ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 1)

«... ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ ...»

Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

հանդիպում երիտասարդների հետ. 03.11.2007Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

Սիրելիներս.

Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:

Ես կուզեի, որ դուք մի փոքր պատկերացում ունենայիք առաջին շարժման մասին` հենց սկզբնաղբյուրից, հանձին նրա ղեկավարության անդամներից մեկի: Երբ ասում են Հայոց համազգային շարժում, դա կուսակցական պատկանելության նշանակություն չուներ այն ժամանակ: Դա իսկապես համաժողովրդական շարժում էր, որում ընդգրկված էին մեր հասարակության բոլոր շերտերը` անխտիր: Նույնիսկ շարքային կոմունիստները: Թվում էր, թե մենք պայքարում էինք կոմունիստական ռեժիմի դեմ, բայց մեր շարժման ամենաակտիվ խավերից մեկը հենց շարքային կոմունիստներն էին: Չխաբվեք կոմունիստական կուսակցության այն գաղափարախոսությամբ, թե նա էր Խորհրդային Միության առաջատար կամ ղեկավար մարմինը: Ոչ: Ընդամենը այդ կուսակցության վերին խավն էր, որ օգտվում էր բոլոր բարիքներից, իսկ շարքային կոմունիստները ընդամենը շիրմա էին ծառայում նրանց համար: Մի փաստ հիշեմ. 88 թվականի հունիսին Մոսկվայում տեղի էր ունենալու, եթե չեմ սխալվում, կոմկուսի 19-րդ կոնֆերանսը, որին հենց «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ուղղվեց մի պետիցիա, որը ստորագրել էին հայաստանցի 40 հազար շարքային կոմունիստներ: Ստորագրահավաքը կազմակերպեց Հայոց համազգային շարժումը, այն ժամանակ` «Ղարաբաղ» կոմիտեն: Ես հիշում եմ` այսօրվա տեխնիկան չկար, համակարգիչներ չկային, մենք աշխատում էինք պապենական մեթոդներով, թղթի երկար փաթեթներով աշխատող նախկին համակարգիչների վրա, եւ 40 հազար ստորագրության քաշը 38 կիլոգրամ էր: Այդ փաթեթը Սիլվա Կապուտիկյանը տարավ Մոսկվա, իհարկե, մի քանի հոգու օգնությամբ: Ինչու եմ բերում այս օրինակը. նշելու համար, որ դա իսկապես համազգային շարժում էր, որում ընդգրկված էին բոլոր խավերը` աշխատավորությունը եւ մեր իսկական մտավորականությունը: Իսկական մտավորականություն ասելով, ես նկատի չունեի եւ այսօր էլ չունեմ նոմենկլատուրային մտավորականությունը, որը միշտ էլ ծառայել է ռեժիմին: Ես նկատի ունեմ ուսուցիչների, ինժեներների, գիտաշխատողների, բժիշկների, արվեստագետների հսկայական բանակը: Դա էր այդ շարժման կորիզը: Մեր գյուղացիությունը, թվում էր, թե ամռանը պետք է զբաղված լիներ հողի հետ կապված աշխատանքներով, բայց գյուղացիության ողջ ակտիվ, գիտակից զանգվածը մասնակցում էր Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվող բոլոր հանրահավաքներին: Իսկ ովքեր չէին մասնակցում, հանրահավաքից մեկ-երկու ժամ հետո տեղեկացվում էին. մենք միշտ պատրաստում էինք հատուկ տեղեկատվական թերթիկներ, որոնք երկու ժամ հետո հասնում էին Հայաստանի ամենահեռավոր շրջանները: Ու քանի որ երբեմն կես միլիոնանոց, երբեմն նույնիսկ մեկ միլիոնանոց միտինգներ էին լինում` թվում էր, թե մենք հանճարեղ կազմակերպիչներ էինք: Բայց այդպես չէր: «Ղարաբաղ» կոմիտեն 11 հոգի էր, եւ նրան կից, կարելի է ասել, շուրջ 300 ակտիվ գործիչներ: Ճիշտ է, սա արդեն բավականին մեծ ուժ էր, բայց այն ընդամենը կոորդինացնում, ուղղորդում էր շարժումը: Շատերը մեր մասին իսկապես մեծ կարծիքի էին, մտածում էին, թե ունենք հզոր կազմակերպություն, երբ ուզենք՝ կարող ենք ողջ հանրապետությունը կանգնեցնել գործադուլի. երեք ժամում մենք կարող էինք Ազատության հրապարակում 100 հազարանոց հանրահավաք կազմակերպել: Այնպիսի մեխանիզմ էր ստեղծված, ընդ որում` մենք չէինք ստեղծել, տարերայնորեն այդպիսի մեխանիզմ էր ձեւավորվել, որ հեռախոսներով, մեքենաներով շրջաններին տեղեկացնելու միջոցով` երեք ժամվա ընթացքում հարյուր հազար մարդ միշտ կանգնած էր Ազատության հրապարակում:

Մենք ընդամենը կոչ էինք անում, ասենք, անցնել գործադուլի: Մյուս օրը ստանում էինք` չեմ չափազանցում, հազարավոր որոշումներ` կոլեկտիվներից: Միշտ այդպես էր լինում, արխիվը կա, պահպանվում է` կնքված որոշումներով: Ամբողջ կոլեկտիվներ, հսկայական գործարաններ մեկ մարդու պես կանգնում էին գործադուլի: Կարելի է ասել` արդեն 88-ի հունիսից Շարժումը մի այլընտրանքային իշխանություն էր, որը շատ ավելի մեծ հեղինակություն ուներ եւ շատ ավելի մեծ հարցեր էր լուծում, քան պաշտոնական իշխանությունները: Եթե ասեմ, թե ինչպիսի հարցեր, դուք կզարմանաք: Մենք ստեղծել էինք ուժեղ իրավաբանական մարմին, որտեղ բնակչությունից ստանում էինք ցանկացած տիպի բողոքներ: Ասենք` հարեւանների հետ ցանկապատի վեճ, հարս ու սկեսուրի կռիվ: Ինչ ասես: Չկար մի հարց, որ մեզ չհասներ: Եւ կարող եմ հավաստիացնել, որ մեր համապատասխան բաժինների միջամտությամբ լուծվում էին այդ հարցերի 80-90 տոկոսը: Հատուկ բաժին էր ստեղծված խորհրդային բանակի զորակոչից խուսափողների եւ խորհրդային բանակից փախուստի դիմածների համար, եւ այն ղեկավարում էր Երջանիկ Աբգարյանը: Մենք, այո, այն ժամանակ կոչ էինք անում, որ հայ զորակոչիկները չծառայեն Հայաստանից դուրս: Մենք գտնում էինք, որ մեր երիտասարդները պետք է ծառայեն բանակում, որովհետեւ, ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին, դա անհրաժեշտ դպրոց էր, բայց մեր գլխավոր պահանջներից մեկն այն էր, որ Հայաստանի բնակիչները պետք է ծառայեն միայն Հայաստանում: Եւ ովքեր Ռուսաստանից հաջողեցնում էին փախչել, արձակուրդ էին գալիս` չէին վերադառնում եւ այլն, մենք նրանց պահում էինք: Խորհրդային բանակը նրանցից ոչ մեկին չկարողացավ ետ վերադարձնել:

Շարժման ժամանակ մենք նաեւ տեսանք ժողովրդական ստեղծագործության ասեմ, թե նախաձեռնության` մի հսկայական դպրոց: Ամեն անգամ մենք` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներս, գալիս էինք Ազատության հրապարակ եւ զարմանում: Դա մի հսկայական բացօթյա ցուցահանդես էր: Ամբողջ հրապարակի շուրջ ցուցատախտակներ էին, դրանց վրա պատկերներ, եւ կարելի էր զարմանալ մեր ժողովրդի սրամտության, ճաշակի, էսթետիկայի վրա: Գրվում էին բանաստեղծություններ. ցանկացած մեկը բանաստեղծություն էր գրում, փակցնում այդ ցուցատախտակներին, փակցվում էին նաեւ լուսանկարների հրաշալի շարքեր: Մենք անգամ չէինք ճանաչում այն մարդկանց, ովքեր դա անում էին: Յուրաքանչյուր մարդ իրեն զգում էր ոչ թե որպես հանդիսատես, որ գալիս է հրապարակ թատրոն դիտելու, այլ այդ պրոցեսի ուղղակի մասնակից: Մեզնից ոչնչով չէին տարբերվում. համարձակության, քաջության տեսակետից նրանք գուցե ավելի խիզախ էին: Նրանք էին գնում տանկերի դեմ, նրանք էին, որ չէին վախենում Խորհրդային բանակի եւ, հետագայում, այսպես կոչված` սպեցնազի մահակներից: Դա պարզվեց` մանավանդ երբ մեզ բանտարկեցին: Երկրաշարժից հետո ուղղակի մղձավանջային վիճակ էր Հայաստանում. հայտարարված էր արտակարգ դրություն, պարետային ժամ, բայց նույնիսկ դա չխանգարեց, որ այդ զանգվածները, հիմնականում երիտասարդներ, ցույց տան իրենց դիմադրական ոգին: Մեր բանտարկությունը չկոտրեց շարժումը: Իհարկե, եղավ մի պահ, երբ ողջ ժողովրդով զբաղված էին միայն աղետյալների վիճակով, բայց դա կարճ տեւեց: Մեզ բանտարկել էին 88-ի դեկտեմբերի 10-ին, բայց արդեն փետրվարից շարժումը սկսեց վերակենդանանալ: Մենք տեղյակ չէինք, իհարկե: Մենք Մոսկվայում էինք:

Բանտարկության ամենամեծ տառապանքը ազատազրկումը չէ, 36 կոպեկ արժողությամբ օրապահիկը չէ: Դուք չեք պատկերացնի 36 կոպեկն ինչ էր. ասենք` այսօրվա 70 դրամը: Հենց այդքանով առավոտյան, կեսօրին, երեկոյան պետք է սնվեր խորհրդային բանտարկյալը: 24 տարի ԽՍՀՄ ամենաբարձր շրջանակներում քննարկվում էր 36 կոպեկը 41 կոպեկ դարձնելու հարցը, եւ դա չլուծվեց անգամ բանտից մեր դուրս գալուց հետո: Բայց դա չէր տառապանքը. ամենամեծ տառապանքը մեկուսացումն էր արտաքին աշխարհից: Չկար ոչ մի ինֆորմացիա, բանտախցում աշխատում էր միայն Մոսկվայի քաղաքային ռադիոցանցը, այն էլ, եթե հանկարծ ինչ-որ քաղաքական կամ ուզբեկական գործին վերաբերող նյութ էր լինում, այդ ժամանակ ռադիոն ուղղակի անջատում էին: Ստանում էինք «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթեր, բայց երկու օրը մեկ դրանց մեջ մենք տեսնում էինք կտրված ամբողջական կտորներ:

Սա էր խնդիրը` մեզ լիովին անջատել իրարից, անջատել արտաքին աշխարհից: Երեքուկես ամիս, ես դա հետո եմ պարզել, գտնվել եմ մի խցում, որի կողքի խցում գտնվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը: Ես դա չեմ իմացել երեքուկես ամիս: Հետո վերջում, մայիսին, երբ պարզ էր, որ մեզ ազատ են արձակելու, ինձ տարան այդ խուց, եւ այդ խցի բնակիչներն ինձ ասացին, որ այդտեղ եղել է Ալեքսան Հակոբյանը, որի մասին շատ լավ հուշեր էին պահպանել:

Ուզում եմ ասել, որ շարժումը մեզանով չէր պայմանավորված: «Ղարաբաղ» կոմիտեին կարող էին ձերբակալել՝ ձերբակալեցին: Դա է միայն հայտնի. բայց պետք է իմանաք, որ դեկտեմբերի 10-ից հետո ձերբակալվեց Ղարաբաղյան շարժման ողջ ակտիվը. 600 հոգի, որոնք առնվազն մեկ ամիս բանտարկվեցին Սովետաշենի բանտում, իսկ շատերը` «ռեցիդիվիստները», բանտարկվեցին եւս մեկ ամիս: Չկոտրվեց շարժումը, որովհետեւ ասացի, դա մեզնով չէր պայմանավորված. ոչ 11-ով, ոչ 600-ով: Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր: Մենք մի ուրիշ բան էլ էինք արել. դեռեւս 88-ի սեպտեմբերին մենք զգացել էինք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները եւ կանխատեսել էինք, որ մեզ վաղ թե ուշ պետք է ձերբակալեն: Մենք ստեղծեցինք մի գաղտնի «Ղարաբաղ» կոմիտե, այդ 11-ից դուրս, որում ընդգրկված էին հինգ հոգի` Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ալբերտ Բաղդասարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան: Հետո նրանց ոչ ֆորմալ գումարվեցին նաեւ Վիտյա Այվազյանը եւ Սմբատ Հակոբյանը: Այդ յոթն էին, որոնք գաղտնի էին պահվում, ոչ ոք նրանց մասին չգիտեր: Ես հիշում եմ այսպիսի մի դեպք. 1989 թվականի հունվարի 9-ն էր, իմ ծննդյան օրը: Նախորդ երեկոյան ձերբակալել էին «Ղարաբաղ» կոմիտեի դրսում մնացած անդամներին: Ձերբակալվել էին նաեւ գաղտնի կոմիտեի անդամները, բայց նրանց ոչ թե որպես կոմիտեի անդամ էին ձերբակալել, այլ որպես ակտիվիստներ: Հայտնի էր արդեն, որ մեր դեմ քրեական գործ են հարուցել եւ մեզ կարող են երկար պահել:

Հայաստանում, Երեւանի բանտում շատ հեշտ էր հաղորդակցությունը` Մոսկվայի նման չէր. նամակներ էլ էին փոխանակվում, միջանցքով գոռում էին, իրար ինչ-որ լուրեր փոխանցում. ստեղծվել էր մի կոմուտատոր: Շատ երկար կլոր միջանցք էր Սովետաշենի բանտը. եթե չեք տեսել, շուտով կարող է տեսնեք (ներկաները այս ռեպլիկին արձագանքեցին բուռն ծիծաղով եւ ծափահարություններով): Ամեն խցից կարելի էր երկու խուց տեսնել` կողքերը եւ դիմացը: Հնարավոր չէր մի ծայրից մյուսը խոսել. կենտրոնում Բաբկեն Արարքցյանի խուցն էր, դրա կողքը՝ Ալեքսան Հակոբյանինը, որը ամենահզոր ձայնն ուներ: Մենք այս ծայրից փոխանցում էինք` Ալեքսան, Վազգեն Մանուկյանին փոխանցիր այսինչ բանը: Վազգեն` Լեւոնը քեզ փոխանցում է սա: Ստանում էր պատասխանը` ետ էր փոխանցում, եւ այլն: Ուրեմն, երբ ես գաղտնի կոմիտեի անդամների ձերբակալության լուրը ստացա, զգացի, որ նրանք տաքացել են: Զգացի, որ նրանք «թասիբի» են ընկել, տղայություն են ուզում անել. իբր` ոնց նրանց տանում են, մեզ էլ թող տանեն: Ես մի ճառ ասացի, հետո Ալեքսանը նույն ճառը փոխանցեց բոլորին: Լսեք` «Ղարաբաղ» կոմիտեն 11 հոգի է, ուրիշ «Ղարաբաղ» կոմիտե չկա, հասկացա՞ք: Դուք ուրիշ բանի համար եք, դուք ուրիշ խնդիր ունեք լուծելու: Այսպես` մի կես ժամանոց ճառ եմ ասել, եւ նրանք համոզվել են ու խոստացել, որ չեն բացահայտվելու: Եւ իսկապես այդ տղաներն իրենց գործն արեցին: Մենք բանտարկված էինք, եւ երկու ամիս հետո, փետրվարին (դա Սումգայիթի զոհերի հիշատակի օրն էր) արտակարգ դրության, պարետային ժամի պայմաններում, այդ մարդիկ առաջին ցույցը կազմակերպեցին դեպի Ծիծեռնակաբերդ: Հետո, նույնը տեղի ունեցավ մարտի 8-ին, կանանց շնորհիվ: Ռուսներն էլ, խորհրդային բանակն էլ հարգում էին այդ տոնը, չկարողացան խանգարել, եւ դա իսկապես դարձավ զանգվածային ցույց: Ինչու եմ այս ամենն ասում. սա առաջին ինֆորմացիան էր, որ բանտում ինձ հասավ արտաքին աշխարհից: Այդ ժամանակ արդեն, մարտին, Խորհրդային կենտրոնում էլ խլրտումներ էին սկսվել: Արդեն ընթանում էին Ժողովրդական պատգամավորների համագումարի ընտրարշավի միջոցառումները. Սախարովը, մոսկովյան դեմոկրատները առաջընթաց էին արձանագրում: Խլրտումներ էին սկսվել նաեւ դատախազության մարմիններում, սկսում էր քանդվել, փլվել ուզբեկական գործը: Այդ խլրտումները մենք զգացինք` նույնիսկ իմ քննիչի վերաբերմունքից, որը ազգությամբ ղազախ էր, Երուբաեւ ազգանունով մտավորական մի մարդ: Ես որեւէ ասելիք չունեմ նրա մասին, որեւէ ճնշում չեմ տեսել նրա կողմից: Միայն ամենահարգալից վերաբերմունք` առաջին օրից: Բայց մարտից սկսեցի զգալ, որ նա կամաց-կամաց դառնում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Նա արդեն ինձ գաղտնի թերթեր էր բերում, ինձ հրավիրում էր իբր հարցաքննության, ինքը ինչ-որ բաներ էր տպում, սուրճ էր պատրաստում ինձ համար, շոկոլադ էր հյուրասիրում:

Ոչ «Պրավդա» էր, ոչ «Իզվեստիա»` «Մոսկովսկիյե նովոստի», «Արգումենտի ի ֆակտի», եւ 4-5 ժամ թույլ էր տալիս կարդալ: Ամբողջությամբ ինֆորմացվում էի եւ վերադառնում խուց: Հաճախ ինձ հարցաքննում էր Գդլյանի կաբինետում: Գդլյանը «Մատրոսկայա տիշինա» բանտում ուներ իր մշտական գրասենյակը, որտեղ հարցաքննում էր ուզբեկական գործով կալանվածներին: Ի դեպ, այդպիսի կարգ կար. ես կարող էի միայն քննիչի հետ հանդիպել, ոչ ոք իրավունք չուներ հարցաքննության ժամանակ սենյակ մտնել` եթե ոչ դատախազությունից: Եւ ահա, մի անգամ քննիչս գաղտնի գրասենյակ բերեց մի հայ տղայի, Սիմոն անունով, որը, ինչպես պարզվեց, նույնպես քննիչ էր, ընդգրկված Գդլյանի խմբում` կարծեմ Ղազախստանից, թե Ուզբեկստանից: Այդ քննիչն էր, որ առաջին անգամ ասաց, որ Երեւանում տղաներն արդեն սկսել են, մարտի 8-ին հզոր ցույց է տեղի ունեցել, ամեն ինչ լավ կլինի: Ես հասկացա, որ իսկապես ամեն ինչ լավ է: Սիմոնի գնալուց հետո Երուբաեւն ինձ ասաց, որ Սախարովը գնացել է դատախազություն, ամեն ինչ տակնուվրա արել, ընդգրկել է լավ փաստաբանների (Սախարովն էր մեր փաստաբաններին ընտրել), եկել է արտասահմանյան թղթակիցների ուղեկցությամբ, ձեր գործն էլ քանդվում է:

Այսօր այս ամենը պատմում եմ` գաղտնի կոմիտեի գործունեությունը ընդգծելու համար: Այդ տղաները մեր բացակայության ժամանակ ոչ միայն պահեցին շարժումը, այլեւ շատ ավելի հզորացրին: Հունիսի 1-ին էր, թե մայիսի 31-ին, երբ մեզ բաց թողեցին, տղաները մեզ բերեցին Մատենադարանի հրապարակ: Առաջին իսկ խոսակցություններից ես տեսա, որ մենք իրենցից ահագին ետ ենք ընկել: Շատ կներեք, ինչպես ասում են` տղաների «դուխը ելել իրենց ուտում էր»: Եւ մենք կոմիտեի 11 անդամներով պայմանավորվեցինք, որ պետք է մեկ շաբաթ ընդհանրապես չխոսենք. մեկ շաբաթ ոչ մի լրագրողի հետ չհանդիպենք, ոչ մի հրապարակային ելույթ չունենանք, մինչեւ իրավիճակը հասկանանք: Իսկապես, շարժումը այնքան էր առաջ գնացել, որ եթե ասենք 88 թվականին անկախության գաղափարը հեռավոր մի բան էր թվում, այդ օրը մենք տեսանք, որ մեր ողջ ժողովուրդը վարակվել է այդ գաղափարով: Եթե 88 թվականին մենք դեռ համոզված էինք, որ կարելի է երկխոսություն վարել Հայաստանի կոմունիստական իշխանությունների հետ եւ աշխատում էինք այդ ուղղությամբ` գնում էինք կենտկոմ, մեզ հրավիրում էին, զանազան հարցեր էին լուծվում, կարողանում էինք խուսափել բախումներից ու սուր դրսեւորումներից, մենք հիմա տեսանք, որ շարժումն այլեւս անհաշտ է, բացարձակապես չի ուզում Սուրեն Հարությունյանի հետ խոսել, կոնտկոմի հետ շփվել: Խզումը բացարձակ էր, եւ դա չվերականգնվեց ու այդպես էլ մնաց: Արդեն ջրբաժանը տեղի էր ունեցել: Այնպես որ, ես պետք է ասեմ, որ եթե հայտնի են միայն «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամները` այն հինգը, գումարած երկուսը` նույնքան վաստակ ունեն, որքան մենք: Բայց սա էլ ամբողջը չէ. դա ամենեւին տեղի չէր ունենա, եթե, ինչպես քիչ առաջ ասացի, յուրաքանչյուր հայ իրեն շարժման մաս չզգար:

Բացառությունները շատ քիչ էին, եւ դրա վավերագիրը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն էր, որի տակ ստորագրեց մեր ժողովրդի ավելի քան 98 տոկոսը: Այսինքն, այստեղ բոլորը կային. եւ դեմոկրատները եւ ազգայնականները եւ կոմունիստները: 98 տոկոսն այլ բան չի կարող նշանակել: Իսկ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իրեն զգում էր ոչ թե հանդիսատես, այլ մասնակից: Եւ իմ կոչը ձեզ սա պետք է լինի: Երբ հոկտեմբերի 26-ին ես եկել էի Ազատության հրապարակ` զգում էի, որ մենք միասին ենք, մեկ ենք, եւ եթե այս զգացումը փոխանցվի նաեւ ձեզ, ես կարծում եմ մեր հաղթանակն անխուսափելի է: Եթե կան հարցեր, ես մեծ սիրով կպատասխանեմ:

Ալիսա Ալեքսանյան, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցություն.

- Նախ ասեմ, որ ողջունում եմ ձեր թեկնածության առաջադրումը նախագահի առաջիկա ընտրություններում: Եթե ենթադրենք, որ պարոն Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները իրենց սովորության համաձայն կեղծիքների միջոցով հաղթեն նախագահի ընտրություններում, Դուք պատրա՞ստ եք շարունակել պայքարը:

- Ի՞նչ նկատի ունեք պայքար ասելով. այսինքն գնալ ցանկապատե՞ր կոտրել:

- Ցանկապատեր չկոտրել, բայց համենայնդեպս շարունակել…

- Ուրեմն ասեմ շատ հստակ. ես կարծում եմ՝ բանը դրան չի հասնելու: Կարծում եմ, որ մենք թույլ չենք տա որեւէ կեղծիք: Դա կախված է նաեւ ձեզանից. եթե մեզանից յուրաքանչյուրը դառնա զինվոր, այս գործի նվիրյալ, նրանք ոչինչ անել չեն կարող: Ուրեմն, մենք գործը պետք է անենք ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ: Ավելին, մենք մեր կողմից օրենքի ոչ մի խախտում թույլ չենք տալու: Դրա կարիքը չունենք: Մեր ամենահզոր շարժման ժամանակ, երբ հրապարակում կես միլիոն մարդ էր հավաքվում կամ մեկ միլիոն, որեւէ սիզամարգ չէր տրորվում: Հանրահավաքի մասնակիցները իրենց ետեւից հավաքում էին հանրահավաքի ընթացքում կուտակված ողջ աղբը: Դա էր մեր ուժը, մենք կոմունիստական իշխանություններին հաղթեցինք ոչ միայն մեր կազմակերպվածությամբ, այլեւ օրենքի տառը մինչեւ վերջ հարգելով: Մենք նրանց դեմ այդպես պետք է պայքարենք. թող իրենք օրենքը խախտեն, թող գիշեր-ցերեկ խախտեն: Միշտ էլ չարը վերջ է ունենում, նրանք տասը տարի դա արեցին. այս անգամ չի հաջողվի:

- Պարոն Տեր-Պետրոսյան, լիովին համաձայն եմ ձեզ հետ, բայց ուղղակի հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները իրենց ձեռքում կենտրոնացրել են բոլոր ուժերը, եւ ընդդիմությունը իր ձեռքում չունի ոչ մի ուժ, ի՞նչ ձեւով եք Դուք պայքարելու:

- 60 հազարանոց հանրահավաքը ուժ չէ՞, այս գեղեցիկ երիտասարդությունը ուժ չէ՞: Ձեզնից յուրաքանչյուրը հաջորդ անգամ իր հետ հանրահավաքի է բերելու տասը մարդ: Արդեն դառնալու եք բյուր:

Արսեն Մանուկյան, ԵՊՀ ուսանող.

- Քաղաքական ասպարեզ Ձեր վերադարձից ես գոնե ակնկալում եմ գաղափարական լուրջ պայքար: Դուք ունենալու եք նախընտրական ծրագիր: Տնտեսության մեջ ո՞ր ուղղություններին եք զարկ տալու, ո՞ր ուղղություններով եք առաջնորդվելու, տնտեսության ո՞ր ուղղություններն են դառնալու լոկոմոտիվային, որոնց հիման վրա պետք է զարգանա Հայաստանի տնտեսությունը:

- Դուք ուզում եք ժամանակից շուտ իմ ծրագիրը բացահայտե՞լ` չի լինի: Մի բան կասեմ. ես տեսնում եմ, որ Հայաստանը ունի մեկ գերխնդիր. ինչպիսի տնտեսական ճյուղ էլ ուզում եք ծրագրել, զարգացնել, ինչպիսի արդյունաբերություն էլ ուզում եք ունենալ, եթե չլուծվի Ղարաբաղի հարցը ու չվերացվեն շրջափակումները, ոչ մի լուրջ բան չի ստացվի: Հասկացեք. կան ֆիզիկական լիմիտներ: Եթե մի երկիր չունի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ, եթե մի երկիր իր հարեւանների հետ ընդհանուր շուկա չունի, այդպիսի երկիրը լուրջ զարգացման հնարավորություն չի կարող ունենալ: Կարելի է գոյատեւել, կարելի է գոյությունը քարշ տալ, բայց լուրջ զարգացման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Օրինակ բերեմ` աշխարհի բոլոր երկրներում հիմնական տնտեսական գործընկերը անմիջական հարեւաններն են: Մեր ամենաբնական տնտեսական գործընկերները պետք է լինեին Ադրբեջանը եւ Թուրքիան: Եւ այդպես էր Խորհրդային Միության ժամանակ: Դուք չեք պատկերացնի, թե ինչքան սերտաճած էին Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները: Մանավանդ միջին բիզնեսի, «ցեխավիկների», գյուղատնտեսական ապրանք արտադրողների շրջանակներում, որոնց միջեւ սերտ կապեր էին հաստատված: Դա բնական շուկա էր: Հայաստանն ընդամենը երեք միլիոնանոց շուկա է, իսկ միայն Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դառնում է 15 միլիոնանոց շուկա: Այսօր Հայաստանի արդյունաբերությունը խեղդվում է ուղղակի: «Ջերմուկը», «Բջնին», հայկական ծխախոտը այսօր կարող էր տասնյակ անգամ ավելի շատ վաճառվել Ադրբեջանում, քան Հայաստանում: Միայն մի օրինակ` Հայաստանում շատ լավ ոչխարաբուծություն կար, Ադրբեջանը այդքան լեռներ չուներ, եւ ահա Հայաստանում արտադրված ամբողջ բուրդը իրացվում էր Ադրբեջանում: Մեր «ցեխավիկների» նույնիսկ ոչ այնքան որակյալ արտադրանքը համարյա ամբողջությամբ տարվում էր Նախիջեւան, Կիրովաբադ: Իհարկե, հիմա ժամանակները փոխվել են, արտադրությունն ուրիշ պահանջներ ունի, բայց գլխավորը ճանապարհներն են եւ շուկան: Աշխարհի բոլոր հզոր պետությունները, անցյալում անգամ` Հռոմ, Մակեդոնական կայսրություն, Արաբական խալիֆաթ, Բյուզանդիա, հզորացել են բացառապես ճանապարհների եւ արտաքին աշխարհի հետ բաց հարաբերությունների շնորհիվ: Աշխարհի տնտեսության, ցանկացած արդյունաբերության հիմքը առեւտուրն է, ուրիշ ոչինչ:

Արթուր Տիգրանյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

- Պարոն նախագահ, ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցային կողմի կարգավիճակը վերականգնելու համար:

- Դա մեր գերագույն խնդիրն է: Դուք ծանոթ եք հոկտեմբերի 26-ի իմ ելույթին, ճի՞շտ է: Ես ասել էի, որ դա չորս ամենաանհրաժեշտ քայլերից մեկն է` բանակցությունները բնական փուլ տեղափոխելու համար: Ասեմ` շատ դժվար հարց է: Տասը տարի թե միջազգային հանրությունը, թե համանախագահները արդեն վարժվել են մի ֆորմատի, որ իրենց հարմար է, որովհետեւ ավելի հեշտ է բանակցել երկու կողմի հետ, քան երեք: Զուտ ֆիզիկապես եւ հարցերը համաձայնեցնելու առումով` երկուսի հետ ավելի հեշտ է խոսել, քան երեքի: Դուք այսօր էլ նման իրավիճակներ ամեն օր կարող եք տեսնել, եւ բիզնեսում եւ, չգիտեմ, ընկերական հարաբերություններում: Եթե երկու հոգի են` հեշտ է, եթե երեք` ավելի դժվար: Սրան վարժվել է նաեւ Ադրբեջանը: Սկսած 1992 թվականից, երբ սկսվել էր բանակցային պրոցեսը, Ադրբեջանը ուզում էր Ղարաբաղին դուրս մղել այդ պրոցեսից եւ բանակցել ուղղակի Հայաստանի հետ: Որովհետեւ նա ուզում էր աշխարհի առջեւ այս հակամարտությունը ներկայացնել ոչ թե որպես մետրոպոլիայի եւ թեկուզ զուտ իրավականորեն իր մասը կազմող անկլավի, կամ էթնոտերիտորիալ միավորի հակամարտություն, այլ դա դարձնել միջպետական խնդիր: Դա նրան չհաջողվեց, մեր օրոք դա չհաջողվեց: Մենք հասանք այն բանին, որ 1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում արդեն իրավականորեն ճանաչվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության երեք հավասարարժեք կողմերից մեկն է: Այս մանդատը վերահաստատվեց հաջորդ տարվա պրագյան գագաթնաժողովում: Այսինքն դա ցանկություն չէր, կապրիզ չէր, դա արդեն Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակն էր: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ: Ղարաբաղցի լինելով, նա ուղղակի իր վրա վերցրեց նաեւ Ղարաբաղի տեսակետը ներկայացնելու գործառույթը: Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը, ինչպես ասում են, ուրախությունից մեռան: Այդպիսի նվեր Ադրբեջանին չգիտեմ ինչպես կարելի էր անել: Այդ օրվանից, 98 թվականից հետո Ղարաբաղը ընդհանրապես դուրս է մնացել բանակցային բոլոր պրոցեսներից: Հիմա` ինչպես ասացի, քանի որ այդպիսի հոգեբանական մթնոլորտ է ստեղծվել, շատ դժվար է լինելու նախկին ձեւաչափը:

Միայն մի էլեմենտ կա, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել` Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը ետ պտտեցնել: Պարզ, շատ պարզ, հստակ դիրք է: Ես լինեմ, թե մի ուրիշ ոչ ղարաբաղցի, վաղը չի կարող ասել` ես ներկայացնում եմ նաեւ Լեռնային Ղարաբաղի տեսակետը: Կրկնեմ` սա դժվար է լինելու. միջազգային հանրությունը, թեկուզ վերը բերված պատճառով, կարող է ինչ-ինչ դժվարություններ հարուցել մեր ճանապարհին, որովհետեւ ողջ բանակցային ձեւաչափն է փոխվում, բանակցությունների տրամաբանությունն է փոխվում:

Հակոբ Սադոյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

-Պարոն նախագահ, ընտրությունների գնալուց առաջ կներկայացնե՞ք այն թիմը, որի հետ գնալու եք, թե՞ դա կանեք նախագահ ընտրվելուց հետո:

- Գիտեմ այդ մտավախությունը եւ այդ կարծիքը: Բայց ամբողջ աշխարհում գիտե՞ք ինչպես է նեկայացվում կամ ինչպես է ձեւավորվում թիմը: Երբ հայտնվում է նախագահի որեւէ թեկնածու, նրա թիմը պարզ է: Նրա թիմը այն մարդիկ են, ովքեր ջանք չեն խնայում այդ թեկնածուի հաղթանակը ապահովելու համար: Թիմը ձեւավորվում է շարժման ընթացքում, եւ դուք կտեսնեք. այս չորս ամսվա ընթացքում ովքեր ամենամեծ ջանքը կներդնեն այդ գործում` նրանք էլ կգնահատվեն` յուրաքանչյուրը իր վաստակի չափով: Մի քիչ բացեմ: Բոլորին թվում է, թե մեր իշխանությունների ժամանակ նախագահը վերցրել եւ նշանակել է նախարարներ, վարչապետ եւ այլն: Դա այդպես է օրենքի տառի տեսակետից, բայց բովանդակության տեսակետից բոլորովին այլ է: Երբ մենք 90 թվականին եկանք իշխանության, արդեն իսկ հայտնի էր, ինչպիսի մարդիկ են գալիս: Ես Վանո Սիրադեղյանին նախարար նշանակելու միայն ֆորմալ հրամանագիրն եմ ստորագրել: Նույնը՝ Վազգեն Սարգսյանին, նույնը` Հրանտ Բագրատյանին եւ մյուսներին: Ես նրանց նշանակել եմ թղթով, իսկ նրանք այդ պաշտոնը վաստակել են իրենց ներդրած ավանդով: Նույնը լինելու է հիմա: Ուրիշ ճանապարհ չկա: Ես սակարկությունների չեմ գնալու ոչ մեկի հետ, ոչ մեկին պաշտոն չեմ խոստանալու, որպեսզի ներգրավեմ այս շարժման մեջ: Ամեն մեկը պետք է գնահատվի շարժման մեջ ներդրած իր ավանդով, չկա ուրիշ ճանապարհ:

Արտակ Խաչատրյան, ՀՀ քաղաքացի.

- Պարոն Տեր-Պետրոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում այսօրվա ձեւավորված կլանային տնտեսությունից անցումը դեպի ավելի ցիվիլ դեմոկրատական տնտեսական հարաբերություններ, որպեսզի երիտասարդությունը կարողանա ճիշտ ձեւով եւ ավելի վստահ ընդգրկվել հատկապես մանր եւ միջին բիզնեսում:

- Մի ճշտում, եթե թույլ տաք` առանց առարկելու: Ես գտնում եմ, որ Հայաստանում կլանային տնտեսություն չկա: Կլանային տնտեսությունը նշանակում է ուժերի կամ իշխանության եւ կամ տնտեսական ազդեցությունների զանազանություն: Կլանային տնտեսություն կարող է լինել մի դեպքում, եթե լինեն մի շարք կլաններ: Հայաստանում այդպիսի բան գոյություն չունի: Հայաստանում իշխողը կլան չէ: Ես բառն էլ ասել եմ` ավազակապետություն է սա: Ավելին ասեմ, կլանային տնտեսությունը, համեմատած ավազակապետական տնտեսության հետ, ավելի առողջ տնտեսություն է, որովհետեւ կլանները բոլոր դեպքերում իրար հետ մրցակցում են, այստեղ մրցակցության էլեմենտ կա` ազդեցության գոտիների համար, ժողովրդին դուր գալու համար: Իսկ ավազակապետությունը` բրգաձեւ կենտրոնացած իշխանությունը, դրա կարիքը չունի. նա ոչ ժողովրդին է ուզում դուր գալ, ոչ էլ մրցակցություն է թույլ տալիս: Հիմա ձեր հարցին, թե ինչ պիտի արվի: Հոկտեմբերի 26-ի ելույթում թվարկել եմ ամենատարրական խնդիրները: Առաջին` ապահովել հավասար հնարավորությունների իրացման դաշտ: Ինչ է դա նշանակում. ոչ մի հովանավորչություն, ոչ մեկին որեւէ արտոնություն չպիտի տրվի: Պայմանները պետք է լինեն հավասար: Դուք ուզում եք խանութ դնել, թե մյուսն է ուզում` նույն հավասար իրավունքները պետք է ունենաք: Երկրորդ` ազատ մրցակցության ապահովում: Ոչ մեկը արտոնություն չպիտի ունենա մաքսատանը ինչ-որ ձեւերով իր ապրանքներն ավելի էժան մաքսազերծել, քան մյուսները: Եթե մեկը դա անում է, արդեն նրա բոլոր մրցակիցները մեռնում են: Այդպես են ձեւավորվում մոնոպոլիաները: Մեկը բերում է հսկայական քանակի ապրանք` առանց մաքսավճար մուծելու կամ շատ չնչին մաքսատուրք վճարելով, մյուսը՝ ամբողջությամբ վճարելով իր բոլոր մաքսերը, գումարած նաեւ հարկերը: Այն մարդը, որ մաքսավճարից փախչում է, նաեւ հարկերից է կարողանում փախչել: Ինչ է ստացվում` նա ստանում է հսկայական առավելություն եւ մի փոքր էժան վաճառելով իր ապրանքները, կարող է խեղդել իր բոլոր մրցակիցներին: Այդպես Հայաստանում վերացավ միջին եւ մանր բիզնեսը, որը այս իշխանությունների ամենամեծ հանցանքներից մեկն է: Մեր ժամանակ այդպես չէր, մեր ժամանակ իսկապես ստեղծվել էր այդ խավը, եւ գործարարներն ունեին այդ ազատությունը: Իհարկե, միշտ էլ զեղծումներ լինում են, միշտ էլ բյուրոկրատիան ելքեր գտնում է նրանցից ինչ-որ բան շորթելու: Բայց հիմնական սկզբունքները վերը նշվածներն են:

Կարդալ շարունակությունը

03 Նոյեմբեր 2007


2011-11-25Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։

2011-10-28Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-28Ելույթներ ՀԱԿ հանրահավաքում. 28.10.2011

2011-10-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 8-ի հանրահավաքում (հատված, տեսանյութ)

2011-10-06Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 6-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-05Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 5-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-09-30Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 30-ի հանրահավաքում (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։

2011-09-23Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքում

_MG_6262.jpgԹվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երեւանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ...

2011-09-09Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 9-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը, Կոնգրես-իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը։

2011-08-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. օգոստոսի 2-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Անառարկելի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետեւում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով։

2011-06-30Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հունիսի 30-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ մենք բոլորս մասնակից ենք մի կոնկրետ քաղաքական գործընթացի, ես առանց նախաբանի կանգ կառնեմ երկու հարցի վրա, որոնցից առաջինը վերաբերում է մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, իսկ մյուսը՝ Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության հեռանկարին։ Բնականաբար, ես ծրագրել էի անդրադառնալ նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը, բայց քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից։ Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար։ Իսկ այժմ անցնեմ ելույթիս բուն նյութին։

2011-05-31Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մայիսի 31-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Նախ և առաջ, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ՝ իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ, ինչը պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ Դա ոչ թե ընդդիմության, ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, եթե կուզեք, ողջ հայ ժողովրդի, իսկ վերջին հաշվով, մեր երկրի ու պետության հաղթանակն է, որի կերտման գործում իրենց լուման են ներդրել ե՛ւ համաժողովրդական շարժման նվիրյալները, ե՛ւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ե՛ւ անկախ մամուլի ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական բողոքի տարերային ցույցերի հազարավոր մասնակիցները։

2011-04-28Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. ապրիլի 28-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթս ես ուզում եմ սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեկնաբանությամբ։ «Վերջին մի քանի օրերին,- ասվում է այդ հայտարարության մեջ,- վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված.

ա. Վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների շարքում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ, ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ, այդպես էլ որևէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետևանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը, արդեն հաստատված, պետք է ներդրվեր 350 կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լեւոն Զուրաբյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Արամ Սարգսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Աշոտ Ադամյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Հրանտ Բագրատյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Սամսոն Խաչատրյանի ելույթը

2011-04-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ապրիլի 8-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար։ Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից։ >> Կարդալ ելույթի շարունակությունը >>

2011-03-21Լ. Տեր-Պետրոսյանի 2-րդ ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

2011-03-17Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Մատենադարան

Սիրելի հայրենակիցներ,

 Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ միասին քննարկելու ենք ս.թ. մարտի 1-ին ընդունած մեր հայտարարության կատարման ընթացքը եւ համապատասխան եզրակացություններ անելու դրա հանդեպ իշխանությունների ցուցաբերած արձագանքից, ինչն անհրաժեշտ է ոչ այնքան գնահատականներ տալու, որքան մեր հետագա անելիքները ճշտելու համար։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը, սովորականի պես, ստիպված եմ անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության։ Պարզաբանումների կարիքն զգացվում է ոչ թե հակաճառելու կամ արդարանալու նկատառումով, այլ սոսկ փաստերը ճշգրտելու նպատակով, որովհետեւ հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, չխոսած այլեւս անհիմն մեղադրանքների ու վերագրումների մասին։ Արդ, որո՞նք են այդ թյուրըմբռնումները.

2011-03-01Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.
Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

2011-02-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-ՊետրոսյանԵթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։

2010-10-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 19-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ձեզ համար իսկզբանե պիտի պարզ լիներ, որ այսօրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, ինչի պատճառով երկարաշունչ ելույթներն ավելորդ են։ Հայտնի է նաեւ ցույցի առիթը՝ Եւրոխորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որն այս պահին ընթանում է Երեւանում։
Արդ, ինչո՞ւ ենք մենք օգտագործում այս առիթը՝ եւս մեկ անգամ մեր ընդդիմախոսներին հիմք տալով չարաբանելու, թե մենք կրկին փորձում ենք Հայաստանի ներքին խնդիրները լուծել օտարների օգնությամբ, այսինքն՝ դրսից տղա ենք բերում։ Քավ լիցի, նախ՝ այդ տղաներին ոչ թե մենք, այլ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն են բերել, եւ երկրորդ, ինչպես մի առիթով նշել եմ, Եւրոխորհուրդը, Եւրոդատարանը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը ամենեւին օտարներ չեն, այլ մեր սեփական կազմակերպությունները։ Հայաստանը կամովին անդամագրվել է բոլոր այդ միջազգային կառույցներին եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Հետեւաբար, մենք մեր իսկ կազմակերպություններից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը։ Եւ այդ պահանջը միանգամայն արդար ու օրինական է, քանի որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել նշված կազմակերպությունների առջեւ, ապա դա նշանակում է, որ վերջիններս էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ։

2010-10-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ հանրահավաքում ես ձեզ խոստացել էի, որ այսօրվա ելույթս հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ անհավատալի չափերի հասնող կոռուպցիային։ Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը, ստիպված եմ անդրադառնալ մի անհեթեթության, որը մեկ տարուց ավելի է, ինչ օրուգիշեր մատուցվում է մեր ժողովրդին։ Մեզ մեղադրում են, թե իբր մենք կենտրոնանում ենք արտաքին քաղաքականության վրա եւ անտեսում ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, ավելին, ասվում է նույնիսկ, որ իշխանություններին հաջողվել է ընդդիմությանը պարտադրել իր քաղաքական օրակարգը, նրան շեղելով երկրի ներքին կյանքի վերափոխման նպատակից։ Գեղեցիկ ձեւակերպված ու առաջին հայացքից համոզիչ թվացող այս պնդումները, սակայն, կապ չունեն ո՛չ իրականության, ո՛չ էլ տարրական քաղաքագիտության հետ։ Մի կողմ դրած «արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է» տրիվիալ միտքը, նշենք, որ արտաքին եւ ներքին քաղաքականության տարանջատումը զուտ պայմանական է՝ թելադրված պարզ մեթոդաբանական անհրաժեշտությամբ։ Ցանկացած պետության արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրներն իրականում կազմում են մեկ ամբողջություն եւ որպես այդպիսին հանդիսանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության օրակարգը։ Որքան արտաքին քաղաքականությունն է կախված ներքինից, նույնքան ներքին  քաղաքականությունն արտաքինից։ Որեւէ բանական մարդ, օրինակ չի կարող առարկել եւ, ըստ էության, չի էլ առարկում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակական ձախողումները պայմանավորված են բացառապես երկրի ներսում տիրող անառողջ իրադրությամբ, մասնավորաբար, իշխանությունների ոչ լեգիտիմ եւ կոռումպացված լինելու հանգամանքով։ Նունքան ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ներքին կյանքի բացասական երեւույթներից շատերը պայմանավորված են արտաքին հանգամանքներով։ Մի՞թե պարզ չէ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ, խայտառակ ընտրություններ, ժողովրդավարության սահմանափակումներ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ կոռուպցիայի համատարած դրսեւորումներ չէին լինի, եթե այդ ամենը չհանդուրժվեր արտաքին աշխարհի կողմից եւ չօգտագործվեր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման նպատակով։ Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունն, արդ, հիմնված է արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների օրգանական փոխկապակցության գիտակցության վրա, ուստի թող ոչ ոք մութ սենյակում սեւ կատու չփնտրի, որովհետեւ այնտեղ կատու չկա։

2010-09-17Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Թեեւ ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս (17.07.2010) միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ։ Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում՝ կոնստատացիա։
Առաջին. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Միանգամայն աներկիմաստ այս պնդումն իշխանական քարոզչամեքենայի կողմից վերածվել է իր ինտելեկտուալ մակարդակին համարժեք մի պարզունակ մտքի, թե իբր ես առաջարկում եմ հանուն Հայաստանի զարգացման, զիջել Ղարաբաղը։ Մինչդեռ կարիք չկա ապացուցելու, որ ես շեշտել եմ ոչ թե զիջման, այլ Ղարաբաղի խնդրի (ու նրանից կախված հայ-թուրքական հարաբերությունների) կարգավորման կամ լուծման անհրաժեշտությունը։ Մի բան է լուծումը, եւ բոլորովին մի այլ բան՝ զիջումը։ Ո՞վ է ձեզ ստիպում որեւէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել։ Դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ո՞վ ուրախ չի լինի։ Միայն թե՝ ինչ ճանապարհ էլ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք, որովհետեւ...

2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

2010-03-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

2009-11-11Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. նոյեմբերի 11-ի ՀԱԿ ՔաղԽորհրդի ընդլայնված նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2009 թ. նոյեմբերի 11Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 1

Սիրելի հայրենակիցներ,

2009-09-18_LTerPetrossian.jpgՈւղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 2

Լեռնային Ղարաբաղ

Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:

2009-07-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

2009-06-12Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 12-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

2009-06-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

2009-06-01_miting_zhoghovurd.jpgԱյն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

2009-05-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

2009-05-15_miting_LTP.jpgԹվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 2)

Սկիզբը` այստեղ

- Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:

- Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը: