ՀԱՅ | ENG | RSS
ANC



Գագիկ Ջհանգիրյանի մամլո ասուլիսը

Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության որոշմամբ ինձ է վստահված Կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի, իրավական պաշտպանության կենտրոնի աշխատանքների համակարգումը: Ուստի այսուհետ արձագանքելու ենք հանրապետության պետական, իրավական համակարգերում տեղի ունեցող գործընթացներին, գնահատելու ենք այդ ոլորտներում տիրող իրավիճակը, հասարակությանը իրազեկելու ու ահազանգելու ենք մեզ մտահոգող միտումների մասին: Ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահելու քաղաքական շարժառիթներով հետապնդվողների, անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ճակատագիրն ու խնդիրները:

Օրերս ավարտվեց "մարտի 1-ի գործեր" անվանակոչված առաջին մեծ խումբ դատավարություններից վերջինը: Ի±նչ հետևությունների կարող ենք հանգել, ի±նչ եզրակացություններ անել Հանրապետությունում առնվազն տարի ու կես շարունակվող վարչական, ոստիկանական հալածանքների ու հետապնդումների, հարկային ու մաքսային տեռորի, քրեական կամային, ապօրինի գործընթացների ու ավարտված դատական վարույթների արդյունքում.

Առաջին: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ու դատական համակարգը ըստ էության չեն իրականացնում իրենց սահմանադրական, օրենսդրական լիազորությունները: Հանրորեն վտանգավոր ոտնձգություններից չեն պաշտպանում ՀՀ սահմանադրությամբ ամրագրված պետական ու հասարակական կարգը, հասարակության հանգիստն ու անդորրը, քաղաքացիների կյանքն ու առողջությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու արժանապատվությունը, նրանց բնական ու սահմանադրական մյուս իրավունքներն, ազատությունները: Իրավապահ ու դատական մարմինները այլևս դադարել են իրականացնել հանցագործությունից տուժածի, ունեզրկվածի ու ոտնահարվածի, վերջապես արդարի ու նաև հասարակության ու պետության իրական շահերի պաշտպանությունը:

Նրանք ամբողջովին վերածվել են վարչախմբի քաղաքական պատվերներն ու հրահանգները սպասարկող, մեծահարուստների, պետական պաշտոնյանների բիզնեսն ու ունեցվածքը պաշտպանող, նրանց ու նրանց ընտանիքների անդամների հանցանքները քողարկող, կոծկող կառույցների: Ուղղակի պարտականությունների կատարման անտեսումը այնտեղ է հասել, որ քրեական պատասխանատվության չեն կանչվում հազարավոր քաղաքացիների ներկայությամբ սպանություն գործած անձիք անգամ:

Երկրորդ: ՀՀ իրավապահ ու դատական մարմինները ոչ միայն չեն կատարում սահմանադրությամբ ու օրենքներով իրենց պատվիրակված լիազորությունները (պարտականությունները), այլև իրենց ամենօրյա հակաօրինական ու ապօրինի գործողություններով ոտնահարում ու խախտում են թե սահմանադրությունը, թե գործող օրենքները:

ՀՀ հազարավոր քաղաքացիներ շարունակվում են ենթարկվել վարչական, ոստիկանական, քրեական հետապնդումների իրենց քաղաքական հայացքների ու համոզմունքների, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար: Հարյուրավորները ձերբակալվել, կալանավորվել ու դատապարտվել են միմիայն իրենց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները իրացնելու պատճառով:

ա. Ոստիկանությունը գերծանրաբեռնված է իրեն ոչ հատուկ գործառույթներով (մասսայական քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ, հավաքների, երթերի, ցույցերի, քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակումներ, ճանապարհների ու բնակավայրերի շրջափակումներ), որոնք այդ մարմնից հսկայական ջանքեր, ժամանակ, մարդկային ու նյութական ռեսուրսներ են խլում: Միաժամանակ ոստիկանությունը իրավասու չէ միջամտել վարչախմբի հենասյուները հանդիսացող կրիմինալ-փողատերերի ու բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց մանկլավիկների ռազբորկաներին, հրապարակային խուլիգանական դրսևորումներին ու ծանրագույն այլ հանցագործություններին: Արդյունքում մասնագիտական այս կառույցը ըստ էության մեկուսացվել է հանցավորության դեմ պայքարի իր հիմնական պարտականությունից, ինչի ուղղակի հետևանքն է հանրապետությունում հանցագործությունների ներկա աննախադեպ աճն ու դրանց բացահայտման ցածր ցուցանիշը:

բ. Հատուկ Քննչական Ծառայությունը, ըստ այն ստեղծողների մտահաղացման, պետք է դառնար հատուկ սուբյեկտների կողմից կատարված, հասարակական մեծ հնչեղություն ունեցող, առանձնապես ծանր, բարդ ու բազմադրվագ հանցագործությունների փաստերով կատարվող նախաքննության ու մինչդատական վարույթի նմուշ ու էտալոն, երիտասարդ քննիչների փորձառության ու հմտության ձեռքբերման դպրոց ու դարբնոց: Մինչդեռ այսօր այն դարձել է քրեական իրավունքի ու տեսության հետ որևէ աղերս չունեցող, մեղադրանքներ ձևակերպելու, կեղծիքներով, ահաբեկումներով, ապացույցներ հայթհայթելու, երիտասարդ քննիչներին այլասեռելու ու փչացնելու, հայրենի նախաքննությունն ու քրեական դատավարությունը վարկաբեկելու լավագույն ցեխ ու արտադրամաս:

գ. ՀՀ Դատախազությունը լիովին մոռացության է մատնել սահմանադրական մարմնի իր կոչումն ու առաքելությունը: Այն ամբողջովին վերածվել է քաղաքական ընդդիմադիրների, նրանց ընտանիքի անդամներ ու հարազատների, նույնիսկ ընկերների նկատմամբ արհեստական քրեական խարդավանքների մոգոնման ու նախագծման կոնստրուկտորական բյուրոյի, որից օրինականություն ու արդարություն ակնկալելը նույնքան անհույս է, որքան ազնվությունն ու բարությունը` սատանայից:

Երրորդ: Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ միայն գործադիր ու օրենսդիր իշխանությունից անկախ դատական իշխանություն, այլև չկա վերադաս դատական ատյաններից անկախ ու ինքնուրույն դատարան: Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ, ուղղակի ենթակայությամբ գործում է մի կուռ համակարգ, որին ավելի բնորոշ է դատական գերատեսչություն կամ նախարարություն անունը:

Մեր "անկախ" դատարանները վերևից իջեցվող հրահանգներով շարունակում են կեղծ ու շինծու մեղադրանքներով ու ապացույցներով կալանավորել, դատել ու դատապարտել ոչ միայն որևէ իրավախախտում ու հանցանք չկատարած անձանց, նաև առանց ապացույցների: Համատարած խախտում են անհիմն ամբաստանվողների հնարավոր ու անհնար բոլոր դատավարական իրավունքները: Տառացիորեն վերջերս այս ոլորտում նոր ռեկորդ սահմանվեց: Դատարանը ամբաստանյալ պատգամավորին զրկեց ոչ միայն ցուցմունք տալու, այլև պաշտպանական ճառով հանդես գալու ու նաև վերջին խոսքի իրավունքից: Արդար դատաքննության իրավունքի ապահովման ընդօրինակման արժանի նվաճում:

Ստորադաս դատական ատյանների ապօրինի դատական ակտերն ու որոշումները ոչ միայն չեն շտկվում, չեն բեկանվում վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների կողմից, այլև ապօրինությունները հաստատվում ու օրինական ուժ են ստանում, ինչով քողարկվում ու հովանավորվում են ստորադաս ատյանների գործած հանցանքները: Մեկուկես տարվա ընթացքում մոտ հազար անգամ կրկնված այս շրջապտույտը վերջիններիս հանցակցությունը հիմնավորող լավագույն ապացույցն է:

Չորրորդ: Հայաստանի հանրապետությունում չեն գործում ոչ ՀՀ սահմանադրությունը, ոչ էլ օրենքները: Իսկ եթե վարչախմբին այնուամենայնիվ անհաժեշտ է լինում կիրառել դրանց ինչ որ դրույթներ, ապա դրանք մեկնաբանվում ու գործադրվում են տվյալ պահին ձեռնտու ու նպատակահարմար տարբերակով: Գործող օրենսդրությունն ըստ էության վատը չէ, այն կատարելագործվում է շուրջ քսան տարի: Այստեղից Հայաստանում հրատապ, օրախնդիր է ոչ թե օրենքների բարեփոխումն ու կատարելագործումը, այլ դրանց համապարտադիր գործադրումն ու կիրառումը:

Հինգերորդ: Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական ոլորտում արդարության ու արդարադատության խորը ու համատարած ճգնաժամ է: Քաղաքացին իր խախտված իրավունքների, ոտնահարված ազատությունների, ստորացված պատվի ու արժանապատվության վերականգնման, իրեն պատճառված վնասի հատուցման խնդրով մեն մենակ է ողջ պետական ապարատի դեմ: Չեն գործում օրինական, իրավական ոչ մի լծակ ու ճանապարհ: Արդյունքում ՀՀ քաղաքացին իր սեփական երկրում հայտնվել է բացարձակ անպաշտպան վիճակում: Երբ իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ոստիկանություն, դատախազություն ու դատարան դիմելը ոչ միայն անպտուղ ու անօգուտ գործ է, այլև հղի անկախատեսելի հետևանքներով: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հանցանքից տուժածը չի դառնա հանցագործ ու մեղադրյալ, դատարանից արդարություն հայցողն ու ակնկալողը` պարտապան ու դատապարտյալ: Հանիրավի հալածվողի ու հետապնդվողի հույսը ոչ թե սեփական երկրի սահմանադրությունն ու դատարաններն են, այլ միջազգային իրավապաշտպան կառույցներն ու ատյանները:

Սա է պետությունից քաղաքացու օտարացման, խորթացման, քաղաքացու ինքնամեկուսացման, հոգեբանական-բարոյական ծանր իրավիճակից արտագաղթը որպես ելք ընտրելու, ես կասեի գլխավոր շարժառիթը:

Մենք չենք պատրաստվում հաշտվել ու համակերպվել նման իրավիճակի հետ: Վտանգված է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, նրա գոյության փաստն իսկ: Համաժողովրդական շարժումը դատապարտված է հաղթանակի:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու, այն շտկելու որպես առաջին նախապատրաստական քայլ Հայ Ազգային Կոնգրեսը մոտ օրերս հայտարարելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների ու ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան հիմնելու մասին: Որտեղ հավաքվելու, գրանցվելու ու դասակարգվելու են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի, խախտումների ու ոտնահարումների յուրաքանչյուր դեպք, երաշխավորելով առաջիկայում դրանց համարժեք արձագանքելու, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում լուծելու, մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու մեր պատրաստակամությունը: Միաժամանակ առանձին, հասարակական հատուկ հնչեղություն ու հետաքրքրություն ներկայացնող իրավախախտումներով զբաղվելու ենք հենց այսօր:

Մեր հետագա ծրագրերի ու անելիքների մասին Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք:

Գագիկ Ջհանգիրյան

14 Հուլիս 2009


2010-09-07Հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ` նախագահ-զեկուցող Էլ Հաջի Մալիք Սոուի և քարտուղար Միգել դե լա Լամայի գլխավորությամբ:

2010-08-312010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ծանուցման մասին

Այսօր՝ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս/թ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։ Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որևէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ։

2010-08-25ՀԱԿ Քաղխորհրդի 2010 թ. օգոստոսի 25-ի նիստի մասին

Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաև սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:

2010-08-03Հանդիպում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի

Հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:

2010-07-29Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհրդի նիստի վերաբերյալ

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները:

2010-06-30ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում

LTP.jpgՀունիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը:

2010-06-29ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ

Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում:

2010-06-21Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

2010-06-16Հանդիպում

Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ:

2010-06-14Մամուլի ասուլիս

Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը:

2010-06-09ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն

Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2010-05-15Լևոն Տեր-Պետրոսյանի մասնավոր այցը ԱՄՆ

Մայիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկշաբաթյա մասնավոր այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

2010-04-06Ցավակցական

Գայանե ԲաբայանՀայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է ճանաչված լրագրող, "Հրապարակ" օրաթերթի թղթակցուհի Գայանե Բաբայանի ողբերգական մահվան առիթով: Գայանեն մեր բոլորիս հուշերում կմնա որպես սեփական կարծիքն ունեցող, հանրային արատավոր բարքերի դեմ անհաշտ պայքար մղող քաղաքացի:

 Կոնգրեսը ցավակցում է Գայանեի հարազատների, ընկերներին, կոլեգաներին և ընթերցողներին:

2010-04-04Հանդիպում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱպրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասսենին:

Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և մասնավորապես քաղբանտարկյալների առկայության փաստը:

2010-03-11Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ժոաո Սոարեշի եւ Գորան Լենմարկերի հետ

Մարտի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի կատարած բացահայտումներին, ինչպես նաև կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:

2010-03-02Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ պատվիրակության միջեւ հանդիպում

Մարտի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը, կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները։

2010-02-15Ձեր առաքելությանը հավատարիմ մնացեք

Լեւոն Տեր-ՊետրոսյանՓետրվարի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները։ Հատուկ անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վիճակին։

2010-02-02Հանդիպում նախագահի հետ

Փետրվարի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ։

2009-12-27ՈՒշադրություն

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանի և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի մամլո ասուլիսը։

2009-12-08Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը մարդու իրավունքների հարցերով ԵՄ պատվիրակության հետ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների հարցով Հայաստան-ԵՄ երկխոսության առաքելության հետ` ԵՄ նախագահող Շվեդիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերի, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Հանս Գուննար Ադենի, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարցերի տնօրինության Մարդու իրավունքների ստորաբաժանման տնօրեն Ռոլֆ Տիմանսի, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` մարդու իրավունքների գծով անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկայի, Իսպանիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Սիլվիա Էսկոբարի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի մասնակցությամբ։

2009-12-04Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ

Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության եւ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը:

Հանդիպմանը մասնակցեցին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը:

2009-12-01Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Իթան Գոլդրիչի հետ

Ս.թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ։ Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցերը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները։

2009-11-20Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Լիտվայի արտգործնախարարի հետ

Ս/թ նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասին, ով նաև ներկայացնում է ԵՄ նախագահությունը: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանում Լիտվայի դեսպան Ապուոկասը:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության խնդիրները, քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված հարցեր: Կողմերը անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին:

2009-11-20Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը «Ագոյի խմբի» ներկայացուցիչների հետ

Ս/թ նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի «Ագոյի խմբի» ներկայացուցիչներին։ Պատվիրակությունը ղեկավարում էր ԵԽ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյանը։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները։

2009-10-28ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը Պ. Սեմնեբիի հետ

Հոկտեմբերի 28-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵՄ Հարավային կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչ, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի հետ։

2009-08-25100 հոգի ոստիկանության ուղեկցությամբ առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր պաստառները
2009-08-07Հանդիպում Մեթյու Բրայզայի հետ

Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

2009-07-18Քաղբանտարկյալների հարցով առաջին դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան
2009-07-15Լեւոն Զուրաբյանի հանդիպումը դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ

Հուլիսի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ:

2009-07-13Press Release 14.07.2009 Gagik Jhangiryan
2009-07-13Հրավեր ԶԼՄ-ներին

Հուլիսի 14-ին, ժամը 13.00-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Գագիկ Ջհանգիրյանի մամլո ասուլիսը։

Հասցեն` Կորյունի 19 Ա, 4-րդ հարկ

2009-06-27Մանուշակ Պետրոսյանի մամլո ասուլիսը
2009-05-26Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականներին
2009-04-26Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների քաղխորհրդի նիստ
2009-04-21Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2009 թ. ապրիլի 21-ին Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի խումբը կազմակերպել էր ԵՄ Արևելյան գործընկերությանը նվիրված քննարկումներ ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում, որը Եվրահանձնախմբին, Եվրախորհրդարանին և Նախարարների խորհրդին կից խորհրդատվական մարմին է։

Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Ելութը նվիրված է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերին։ Առանձնահատուկ շեշտվել են Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների ճնշումները, մարդու իրավունքների ոտնահարումները, 2008 թ. նախագահական ընտրությունների կեղծումը, երկրում 55 քաղբանտարկյալների առկայությունը և իշխանությունների կողմից ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող հալածանքները։ Ելույթին հաջորդած քննարկման առանցքային թեմաներից են եղել նաև հայ-թուրքական հնարավոր հաշտեցման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ասպեկտներ։

2009-04-21Pr_Release_on_Shahnazaryan_speech_at_ALDE
2009-03-03Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն մեկնել են Ֆրանսիա
2008-12-03Մամուլի ասուլիս և հայտարարություն
2008-11-20Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ
2008-11-17Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ
2008-11-05Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ
2008-10-31Արման Մուսինյանի և Ստեփան Սաֆարյանի համատեղ մամուլի ասուլիսը
2008-10-10ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի հետ
2008-10-09Հանդիպում ԱՄՆ հետաքննման ազգային հանձնաժողովի անդամների հետ
2008-10-06Հանդիպումները շարունակվում են
2008-09-11Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը
2008-09-08Մամուլի ասուլիս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
2008-09-08ՀԺԿ գրասենյակում տեղի կունենա Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնաժողովի կլոր սեղանը
2008-09-01Ասուլիս
2008-09-01Կոչ «Ռեգնում» գործակալության հայկական գրասենյակին
2008-08-29Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը
2008-08-11Դավիթ Շահնազարյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2008-07-23Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն է հայտնում Ազնիվ Մալխասյանի և Էմմա Ղազարյանի բարեկամներին
2008-07-18Հռչակավոր դերասանուհին կայցելի նստացույցի մասնակիցներին
2008-07-07Ուղղում
2008-07-07Առևանգվել է շուրջօրյա նստացույցի մասնակից Արսեն Ներսիսյանը
2008-07-06Հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարին
2008-07-04ՈՒղղակի տեսակցություն
2008-07-02Քրեածին տարրերի հարձակումը ցուցարարների վար
2008-06-30Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրում է մամլո ասուլիս
2008-05-28Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է Արամ Կարապետյանին
2008-04-29Համաժողովրդական շարժման II Կոնգրեսը
2008-04-17«Կանայք հանուն խաղաղության» Երեւանի Մանկական զբոսայգում
2008-04-15Ասուլիս ՀԺԿ գրասենյակում
2008-04-14Հովհաննես Իգիթյանը հանդիպել է ԵԽԽՎ Գլխավոր Քարտուղարի հետ
2008-04-11Ոստիկանության ապօրինի հետապնդումները շարունակվում են
2008-04-10Քաղբանտարկյալների կանանց հանդիպումը Մեթյու Բրայզայի հետ
2008-04-02Press Review 02.04.2008-Regnum-Rus
2008-04-01Արտերկրի փորձագետների դիտարկումները
2008-04-01Press Review 01.04.2008-Regnum-Rus
2008-03-03Հանդիպում Հեկկի Թալվիտիեի եւ Պիտեր Սեմնեբիի հետ
2008-03-01PRESS RELEASE
2008-03-01PRESS RELEASE 01.03.2008