Քաղաքացիական նախաձեռնությունների եւ բնապահպանական կազմակերպությունների վերջին օրերի ակտիվ գործողությունները Թռչկանի ջրվեժի պահպանման համար եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ, լրացուցիչ խթան հաղորդեցին բնապահպանական խնդիրներով մտահոգ Հայաստանի հասարակությանը` պայքարելու բնությանը հասցվող անդառնալի վնասների դեմ:
Նախաձեռնող խմբերի կազմակերպված եւ գրագետ գործողությունները ապացույց են այն իրողության, որ Հայաստանի այսօրվա հասարակության իրավագիտակցության աստիճանը եւ ինքնակազմակերպման մակարդակը զգալի առաջընթաց է ունեցել Շիկահողի, Թեղուտի համար պայքարի ժամանակներից: Թռչկանի խումբն ու Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանները ցուցադրեցին հանրությանը, որ գործող վարչախմբի` տարիներ շարունակ կիրառվող ռեպրեսիվ գործողությունները չկարողացան կասեցնել քաղաքացիական բողոքի ալիքը: Թռչկանի պարագայում մեր հասարակությունը տոնեց կարեւոր հաղթանակ, երբ շահագործողող կազմակերպությունը ստիպված եղավ հեռացնել իր տեխնիկան: Հետեւողական պայքարի դեպքում հասարակությունը տոնելու է նման հաղթանակներ բնապահպանական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի նաեւ այլ վայրերում, ինչպիսիք են Թեղուտը, Տաթեւը, Սեւանը:
Պայքարի ամբողջ ընթացքում Թռչկանի խմբի եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարի ելած կազմակերպությունների եւ անհատների դրսևորած վճռականությունը ոգեւորություն են առաջացրել հասարակության մեջ, եւ ծառայել են որպես քաղաքացիական անհնազանդության ուսանելի օրինակ այլ բնապահպաական խնդիրների վերհանման համար: Հայ Ազգային Կոնգրեսը սատարում է բանպահպանական նախաձեռնություններին եւ աջակցություն հայտնում այն կազմակերպություններին, որոնք կոնկրետ գործողություններոով պաշտպանում են Հայաստանի բնությունը ոտնձգություններից:
14 Նոյեմբեր 2011
| 2012-04-30 | Հայտարարություն Մաշտոցի պուրակի ակտիվիստների դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին եւ դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները։ Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որի ձեռքում էլ ոստիկանությունը դարձել է բութ մի գործիք։ |
| 2012-04-28 | Կոնգրեսի առաջնահերթությունները ԱԺ-ում մեծամասնություն կազմելու պարագայում
|
| 2012-04-19 | Կոնգրեսի հայտարարությունը բանավեճերի վերաբերյալ
Հրապարակային բանավեճերից հանրապետականները խուսափում են՝ շատ լավ գիտակցելով, որ իրենց իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին եւ ցանկացած ընդդիմադիր թեկնածուի հետ բանավեճում իրենք խայտառակ պարտություն կկրեն։ Հայ Ազգային Կոնգրեսը համոզված է, սակայն, որ հանրապետականների՝ բանավեճերից խույս տալու ու դրա փոխարեն մրցակիցների քարոզարշավը խոչընդոտելու խայտառակ փաստն ինքնին նույնկերպ կկողմնորոշի ընտրողներին հօգուտ «Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ» կարգախոսի։ |
| 2012-04-15 | Ապրիլի 16-ին Կոնգրեսի ղեկավար կազմը հանդիպումներ կանցկացնի Արարատի մարզում
Ապրիլի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմը` Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ կանցկացնի Արարատի մարզում:
|
| 2012-04-09 | Բացվել է Կոնգրեսի նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամարը
Հարգելի քաղաքացիներ, Նախընտրական քարոզարշավի նպատակով, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքը ՀՀ կենտրոնական բանկում բացել է նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամար: Ձեր աջակցությունը Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին կարող եք բերել` փոխանցումներ կատարելով հետևյալ հաշվեհամարին` ՀՀ ԿԲ 103007300074 Ֆիզիկական անձանց դեպքում փոխանցումների առավելագույն սահմանը կազմում է մինչև 100.000 ՀՀ դրամը:
|
| 2012-03-28 | Կոնգրեսի հայտարարությունը Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ
Հարցի իրավական կողմին, անշուշտ, ինչ-որ ժամանակ հնարավոր կլինի անդրադառնալ եւ ապօրինություն հրահանգած ու գործած մեղավորները պատասխան կտան։ Քաղաքական իմաստով վարչախսբի այս քայլը բացատրելի է իշխանությունը կորցնելու այն տագնապով, որը նրան ստիպում է դիմել ստախոսությունից ու խաբեբայությունից սկսած մինչեւ ընտրողների թիվը հարյուր հազարներով ուռճացնելու, աջուձախ ընտրակաշառք խոստանալու ու բաժանելու եւ այլ խայտառակ ու փոքրոգի միջոցների։ Համոզված ենք, սակայն, որ այսօրինակ քայլերը միայն մեծացնում ու առավել բյուրեղացնում են իշխանության դեմ ժողովրդական ցասումն ու դժգոհությունը։ Տվյալ դեպքում, չենք կասկածում, որ 10-րդ ընտրատարածքի ընտրողները շատ ավելի միահամուռ ու համոզված իրենց ձայնը կտան Սարիբեկ Սուքիասյանին, ով նույնպես առաջադրվել էր նույն ընտրատարածքում, երբ հայտնի դարձավ Խաչատուր Սուքիասյանի դեմ լարված որոգայթը եւ կանխատեսելի էր դրա արդյունքը։ |
| 2012-03-17 | Կոնգրեսի հայտարարությունը Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ
Որպես ԱԺ պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանի առաջադրվելու փաստը, այդ առիթով նրա մամուլի ասուլիսը լայն քաղաքական հնչեղություն ունեցավ, շատերի մոտ հույս արթնացրեց, դրականորեն ազդեց հասարակական տրամադրությունների ու մթնոլորտի վրա։ Վարչախումբը սարսափում է Սուքիասյան ընտանիքից նաև այն բանի համար, որ վերջինս, յուրացրած լինելով ազատ շուկայական տնտեսության ժամանակակից մեխանիզմները՝ գործում է բացառապես օրինականության և թափանցիկության դաշտում։ Խ. Սուքիասյանի նկատմամբ կատարված անզոր ու խարդախ այս քայլն այլ բան չէ, քան իշխանության վախի ու գծուծ վրեժխնդրության արտահայտություն։ Սրանով արդեն իսկ ցնդում է այն առասպելը, թե այս իշխանությունը պատրաստվում է օրինական ու արդար ընտրություն անցկացնել։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման այս փաստը, համոզված է, որ այն կարժանանա ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային հակազդեցության և հույս հայտնում, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել օրինականությունը։ Հակառակ դեպքում Կոնգրեսն ունի այս ապօրինությանը համարժեք պատասխան տալու հնարավորությունը։
|
| 2012-02-29 | ՀԱԿ հայտարարությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախագծի քվեարկության վերաբերյալ
100%-անոց համամասնական ընտրությունների անցնելու նախագծի քննարկումը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին համոզեց բոլոր քաղաքական ուժերին և ամեն մի քաղաքացու, որ իրենք իրավազրկված ու վտանգված են մնալու Հանրապետական կուսակցության ու նրա պարագլուխ Ս. Սարգսյանի ռեժիմի պայմաններում, և այդ վտանգը մի օր շուտ կամ մի օր ուշ պայթելու է յուրաքանչյուրի գլխին։ Այս ընթացքում և այս հարցով քննարկումները նախադրյալներ ստեղծեցին ընտրություններն օրինական, ազատ և արդար անցկացնելու մեջ շահագրգիռ ուժերի համախմբման համար: Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, ողջ ժողովրդին՝ համախմբվել և ամեն ինչ անել խորհրդարանական այս ընտրություններում Հանրապետական կուսակցության ավազակապետական ռեժիմից ազատվելու համար։ |
| 2012-01-30 | ՀԱԿ անդամ կուսակցությունները ԱԺ ընտրություններին կմասնակցեն դաշինքով
Ուստիև, գիտակցելով իրենց քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի առջև, Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերը որոշում են, որ նախընտրական դաշինքով մասնակցելու են առաջիկա ընտրապայքարին` սա դարձնելով վարչախմբի դեմ համաժողովրդական ցասման գեներացման, քաղաքացիական ընդվզման, քաղաքական կամքի մեկտեղման, Ս. Սարգսյանի նկատմամբ անվստահության արտահայտման հարթակ` լուծելու համար սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդի իշխանության հաստատման գերխնդիրը։ |
| 2012-01-20 | Կոնգրեսի հայտարարությունը Համամասնական ընտրակարգի վերաբերյալ
Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում։ Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ և արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետեւյալ պլատֆորմի նաև մյուս, ոչ պակաս կարեւոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության և այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման։ |
| 2011-09-02 | Ազատ, անկախ Ղարաբաղ
|
| 2011-09-01 | Ազատ, անկախ Լիբիա
|
| 2011-08-26 | Երկխոսության 5-րդ ռաունդը
|
| 2011-08-11 | Քեզ համար, արտագաղթ
|
| 2011-08-11 | Ապօրինություններն ու բռնությունները շարունակվում են
Սրանով, սակայն, ոստիկանության գործած ապօրինությունները չեն ավարտվում: |
| 2011-07-27 | Հաղթել ենք
|
| 2011-04-26 | Հանրահավաքը Ազատության հրապարակում
Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։ |
| 2011-04-25 | Օմբուդսմենը սխալ է հասկացել Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք. |
| 2011-04-19 | Զարգացումներ հետընթացի տեսքով
1) Վերջնականապես դադարեցվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ այդպես էլ որեւէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետեւանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը արդեն հաստատված՝ պետք է ներդրվեր 350կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։ |
| 2011-04-07 | Շարունակվում են հարձակումները մամուլի վրա
|
| 2011-03-25 | Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խոշտանգումները շարունակվում են
|
| 2011-03-24 | Արմավիրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ
|
| 2011-03-24 | Ապրիլի 8 հանրահավաքի մասին հայտարարություն
|
| 2011-03-04 | Ոստիկանության անօրինականությունները պատգամավորների հանդեպ
|
| 2011-02-17 | Խոչընդոտում են ազատ տեղաշարժին
|
| 2011-02-11 | Ազատ, անկախ Եգիպտոս
|
| 2011-02-10 | Բացահայտումները շարունակվում են
|
| 2011-02-02 | Եվրոպան մտահոգված է Ղարաբաղի ապագայով
|
| 2011-01-31 | Ձեռնարկատերերի հանդեպ ապօրինությունները շարունակվում են
|
| 2011-01-28 | Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ
|
| 2011-01-26 | Հայտարարություն տպագիր մամուլի դեմ ճնշումների վերաբերյալ
|
| 2011-01-12 | Հայտարարություն Ա. Զեյնալյանի գրասենյակի վրա կատարված հարձակման մասին
|
| 2010-12-27 | Հեռուստատեսության ազատության վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-12-23 | Լեզվի մասին օրենքի վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-12-16 | ՀԱԿ-ի հայտարարությունը «Ա1+»-ի վերաբերյալ
|
| 2010-12-15 | Հայտարարություն «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ
|
| 2010-12-13 | Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնախմբի հայտարարությունը
Շաբաթներ շարունակ հայկական հեռուստաեթերը ողողված է կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների սոցիալական ուղղվածության, իրենց իսկ բնորոշմամբ «միջոցառումների» լուսաբանմամբ: Կարծես զգալով վերահաս համապետական արտահերթ ընտրությունների շունչը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, սկսել են հերթական անգամ «անվճար» հայտարարված բուժօգնություն իրականացնել մարզերում եւ Արցախում` մտնելով զավեշտի հասնող մրցապայքարի մեջ: Բազմաթիվ մասնագետներ, թողած իրենց հիմնական աշխատավայրերը եւ պատասխանատու գործառույթները, խորհրդային ժամանակներին բնորոշ կամավոր-ստիպողական սկզբունքով մեկնում են մարզեր: Այցելություններն ուղեկցվում են կուսակցական հայտնի դեմքերի մասնակցությամբ, որոնք հեռուստախցիկների առջեւ պաթետիկ ելույթներում պարտադիր նշում են իրենց կուսակցության եւ նրա ղեկավարի դերն ու նշանակությունը միջոցառման կազմակերպման գործում: Բժշկի անչափ գնահատելի մասնագիտական գործունեությունը բժշկելու մարդասիրական գործից վերածվում է քաղաքական անընդունելի պատվեր-շոուի: Իսկ կատարված ծախսերի համեմատ ցածր արդյունավետության կարճաժամկետ այդ ակցիաները ոչ մի աղերս չունեն մարզերում առողջապահական համակարգի վատ վիճակը շտկելու կամ էլ սոցիալապես անապահով խավին օգնելու հետ: |
| 2010-12-08 | Հայտարարություն Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին
Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրված տեղաշարժերը։ Հայտարարության տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ՝ արձանագրելով այդ ընթացքում հայ դիվանագիտության թույլ տրված անընդունելի նահանջները եւ ձախողումները: |
| 2010-12-07 | Կոնգրեսի հայտարարությունը պարտադիր ապահովագրության օրենքի մասին
|
| 2010-11-30 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանին «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու մասին
Կոշում նրա վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաեւ 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում է, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։ Ըստ այդմ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը եւ լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում եւ արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար։ Նիկոլի նկատմամբ կիրառված հերթական այս բռնությունը մի կողմից՝ իշխանությունների սահման չճանաչող քինախնդրության ու կամայականության («բեսպրեդելի») մի նոր նողկալի արտահայտություն է, մյուս կողմից՝ նրա ազատության համար պայքարող քաղաքացիների համառության եւ հետեւողականության փորձաքարը՝ նրա ազատման հարցում։ |
| 2010-11-17 | Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀԱԿ հակտարարություն
|
| 2010-11-11 | Հայտարարություն Ն. Փաշինյանի հանդեպ կիրառվող ճնշումների վերաբերյալ
|
| 2010-11-09 | Հայտարարություն ոստիկանների ապօրինի գործողությունների վերաբերյալ
Այսօր առավոտյան, երբ Հայ Ազգային Կոնգրեսի մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ, մի քանի տասնյակ ոստիկաններ, հարձակում են գործել, առանց որևէ օրինական պահանջի և հիմնավորման բռնություն և ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանցից չորսին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն: Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների ապօրինի գործողությունները: Բռնություններն այնուհետև շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին և հենց ոստիկանության բաժանմունքում: |
| 2010-11-04 | Հայտարարություն Ն. Փաշինյանի հանդեպ կատարված անօրինականությունների մասին
|
| 2010-10-22 | Հայտարարություն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Իշխանությունը հրապարակ է հանել Ընտրական օրենսգրքի նոր խմբագրության մի տարբերակ՝ դրա շուրջ քաղաքական ուժերի եւ անհատ մարդկանց քննարկում ակնկալելով։ |
| 2010-09-30 | Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀԱԿ հայտարարություն
|
| 2010-09-29 | ՀԱԿ հայտարարություն Արևելյան գործընկերության պլատֆորմի զարգացումների մասին Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումն Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում: |
| 2010-09-22 | Կոնգրեսը հետեւողական է Ի հեճուկս պաշտպանության նախարարության ու նրա նախարարի հայտարարություններին՝ թե անհնար է բացահայտել բանակում տիրող խայտառակ բարքերից մի դրվագ պատկերող տեսանյութի սադիստ սպային՝ այն բացահայտվեց։ Վարչախումբն ստիպված եղավ նահանջել եւ վերանայել հրեշավոր հանցագործությունը պարտակելու նախապես կայացրած իր որոշումը, երբ մի կողմից՝ տեխնիկապես անհնար դարձավ այդ տեսանյութի տարածումն արգելափակելը, մյուս կողմից՝ երբ հանդիպեց Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակության, լրագրողական աշխարհի, իրավապաշտպանների բուռն հակազդեցությանը եւ գիտակցելով, որ դրա շուրջ ծավալվող հասարակական հուզումը կարող է իր համար վտանգավոր աստիճանի հասնել, ընդհուպ ձախողել առաջիկա զորակոչը։ |
| 2010-09-21 | Կոնգրեսի շնորհավորական ուղերձը` անկախության օրվա առթիվ
|
| 2010-09-18 | Հայտարարություն հանրապետությունում օրեցօր ահագնացող տնտեսական վիճակի եւ գների աճի մասին
Հայաստանում առկա կոռուպցիոն հանցավոր իշխանական համակարգը մեծացնում է թալանչիական շահատակումները։ Դրամի արհեստական արժեւորումը մի կողմից՝ մսխեց հանրապետության արժութային պահուստները, մյուս կողմից քայքայեց տեղական արտադրությունը, ինչի հետեւանքով 2009թ. Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց 14.4% (իրականում շատ ավելի մեծ) տնտեսական անկում՝ համընդհանուր ճգնաժամի պայմաններում աշխարում ըստ էության ամենամեծը։ Ավելին՝ նույն այդ ճգնաժամը հաղթահերելու համար ՀՀ կառավարությունը մեր ուսերին լրացուցիչ 1.5 միլիարդ դոլարի արտաքին պարտք կուտակեց։ Եթե միայն վերցված հսկայական այդ պարտքը, որպես ոչ լավագույն լուծում, օգտագործվեր ամենապրիմիտիվ ձեւով՝ բաժանվեր ժողովրդին (յուրաքանչյուր միջին ընտանիքին մոտ 2000 դոլարի չափով), ապա միայն բնակչության գնողունակության բարձրացման ու դրա հետեւանքով տնտեսության խթանման հաշվին կարելի էր հանրապետությունում ամբողջությամբ կանխել տնտասական անկումը։ Սակայն, ինչպես ցանկացած նյութական հնարավորություն, կոռուպցիոն համակարգը, հսկայական սպունգի նման իր մեջ ներծծեց նաեւ այդ փողերը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենաբարեկեցիկ ու հզոր երկրներում, ամենահզոր գործարարներն ու կամպանիաները կորցրեցին իրենց կապիտալի մինչեւ 70-80%-ը, այն դեպքում, երբ նվազ տնտեսությամբ, աշխարհում ամենամեծ տնեսական անկումը գրանցած Հայաստանում, անհասկանալի, գիտությունց դուրս մի տրամաբանությամբ, մեր օլիգարխների ունեցվածքը մեծացավ ու աճեց։ Վարչախմբի կոռուպցիոն եւ ավազակապետական լինելու մասին ավելի համոզիչ ապացույց դժվար է գտնել։ |
| 2010-09-13 | ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը
|
| 2010-09-13 | Հայտարարություն բանակին վերաբերվող տեսահոլովակի մասին
Վերջին օրերին ինտերնետային տարբեր կայքերում տարածվել է սահմռկեցուցիչ մի տեսագրություն՝ որպես բանակում տիրող բարքերի մի օրինակ։ Սպան՝ գոտկատեղից վերեւ մերկ, հրեշային ու անասնատիպ մի կերպար, կանաչների մեջ նստած ճաշում է, իսկ նրա դիմաց երկու զինվորներ են նստած։ Վերջիններիս նա հերթով հրամայում է գլուխը մոտեցնել, բռնում, ամբողջ ուժով քաշքշում է զինվորների ականջներից, ապա հարվածում դարձյալ ականջներին՝ ափի այնպիսի դիրքով, որ արտաքին կապտուկներ չառաջանան, բայց պայթեն թմբկաթաղանթները։ Երկու զինվորները լուռ ու անմռունչ միմյանց հերթագայելով, ըստ հրամանի, մոտենում են նրան։ Հստակ երեւում է, որ զինվորները ոչ թե, ասենք, պատժվում են ինչ-որ զանցանքի համար, այլ դա հրեշատիպ սպայի համար ճաշին ուղեկցող ճիվաղային մի ծիսակատարություն է։ Անգամ ֆաշիզմի ու նրա ներկայացուցիչների գազանությունները, մարդկային արժանապատվությունը վիրավորելու ու ստորացնելու մասին նրանց արարքների ամենաչափազանցված պատկերումը գեղարվեստական ֆիլմերում իրենց զազրելիությամբ չեն կարող մրցել 3-4 րոպեանոց այդ տեսանյութի հետ։ Եւ իսկույն հասկանում ես հատկապես վերջին շրջանում բանակում հաճախացած ողբերգական ու արյունոտ դեպքերի պատճառը։ Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանություն, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ։ Լավագույն դեպքում՝ նա տուն կվերադառնա ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես լիակատար խեղված վիճակում։ Մի բան նա հաստատ չի անի՝ անհրաժեշտության դեպքում չի կռվի հակառակորդի դեմ։ Այդպե՛ս են ոչնչացնում բանակը եւ հանձնում Ղարաբաղը։ |
| 2010-09-04 | ՀԱԿ հայտարարություն գալիք իրադարձությունների վերաբերյալ
|
| 2010-08-03 | ՀԱԿ հայտարարություն բանակում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին
Հասկանալի պատճառներով Հայ Ազգային Կոնգրեսն իր հայտարարություններում ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց: Սակայն վերջին շրջանում մի քանի իրադարձություններ, մասնավորապես` դիվերսիոն հարձակումը հայկական դիրքերի վրա, ինչի հետեւանքով զոհվեցին չորս զինվորական, հուլիսի 28-ի սահմռկեցուցիչ միջադեպը, որին զոհ գնացին վեց զինվորական, զինված ուժերից պարբերաբար ստացվող լուրերը մարդկային կորուստների ու խեղումների մասին, հասարակական լայն հնչեղություն են ստացել: |
| 2010-07-03 | ԵԽԽՎ-ին ուղարկված հայտարարություն
|
| 2010-06-21 | ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ
|
| 2010-06-05 | Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն
|
| 2010-06-04 | ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն
|
| 2010-06-04 | Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները. |
| 2010-06-02 | Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին
|
| 2010-06-02 | Շարունակում են խոչընդոտել
|
| 2010-05-20 | Հայտարարություն ՄԻՄՖ-ի 2010 թ. մայիսի 19-ի հայտարարության վերաբերյալ
Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։ |
| 2010-05-14 | Հայտարարություն Եվրոմիության կողմից ուշացված հայտարարության վերաբերյալ
|
| 2010-05-14 | Հայտարարություն ԵՄ 2010 թ. մարտի 10-ի հայտարարության մասին Ինչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը /«Տրոյկա»-ն/ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին ` պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը: Մարտի 10-ին Եվրոպական Միությունը հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությամբ, որում համոզում է հայտնել, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ցուցարարների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների ողբերգական մահվան մանրակրկիտ քննություն: Եվրոպական Միությունը նաեւ պահանջել է լուծել այն բանտարկյալների հարցը, որոնք շարունակվում են բանտարկված մնալ իրենց քաղաքական գործունեության պատճառով, ինչպես նաեւ վերափոխել արդարադատության համակարգը համաձայն միջազգային ստանդարտների եւ ԵԱՀԿ-ի պարտավորությունների: |
| 2010-04-27 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի քաղաքականության մասին
1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից: 2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր: >> Կարդալ ամբողջությամբ >> |
| 2010-04-23 | Հայտարարություն Եղեռնի օրվա կապակցությամբ
1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։ Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։ |
| 2010-04-16 | Հայտարարություն ուղղված ՀՀ վարչական դատարանին Գազի գնի ապօրինի ու անհիմն բարձրացումը ծանր հարված է հասցրել Հայաստանի ամբողջ բնակչությանը, առաջացնելով գների շղթայական բարձրացում կյանքի եւ տնտեսության բոլոր բնագավառներում: Այն խեղդելու է առանց այդ էլ կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությունը:
|
| 2010-04-12 | Հայտարարություն օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
|
| 2010-04-12 | ՀԱԿ հայտարարություն 2004 թ. ապրիլի 12-ի դեպքերի վերաբերյալ
|
| 2010-04-07 | Հայտարարություն ոստիկանության մասին
|
| 2010-04-07 | Հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր: |
| 2010-03-12 | Հայտարարություն «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի վերաբերյալ Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է "Դատավարությունների մոնիտորինգ" զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես. 1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. "Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին": Կարդալ շարունակությունը |
| 2010-03-09 | Հայտարարություն գազի գնի չհիմնավորված բարձրացման մասին Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով. |
| 2010-03-09 | Հայտարարություն Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատավճռի կապակցությամբ
Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։ >>> |
| 2010-02-28 | Հայտարարություն գազի մանրածախ գների բարձրացման մասին Ապրիլի 1-ից գազի գների աննախադեպ ու անհիմն բարձրացումը բնակչությանը դնում է անելանելի վիճակի մեջ։ Ակնհայտ է, որ այս էներգակրի թանկացումը իր հետ բերելու է նաեւ տասնյակ այլ ծառայությունների ու ապրանքների գների բարձրացման։ Դա կարող է վերջին կաթիլը լինել բնակչությանը մատնելու վերջնական սնանկացման, իսկ Հայաստանի տնտեսական անումը վերածել անկասելի փլուզման։ Հենվելով առկա իրողությունների եւ մասնագիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2010-02-26 | Հայտարարություն Անահիտ Սարգսյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ 2010 թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Հայաստանի պառլամենտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանի դեմ զենքի սպառնալիքով իրականացվել է ահաբեկչություն։ Մինչ այդ էլ, 2008 թվականից ի վեր, նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ ու սպառնալիքներ են իրականացվել՝ կապված տարբեր ընտրություններում նրա իրականացրած դիտորդական գործունեության հետ, որոնց իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել։ Վերջին ահաբեկչական ակտից հետո Անահիտ Սարգսյանը դստեր հետ ստիպված է եղել հեռանալ հանրապետությունից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության այս վարքագիծը, ինչը վկայում է, որ վարչախումբը, բացի քաղաքական ընդդիմությունից, նույն կերպ պայքարում է նաեւ անկախ դիտորդների դեմ, ովքեր իրականությունն արձանագրելով, խոչընդոտում են նրա ապօրինությունները։ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ |
| 2010-02-03 | Սահմանադրականն ընդդեմ Սահմանադրության
|
| 2010-01-12 | ՀՀ-ում ընտրություններ չկան
Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրվեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները. - Օրենքի համապատասխան նորմի կոպիտ խախտմամբ ընտրության օրը դեկտեմբերի 26-ի փոխարեն նշանակվեց հունվարի 10-ին՝ հատուկ նկատի ունենալով դրան նախորդող 10-12 օրերի տոնական լինելը եւ այդ օրերին մամուլի բացակայությունը։ |
| 2009-12-03 | Հայտարարություն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հայտարարության վերաբերյալ Հինգ նախարարների (ներառյալ` ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝ - ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում, - տարածքային ամբողջականություն, - ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ |
| 2009-11-20 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հայցով ՀՀ Վարչական դատարանի վճռի վերաբերյալ Հայաստանի վարչական դատարանը բավարարեց «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրեց վերջինիս տալ համապատասխան տեղեկանք։ Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։ |
| 2009-10-30 | Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին
Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ |
| 2009-10-27 | Հայտարարություն «Հոկտեմբերի 27-ի» 10-րդ տարելիցի կապակցությամբ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի 10 ՏԱՐԻՆ
|
| 2009-10-26 | Հայտարարություն խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ։ |
| 2009-10-22 | Հայտարարություն ոստիկանական կամայականությունների վերաբերյալ Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ։ Դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։ Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որեշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։ |
| 2009-09-21 | Հայտարարություն Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը գործնականում միաձայն «ԱՅ՛Ո» ասաց երկրի լիակատար անկախացմանը՝ մեծագույն եռանդով շարունակելով անկախ պետականության կառուցման այն գործը, որ սկսել էր 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից ի վեր։ Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը։ |
| 2009-09-17 | Հայտարարություն ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ
|
| 2009-09-01 | Հայտարարություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին 1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։ 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ 3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ 4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։ |
| 2009-08-31 | ՀԱԿ հայտարարությունը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին Ս.թ. օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար: |
| 2009-08-23 | Հայտարարություն Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
|
| 2009-08-21 | Հայտարարություն. կոչ Փաստահավաք խմբին
|
| 2009-08-01 | Հայտարարություն Հայ Ազգային կոնգրեսի 1-ին տարեդարձի առթիվ Լրանում է Հայ Ազգային Կոնգրեսի կազմավորման առաջին տարեդարձը: Հայաստանի ժողովուրդն ի սկզբանե չհաշտվեց երկրում ապօրինի ու բռնապետական իշխանության հաստատման փաստի հետ, ինչի վկայությունն է դրա դեմ մղած իր տասնամյա պայքարը՝ արտահայտված մասնավորապես նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեների ժամանակ վճռական ընդդիմացման խոսուն դրվագներով: 2007թ. աշնանից, հերթական նախագահական ընտրությունների առիթով, այդ պաքարը վերածվեց համաժողովրդական շարժման, երբ այն գլավորելու հայտ ներկայացրեց Հանրահետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շարժման քաղաքական միջուկը դարձան նրան սատարող մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր, դրա շուրջ համախմբված հարյուր հազարավոր քաղաքացիներ: |
| 2009-07-25 | Հերթական փոքրոգի արարքը իշխանությունների կողմից Հայաստանում իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբը որպես բռնությունների իրագործման անմիջական գործիք, ի թիվս այլոց, օգտագործում են կամակատար դատավորներին: Ի հեճուկս վարչախմբի և նրա սպասավորների, շինծու դատավարությունների ընթացքում օրինախախտումների դեմ արդյունավետ և անզիջում պայքար են իրականացրել քաղաքական բանտարկյալների և հալածյալների փաստաբանները, որոնք արժանապատվորեն կատարել և շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտքը: Վարչախմբի փոքրոգի սպասավորները, չհանդուրժելով այն, որ փաստաբանները մերկացրել են դատավարությունների ընթացքում թույլ տրվող բազմաթիվ ճչացող օրինախախտումները, քրեական հետապնդում են սկսել քաղբանտարկյալների փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ: |
| 2009-07-23 | Հայտարարություն քաղբանտարկյալների գործերի դատաքննության ավարտի մասին Ավարտվեցին 2008թ. փետրվարի 19-ի խայտառակ նախագահական ընտրությունների, դրան հաջորդած բողոքի խաղաղ ցույցերի եւ իշխանության կողմից մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպած բարբարոսական ջարդի ու արյունոտ սպանդի առիթով ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների գործերի դատական քննությունը: Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2009-07-21 | Հայտարարություն Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման մասին Վերջին շրջանում կտրուկ վատացել է <<Ժամանակ>> թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի առողջական վիճակը: Նա արդեն տեւական ժամանակ գտնվում է կալանավայրերի կենտրոնական հիվանդանոցում: Դեռ ամիսներ առաջ կրկնվող գլխացավերի առիթով արված բժշկական հետազոտությամբ նրա գլխուղեղի վրա հայտնաբերվել է վտանգավոր ուռուցքատիպ գոյացություն, որը սակայն կրկնակի հետազոտությամբ ժխտվել, անտեսվել է: Օրեր առաջ արված նոր հետազոտությամբ պարզվել է, որ այն ոչ միայն գոյություն ունի, այլեւ կարճ ժամանակում արագորեն մեծացել է՝ դառնալով կյանքի համար վտանգավոր, ինչը կասկած է հարուցում, թե ժամանակին արված երկրորդ հետազոտության արդյունքը կեղծվել է՝ քաղբանտարկյալին կալանքի տակ պահել շարունակելու նպատակով: |
| 2009-07-13 | ՀԱԿ հայտարարությունը ԼՂ շուրջ զարգացումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. |
| 2009-06-25 | Statement by the Congress 19.08.2008 |
| 2009-06-25 | Statement of ANC on post-Rally developments 22.10.2008 |
| 2009-06-25 | Statement of the ANC - attack on police 29.04.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Northern Avenue Incident 08.04.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Nver Mnacakanyan 07.05.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on PACE Resolution 28.01.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on pardon decree 25.01.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on pardon decree ENG 25.01.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Vazgen's birthday 03.03.2009 |
| 2009-06-24 | Statement by ANC on Xachik Davtyan |
| 2009-06-24 | Statement by Armenian National Congress 19.02.2009 |
| 2009-06-24 | Statement by Armenian National Congress(Avan) |
| 2009-06-24 | Statement by Campaign Headquarters 01.03.08 |
| 2009-06-24 | Statement by the Armenian National Congress 21.01.2009 |
| 2009-06-07 | Statement 13.08.2008 |
| 2009-06-07 | Statement 15.09.2008 |
| 2009-06-07 | Statement 15.10.2008 |
| 2009-06-07 | Statement 16.05.2008 |
| 2009-06-07 | Statement 18.03.2008-arm |
| 2009-06-07 | Statement 19.06.2008 |
| 2009-06-07 | Statement 20.02.2008 rus |
| 2009-06-07 | Statement 27.06.2008 |
| 2009-06-07 | Statement 30.05.2008 |
| 2009-06-07 | Statement 30.10.2008 |
| 2009-06-07 | Statement by ANC 27.02.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on 1 year of illegal presidency 08.04.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on 7 case trial 05.05.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on 7 case trial 16.03.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on Avan incident 25.02.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on Campaign violations 26.04.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on dram exchange rate 30.01.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on economy1 03.03.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on economy 03.03.2009 |
| 2009-06-07 | Statement by ANC on Health Care 17.03.2009 |
| 2009-06-06 | Սեպտեմբերի 12-ին ծրագրված հանրահավաքը տեղափոխվում է սեպտեմբերի 15-ին |
| 2009-06-06 | Հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է |
| 2009-05-23 | Հարգանքի տուրք հերոս ազատամարտիկներին |
| 2009-05-23 | Այցելություն Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր |
| 2009-05-23 | Համաժողովրդական շարժումը շարունակում է իր պայքարը |
| 2009-05-23 | Հավաքվենք «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ |
| 2009-05-23 | Հանրահավաք ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ |
| 2009-05-23 | Ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը |
| 2009-05-23 | ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| 2009-05-23 | Joint statement by the ANC and Heritage party 05.05.2009 |
| 2009-05-23 | Արամ Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է |
| 2009-05-23 | Հայաստանում արձանագրվեց ծանր հանցագործությունների մի ողջ «շքահանդես» |
| 2009-05-23 | Meeting with Ambassador Mary Jovanovich 04.11.2008 |
| 2009-05-23 | Meeting with Polish Deputy Minister 01.10.2008 |
| 2009-05-23 | Qaxbantarkjalneri 23.10.08 |
| 2009-05-23 | Statement 01.10.2008 |
| 2009-05-23 | Statement 05.05.2008.doc |
| 2009-05-23 | Մանուիլ Գասպարյանի մամլո ասուլիսը |
| 2009-05-23 | Քաղաքապետարանը կրկին մերժել է հանրահավաքի հայտը |
| 2009-05-23 | Կոչ մասնակցելու Համաժողովրդական շարժման հաղթական փուլին |
| 2009-05-23 | Իշխանության պահվածքը խորացնում է լարված վիճակը երկրում |
| 2009-05-23 | Statement 11.03.ru (chka) |
| 2009-05-11 | Հայտարարություն Ավան համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ընտրարշավի առաջին շաբաթում, վարչախմբի ձեռնարկած խոչընդոտները անզոր եղան կանխելու Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանրահավաքների հզորությունը եւ բացառիկ հասարակական հնչեղությունը։ Մայիսի 13-ին Ավան համայնքում կայանալիք հերթական հանրահավաքի նույնպիսի ընթացքը կանխելու համար, որոշել են դիմել հուսահատ քայլի։ Իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական եւ նախընտրական քարոզչական նյութեր տարածող Հայ Ազգային Կոնգրեսի կողմնակից կանանց վրա մայիսի 10-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում հենց թաղապետարանի մոտ եւ երկու այլ մարդաշատ վայրերում։ |
| 2009-04-29 | Հայտարարություն. բանդիտների մի խումբ հարձակվել է ՀԱԿ ակտիվիստների վրա |
| 2009-04-08 | ՀԱԿ ցավակցությունը Իտալիայի ժողովրդին |
| 2009-01-28 | Շնորհավորական ուղերձ Բանակի օրվա կապակցությամբ. 28.01.2009 Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայկական բանակի ստեղծման 17 ամյակի առթիվ։ 1992.թ հունվարի 28-ին Հայկական բանակի ստեղծումը պատմական նշանակության հերթական իրադարձությունն էր։ Սկիզբ դրվեց անկախ պետականության ամենակարեւոր ու պատասխանատու կառույցներից մեկի ստեղծմանը։ Բանակաշինության գործը նորանկախ Հայաստանի համար ամենապատասխանատու ու ամենածանր տարիներին մնաց երկրի ժողովրդավար իշխանության գորովանքի եւ ուշադրության հիմնական առարկան։ |
| 2008-10-23 | ՀԱԿ հայտարարությունը Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, նիստի ժամանակ, գնդակահարվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Կառավարությունը։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։ Հայկական պետականության վրա ձեռք էին բարձրացրել հինգ ստահակներ, սակայն դա այդ պահի իշխանության, մասնավորապես գործող նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ազգային անվտանգության ղեկավար Սերժ Սարգսյանի մեծագույն խայտառակությունն էր եւ ամոթը, ինչից հետո, քաղաքական ու մարդկային նվազագույն արժանապատվություն ունենալու պարագայում, նրանք երկուսն էլ պետք է հրաժարական տային։ |
| 2008-10-16 | Qaxbantarkjalneri - 17.10.08 |