ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Statement by Armenian National Congress(Avan)

24 Հունիս 2009


2012-01-20Կոնգրեսի հայտարարությունը Համամասնական ընտրակարգի վերաբերյալ

Հայ ազգային Կոնգրես

Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում։ Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ և արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետեւյալ պլատֆորմի նաև մյուս, ոչ պակաս կարեւոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության և այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման։

2011-11-14Քաղաքացիական հասարակության դեմ ավազակապետությունն անզոր է

Քաղաքացիական նախաձեռնությունների եւ բնապահպանական կազմակերպությունների վերջին օրերի ակտիվ գործողությունները Թռչկանի ջրվեժի պահպանման համար եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ, լրացուցիչ խթան հաղորդեցին բնապահպանական խնդիրներով մտահոգ Հայաստանի հասարակությանը` պայքարելու բնությանը հասցվող անդառնալի վնասների դեմ:

2011-09-02Ազատ, անկախ Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված նստաշրջանը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ մարզի եւ Շահումյանի շրջանի ընդհանուր տարածքով։ Մարզային խորհրդի գործադիր կոմիտեն հռչակվեց որպես ԼՂՀ պետական եւ վարչական ժամանակավոր բարձրագույն մարմին:

2011-09-01Ազատ, անկախ Լիբիա

Պատմության ու մասնավորապես նորագույն շրջանի պատմության օրինաչափությամբ ու տրամաբանությամբ տապալվեց աշխարհում գոյություն ունեցող բռնապետություններից եւս մեկը, այս անգամ Լիբիայում։ Լիբիայի ժողովուրդն ստիպված եղավ դա անել համառ ու արյունալի պայքարում, քանզի այստեղ հաստատված բռնապետական ռեժիմը տեւական ժամանակի ընթացքում հնարավորություն էր ստացել երկրի ողջ ռեսուրսները ներդնել սեփական իշխանության ամրապնդման ու հավերժացման համար ու զրկվել քաղաքական ընկալման ու քաղաքական լեզվով խոսելու որեւէ ունակությունից։

2011-08-26Երկխոսության 5-րդ ռաունդը

Օգոստոսի 16-ին տեղին ունեցավ Հայ Ազգային Կոնգրես - իշխանություններ երկխոսության 5-րդ ռաունդը, որը, Կոնգրեսի պատվիրակության պնդմամբ, ամբողջությամբ նվիրվեց օգոստոսի 9-ին Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալված երեք երիտասարդների ազատ արձակման խնդրի քննարկմանը:

2011-08-11Քեզ համար, արտագաղթ

Այն համառությունը եւ հետեւողականությունը, որով վարչախումբը շարունակում է արշավանքը միջին դաս կազմող կամ անհատական աշխատանքով գոյատեւող սոցիալական խմբերի դեմ, ինչպես արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, խոսում է այն մասին, որ այդ դասի վերացումը կամ առավել թուլացումը ռեժիմի համար կենսական քաղաքական նշանակություն ունի։ Դրանով երկու խնդիր է լուծվում.

2011-08-11Ապօրինություններն ու բռնությունները շարունակվում են

Հերթական միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն:

Սրանով, սակայն, ոստիկանության գործած ապօրինությունները չեն ավարտվում:

2011-07-27Հաղթել ենք

_MG_0144.jpgՉինաստանի Նինբո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունը դարձավ Հայաստանի հավաքականի աստեղային ժամը: Եվ անհատական և թիմային մակարդակում փայլուն խաղ ցուցադրելով ողջ մրցաշարի ընթացքում, Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չթողեց իր հակառակորդներին` այդ թվում շախմատային հսկաներ Ռուսաստանին, Չինաստանի, Ուկրաինային, Հնդկաստանին և արժանիորեն հռչակվեց աշխարհի չեմպիոն:

2011-04-26Հանրահավաքը Ազատության հրապարակում

Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ։

Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։ 

2011-04-25Օմբուդսմենը սխալ է հասկացել

Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք.

2011-04-19Զարգացումներ հետընթացի տեսքով

Վերջին մի քանի օրերին վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված.

1) Վերջնականապես դադարեցվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ այդպես էլ որեւէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետեւանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը արդեն հաստատված՝ պետք է ներդրվեր 350կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։

2011-04-07Շարունակվում են հարձակումները մամուլի վրա

Հայ Ազգային Կոնգրեսն արդեն մի քանի անգամ անդրադարձել է իշխանական նախկին ու ներկա պաշտոնյաների եւ օլիգարխների կողմից լրատվամիջոցներին ֆինանսապես խեղդելու, դրանով նրանց ու յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը ոտնահարելու փաստի մասին։ Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել է ներկայիս Օբուդսմեն Կարեն Անդրեասյանի հեղինակած եւ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությամբ։

2011-03-25Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խոշտանգումները շարունակվում են

Վերջին շրջանում տեւական ժամանակ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացնում է մի գործողություն, որով հենց ինքը փայլուն ապացուցում է, որ նրան պահում է որպես քաղբանտարկյալ։ Չնայած ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն տրված խոստումներին, նրան լիակատար զրկել են նամակագրության իրավունքից, անգամ զրկում են գրենական պիտույքներ ունենալու հնարավորությունից։ Այս ամենը ոչ միայն մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված տարրական իրավունքների, այլեւ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կարգավորող օրենսդրության կոպտագույն խախտում է։ 

2011-03-24Արմավիրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ

Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններն անցան, ինչպես եւ սպասելի էր, վարչախմբի չգրված օրենքների շրջանակներում։ Հօգուտ հանրապետական գործող քաղաքապետի կատարված համատարած խախտումները եւ կիրառված բռնությունները միայն լուծեցին վերեւից իջած հրահանգի կատարումը՝ թե ով պետք է դառնա քաղաքապետ։ Խնդիրը լուծվել է վերջին ժամերին ոստիկանության միջամտությամբ, ամեն տեղամասում ցույց տալով րոպեում 2 քվեարկություն։

2011-03-24Ապրիլի 8 հանրահավաքի մասին հայտարարություն

Մարտի 17-ի հանրահավաքը հիրավի շրջադարձային էր. այն ցույց տվեց, որ Հայաստանի ժողվուրդը կրկին գտնվում է սեփական երկրին տեր դառնալու ճանապարհին: Այն նաեւ ապացուցեց, որ, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, կարող է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում՝ լուծել խաղաղ ճանապարհով:Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունները հասկանում են, որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Մեր նպատակն է` հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճան, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

2011-03-04Ոստիկանության անօրինականությունները պատգամավորների հանդեպ

Իշխանությունը ոչ միայն կորցնում է սառնասրտությունը, այլեւ ամենափոքր առիթներով մատնում իր խուճապը։ Մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ իրենց իրավունքների համար խաղաղ ցույցի դուրս եկած ընդամենը մոտ երկու տասնյակ առեւտրականների վրա են հարձակվել եռակի ավելի թվով ոստիկաններ։ Նմանատիպ բռնություններ կիրառվել են նաև ԱԺ առջև բողոքող քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է տարվել Վարդգես Գասպարին։

2011-02-17Խոչընդոտում են ազատ տեղաշարժին

Այսօր վաղ առավոտից խուլ փակված են Գյումրի քաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանական պոստեր են դրվել նաեւ քաղաքից դուրս եկող մայրուղու վրա։ Խնդիրը վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի` դեպի Երեւան երթը եւ Գյումրիում ինքնաբուխ հանրահավաք անցկացնելը խոչընդոտելն է։ Ոստիկանությունը, սույն գործողության հետ կապված, պաշտոնապես ոչ մի օրինական հիմք չի կարողանում մատնանշել։ Մենք դատապարտում ենք վարչախմբի կողմից մարդու հանրահայտ՝ ազատ տեղաշարժվելու եւ հավաքներ անցկացնելու իրավունքի այս բացահայտ ու ցինիկ ոտնահարումը։

2011-02-11Ազատ, անկախ Եգիպտոս

Տապալվեց հերթական բռնապետությունը։ Հրաժարական տվեց 30 տարի շարունակ Եգիպտոսում իշխող նախագահ Մուբարաքը։ Եգիպտոսի ժողովուրդը, միասնական քաղաքական կամք դրսեւորելով, նվաճեց իր ազատությունը։ Ղրղզստանից եւ Թունիսից հետո եւս մեկ անգամ ապացուցվեց, որ իրոք համաժողովրդական խաղաղ համախմբման, մոբիլիզացիայի դեմ անզոր է աշխարհի ցանկացած բռնապետ։

2011-02-10Բացահայտումները շարունակվում են

«Վիքիլիքս» հայտնի կայքի հրապարակած հերթական 4 փաստաթղթերից մեկը Հայաստանում ԱՄՆ դեսպանի գաղտնի զեկուցագիրն է, որ վերաբերում է թրաֆիքինգի (մարդավաճառության) եւ պոռնոբիզնեսի խնդրին։ Հայաստանն արդեն մի քանի տարի առաջ համապատասխան միջազգային փաստաթղթերում գրանցված էր թրաֆիքինգի սեւ ցուցակի մեջ։ Սույն փաստաթուղթը ներկայացնում է դրա սահմռկեցուցիչ մանրամասները՝ մասնավորապես արձանագրելով որ այդ շրջանակներում գործ ունենք նաեւ մանկապղծության հետ։ Դրանում հանցավոր այս երեւույթի խորացման գլխավոր պատճառը համարում է ծանրագույն սոցիալական վիճակը, ծայրաղքատությունը, երբ անգամ ծնողներն են ստիպված լինում իրենց երեխաներին ուղարկել մարմնավաճառության։ 

2011-02-02Եվրոպան մտահոգված է Ղարաբաղի ապագայով

ԵԽԽՎ Բյուրոյի որոշմամբ վերսկսվեցին Լեռնային Ղարաբաղի հարցով Հատուկ հանձնաժողովի աշխատանքները։ 2005թ. այն կազմավորվել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կոշտ դրույթներ պարունակող ԵԽԽՎ 1416 բանաձեւի հիման վրա, բայց ըստ էության չէր գործել։ Դրա աշխատանքի վերսկսման որոշումը մեզ համար աննպաստ է գնահատվում նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ փորձելով պատասխանատվությունն իր վրայից գցել եւ մեղադրել Վեհաժողովին ընդհանրապես, եւ մասնավորապես դա բացատրելով վերջինիս նախագահ Չավուշօղլուի ազգային պատկանելությամբ։ Ընդ որում՝ հենց այս պատվիրակությունն էր, որ ժամանակին նպաստեց Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ-ի նախագահ ընտրվելուն։

2011-01-31Ձեռնարկատերերի հանդեպ ապօրինությունները շարունակվում են

Վերջերս իշխանությունը ձեռնարկեց գործողությունների մի շարք, որոնց թիրախը շատ կարեւոր մի սոցիալական շերտ է՝ մանր ձեռնարկատերերը։ Առեւտրային անհատական փոքր բիզնեսով զբաղվող, արտասահմանից ապրանքներ ներկրողների համար կրկնակի բարձրացվեց փոխադրավարձ-մաքսավճարը՝ դրանով իսկ տնտեսապես անիմաստ դարձնելով գործունեության այդ ոլորտը։ Երեւանի փողոցներում արգելվեց բացօթյա առեւտուրը՝ առանց նախազգուշացման, առանց համարժեք առաջարկի կամ փոխհատուցման՝ աշխատանքից ու կենսապայմաններից զրկելով հազարավոր մարդկանց։ Նույն կերպ, առանց այլ զբաղվածություն ապահովելու, փողոց շպրտվեցին սոցիալական կենսաթոշակներ բաժանող մի քանի հարյուր տեսուչներ։ Ընդ որում՝ այս երեք քայլերն էլ կատարվել են մարդու սահմանադրական իրավունքների, գործող օրենքների կոպիտ խախտումներով։ 

2011-01-28Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ

Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամնակարեւոր դրվագներից մեկն է հայկական բանակի՝ անկախ պետականության առանցքային հիմնասյունի ստեղծումը։ Այն ծնունդ առավ արդեն իսկ փաստական պատերազմական պայմաններում՝ որպես ողջ ժողովրդի փայփայանքի առարկա։ Հայաստանի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման իր քննությունը բանակը, ըստ էության, հանձնեց իր կազմավորմանը զուգահեռ։

2011-01-26Հայտարարություն տպագիր մամուլի դեմ ճնշումների վերաբերյալ

newspapers.jpgԻշխանության կողմից չվերահսկվող մի քանի անուն թերթերի վրա պարբերաբար շարունակվում են զանազան ճնշումները։ Այս պահին դատարաններում քննվում են «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի նկատմամբ «բարոյական վնասների» ֆինանսական փոխհատուցման ընդհանուր հաշվով մոտ 20 միլիոն դրամի հայցեր։ Մամուլի հիշյալ միջոցների նկատմամբ հայցերն ակնհայտորեն ապօրինի են։ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ երեք օլիգարխների հայցը հիմնազուրկ է, քանի որ համապատասխան տեղեկատվությունը «Հայկական ժամանակը» հրապարակել է՝ հստակ մատնանշելով իր աղբյուրը։

2011-01-12Հայտարարություն Ա. Զեյնալյանի գրասենյակի վրա կատարված հարձակման մասին

Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակում է կատարվում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի գրասենյակի վրա։ Դատելով կատարվածի հետեւանքներից, գրասենյակ ապօրինի մուտք գործողները ոչ թե գողության, այլ խուզարկության եւ ինչ-ինչ փաստաթղթեր գտնելու խնդիր են հետապնդել՝ նկատի ունենալով, որ Ա. Զեյնալյանը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է, և ակտիվ ներգրավվածություն ունի ինչպես այս, այնպես էլ Վահան Խալաֆյանի եւ այլ գործերում։

2010-12-27Հեռուստատեսության ազատության վերաբերյալ հայտարարություն

Ազատ խոսքի նկատմամբ անմնացորդ վախը ստիպեց վարչախմբին գնալ նույնիսկ մեր պայմաններում անհավանական թվացող քայլերի։ Չնայած Եւրոպական դատարանի որոշման, նախագահականից իջած հրահանգով, ի սկզբանե կանխորոշված մրցույթով այդպես էլ եթերազրկված մնաց Ա1+ը։ Դրանց հետո հեռարձակման արտոնագիր չտրվեց նաեւ ազատ խոսքի ամբիոն «ԳԱԼԱ» մարզային հեռուստաընկերությանը։ Եթերազրկվեց անգամ ԱԼՄ-ն, որը երբեմն-երբեմն իրեն թույլ էր տալիս դուրս գալ հեռուստաալիքների համար իշխանության գծած շրջանակներից։ Հատկանաշական է, որ հենց այս հեռուստաընկերություններն էին, որոնց համար նույն հաճախականության վրա մրցակից էր ապահովված։

2010-12-23Լեզվի մասին օրենքի վերաբերյալ հայտարարություն

Չնայած հասարակական բուռն հակազդեցությանը, ՀՀ Ազգային ժողովն, այնուամենայնիվ, ընդունեց համապատասխան փոփոխությունները «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում, որով ճանապարհ բացեց Հայաստանում օտարալեզու հանրային կրթության համար։ Հայ Ազգային Կոնգրեսը ժամանակին, երբ առաջին անգամ հայտնի դարձավ սույն նախաձեռնությունը, հայտնել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ արձանագրելով դրա վնասակարությունը ազգային ինքնության ու վտանգավորությունը սոցիալական առումով։

2010-12-16ՀԱԿ-ի հայտարարությունը «Ա1+»-ի վերաբերյալ

Հեռուստահաճախականությունների մրցույթում, ինչպես եւ սպասվում էր, Ա1+ հեռուստաընկերությունը կրկին եթեր հեռարձակվելու իրավունք չստացավ։ ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսեւորելով ստրուկի՝ իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ Դրանով անկատար մնաց նաեւ Ա1+-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման իրագործումը։

2010-12-15Հայտարարություն «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ

2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի եւ տեղեկատվության տարածմանը։ Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի։ Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով`վարչախումբը երեք տարի ձգձգեց հարցի լուծումը։

2010-12-13Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնախմբի հայտարարությունը

Շաբաթներ շարունակ հայկական հեռուստաեթերը ողողված է կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների սոցիալական ուղղվածության, իրենց իսկ բնորոշմամբ «միջոցառումների» լուսաբանմամբ:

Կարծես զգալով վերահաս համապետական արտահերթ ընտրությունների շունչը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, սկսել են հերթական անգամ «անվճար» հայտարարված բուժօգնություն իրականացնել մարզերում եւ Արցախում` մտնելով զավեշտի հասնող մրցապայքարի մեջ: Բազմաթիվ մասնագետներ, թողած իրենց հիմնական աշխատավայրերը եւ պատասխանատու գործառույթները, խորհրդային ժամանակներին բնորոշ կամավոր-ստիպողական սկզբունքով մեկնում են մարզեր: Այցելություններն ուղեկցվում են կուսակցական հայտնի դեմքերի մասնակցությամբ, որոնք հեռուստախցիկների առջեւ պաթետիկ ելույթներում պարտադիր նշում են իրենց կուսակցության եւ նրա ղեկավարի դերն ու նշանակությունը միջոցառման կազմակերպման գործում: Բժշկի անչափ գնահատելի մասնագիտական գործունեությունը բժշկելու մարդասիրական գործից վերածվում է քաղաքական անընդունելի պատվեր-շոուի: Իսկ կատարված ծախսերի համեմատ ցածր արդյունավետության կարճաժամկետ այդ ակցիաները ոչ մի աղերս չունեն մարզերում առողջապահական համակարգի վատ վիճակը շտկելու կամ էլ սոցիալապես անապահով խավին օգնելու հետ:

2010-12-08Հայտարարություն Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հնգակողմ հայտարարությունը վերահաստատում է Աքվիլայում եւ Մուսկոկայում հռչակված կարագավորման սկզբունքները եւ արձանագրում հակամարտող կողմերի պարտավորությունը լուծել Ղարաբաղի հարցը այդ սկզբունքների հիման վրա:

Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրված տեղաշարժերը։ Հայտարարության տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ՝ արձանագրելով այդ ընթացքում հայ դիվանագիտության թույլ տրված անընդունելի նահանջները եւ ձախողումները:

2010-12-07Կոնգրեսի հայտարարությունը պարտադիր ապահովագրության օրենքի մասին

Ընդունվել եւ սկսել է կիրարկվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։ Նորմալ եւ օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքով (Գլուխ 60), եւ այս պահին դրա առանձին օրենքով կարգավորումը սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենեւին հրատապ չէ։ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցառումը, ինչպես ապօրինի այս իշխանության երկնած ցանկացած գաղափար, բխում է ոչ թե հասարակության շահերից, այլ նպատակ ունի հանցագործների կաստայի վերածվող վարչախմբի վերնախավի եւ օլիգարխների համար ստեղծել թալանի ու կոռուպցիայի նոր մեխանիզմ։

2010-11-30Հայտարարություն Նիկոլ Փաշինյանին «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու մասին

Նիկոլ ՓաշինյանԻ հեճուկս քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման եւ ազատ արձակման հասարակական ուժգնացող պահանջի, նրան Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի կալանավայր, մեր ունեցած տեղեկություններով՝ խստացնելով ռեժիմը։

Կոշում նրա վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաեւ 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում է, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։ Ըստ այդմ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը եւ լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում եւ արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար։ Նիկոլի նկատմամբ կիրառված հերթական այս բռնությունը մի կողմից՝ իշխանությունների սահման չճանաչող քինախնդրության ու կամայականության («բեսպրեդելի») մի նոր նողկալի արտահայտություն է, մյուս կողմից՝ նրա ազատության համար պայքարող քաղաքացիների համառության եւ հետեւողականության փորձաքարը՝ նրա ազատման հարցում։

2010-11-17Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀԱԿ հակտարարություն

Չբավարարվելով «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրՆիկոլ Փաշինյանի ապօրինի ազատազրկմամբ եւ խիստ դատավճռով, իշխանություններն ակնհայտորեն նաեւ ազատազրկման վայրում նրա համար ստեղծել են անմարդկային պայմաններ։ Դրա ապացույցն է Կոշ քրեակատարողական հիմնարկում սեպտեմբեր ամսից ի վեր քաղբանտարկյալի դեմ կիրառվող պարբերական իրական սպառնալիքները եւ բռնությունները։ Սա չի կարող պատահականություն լինել, այլ նպատակ է հետապնդում ազատազրկման պայմաններում անգամ խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի ակտիվ հրապարակախոսական գործունեությունը, կոտրել նրա կամքը, ստիպել նրան դադարեցնել իր քաղաքական գործունեությունը, լռեցնել նրա խմբագրած «Հայկական ժամանակ» թերթը, կամ նրանից ներման խնդրագիր կորզել։

2010-11-11Հայտարարություն Ն. Փաշինյանի հանդեպ կիրառվող ճնշումների վերաբերյալ

Հայ Ազգային Կոնգրեսը երկիցս պաշտոնապես ահազանգել է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպվում են նրա կյանքին ու անվտանգությանն սպառնացող սադրանքներ եւ գործողություններ։ Նոյեմբերի լույս 11-ի գիշերը նրա վրա տեղի է ունեցել հերթական հարձակումը՝ այս անգամ արդեն քնած ժամանակ եւ դիմակավորված մարդկանց կողմից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի վրա, որոնք պատասխան են տալու օրենքի առջեւ։

2010-11-09Հայտարարություն ոստիկանների ապօրինի գործողությունների վերաբերյալ

Այսօր առավոտյան, երբ Հայ Ազգային Կոնգրեսի մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ, մի քանի տասնյակ ոստիկաններ, հարձակում են գործել, առանց որևէ օրինական պահանջի և հիմնավորման բռնություն և ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանցից չորսին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն: Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների ապօրինի գործողությունները: Բռնություններն այնուհետև շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին և հենց ոստիկանության բաժանմունքում:

2010-11-04Հայտարարություն Ն. Փաշինյանի հանդեպ կատարված անօրինականությունների մասին

Քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ռեժիմի կազմակերպած հերթական ոտնձգությունն է իրականացվել քրեակատարողական հիմնարկում։ Մեկ ամիս առաջ իշխանական նման մի ծրագրի բացահայտումից ու կանխումից հետո սա երկրորդ դեպքն է։ Որեւէ կասկած չկա, որ ահաբեկման սույն ողորմելի փորձը հրահանգվել եւ իրականացվել է վարչախմբի պարագլուխների, անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Իշխանությունը, չկարողանալով որեւէ այլ կերպ խոչընդոտել նրա լրագրողական, հրապարակախոսական գործունեությունը, շարունակում է փորձել կիրառել իրեն հոգեհարազատ ու նման դեպքերում միակ հասանելի՝ արյունակից քրեական տարրերին օգտագործելու մեթոդը։

2010-10-22Հայտարարություն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Իշխանությունը հրապարակ է հանել Ընտրական օրենսգրքի նոր խմբագրության մի տարբերակ՝ դրա շուրջ քաղաքական ուժերի եւ անհատ մարդկանց քննարկում ակնկալելով։
Այդ առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

2010-09-30Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀԱԿ հայտարարություն

Քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի վերջին հանցավոր ծրագրերի բացահայտումն ու կանխումը, ինչպես եւ սպասելի էր, հասարակական մեծ հնչեղություն է ստացել հայաստանյան քաղաքացիական հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում։

2010-09-29ՀԱԿ հայտարարություն Արևելյան գործընկերության պլատֆորմի զարգացումների մասին

Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումն Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում:

2010-09-22Կոնգրեսը հետեւողական է

Ի հեճուկս պաշտպանության նախարարության ու նրա նախարարի հայտարարություններին՝ թե անհնար է բացահայտել բանակում տիրող խայտառակ բարքերից մի դրվագ պատկերող տեսանյութի սադիստ սպային՝ այն բացահայտվեց։ Վարչախումբն ստիպված եղավ նահանջել եւ վերանայել հրեշավոր հանցագործությունը պարտակելու նախապես կայացրած իր որոշումը, երբ մի կողմից՝ տեխնիկապես անհնար դարձավ այդ տեսանյութի տարածումն արգելափակելը, մյուս կողմից՝ երբ հանդիպեց Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակության, լրագրողական աշխարհի, իրավապաշտպանների բուռն հակազդեցությանը եւ գիտակցելով, որ դրա շուրջ ծավալվող հասարակական հուզումը կարող է իր համար վտանգավոր աստիճանի հասնել, ընդհուպ ձախողել առաջիկա զորակոչը։

2010-09-21Կոնգրեսի շնորհավորական ուղերձը` անկախության օրվա առթիվ

19 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով միահամուռ ԱՅՈ ասաց անկախությանը, եւ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Դարերի ընթացքում իր անկախությունը մի քանի անգամ կորցրած ու ձեռք բերած ժողովուրդն ի կատար ածեց իր դարավոր երազանքը՝ հետագա դարերի համար։ Անկախությունը իրականություն դարձավ իր զանգվածայնությամբ ու համառությամբ նախադեպը չունեցող ժողովրդավարական այն շարժման շնորհիվ, որն, ըստ էության, ունեցավ միջազգային նշանակություն՝ տարածվելով ողջ Խորհրդային Միությունում եւ Արեւելյան Եւրոպայում։

2010-09-18Հայտարարություն հանրապետությունում օրեցօր ահագնացող տնտեսական վիճակի եւ գների աճի մասին

Հայաստանում առկա կոռուպցիոն հանցավոր իշխանական համակարգը մեծացնում է թալանչիական շահատակումները։ Դրամի արհեստական արժեւորումը մի կողմից՝ մսխեց հանրապետության արժութային պահուստները, մյուս կողմից քայքայեց տեղական արտադրությունը, ինչի հետեւանքով 2009թ. Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց 14.4% (իրականում շատ ավելի մեծ) տնտեսական անկում՝ համընդհանուր ճգնաժամի պայմաններում աշխարում ըստ էության ամենամեծը։ Ավելին՝ նույն այդ ճգնաժամը հաղթահերելու համար ՀՀ կառավարությունը մեր ուսերին լրացուցիչ 1.5 միլիարդ դոլարի արտաքին պարտք կուտակեց։ Եթե միայն վերցված հսկայական այդ պարտքը, որպես ոչ լավագույն լուծում, օգտագործվեր ամենապրիմիտիվ ձեւով՝ բաժանվեր ժողովրդին (յուրաքանչյուր միջին ընտանիքին մոտ 2000 դոլարի չափով), ապա միայն բնակչության գնողունակության բարձրացման ու դրա հետեւանքով տնտեսության խթանման հաշվին կարելի էր հանրապետությունում ամբողջությամբ կանխել տնտասական անկումը։ Սակայն, ինչպես ցանկացած նյութական հնարավորություն, կոռուպցիոն համակարգը, հսկայական սպունգի նման իր մեջ ներծծեց նաեւ այդ փողերը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենաբարեկեցիկ ու հզոր երկրներում, ամենահզոր գործարարներն ու կամպանիաները կորցրեցին իրենց կապիտալի մինչեւ 70-80%-ը, այն դեպքում, երբ նվազ տնտեսությամբ, աշխարհում ամենամեծ տնեսական անկումը գրանցած Հայաստանում, անհասկանալի, գիտությունց դուրս մի տրամաբանությամբ, մեր օլիգարխների ունեցվածքը մեծացավ ու աճեց։ Վարչախմբի կոռուպցիոն եւ ավազակապետական լինելու մասին ավելի համոզիչ ապացույց դժվար է գտնել։

2010-09-13ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ս.թ. սեպտեմբերի 6-ի եւ 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այսպես կոչված «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»։ Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը։

2010-09-13Հայտարարություն բանակին վերաբերվող տեսահոլովակի մասին

Վերջին օրերին ինտերնետային տարբեր կայքերում տարածվել է սահմռկեցուցիչ մի տեսագրություն՝ որպես բանակում տիրող բարքերի մի օրինակ։ Սպան՝ գոտկատեղից վերեւ մերկ, հրեշային ու անասնատիպ մի կերպար, կանաչների մեջ նստած ճաշում է, իսկ նրա դիմաց երկու զինվորներ են նստած։ Վերջիններիս նա հերթով հրամայում է գլուխը մոտեցնել, բռնում, ամբողջ ուժով քաշքշում է զինվորների ականջներից, ապա հարվածում դարձյալ ականջներին՝ ափի այնպիսի դիրքով, որ արտաքին կապտուկներ չառաջանան, բայց պայթեն թմբկաթաղանթները։ Երկու զինվորները լուռ ու անմռունչ միմյանց հերթագայելով, ըստ հրամանի, մոտենում են նրան։ Հստակ երեւում է, որ զինվորները ոչ թե, ասենք, պատժվում են ինչ-որ զանցանքի համար, այլ դա հրեշատիպ սպայի համար ճաշին ուղեկցող ճիվաղային մի ծիսակատարություն է։ Անգամ ֆաշիզմի ու նրա ներկայացուցիչների գազանությունները, մարդկային արժանապատվությունը վիրավորելու ու ստորացնելու մասին նրանց արարքների ամենաչափազանցված պատկերումը գեղարվեստական ֆիլմերում իրենց զազրելիությամբ չեն կարող մրցել 3-4 րոպեանոց այդ տեսանյութի հետ։ Եւ իսկույն հասկանում ես հատկապես վերջին շրջանում բանակում հաճախացած ողբերգական ու արյունոտ դեպքերի պատճառը։ Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանություն, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ։ Լավագույն դեպքում՝ նա տուն կվերադառնա ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես լիակատար խեղված վիճակում։ Մի բան նա հաստատ չի անի՝ անհրաժեշտության դեպքում չի կռվի հակառակորդի դեմ։ Այդպե՛ս են ոչնչացնում բանակը եւ հանձնում Ղարաբաղը։

2010-09-04ՀԱԿ հայտարարություն գալիք իրադարձությունների վերաբերյալ

Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր Երեւանի քաղապետարան` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Պատճառաբանելով մեկ այլ միջոցառման անցկացումը՝ քաղաքապետարանը արգելել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը: Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13.1.2 կետի, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելումը տվյալ տեղում այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, «որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն պիտի օրենքով սահմանված կարգով իրազեկեր այդ միջոցառման մասին, ինչը չի արել: Այսպիսով արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է:

2010-08-03ՀԱԿ հայտարարություն բանակում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին

Նախորդ շաբաթ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած երկու ողբերգություն ցնցեց հայ հասարակությանը: Հայ Ազգային Կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին:

Հասկանալի պատճառներով Հայ Ազգային Կոնգրեսն իր հայտարարություններում ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց: Սակայն վերջին շրջանում մի քանի իրադարձություններ, մասնավորապես` դիվերսիոն հարձակումը հայկական դիրքերի վրա, ինչի հետեւանքով զոհվեցին չորս զինվորական, հուլիսի 28-ի սահմռկեցուցիչ միջադեպը, որին զոհ գնացին վեց զինվորական, զինված ուժերից պարբերաբար ստացվող լուրերը մարդկային կորուստների ու խեղումների մասին,  հասարակական լայն հնչեղություն են ստացել:

2010-07-03ԵԽԽՎ-ին ուղարկված հայտարարություն

Ուղիղ մեկ տարի առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի` Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների և իրականության միջև գոյություն ունեցող հսկայական ճեղքը։ Բանաձեւը նաև նշում էր մի շարք միջոցառումներ և բարեփոխումներ, որոնք Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար։ Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008 թվականի փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից և ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո։ Հայ Ազգային Կոնգրեսը ժամանակին վերապահումներ արտահայտեց այդ որոշման կապակցությամբ, համարելով, որ Հայաստանում չի արձանագրվել բավարար առաջընթաց` նման որոշումն կայացնելու համար և որ ավելի կարևոր է, Կոնգրեսը հիմնավոր մտավախություն ուներ, որ նման որոշումը մի կողմից կնվազեցներ Հայաստանի խնդիրերի կարևորությունը ԵԽԽՎ-ի առաջնահերթությունների ցանկում, իսկ մյուս կողմից կքաջալերեր Հայաստանի իշխանություններին` արհամարհելու վերոնշյալ բանաձեւում տեղ գտած պահանջները։

2010-06-21ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ

Հունիսի լույս 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը Մարտակերտի ուղղությամբ մտել է ղարաբաղյան պաշտպանական դիրքեր, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել է չորս զինծառայող, եւս չորսը՝ վիրավորվել։ Հարձակվողները տվել են մեկ զոհ։ Իսկ հունիսի 20-ին, դարձյալ ըստ պաշտոնական հաղորդագրության, հրադադարի ռեժիմը ողջ սահմանի երկայնքով խախտվել է 284 անգամ։

2010-06-05Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն

Ս.թ. մայիսի 28-ից ի վեր ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքացիների մուտքը նորաբաց Ազատության հրապարակ՝ ոչ միայն անհատական կամ խմբային քաղաքացիական ու քաղաքական ակցիաներ անցկացնելու, այլեւ զբոսնելու համար։ Նրանք իրենց գործողությունների համար որեւէ օրինական հիմք չեն վկայակոչել։

2010-06-04ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն

arrest.jpgՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակեց Անի եւ Սարգիս Գեւորգյաններին, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ 

2010-06-04Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ

ԱԺԱզգային ժողովի օրակարգում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

2010-06-02Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին

Վերջին օրերին անհատ քաղաքացիներ բողոքի քաղաքացիական ակցաներ են փորձում կազմակերպել նորաբաց Ազատության հրապարակում, ինչը ապօրինաբար խոչընդոտվում է ոստիկանության կողմից։ Մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվում, նրանց ապօրինաբար տանում են ոստականական բաժանմունք։ Մայիսի 31-ին ոստիկանական բաժանմունք տարված 17 քաղաքացիներից 3-ին, այդ թվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել են շինծու մեղադրանքներով, ինչպես միշտ՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա։

2010-06-02Շարունակում են խոչընդոտել

a1plus«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխություններով Հայաստանի իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` թվայնացման գործնթացը ծառայեցնել ՝ խոչընդոտելու անկախ որեւէ հեռուստատեսության մուտքը եթեր, մասնավորապես՝ արգելելու 2002 թ. ապօրինաբար փակված "Ա1+" վերաբացումը:

2010-05-20Հայտարարություն ՄԻՄՖ-ի 2010 թ. մայիսի 19-ի հայտարարության վերաբերյալ

FIDHՍ/թ մայիսի 19-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի քննարկման առիթով։ ՄԻՄՖ-ը միացել է մի շարք արձանագրումների ու գնահատականների, մասնավորապես՝ Մարտի 1-2-ին իշխանությունների կազմակերպած՝ սպանություններով ուղեկցված բռնարարքներին ու առ այսօր դրանց պատշաճ քննության բացակայությանը, արդարադատության համակարգի անկախության բացակայությանը, խոսքի եւ մամուլի, հավաքների ազատության դեմ հարուցված խոչընդոտներին ու սահմանափակումներին, անկախ հեռուստաընկերությունների ապօրինի եթերեզրկմանը, լրագրողների եւ այլոց նկատմամբ բռնություններին, իրավապաշտպանների ոչ նորմալ աշխատանքային պայմաններին, ընդհուպ մինչեւ գենդերային խտրականության խնդիրներին։

Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։

2010-05-14Հայտարարություն Եվրոմիության կողմից ուշացված հայտարարության վերաբերյալ

EUԻնչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը /"Տրոյկա"-ն/ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին ` պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը:

2010-05-14Հայտարարություն ԵՄ 2010 թ. մարտի 10-ի հայտարարության մասին

Ինչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը /«Տրոյկա»-ն/ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին ` պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը:

Մարտի 10-ին Եվրոպական Միությունը հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությամբ, որում համոզում է հայտնել, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ցուցարարների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների ողբերգական մահվան մանրակրկիտ քննություն: Եվրոպական Միությունը նաեւ պահանջել է լուծել այն բանտարկյալների հարցը, որոնք շարունակվում են բանտարկված մնալ իրենց քաղաքական գործունեության պատճառով, ինչպես նաեւ վերափոխել արդարադատության համակարգը համաձայն միջազգային ստանդարտների եւ ԵԱՀԿ-ի պարտավորությունների:

2010-04-27Հայտարարություն հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի քաղաքականության մասին

Ս.  Սարգսյան, Ն. ՍարկոզիՀայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան (հուսախաբությունը) այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետեւյալն են.

1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

>> Կարդալ ամբողջությամբ >>

2010-04-23Հայտարարություն Եղեռնի օրվա կապակցությամբ

Ապրիլի 241915 թ. Արեւմտյան Հայաստանում եւ ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց եւ ի կատար ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը։

1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։

Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։

2010-04-16Հայտարարություն ուղղված ՀՀ վարչական դատարանին

Գազի գնի ապօրինի ու անհիմն բարձրացումը ծանր հարված է հասցրել Հայաստանի ամբողջ բնակչությանը, առաջացնելով գների շղթայական բարձրացում կյանքի եւ տնտեսության բոլոր բնագավառներում: Այն խեղդելու է առանց այդ էլ կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությունը:

գազՄարտի 1-ից սկսվել են տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի զանգվածային ցույցեր եւ երթեր, որոնց մասնակիցները պահանջում են չեղյալ համարել գազի գնի բարձրացման մասին պետական մարմինների որոշումը: Ավելին, 7230 ընտանիք ներկայացնող համահայցվորներ դիմել են գազի գնի բարձրացման որոշումը անհիմն եւ ապօրինի ճանաչելու եւ այն չեղյալ հայտարարելու պահանջով։ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ իրավական ակցիա է, ամենամեծ կոլեկտիվ հայցը, որ երբեւէ եղել է Հայաստանում: Այս հայցը հայտնվել է Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ձեռք է բերել այնպիսի հասարակական հնչեղություն, որը նույնպես չունի իր նախադեպը:

2010-04-12Հայտարարություն օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ

ԱԺՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու", ինչպես նաեւ "Հայաստանի Հանրապետության Քրեական եւ Քրեական Դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Տեղի տալով եվրոպական կառույցների համառ պահանջներին'վերջապես վերացվում է քրեական հետապնդումը վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչն անշուշտ դրական երեւույթ է, սակայն, բարեփոխման անվան տակ փորձ է արվում սահմանել այնպիսի նորմեր, որոնք իմաստազրկում են ողջ բարեփոխումը:

2010-04-12ՀԱԿ հայտարարություն 2004 թ. ապրիլի 12-ի դեպքերի վերաբերյալ

12.04.2004 Բաղրամյան պողոտա2004 թ. ապրիլի 12-ին քոչարյանական վարչախումբը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բռնի ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների դեմ։ Ցույցը վարչախմբից ընդամենը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի մեկ տարի առաջ ընդունած որոշումը։ Բաղրամյան պողոտայում անզեն ու խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին հատուկ միջոցներով զինված ոստիկաններ՝ որպես բազա ունենալով Ազգային ժողովի բակը։ Տեղի ունեցավ դաժան ջարդ։ Բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաեւ կանայք եւ տարեց մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, շուրջ 200 հոգի ձերբակալվեցին։ Ջարդից հետո անմեղ մարդիկ ենթարկվեցին դատական պատասխանատվության, հանցագործները մնացին անպատիժ։

2010-04-07Հայտարարություն ոստիկանության մասին

ոստիկանությունԱպրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքը և երթը, ինչպես նաև մի շարք այլ հանրային միջոցառումներ, որոնք անցել են անսովոր մթնոլորտում: Ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ դրանք չեն ուղեկցվել բազմաքանակ ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության կողմից սպառնալիքներով, ցուցարարների նկատմամբ ճնշումներով եւ սադրանքներով, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ ապօրինի միջամտություններով: Արդյունքում բոլոր միջոցառումները անցել են առանց առճակատման մթնոլորտի, կազմակերպված, հասարակական կարգի բացառիկ պահպանումով:

2010-04-07Հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր:

2010-03-12Հայտարարություն «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի վերաբերյալ

Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է "Դատավարությունների մոնիտորինգ" զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը:

Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես.

1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. "Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին": Կարդալ շարունակությունը

2010-03-09Հայտարարություն գազի գնի չհիմնավորված բարձրացման մասին

Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։

Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով.

(Կարդալ հայտարարությունն ամբողջությամբ)

2010-03-09Հայտարարություն Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատավճռի կապակցությամբ

2010-03-09. Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)Վերաքննիչ դատարանում ավարտվեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց։ Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը։ Դատարանը հերթական անգամ կատարեց անձամբ Սերժիկ Սարգսյանի պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։

Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։ >>>

2010-02-28Հայտարարություն գազի մանրածախ գների բարձրացման մասին

Ապրիլի 1-ից գազի գների աննախադեպ ու անհիմն բարձրացումը բնակչությանը դնում է անելանելի վիճակի մեջ։ Ակնհայտ է, որ այս էներգակրի թանկացումը իր հետ բերելու է նաեւ տասնյակ այլ ծառայությունների ու ապրանքների գների բարձրացման։ Դա կարող է վերջին կաթիլը լինել բնակչությանը մատնելու վերջնական սնանկացման, իսկ Հայաստանի տնտեսական անումը վերածել անկասելի փլուզման։ Հենվելով առկա իրողությունների եւ մասնագիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. 

2010-02-26Հայտարարություն Անահիտ Սարգսյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ

2010 թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Հայաստանի պառլամենտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանի դեմ զենքի սպառնալիքով իրականացվել է ահաբեկչություն։ Մինչ այդ էլ, 2008 թվականից ի վեր, նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ ու սպառնալիքներ են իրականացվել՝ կապված տարբեր ընտրություններում նրա իրականացրած դիտորդական գործունեության հետ, որոնց իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել։ Վերջին ահաբեկչական ակտից հետո Անահիտ Սարգսյանը դստեր հետ ստիպված է եղել հեռանալ հանրապետությունից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության այս վարքագիծը, ինչը վկայում է, որ վարչախումբը, բացի քաղաքական ընդդիմությունից, նույն կերպ պայքարում է նաեւ անկախ դիտորդների դեմ, ովքեր իրականությունն արձանագրելով, խոչընդոտում են նրա ապօրինությունները։

Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ

2010-02-03Սահմանադրականն ընդդեմ Սահմանադրության

picresize.php.jpgԻնչպես հայտնի է, ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրության արդյունքները պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքարկվել է Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշել է սույն հայցի քննարկումը նշանակել մարտի 5-ին։ Դրանով նա կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ կետը, որը մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով բողոքների քննության համար սահմանում է առավելագույնը 30-օրյա ժամկետ։ Վկայակոչված նորմը իմպերատիվ բնույթ ունի եւ բացառում է որեւէ այլ մեկնաբանություն։ Հաջորդ՝ 19-րդ կետը, որը հնարավորություն է տալիս այդ գործերի քննությունը հետաձգել մինչեւ 50-րդ օրը, հղում կատարելով նախորդ՝ 18-րդ կետին՝ հստակ արձանագրում է, որ դա կարելի է միմիայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ծանրաբեռնված է նույնաբնույթ բողոքներով, ինչը հնարավոր է միայն համապետական կամ մի քանի ընտրատարծաքներում միաժամանակ կայացած ընտրությունների պարագայում, երբ բողոքները կարող են լինել մի շարք ընտրատարածքներից։ Մեկ ընտրատարածքում կատարված ընտրության ժամանակ, բնականաբար, դա բացառվում է։

2010-01-12ՀՀ-ում ընտրություններ չկան

Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրվեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները. 

- Օրենքի համապատասխան նորմի կոպիտ խախտմամբ ընտրության օրը դեկտեմբերի 26-ի փոխարեն նշանակվեց հունվարի 10-ին՝ հատուկ նկատի ունենալով դրան նախորդող 10-12 օրերի տոնական լինելը եւ այդ օրերին մամուլի բացակայությունը։
- Ընդդիմության գրանցված թեկնածու Նիկոլ Փաշինյանը ամբողջ ընթացքում ապօրինաբար պահվեց կալանքի տակ, ինչով նա զրկվեց անձամբ սեփական քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից։
- Ամբողջ ընթացքում բնակչությունը պահվեց տեղեկատվական շրջափակման մեջ. հեռուստաալիքները ոչ միայն հրաժարվեցին ընդունել ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի հետ կապված որեւէ տեղեկատվություն հաղորդել, այլեւ ոչինչ չասացին կայանալիք ընտրության մասին ընդհանրապես։
- Ավազակային հարձակումներ կազմակերպվեցին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական քարոզչական նյութեր տարածող վստահված անձանց վրա։
- Ընտրական հանձնաժողովների անդամները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու փոխարեն, բացահայտ զբաղվել են իշխանական թեկնածուի համար ձայներ հայթայթելու գործով։

2009-12-03Հայտարարություն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հայտարարության վերաբերյալ

Հինգ նախարարների (ներառյալ` ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝

- ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում,

- տարածքային ամբողջականություն,

- ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։

2009-11-20Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հայցով ՀՀ Վարչական դատարանի վճռի վերաբերյալ

Հայաստանի վարչական դատարանը բավարարեց «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրեց վերջինիս տալ համապատասխան տեղեկանք։

Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։

2009-10-30Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին

Նիկոլ ՓաշինյանՀայ ազգային կոնգրեսը, երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել ԱԺ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մասնական ընտրություններին եւ չպաշտպանել որեւէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։

Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։

2009-10-27Հայտարարություն «Հոկտեմբերի 27-ի» 10-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի 10 ՏԱՐԻՆ

Oct271999_Operayishenqydrsic.jpgՏասը տարի առաջ, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել ոչ միայն Հայոց, այլեւ համաշխարհային պատմության մեջ։ Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը եւ Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։

2009-10-26Հայտարարություն խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ

Սարգիս Գեւորգյան, Սարգիս ՂազարյանՀոկտեմբերի 26-ին, Նիկոլ Փաշինյանի դատավարության ընթացքում Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը թույլ է տվել բռնարարքներ։ Սադրանք կազմակերպելով, նրանք հարձակվել են հավաքված մարդկանց վրա, քաշքշել, ծեծել, ապա նրանց դուրս քշել դատարանի բակից։ Ոստիկանություն են տարվել երկու երիտասարդներ՝ Սարգիս Խաչատրյանը եւ Սարգիս Գեւորգյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել, իսկ ակտիվիստ կանանցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ։

2009-10-22Հայտարարություն ոստիկանական կամայականությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ։

Դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։ Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որեշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։

2009-09-21Հայտարարություն Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը գործնականում միաձայն «ԱՅ՛Ո» ասաց երկրի լիակատար անկախացմանը՝ մեծագույն եռանդով շարունակելով անկախ պետականության կառուցման այն գործը, որ սկսել էր 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից ի վեր։

Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը։

2009-09-17Հայտարարություն ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ

Marti12008_aravot_Azatutyanhraparak.jpgԱնտեսելով ԵԽԽՎ բանաձեւերի եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցների պահանջներն ու հորդորները, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման հիմքում ի սկզբանե դրվեց ոչ թե հավասարակշիռ, այլ իշխանական ուժերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն ապահովելու սկզբունքը։ Դրանով իսկ ակնհայտ էր, որ այն նախատեսված է իրողությունները կոծկելու, պարտակելու հանցավոր հրահանգը կատարելու նպատակով։ Սույն հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը առավել խորացավ նրա առաջին մի քանի ամսվա ուղղորդվող ու ճապաղ աշխատանքի հետեւանքով։ Ուստիեւ, նույն միջազգային կառույցների պարտադրանքով, Մարտի 1-ի իրողությունների վստահություն ներշնչող բացահայտման նպատակով, զուգահեռ ստեղծվեց նաեւ Փորձագետների փաստահավաք խումբը՝ այս անգամ իշխանության եւ ընդդիմության հավասարակշիռ մասնակցությամբ։ Վերջինիս աշխատանքի առաջին՝ վարչախմբի համար աննպաստ արդյունքները, մասնավորապես սպանությունների բացահայտումները, ստիպեցին Սերժ Սարգսյանին դադարեցնել Փաստահավաք խմբի գործունեությունը։

2009-09-01Հայտարարություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին

1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։

2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։

3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։

4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։

2009-08-31ՀԱԿ հայտարարությունը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին

Ս.թ. օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար:

2009-08-23Հայտարարություն Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ

Արամ Մանուկյան«Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որ ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին, մեր երկրի անկախության հիմնադիր փաստաթուղթն է։ Դրանով սկիզբ դրվեց իր ազատության գրավականը՝ անկախ պետականությունը կորցրած հայ ժողովրդի հազարամյա երազանքի իրականացմանը։ Հռչակագիրն ընդունեց կոմունիստական ամբողջատիրության դեմ հաղթանակ տարած ժողովրդավարական ուժերի խորհրդարանը՝ վստահ արձանագրելով լիակատար անկախության հասնելու իր վճռականությունն ու հաստատակամությունը։ Դեռ Խորհրդային Միության գոյության պամաններում այն ըստ էության ընդունվեց ընդհանուր համաձայնությամբ՝ դառնալով անկախության գաղափարի շուրջ հասարակության համախմբման առանցքը։

2009-08-21Հայտարարություն. կոչ Փաստահավաք խմբին

Մարտի 1, 2008. Ազատության հրապարակ2008 թ. մարտի 1-ին սեփական ժողովրդի դեմ վարչախմբի հանցագործությանը` խաղաղ ցուցարարների ջարդին ու իրականացված սպանդին հետեւեց Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես Եւրոպայի Խորհրդիª կատարվածը հետաքննելու համար անկախ մի հանձնաժողովի ստեղծման պահանջը: Սա դիտարկվեց որպես առանցքային պահանջ, քանի որ բոլորին հասկանալի է, որ առանց մարտի 1-ի սպանդի հանգամանքները ճշտելու եւ մեղավորների պատժելու հնարավոր չէ քաղաքական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում: Վարչախումբը ձեւականորեն տեղի տվեց այդ պահանջինª ստեղծելով Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր մի հանձնաժողով: Ի սկզբանե, սակայն, դատելով հանձնաժողովի կազմավորման սկզբունքներից ու կազմից, ակնհայտ էր, որ այն ընդամենը հիշյալ պահանջի կատարման իմիտացիա էր եւ ոչ ավելին:

2009-08-01Հայտարարություն Հայ Ազգային կոնգրեսի 1-ին տարեդարձի առթիվ

Լրանում է Հայ Ազգային Կոնգրեսի կազմավորման առաջին տարեդարձը: Հայաստանի ժողովուրդն ի սկզբանե չհաշտվեց երկրում ապօրինի ու բռնապետական իշխանության հաստատման փաստի հետ, ինչի վկայությունն է դրա դեմ մղած իր տասնամյա պայքարը՝ արտահայտված մասնավորապես նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեների ժամանակ վճռական ընդդիմացման խոսուն դրվագներով: 2007թ. աշնանից, հերթական նախագահական ընտրությունների առիթով, այդ պաքարը վերածվեց համաժողովրդական շարժման, երբ այն գլավորելու հայտ ներկայացրեց Հանրահետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շարժման քաղաքական միջուկը դարձան նրան սատարող մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր, դրա շուրջ համախմբված հարյուր հազարավոր քաղաքացիներ:

2009-07-25Հերթական փոքրոգի արարքը իշխանությունների կողմից

Հայաստանում իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբը որպես բռնությունների իրագործման անմիջական գործիք, ի թիվս այլոց, օգտագործում են կամակատար դատավորներին: Ի հեճուկս վարչախմբի և նրա սպասավորների, շինծու դատավարությունների ընթացքում օրինախախտումների դեմ արդյունավետ և անզիջում պայքար են իրականացրել քաղաքական բանտարկյալների և հալածյալների փաստաբանները, որոնք արժանապատվորեն կատարել և շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտքը: Վարչախմբի փոքրոգի սպասավորները, չհանդուրժելով այն, որ փաստաբանները մերկացրել են դատավարությունների ընթացքում թույլ տրվող բազմաթիվ ճչացող օրինախախտումները, քրեական հետապնդում են սկսել քաղբանտարկյալների փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ:

2009-07-23Հայտարարություն քաղբանտարկյալների գործերի դատաքննության ավարտի մասին

Ավարտվեցին 2008թ. փետրվարի 19-ի խայտառակ նախագահական ընտրությունների, դրան հաջորդած բողոքի խաղաղ ցույցերի եւ իշխանության կողմից մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպած բարբարոսական ջարդի ու արյունոտ սպանդի առիթով ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների գործերի դատական քննությունը: Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

2009-07-21Հայտարարություն Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման մասին

Վերջին շրջանում կտրուկ վատացել է <<Ժամանակ>> թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի առողջական վիճակը: Նա արդեն տեւական ժամանակ գտնվում է կալանավայրերի կենտրոնական հիվանդանոցում: Դեռ ամիսներ առաջ կրկնվող գլխացավերի առիթով արված բժշկական հետազոտությամբ նրա գլխուղեղի վրա հայտնաբերվել է վտանգավոր ուռուցքատիպ գոյացություն, որը սակայն կրկնակի հետազոտությամբ ժխտվել, անտեսվել է: Օրեր առաջ արված նոր հետազոտությամբ պարզվել է, որ այն ոչ միայն գոյություն ունի, այլեւ կարճ ժամանակում արագորեն մեծացել է՝ դառնալով կյանքի համար վտանգավոր, ինչը կասկած է հարուցում, թե ժամանակին արված երկրորդ հետազոտության արդյունքը կեղծվել է՝ քաղբանտարկյալին կալանքի տակ պահել շարունակելու նպատակով:

2009-07-13ՀԱԿ հայտարարությունը ԼՂ շուրջ զարգացումների վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

2009-06-25Statement by the Congress 19.08.2008
2009-06-25Statement of ANC on post-Rally developments 22.10.2008
2009-06-25Statement of the ANC - attack on police 29.04.2009
2009-06-24Statement by ANC on Northern Avenue Incident 08.04.2009
2009-06-24Statement by ANC on Nver Mnacakanyan 07.05.2009
2009-06-24Statement by ANC on PACE Resolution 28.01.2009
2009-06-24Statement by ANC on pardon decree 25.01.2009
2009-06-24Statement by ANC on pardon decree ENG 25.01.2009
2009-06-24Statement by ANC on Vazgen's birthday 03.03.2009
2009-06-24Statement by ANC on Xachik Davtyan
2009-06-24Statement by Armenian National Congress 19.02.2009
2009-06-24Statement by Campaign Headquarters 01.03.08
2009-06-24Statement by the Armenian National Congress 21.01.2009
2009-06-07Statement 13.08.2008
2009-06-07Statement 15.09.2008
2009-06-07Statement 15.10.2008
2009-06-07Statement 16.05.2008
2009-06-07Statement 18.03.2008-arm
2009-06-07Statement 19.06.2008
2009-06-07Statement 20.02.2008 rus
2009-06-07Statement 27.06.2008
2009-06-07Statement 30.05.2008
2009-06-07Statement 30.10.2008
2009-06-07Statement by ANC 27.02.2009
2009-06-07Statement by ANC on 1 year of illegal presidency 08.04.2009
2009-06-07Statement by ANC on 7 case trial 05.05.2009
2009-06-07Statement by ANC on 7 case trial 16.03.2009
2009-06-07Statement by ANC on Avan incident 25.02.2009
2009-06-07Statement by ANC on Campaign violations 26.04.2009
2009-06-07Statement by ANC on dram exchange rate 30.01.2009
2009-06-07Statement by ANC on economy1 03.03.2009
2009-06-07Statement by ANC on economy 03.03.2009
2009-06-07Statement by ANC on Health Care 17.03.2009
2009-06-06Սեպտեմբերի 12-ին ծրագրված հանրահավաքը տեղափոխվում է սեպտեմբերի 15-ին
2009-06-06Հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է
2009-05-23Հարգանքի տուրք հերոս ազատամարտիկներին
2009-05-23Այցելություն Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր
2009-05-23Համաժողովրդական շարժումը շարունակում է իր պայքարը
2009-05-23Հավաքվենք «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ
2009-05-23Հանրահավաք ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ
2009-05-23Ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
2009-05-23ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2009-05-23Joint statement by the ANC and Heritage party 05.05.2009
2009-05-23Արամ Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
2009-05-23Հայաստանում արձանագրվեց ծանր հանցագործությունների մի ողջ «շքահանդես»
2009-05-23Meeting with Ambassador Mary Jovanovich 04.11.2008
2009-05-23Meeting with Polish Deputy Minister 01.10.2008
2009-05-23Qaxbantarkjalneri 23.10.08
2009-05-23Statement 01.10.2008
2009-05-23Statement 05.05.2008.doc
2009-05-23Մանուիլ Գասպարյանի մամլո ասուլիսը
2009-05-23Քաղաքապետարանը կրկին մերժել է հանրահավաքի հայտը
2009-05-23Կոչ մասնակցելու Համաժողովրդական շարժման հաղթական փուլին
2009-05-23Իշխանության պահվածքը խորացնում է լարված վիճակը երկրում
2009-05-23Statement 11.03.ru (chka)
2009-05-11Հայտարարություն Ավան համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ընտրարշավի առաջին շաբաթում, վարչախմբի ձեռնարկած խոչընդոտները անզոր եղան կանխելու Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանրահավաքների հզորությունը եւ բացառիկ հասարակական հնչեղությունը։ Մայիսի 13-ին Ավան համայնքում կայանալիք հերթական հանրահավաքի նույնպիսի ընթացքը կանխելու համար, որոշել են դիմել հուսահատ քայլի։ Իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական եւ նախընտրական քարոզչական նյութեր տարածող Հայ Ազգային Կոնգրեսի կողմնակից կանանց վրա մայիսի 10-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում հենց թաղապետարանի մոտ եւ երկու այլ մարդաշատ վայրերում։

2009-04-29Հայտարարություն. բանդիտների մի խումբ հարձակվել է ՀԱԿ ակտիվիստների վրա
2009-04-08ՀԱԿ ցավակցությունը Իտալիայի ժողովրդին
2009-01-28Շնորհավորական ուղերձ Բանակի օրվա կապակցությամբ. 28.01.2009

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայկական բանակի ստեղծման 17 ամյակի առթիվ։ 1992.թ հունվարի 28-ին Հայկական բանակի ստեղծումը պատմական նշանակության հերթական իրադարձությունն էր։ Սկիզբ դրվեց անկախ պետականության ամենակարեւոր ու պատասխանատու կառույցներից մեկի ստեղծմանը։ Բանակաշինության գործը նորանկախ Հայաստանի համար ամենապատասխանատու ու ամենածանր տարիներին մնաց երկրի ժողովրդավար իշխանության գորովանքի եւ ուշադրության հիմնական առարկան։

2008-10-23ՀԱԿ հայտարարությունը Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ

1999 թ. հոկտեմբերի 27-ին, նիստի ժամանակ, գնդակահարվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Կառավարությունը։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։ Հայկական պետականության վրա ձեռք էին բարձրացրել հինգ ստահակներ, սակայն դա այդ պահի իշխանության, մասնավորապես գործող նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ազգային անվտանգության ղեկավար Սերժ Սարգսյանի մեծագույն խայտառակությունն էր եւ ամոթը, ինչից հետո, քաղաքական ու մարդկային նվազագույն արժանապատվություն ունենալու պարագայում, նրանք երկուսն էլ պետք է հրաժարական տային։

2008-10-16Qaxbantarkjalneri - 17.10.08