Ուղիղ մեկ տարի առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի` Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների և իրականության միջև գոյություն ունեցող հսկայական ճեղքը։ Բանաձեւը նաև նշում էր մի շարք միջոցառումներ և բարեփոխումներ, որոնք Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար։ Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008 թվականի փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից և ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո։ Հայ Ազգային Կոնգրեսը ժամանակին վերապահումներ արտահայտեց այդ որոշման կապակցությամբ, համարելով, որ Հայաստանում չի արձանագրվել բավարար առաջընթաց` նման որոշումն կայացնելու համար և որ ավելի կարևոր է, Կոնգրեսը հիմնավոր մտավախություն ուներ, որ նման որոշումը մի կողմից կնվազեցներ Հայաստանի խնդիրերի կարևորությունը ԵԽԽՎ-ի առաջնահերթությունների ցանկում, իսկ մյուս կողմից կքաջալերեր Հայաստանի իշխանություններին` արհամարհելու վերոնշյալ բանաձեւում տեղ գտած պահանջները։
Անցած մեկ տարին եկավ ապացուցելու, որ Հայ Ազգային Կոնգրեսի մտահոգություններն արդարացված էին: Հայաստանի գործող իշխանությունները 1677 բանաձեւում ուշադրության արժանացած ոլորտներից և ոչ մեկում թեկուզ մեկ նշանակալի քայլ չեն կատարել, որը կարելի էր որակել որպես առաջընթաց։ Ավելին խնդրահարույց բոլոր ոլորտներում նկատվել է հետընթաց: Այդ բանաձեւը կարելի է ընդունել և այսօր առանց որևէ բառ փոխելու և այն կլինի նույնքան արդիական, որքան մեկ տարի առաջ էր։ Եվ չնայած այս ակնհայտ փաստին, ԵԽԽՎ-ն որդեգրել է լուռ և անտարբեր կեցվածք, ինչն անընդունելի է մեզ համար։ Անցյալ տարվա ընթացքում համազեկուցողները մի քանի անգամ հետաձգել են իրենց այցը Հայաստան։ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանում առկա իրավիճակի մասին քննարկումները հետաձգվել են մի քանի անգամ։ Արդյունքում, հաշվի առնելով ԵԽԽՎ կողմից քննադատության բացակայությունը, Հայաստանի իշխանությունները շարունակել են դրսևորել բռնապետական պետությունների իշխանություններին հարիր վարքագիծ։
Համազեկուցողների վերջին հայտարարությունը պարունակում է որոշ, բայցև ուշացած քննադատություն։ Նրանք մասնավորապես անհանգստացնող են համարել հեռարձակաման մասին օրենքի փոփոխությունները, որոնք անց են կացվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից և որոնք հնարավորություն չեն տալիս ստեղծելու մրցունակ դաշտ անկախ հեռուստաալիքների համար։ Անկասկած, համազեկուցողները կարող էին հատուկ նշել իրենց հայտարարության մեջ, որ այս փոփոխությունները վերաբերում են անալոգից դեպի թվային հեռարձակմանն անցնելուն, որը սովորաբար ավելացնում է մատչելի հաճախականությունների քանակը, սակայն տվյալ դեպքում փոփոխությունները կհանգեցնեն դրանց քանակի կրճատմանը։ Համազեկուցողները նաև անհանգստություն են հայտնել իշխանությունների կողմից ընտրական օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացին ընդդիմությանը մասնակից չդարձնելու կապակցությամբ։ Մենք գոհ ենք նրանցից այս հարցերը բարձրացնելու համար բայց միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ նրանց քննադատությունը իրական ազդեցություն չի ունենա, քանի որ այն չի պարունակում իրականացման հստակ ժամանակացույց, ինչպես նաեւ իրական հետեւանքների հեռանկար՝ վարքագիծը չվերանայելու դեպքում։ Մտահոգություններն ավելի են առարկայանում նաև այն պատճառով, որ համազեկուցողները Հայաստանի իշխանություններին են հասցեագրել են շռայլ գովեստներ` ոստիկանության համակարգի ինչ որ մտացածին ռեֆորմի համար։ Սա այն դեպքում, երբ հայաստանյան բանտերում շարունակում են մնալ 15 քաղբանտարկյալներ` մի եղկելի փաստ, որը նույնիսկ չի էլ հիշատակվել հայտարարության մեջ։ 15-րդ քաղբանտարկյալը` Դավիթ Քիրամիջյանը, ձերբակալվեց միայն մեկ ամիս առաջ. ցայտուն ապացույցն այն բանի, որ ԵԽԽՎ-ի նման անտարբեր վերաբերմունքի պարագայում գործող ռեժիմն էլ ավելի ագրեսիվ է դառնում ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ:
Վերջապես Հայ Ազգային Կոնգրեսն իր մտահոգությունն է արտահայտում, որ չնայած հաճախակի կրկնվող՝ սահմանափակ ռեսուրսների ու ժամանակի մասին բողոքներին, ԵԽԽՎ-ն որոշել է իրականացնել նոր և մենք կարծում ենք անարդյունավետ մի առաքելություն, այն է Ղարաբաղի բանակցությունների համար այլընտրանքային ֆորմատի ստեղծում ԵԽԽՎ-ի նախագահի հովանավորությամբ։ Շատ ավելի լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն չշեղվեր իր հիմնական առաքելությունից` այն է աջակցել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։
Հայաստանում տիրող իրավիճակը պահանջում է շտապ միջոցառումներ։ Համազեկուցողները պետք է որպես առաջնահերթություն փաստահավաք այցելություն կատարեն Հայաստան։ Հիմնված նրանց այցելության և բացահայտումների վրա Հայաստանի իրավիճակի քննարկումը պետք է մտնի ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանի օրակարգ, որտեղ պետք է քվեարկության դրվի Հայաստանը կրկին հատուկ մոնիտորինգի տակ դնելու առաջարկը։ Մենք նաև համոզված ենք, որ Մարդու Իրավունքների Հանձնակատարի այցը, որի ժամանակը վաղուց հասունացել է, մեծ ազդեցություն կունենա, քանի որ նախկինում նման այցելությունները բավականին արդյունավետ են եղել։ Միամտություն է կարծել, որ Հայաստանի իշխանություններն իրենց կամքով կիրականացնեն ԵԽԽՎ-ի առաջարկությունները։ Անցած տարիները դրա վառ ապացույցն են:
03 Հուլիս 2010
| 2010-06-21 | ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ
|
| 2010-06-05 | Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-06-04 | ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն
|
| 2010-06-04 | Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները. |
| 2010-06-02 | Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին
|
| 2010-06-02 | Շարունակում են խոչընդոտել
|
| 2010-05-20 | Հայտարարություն ՄԻՄՖ-ի 2010 թ. մայիսի 19-ի հայտարարության վերաբերյալ
Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։ |
| 2010-05-14 | Հայտարարություն Եվրոմիության կողմից ուշացված հայտարարության վերաբերյալ
|
| 2010-05-14 | Հայտարարություն ԵՄ 2010 թ. մարտի 10-ի հայտարարության մասին Ինչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը /«Տրոյկա»-ն/ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին ` պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը: Մարտի 10-ին Եվրոպական Միությունը հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությամբ, որում համոզում է հայտնել, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ցուցարարների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների ողբերգական մահվան մանրակրկիտ քննություն: Եվրոպական Միությունը նաեւ պահանջել է լուծել այն բանտարկյալների հարցը, որոնք շարունակվում են բանտարկված մնալ իրենց քաղաքական գործունեության պատճառով, ինչպես նաեւ վերափոխել արդարադատության համակարգը համաձայն միջազգային ստանդարտների եւ ԵԱՀԿ-ի պարտավորությունների: |
| 2010-04-27 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի քաղաքականության մասին
1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից: 2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր: >> Կարդալ ամբողջությամբ >> |
| 2010-04-23 | Հայտարարություն Եղեռնի օրվա կապակցությամբ
1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։ Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։ |
| 2010-04-16 | Հայտարարություն ուղղված ՀՀ վարչական դատարանին Գազի գնի ապօրինի ու անհիմն բարձրացումը ծանր հարված է հասցրել Հայաստանի ամբողջ բնակչությանը, առաջացնելով գների շղթայական բարձրացում կյանքի եւ տնտեսության բոլոր բնագավառներում: Այն խեղդելու է առանց այդ էլ կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությունը:
|
| 2010-04-12 | Հայտարարություն օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
|
| 2010-04-12 | ՀԱԿ հայտարարություն 2004 թ. ապրիլի 12-ի դեպքերի վերաբերյալ
|
| 2010-04-07 | Հայտարարություն ոստիկանության մասին
|
| 2010-04-07 | Հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր: |
| 2010-03-12 | Հայտարարություն «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի վերաբերյալ Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է "Դատավարությունների մոնիտորինգ" զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես. 1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. "Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին": Կարդալ շարունակությունը |
| 2010-03-09 | Հայտարարություն գազի գնի չհիմնավորված բարձրացման մասին Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով. |
| 2010-03-09 | Հայտարարություն Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատավճռի կապակցությամբ
Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։ >>> |
| 2010-02-28 | Հայտարարություն գազի մանրածախ գների բարձրացման մասին Ապրիլի 1-ից գազի գների աննախադեպ ու անհիմն բարձրացումը բնակչությանը դնում է անելանելի վիճակի մեջ։ Ակնհայտ է, որ այս էներգակրի թանկացումը իր հետ բերելու է նաեւ տասնյակ այլ ծառայությունների ու ապրանքների գների բարձրացման։ Դա կարող է վերջին կաթիլը լինել բնակչությանը մատնելու վերջնական սնանկացման, իսկ Հայաստանի տնտեսական անումը վերածել անկասելի փլուզման։ Հենվելով առկա իրողությունների եւ մասնագիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2010-02-26 | Հայտարարություն Անահիտ Սարգսյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ 2010 թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Հայաստանի պառլամենտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանի դեմ զենքի սպառնալիքով իրականացվել է ահաբեկչություն։ Մինչ այդ էլ, 2008 թվականից ի վեր, նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ ու սպառնալիքներ են իրականացվել՝ կապված տարբեր ընտրություններում նրա իրականացրած դիտորդական գործունեության հետ, որոնց իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել։ Վերջին ահաբեկչական ակտից հետո Անահիտ Սարգսյանը դստեր հետ ստիպված է եղել հեռանալ հանրապետությունից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության այս վարքագիծը, ինչը վկայում է, որ վարչախումբը, բացի քաղաքական ընդդիմությունից, նույն կերպ պայքարում է նաեւ անկախ դիտորդների դեմ, ովքեր իրականությունն արձանագրելով, խոչընդոտում են նրա ապօրինությունները։ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ |
| 2010-02-03 | Սահմանադրականն ընդդեմ Սահմանադրության
|
| 2010-01-12 | ՀՀ-ում ընտրություններ չկան
Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրվեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները. - Օրենքի համապատասխան նորմի կոպիտ խախտմամբ ընտրության օրը դեկտեմբերի 26-ի փոխարեն նշանակվեց հունվարի 10-ին՝ հատուկ նկատի ունենալով դրան նախորդող 10-12 օրերի տոնական լինելը եւ այդ օրերին մամուլի բացակայությունը։ |
| 2009-12-03 | Հայտարարություն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հայտարարության վերաբերյալ Հինգ նախարարների (ներառյալ` ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝ - ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում, - տարածքային ամբողջականություն, - ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ |
| 2009-11-20 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հայցով ՀՀ Վարչական դատարանի վճռի վերաբերյալ Հայաստանի վարչական դատարանը բավարարեց «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրեց վերջինիս տալ համապատասխան տեղեկանք։ Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։ |
| 2009-10-30 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին
Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ |
| 2009-10-27 | Հայտարարություն «Հոկտեմբերի 27-ի» 10-րդ տարելիցի կապակցությամբ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի 10 ՏԱՐԻՆ
|
| 2009-10-26 | Հայտարարություն խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ։ |
| 2009-10-22 | Հայտարարություն ոստիկանական կամայականությունների վերաբերյալ Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ։ Դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։ Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որեշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։ |
| 2009-09-21 | Հայտարարություն Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը գործնականում միաձայն «ԱՅ՛Ո» ասաց երկրի լիակատար անկախացմանը՝ մեծագույն եռանդով շարունակելով անկախ պետականության կառուցման այն գործը, որ սկսել էր 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից ի վեր։ Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը։ |
| 2009-09-17 | Հայտարարություն ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ
|
| 2009-09-01 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին 1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։ 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ 3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ 4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։ |
| 2009-08-31 | ՀԱԿ հայտարարությունը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին Ս.թ. օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար: |
| 2009-08-23 | Հայտարարություն Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
|
| 2009-08-21 | Հայտարարություն. կոչ Փաստահավաք խմբին
|
| 2009-08-01 | Հայտարարություն Հայ Ազգային կոնգրեսի 1-ին տարեդարձի առթիվ Լրանում է Հայ Ազգային Կոնգրեսի կազմավորման առաջին տարեդարձը: Հայաստանի ժողովուրդն ի սկզբանե չհաշտվեց երկրում ապօրինի ու բռնապետական իշխանության հաստատման փաստի հետ, ինչի վկայությունն է դրա դեմ մղած իր տասնամյա պայքարը՝ արտահայտված մասնավորապես նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեների ժամանակ վճռական ընդդիմացման խոսուն դրվագներով: 2007թ. աշնանից, հերթական նախագահական ընտրությունների առիթով, այդ պաքարը վերածվեց համաժողովրդական շարժման, երբ այն գլավորելու հայտ ներկայացրեց Հանրահետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շարժման քաղաքական միջուկը դարձան նրան սատարող մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր, դրա շուրջ համախմբված հարյուր հազարավոր քաղաքացիներ: |
| 2009-07-25 | Հերթական փոքրոգի արարքը իշխանությունների կողմից Հայաստանում իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբը որպես բռնությունների իրագործման անմիջական գործիք, ի թիվս այլոց, օգտագործում են կամակատար դատավորներին: Ի հեճուկս վարչախմբի և նրա սպասավորների, շինծու դատավարությունների ընթացքում օրինախախտումների դեմ արդյունավետ և անզիջում պայքար են իրականացրել քաղաքական բանտարկյալների և հալածյալների փաստաբանները, որոնք արժանապատվորեն կատարել և շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտքը: Վարչախմբի փոքրոգի սպասավորները, չհանդուրժելով այն, որ փաստաբանները մերկացրել են դատավարությունների ընթացքում թույլ տրվող բազմաթիվ ճչացող օրինախախտումները, քրեական հետապնդում են սկսել քաղբանտարկյալների փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ: |
| 2009-07-23 | Հայտարարություն քաղբանտարկյալների գործերի դատաքննության ավարտի մասին Ավարտվեցին 2008թ. փետրվարի 19-ի խայտառակ նախագահական ընտրությունների, դրան հաջորդած բողոքի խաղաղ ցույցերի եւ իշխանության կողմից մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպած բարբարոսական ջարդի ու արյունոտ սպանդի առիթով ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների գործերի դատական քննությունը: Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2009-07-21 | Հայտարարություն Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման մասին Վերջին շրջանում կտրուկ վատացել է <<Ժամանակ>> թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի առողջական վիճակը: Նա արդեն տեւական ժամանակ գտնվում է կալանավայրերի կենտրոնական հիվանդանոցում: Դեռ ամիսներ առաջ կրկնվող գլխացավերի առիթով արված բժշկական հետազոտությամբ նրա գլխուղեղի վրա հայտնաբերվել է վտանգավոր ուռուցքատիպ գոյացություն, որը սակայն կրկնակի հետազոտությամբ ժխտվել, անտեսվել է: Օրեր առաջ արված նոր հետազոտությամբ պարզվել է, որ այն ոչ միայն գոյություն ունի, այլեւ կարճ ժամանակում արագորեն մեծացել է՝ դառնալով կյանքի համար վտանգավոր, ինչը կասկած է հարուցում, թե ժամանակին արված երկրորդ հետազոտության արդյունքը կեղծվել է՝ քաղբանտարկյալին կալանքի տակ պահել շարունակելու նպատակով: |
| 2009-07-13 | ՀԱԿ հայտարարությունը ԼՂ շուրջ զարգացումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2009-06-25 | Statement by the Congress 19.08.2008 |
| 2009-06-25 | Statement of ANC on post-Rally developments 22.10.2008 |
| 2009-06-25 | Statement of the ANC - attack on police 29.04.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Northern Avenue Incident 08.04.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Nver Mnacakanyan 07.05.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on PACE Resolution 28.01.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on pardon decree 25.01.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on pardon decree ENG 25.01.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Vazgen's birthday 03.03.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Xachik Davtyan |
| 2009-06-24 | Statement by Armenian National Congress 19.02.2009 |
| 2009-06-24 | Statement by Armenian National Congress(Avan) |
| 2009-06-24 | Statement by Campaign Headquarters 01.03.08 |
| 2009-06-24 | Statement by the Armenian National Congress 21.01.2009 |
| 2009-06-07 | Statement 13.08.2008 |
| 2009-06-07 | Statement 15.09.2008 |
| 2009-06-07 | Statement 15.10.2008 |
| 2009-06-07 | Statement 16.05.2008 |
| 2009-06-07 | Statement 18.03.2008-arm |
| 2009-06-07 | Statement 19.06.2008 |
| 2009-06-07 | Statement 20.02.2008 rus |
| 2009-06-07 | Statement 27.06.2008 |
| 2009-06-07 | Statement 30.05.2008 |
| 2009-06-07 | Statement 30.10.2008 |
| 2009-06-07 | Statement by ANC 27.02.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on 1 year of illegal presidency 08.04.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on 7 case trial 05.05.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on 7 case trial 16.03.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on Avan incident 25.02.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on Campaign violations 26.04.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on dram exchange rate 30.01.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on economy1 03.03.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on economy 03.03.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on Health Care 17.03.2009 |
| 2009-06-06 | Սեպտեմբերի 12-ին ծրագրված հանրահավաքը տեղափոխվում է սեպտեմբերի 15-ին |
| 2009-06-06 | Հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է |
| 2009-05-23 | Հարգանքի տուրք հերոս ազատամարտիկներին |
| 2009-05-23 | Այցելություն Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր |
| 2009-05-23 | Համաժողովրդական շարժումը շարունակում է իր պայքարը |
| 2009-05-23 | Հավաքվենք «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ |
| 2009-05-23 | Հանրահավաք ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ |
| 2009-05-23 | Ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը |
| 2009-05-23 | ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| 2009-05-23 | Joint statement by the ANC and Heritage party 05.05.2009 |
| 2009-05-23 | Արամ Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է |
| 2009-05-23 | Հայաստանում արձանագրվեց ծանր հանցագործությունների մի ողջ «շքահանդես» |
| 2009-05-23 | Meeting with Ambassador Mary Jovanovich 04.11.2008 |
| 2009-05-23 | Meeting with Polish Deputy Minister 01.10.2008 |
| 2009-05-23 | Qaxbantarkjalneri 23.10.08 |
| 2009-05-23 | Statement 01.10.2008 |
| 2009-05-23 | Statement 05.05.2008.doc |
| 2009-05-23 | Մանուիլ Գասպարյանի մամլո ասուլիսը |
| 2009-05-23 | Քաղաքապետարանը կրկին մերժել է հանրահավաքի հայտը |
| 2009-05-23 | Կոչ մասնակցելու Համաժողովրդական շարժման հաղթական փուլին |
| 2009-05-23 | Իշխանության պահվածքը խորացնում է լարված վիճակը երկրում |
| 2009-05-23 | Statement 11.03.ru (chka) |
| 2009-05-11 | Հայտարարություն Ավան համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ընտրարշավի առաջին շաբաթում, վարչախմբի ձեռնարկած խոչընդոտները անզոր եղան կանխելու Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանրահավաքների հզորությունը եւ բացառիկ հասարակական հնչեղությունը։ Մայիսի 13-ին Ավան համայնքում կայանալիք հերթական հանրահավաքի նույնպիսի ընթացքը կանխելու համար, որոշել են դիմել հուսահատ քայլի։ Իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական եւ նախընտրական քարոզչական նյութեր տարածող Հայ Ազգային Կոնգրեսի կողմնակից կանանց վրա մայիսի 10-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում հենց թաղապետարանի մոտ եւ երկու այլ մարդաշատ վայրերում։ |
| 2009-04-29 | Հայտարարություն. բանդիտների մի խումբ հարձակվել է ՀԱԿ ակտիվիստների վրա |
| 2009-04-08 | ՀԱԿ ցավակցությունը Իտալիայի ժողովրդին |
| 2009-01-28 | Շնորհավորական ուղերձ Բանակի օրվա կապակցությամբ. 28.01.2009 Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայկական բանակի ստեղծման 17 ամյակի առթիվ։ 1992.թ հունվարի 28-ին Հայկական բանակի ստեղծումը պատմական նշանակության հերթական իրադարձությունն էր։ Սկիզբ դրվեց անկախ պետականության ամենակարեւոր ու պատասխանատու կառույցներից մեկի ստեղծմանը։ Բանակաշինության գործը նորանկախ Հայաստանի համար ամենապատասխանատու ու ամենածանր տարիներին մնաց երկրի ժողովրդավար իշխանության գորովանքի եւ ուշադրության հիմնական առարկան։ |
| 2008-10-23 | ՀԱԿ հայտարարությունը Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, նիստի ժամանակ, գնդակահարվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Կառավարությունը։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։ Հայկական պետականության վրա ձեռք էին բարձրացրել հինգ ստահակներ, սակայն դա այդ պահի իշխանության, մասնավորապես գործող նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ազգային անվտանգության ղեկավար Սերժ Սարգսյանի մեծագույն խայտառակությունն էր եւ ամոթը, ինչից հետո, քաղաքական ու մարդկային նվազագույն արժանապատվություն ունենալու պարագայում, նրանք երկուսն էլ պետք է հրաժարական տային։ |
| 2008-10-16 | Qaxbantarkjalneri - 17.10.08 |