-11-17 | Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ |
| 2008-11-05 | Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ |
| 2008-10-31 | Արման Մուսինյանի և Ստեփան Սաֆարյանի համատեղ մամուլի ասուլիսը |
| 2008-10-10 | ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի հետ |
| 2008-10-06 | Հանդիպումները շարունակվում են |
| 2008-09-11 | Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը |
| 2008-09-08 | Մամուլի ասուլիս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ |
| 2008-09-08 | ՀԺԿ գրասենյակում տեղի կունենա Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնաժողովի կլոր սեղանը |
| 2008-09-01 | Ասուլիս |
| 2008-09-01 | Կոչ «Ռեգնում» գործակալության հայկական գրասենյակին |
| 2008-08-29 | Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը |
| 2008-08-11 | Դավիթ Շահնազարյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
| 2008-07-23 | Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն է հայտնում Ազնիվ Մալխասյանի և Էմմա Ղազարյանի բարեկամներին |
| 2008-07-18 | Հռչակավոր դերասանուհին կայցելի նստացույցի մասնակիցներին |
| 2008-07-07 | Ուղղում |
| 2008-07-07 | Առևանգվել է շուրջօրյա նստացույցի մասնակից Արսեն Ներսիսյանը |
| 2008-07-06 | Հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարին |
| 2008-07-04 | ՈՒղղակի տեսակցություն |
| 2008-07-02 | Քրեածին տարրերի հարձակումը ցուցարարների վար |
| 2008-06-30 | Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրում է մամլո ասուլիս |
| 2008-05-28 | Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է Արամ Կարապետյանին |
| 2008-04-29 | Համաժողովրդական շարժման II Կոնգրեսը |
| 2008-04-17 | «Կանայք հանուն խաղաղության» Երեւանի Մանկական զբոսայգում |
| 2008-04-15 | Ասուլիս ՀԺԿ գրասենյակում |
| 2008-04-14 | Հովհաննես Իգիթյանը հանդիպել է ԵԽԽՎ Գլխավոր Քարտուղարի հետ |
| 2008-04-11 | Ոստիկանության ապօրինի հետապնդումները շարունակվում են |
| 2008-04-10 | Քաղբանտարկյալների կանանց հանդիպումը Մեթյու Բրայզայի հետ |
| 2008-04-02 | Press Review 02.04.2008-Regnum-Rus |
| 2008-04-01 | Արտերկրի փորձագետների դիտարկումները |
| 2008-04-01 | Press Review 01.04.2008-Regnum-Rus |
| 2008-03-03 | Հանդիպում Հեկկի Թալվիտիեի եւ Պիտեր Սեմնեբիի հետ |
| 2008-03-01 | PRESS RELEASE |
| 2008-03-01 | PRESS RELEASE 01.03.2008 |