ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Հանդիպում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի

Հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն և ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին:

03 Օգոստոս 2010


2012-02-06Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ազատ արձակման վերաբերյալ

HG.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը, ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ:

2012-02-04Կոնգրեսի հայտարարությունը Հայկ Գեւորգյանի ձերբակալության վերաբերյալ

HG.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի և միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան:

2012-01-29Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լյուսիվիզ Վան դեր Լաանի գլխավորած պատվիրակության հետ

LevonTerPetrosyan2.jpg

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հաստատման, պետական մակարդակով ընտրակեղծարար մեքենայի դեմն առնելու, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման, այդ հարցերում միջազգային հանդրության, մասնավորապես ELDR կուսակցության մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Շոշափվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային դիտորդական այլ կազմակերպությունների աշխատանքի բարելավման եւ արդյունավետ գործունեության հնարովորությունները:

2012-01-26Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Էրիկ Ռուբինի հետ

LevonTerPetrosyan.jpg

Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար (Deputy Assistant Secretary) Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Այնուհետեւ անդրարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. մասնավորապես, ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարեւորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը:

 

 

2012-01-16Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը Ջոն Պրեսկոտի հետ

32182.jpg

Հունվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1837 բանաձեւի կատարման ընթացքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի բարելավման եւ վերահսկման խնդիրները: Լեւոն Զուրաբյանը նաեւ քաղաքական գնահատական է տվել անցած տարվա դեկտեմբերին հրապարակված Մարտի մեկի վերաբերյալ ՀՔԾ զեկույցի կապակցությամբ:

Այնուհետեւ ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել է Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել է Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ, մասնավորապես, անդրադարձ է կատարել ՀՔԾ-ի կողմից Մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

 

2011-12-27«Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունների համատեղ հայտարարության վերաբերյալ

Հայ ազգային կոնգրես

Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Ժառանգություն եւ ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարեւոր քայլ:

2011-12-22Հանդիպում ԱՄՆ փոխդեսպանի հետ

32182.jpg

Դեկտեմբերի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի օրինականությունը և թափանցիկությունը ապահովելու ծրագրերը:

2011-12-20Առաջին նախագահի ցավակցական ուղերձը Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ

361319-vaclav-havel.jpgՎացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարեւորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով: Նախագահ Հավելի անմնացորդ նվիրումը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին ոգեշնչման աղբյուր է եղել Արեւելյան Եւրոպայում ու նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարության համար պայքարող մի ամբողջ սերնդի համար:

2011-12-19Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը օհանավանցիների հետ

Ստեփան Դեմիրճյան

Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հրավերով գյուղ էր մեկնել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ առաջնորդը Օհանավանում հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ: Բացի Օհանավանի բնակիչներից հանդիպմանը մասնակցել են նաեւ հարակից գյուղերի բնակիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ համայնքային բնույթի տարբեր հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Արման Մուսինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարներ:

2011-12-14Տեղի է ունեցել Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ

32182.jpgՆիստում Հայ Ազգային Կոնգրեսի պետաիրավական հարցերի հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Կոնգրեսի` «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագիծը

2011-12-14Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ

Լեւոն Տեր-Պետրոսյան, Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսդեյլ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այցելել է Առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով:

Դեսպան Լոնսդեյլը տեղեկացրել է նախագահ Տեր-Պետրոսյանին այն մասին, որ ինքը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար: Զրույցի ընթցաքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, առաջիկա ընտրությունների օրինականությունը և թափանցիկությունն ապահովելու միջոցները, այս առումով` ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի կողմից արդյունավետ քայլերի իրականացումը, մասնավորապես` միջազգային ազդեցիկ դիտորդական առաքելության կազմակերպման և ընտրությունների համարժեք գնահատման կարևորությունը:

Նախագահ Տեր-Պետրոսյանը հաջողություն է մաղթել դեսպան Լոնսդեյլին իր հետագա գործունեության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

2011-12-13Լևոն Զուրաբյանի հանդիպումը Կուվակո Միձույոյի հետ

Հայ ազգային կոնգրես

Դեկտեմբերի 13-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև տնտեսական դրությանն առնչվող հարցեր:

2011-11-09Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ

Jonas Gahr Støre

Նոյեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ:

Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը:

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հոուգը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

2011-11-07Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

Նոյեմբերի 7-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները, մասնավորապես անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը: Որպես Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալի, նախագահ Տեր-Պետրոսյանը ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը:

Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

2011-09-07Հանդիպում Լոռու մարզի Կոնգրեսի ակտիվի հետ

Սեպտեմբերի 7-ին Վանաձորում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հանդիպել է Լոռու մարզի` Կոնգրեսի ակտիվի հետ:

Քննարկման հիմնական թեմաներն են եղել սեպտեմբերի 9-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները և Կոնգրեսի` առաջիկա ամիսների անելիքներն ու գործողությունները:

2011-09-01Հանդիպում Հայաստանում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ

Սեպեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության` Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սոհայի հետ:

2011-07-26Երկխոսության օրակարգը

Հուլիսի 26-ին Հայ Ազգային Կոնգրես - իշխանություն երկխոսության երկրորդ ռաունդում համաձայնեցվել է երկխոսության օրակարգը, որը ներկայացվում է ստորև:

2011-07-02Հանդիպում Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակների հետ

Հուլիսի 1-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակության ներկայացուցիչներ Ռոբերտ վան Ուֆորդի եւ Աննե Ռուվերդայի հետ:

2011-06-17Գնահատականը՝ քննարկելուց հետո

Հայ Ազգային Կոնգրես - իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք.

Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո:

Մամլո Ծառայություն

2011-06-14Հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ:

Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ, շեշտելով որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են:

2011-06-13Հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Հունիսի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի հետ:

2011-06-08Հանդիպում Պետեր Մարեշի և Իվան Եսթրաբի հետ

Հունիսի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արևելյան հարևանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի և Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ:

2011-06-02Կոնգրեսի երկխոսության պատվիրակության կազմը

Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ:

Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը.

Լևոն Զուրաբյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ

2011-06-02Բարին ընդ Ձեզ

Հունիսի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

2011-05-19Հանդիպում մի շարք դեսպանությունների ներկայացուցիչների հետ

Մայիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

2011-05-18Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եժի Բուզեկի հետ

Մայիսի 18-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:

Զրույցի ժամանակ կարևորվել է Եվրամիություն - Հայաստան համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ազատ շուկայական տնտեսություն:

2011-05-17Հանդիպում եվրոպական պատվիրակության հետ

Մայիսի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Եվրոխորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ` որոնք Հայաստանում են Հայաստանի եվրոպական բարեկամներ (European Friends of Armenia) կազմակերպության աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը:

2011-05-14Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Պատրիցիա Ֆլորի հետ

 

Մայիսի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական վերջին զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները, ինչպես նաև Հայաստանում արմատական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության հարցը:

 

2011-05-11Հանդիպում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ

Մայիսի 11-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ:

Հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեեւ եւրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով:

2011-05-05Արթիկը հյուրընկալեց ՀՀ առաջին նախագահին

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ:

2011-05-04Տեսակցեց Սասուն Միքայելյանին

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:

Վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը կայցելի նաև քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:

2011-04-29Հանդիպում Թինա Քայդանաուի հետ

Ապրիլի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

2011-04-26Հանդիպում Շվեդիայի խորհրդարանականների հետ

Ապրիլի 25-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անելի Էնոքսոնի և Ֆրեդրիկ Մալմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները` մասնավորապես արտահերթ ընտրությունների հարցը:

2011-04-16Հրապարակվեց

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է ս.թ. փետրվարին Կոնգրեսի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»: Ծրագրի առանցքային դրույթներն են հանրակրթության ֆինանսավորումը աշակերտին տրվող անհատական հավաստագրերի միջոցով, ինչպես նաև գիտելիքի գնահատման անկախ համակարգի ստեղծումը։

2011-04-12Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Բրայան Ֆոլին

Ապրիլի 12-ին ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը:

2011-03-30Կոնգրեսի քաղխորհրդի նիստ

Մարտի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 17-ին կայացած հանրահավաքի արդյունքները, ինչպես նաև գալիք ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

2011-02-17Հանդիպում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ

Փետրվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա) ներկայացուցիչներ խորհրդական Կաձույա Մորիի և Նացուկո Օգավայի հետ:

2011-02-09Ոտքի, "դատարանն" է գալիս

Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց երեք օլիգարխների՝ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ վերջինիս պարտավորեցնելով որպես տուգանք շուրջ 6,5 միլոն դրամ վճարել նրանց՝ արժանապատվությունը վիրավորող իբր ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակելու համար

2011-01-26Տեղի ունեցավ Կոնգրեսի Քաղխորհրդի նիստ

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողություններն ուղղված օլիգարխիայի և մենաշնորհների հզորացմանը, մանր և միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը և անելիքները:

2011-01-21Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարի Յովանովիչի հետ

Հունվարի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

2011-01-19Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թոմաս Համարբերգին

Հունվարի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:

Հանդիպմանը քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավվման, մամուլի եւ հավաքների ազատության խնդիրները:

2010-12-18Լ. Զուրաբյանը հանդիպեց Շվեդիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ

Դեկտեմբերի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի բաժնի փոխտնօրեն Մարտին Հագստրյոմի և Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարտին Ռոզենի հետ:

2010-12-13Մամուլի հաղորդագրություն սպասվող իրադարձությունների վերաբերյալ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը միաժամանակ չորս բողոքի գործողություն/ցույց է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում: Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին կմասնակցեն եւ ելույթներ կունենան ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները: Ելույթներում անդրադարձ կլինի նաեւ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, դատաիրավական ոլորտում ստեղծված ծանր դրությանը:

2010-12-07Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր:

2010-12-06Լ. Տեր-Պետրոսյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահին ուղարկված

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել Եվրոպական խորհրդի Նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ Մարդու իրավունքների Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային: Նամակներում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը կարևորում է դեկտեմբերի 7-ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը:

2010-11-30Քննարկում բանակի թեմայով

Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին ՀԺԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կլոր սեղան/քննարկում բանակին առնչվող խնդիրների վերաբերյալ:

2010-11-19ՀԱԿ ակտիվն այցելեց Գյումրի

Նոյեմբերի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այցելել են Գյումրի:

2010-11-17Հանդիպում ԱՄՆ պաշտոնյաների հետ

Նոյեմբերի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի` Եվրոպայի և Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի` տարածաշրջանային հակամարտությունների և կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ:

2010-11-10Լ. Զուրաբյանը հանդիպեց ԵՄ պատվիրակության հետ

Նոյեմբերի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների ստորաբաժանման ներկայացուցիչ Վոյցեհ Վիսոցկին:

2010-11-08Մամուլի հաղորդագրություն նոյեմբերի 9-ին կայանալիք իրադարձությունների մասին

Ինչպես հայտարարվել էր, նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ տեղի կունենա պիկետ, որի կազմակերպիչը Հայ Ազգային Կոնգրեսն է: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից:

2010-10-29Ավստրիայի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքաել Պոստլին և դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:

2010-10-21Մամուլի հաղորդագրություն Լեւոն Տեր-Պետրոսյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպման մասին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձևի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, Ա1+ հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին:

2010-10-20Հանդիպում Ադամ Միխնիկի հետ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ:

2010-10-19Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն

Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձևի չկատարման հետ կապված հարցեր:

2010-10-05Ճշգրտումներ հեռախոսով

Ի շարունակություն, հոկտեմբերի 1-ի` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպման, այսօր պարոն Սեմնեբիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել առաջին նախագահի հետ` ճշգրտելու համար նախորդ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի որոշ մանրամասներ:

2010-10-01Մամուլի հաղորդագրություն Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման վերաբերյալ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին:

2010-09-29Մամուլի հաղորդագրություն տեղի ունեցած քաղխորհուրդի նիստի վերաբերյալ (29.09.2010թ.)

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հավանության է արժանացել Եվրոպայի Խորհրդին ուղղվելիք ուղերձի նախագիծը: Այն ԵԽ հայաստանյան կառույցին կփոխանցվի հոկտեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի անցկացվելիք երթի կողմից:

2010-09-22Հանդիպում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳՆ Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության երկրների հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինգա վան'տ Սանտի (Onno Hattinga van't Sant) եւ Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Լանգենբերգի, (նստավայրը` Թբիլիսի) հետ:

2010-09-21Մամուլի հաղորդագրություն Օլեկսանդր Բոժկոյի և Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման վերաբերյալ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օլեկսանդր Բոժկոյին:

2010-09-07Հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ` նախագահ-զեկուցող Էլ Հաջի Մալիք Սոուի և քարտուղար Միգել դե լա Լամայի գլխավորությամբ:

2010-08-312010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ծանուցման մասին

Այսօր՝ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս/թ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։ Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որևէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ։

2010-08-25ՀԱԿ Քաղխորհրդի 2010 թ. օգոստոսի 25-ի նիստի մասին

Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաև սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:

2010-07-29Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհրդի նիստի վերաբերյալ

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները:

2010-06-30ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում

LTP.jpgՀունիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը:

2010-06-29ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ

Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում:

2010-06-21Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

2010-06-16Հանդիպում

Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ:

2010-06-14Մամուլի ասուլիս

Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը:

2010-06-09ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն

Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2010-05-15Լևոն Տեր-Պետրոսյանի մասնավոր այցը ԱՄՆ

Մայիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկշաբաթյա մասնավոր այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

2010-04-06Ցավակցական

Գայանե ԲաբայանՀայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է ճանաչված լրագրող, "Հրապարակ" օրաթերթի թղթակցուհի Գայանե Բաբայանի ողբերգական մահվան առիթով: Գայանեն մեր բոլորիս հուշերում կմնա որպես սեփական կարծիքն ունեցող, հանրային արատավոր բարքերի դեմ անհաշտ պայքար մղող քաղաքացի:

 Կոնգրեսը ցավակցում է Գայանեի հարազատների, ընկերներին, կոլեգաներին և ընթերցողներին:

2010-04-04Հանդիպում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱպրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասսենին:

Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և մասնավորապես քաղբանտարկյալների առկայության փաստը:

2010-03-11Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ժոաո Սոարեշի եւ Գորան Լենմարկերի հետ

Մարտի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի կատարած բացահայտումներին, ինչպես նաև կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:

2010-03-02Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ պատվիրակության միջեւ հանդիպում

Մարտի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը, կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները։

2010-02-15Ձեր առաքելությանը հավատարիմ մնացեք

Լեւոն Տեր-ՊետրոսյանՓետրվարի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները։ Հատուկ անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վիճակին։

2010-02-02Հանդիպում նախագահի հետ

Փետրվարի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ։

2009-12-27ՈՒշադրություն

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանի և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի մամլո ասուլիսը։

2009-12-08Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը մարդու իրավունքների հարցերով ԵՄ պատվիրակության հետ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների հարցով Հայաստան-ԵՄ երկխոսության առաքելության հետ` ԵՄ նախագահող Շվեդիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերի, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Հանս Գուննար Ադենի, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարցերի տնօրինության Մարդու իրավունքների ստորաբաժանման տնօրեն Ռոլֆ Տիմանսի, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` մարդու իրավունքների գծով անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկայի, Իսպանիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Սիլվիա Էսկոբարի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի մասնակցությամբ։

2009-12-04Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ

Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության եւ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը:

Հանդիպմանը մասնակցեցին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը:

2009-12-01Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Իթան Գոլդրիչի հետ

Ս.թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ։ Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցերը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները։

2009-11-20Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը Լիտվայի արտգործնախարարի հետ

Ս/թ նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասին, ով նաև ներկայացնում է ԵՄ նախագահությունը: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանում Լիտվայի դեսպան Ապուոկասը:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության խնդիրները, քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված հարցեր: Կողմերը անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին:

2009-11-20Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը «Ագոյի խմբի» ներկայացուցիչների հետ

Ս/թ նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի «Ագոյի խմբի» ներկայացուցիչներին։ Պատվիրակությունը ղեկավարում էր ԵԽ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյանը։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները։

2009-10-28ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը Պ. Սեմնեբիի հետ

Հոկտեմբերի 28-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵՄ Հարավային կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչ, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի հետ։

2009-08-25100 հոգի ոստիկանության ուղեկցությամբ առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր պաստառները
2009-08-07Հանդիպում Մեթյու Բրայզայի հետ

Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

2009-07-18Քաղբանտարկյալների հարցով առաջին դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան
2009-07-15Լեւոն Զուրաբյանի հանդիպումը դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ

Հուլիսի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ:

2009-07-14Գագիկ Ջհանգիրյանի մամլո ասուլիսը

    Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության որոշմամբ ինձ է վստահված Կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի, իրավական պաշտպանության կենտրոնի աշխատանքների համակարգումը: Ուստի այսուհետ արձագանքելու ենք հանրապետության պետական, իրավական համակարգերում տեղի ունեցող գործընթացներին, գնահատելու ենք այդ ոլորտներում տիրող իրավիճակը, հասարակությանը իրազեկելու ու ահազանգելու ենք մեզ մտահոգող միտումների մասին: Ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահելու քաղաքական շարժառիթներով հետապնդվողների, անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ճակատագիրն ու խնդիրները:

2009-07-13Press Release 14.07.2009 Gagik Jhangiryan
2009-07-13Հրավեր ԶԼՄ-ներին

Հուլիսի 14-ին, ժամը 13.00-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Գագիկ Ջհանգիրյանի մամլո ասուլիսը։

Հասցեն` Կորյունի 19 Ա, 4-րդ հարկ

2009-06-27Մանուշակ Պետրոսյանի մամլո ասուլիսը
2009-05-26Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականներին
2009-04-26Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների քաղխորհրդի նիստ
2009-04-21Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2009 թ. ապրիլի 21-ին Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի խումբը կազմակերպել էր ԵՄ Արևելյան գործընկերությանը նվիրված քննարկումներ ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում, որը Եվրահանձնախմբին, Եվրախորհրդարանին և Նախարարների խորհրդին կից խորհրդատվական մարմին է։

Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Ելութը նվիրված է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերին։ Առանձնահատուկ շեշտվել են Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների ճնշումները, մարդու իրավունքների ոտնահարումները, 2008 թ. նախագահական ընտրությունների կեղծումը, երկրում 55 քաղբանտարկյալների առկայությունը և իշխանությունների կողմից ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող հալածանքները։ Ելույթին հաջորդած քննարկման առանցքային թեմաներից են եղել նաև հայ-թուրքական հնարավոր հաշտեցման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ասպեկտներ։

2009-04-21Pr_Release_on_Shahnazaryan_speech_at_ALDE
2009-03-03Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն մեկնել են Ֆրանսիա
2008-12-03Մամուլի ասուլիս և հայտարարություն
2008-11-20Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ
2008-11-17Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ
2008-11-05Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ
2008-10-31Արման Մուսինյանի և Ստեփան Սաֆարյանի համատեղ մամուլի ասուլիսը
2008-10-10ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի հետ
2008-10-09Հանդիպում ԱՄՆ հետաքննման ազգային հանձնաժողովի անդամների հետ
2008-10-06Հանդիպումները շարունակվում են
2008-09-11Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը
2008-09-08Մամուլի ասուլիս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
2008-09-08ՀԺԿ գրասենյակում տեղի կունենա Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնաժողովի կլոր սեղանը
2008-09-01Ասուլիս
2008-09-01Կոչ «Ռեգնում» գործակալության հայկական գրասենյակին
2008-08-29Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը
2008-08-11Դավիթ Շահնազարյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2008-07-23Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն է հայտնում Ազնիվ Մալխասյանի և Էմմա Ղազարյանի բարեկամներին
2008-07-18Հռչակավոր դերասանուհին կայցելի նստացույցի մասնակիցներին
2008-07-07Ուղղում
2008-07-07Առևանգվել է շուրջօրյա նստացույցի մասնակից Արսեն Ներսիսյանը
2008-07-06Հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարին
2008-07-04ՈՒղղակի տեսակցություն
2008-07-02Քրեածին տարրերի հարձակումը ցուցարարների վար
2008-06-30Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրում է մամլո ասուլիս
2008-05-28Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է Արամ Կարապետյանին
2008-04-29Համաժողովրդական շարժման II Կոնգրեսը
2008-04-17«Կանայք հանուն խաղաղության» Երեւանի Մանկական զբոսայգում
2008-04-15Ասուլիս ՀԺԿ գրասենյակում
2008-04-14Հովհաննես Իգիթյանը հանդիպել է ԵԽԽՎ Գլխավոր Քարտուղարի հետ
2008-04-11Ոստիկանության ապօրինի հետապնդումները շարունակվում են
2008-04-10Քաղբանտարկյալների կանանց հանդիպումը Մեթյու Բրայզայի հետ
2008-04-02Press Review 02.04.2008-Regnum-Rus
2008-04-01Արտերկրի փորձագետների դիտարկումները
2008-04-01Press Review 01.04.2008-Regnum-Rus
2008-03-03Հանդիպում Հեկկի Թալվիտիեի եւ Պիտեր Սեմնեբիի հետ
2008-03-01PRESS RELEASE
2008-03-01PRESS RELEASE 01.03.2008