ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

2009-06-01_miting_zhoghovurd.jpgԱյն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

Սակայն, մինչեւ գնահականներ տալը, ուզում եմ սրտանց շնորհավորել արտաքին քաղաքականության ճակատում շարունակ պարտություններ կրող Սերժ Սարգսյանին` սեփական ժողովրդի նկատմամբ տարած «փառահեռ» հաղթանակի համար։

Դուք տեղյակ եք, որ միջազգային հանրությունը` Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, սկսած 1998 թվականից, ընտրությունից ընտրություն, Հայաստանում առաջընթաց, իրենց լեզվով ասած` պրոգրես են արձանագրում` եւ ընտրությունների որակի, եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման առնչությամբ, բայց մենք տեսնում ենք, իրականում, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն շատ ավելի այլանդակ է լինում, քան նախորդը։ Եթե սա է Եվրոպայի, Արեւմուտքի պատկերացումը պրոգրեսի մասին, ապա կամ նրանք զբաղված են երգիծաբանությամբ, կամ էլ պարզապես ձեռ են առնում մեր ժողովրդին` նրան դնելով երկրորդ սորտի մարդկանց տեղ։ Միջազգային հանրությունը, այսպիսով, ոչ թե նպաստում է ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, այլ կարծես թե դիտավորյալ խոչընդոտում է այդ զարգացումը։ Ես մի փաստ կարող եմ ասել. եթե եվրոպական կառույցները, Միացյալ Նահանգները, ողջ Արեւմուտքը սկզբունքային գնահատական տային 2008 թ. նախագահական ընտրություններին, ապա այսօրվա խայտառակ ընտրությունները տեղի չէին ունենա։ Արեւմուտքի անլրջության վկայությունն է նաեւ թեկուզ այն փոքրիկ փաստը, որ այս ընտրությունները դիտարկելու համար նրանք ուղարկել էին ընդամենը 15 հոգու։ Երբ լրագրողներից մեկն այդ դիտորդական առաքելության ղեկավարին հարցրել էր` արդյո՞ք 15 հոգին բավական է ընտրությունները դիտարկելու եւ օբյեկտիվ գնահատելու համար, այդ խմբի ղեկավարը առանց քաշվելու ասել էր` գիտեք ինչ, հարյուր հոգին էլ բավական չէր լինի։ Դե եթե այդպես է, ինչո՞ւ եք վեր կացել-եկել, այդքան էլ փող ծախսել, չգիտեմ` նորից մեր ժողովրդին ձեռ առնելու համա՞ր։ Եւ այս ասելուց հետո էլ առավոտյան արդեն նրանք հրապարակել են իրենց առաջին զեկույցը։ Եւ ինչպե՞ս են գնահատել ընտրությունները` որ ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանել են եվրոպական չափանիշներին։ Ուրեմն, կամ պետք է մտածել, որ այդ մարդիկ մեզ են ծաղրում, կամ իրենք իրենց են ծիծաղելի վիճակի մեջ դնում։ Եթե եվրոպական չափանիշ է լրագրողին ծեծելը, եթե եվրոպական չափանիշ է հազարավոր ավտոբուսներով ընտրողներին տեղամասեր բերելը, եթե եվրոպական չափանիշ է ընտրակաշառք բաժանելը, եթե եվրոպական չափանիշ է վստահված անձանց, հանձնաժողովների անդամներին ահաբեկելը, ապա մենք այդ եվրոպական չափանիշների հետ գործ չունենք, թող այդ չափանիշները տանեն, կիրառեն իրենց վրա։

Հիմա ավելի էական մի հարցի մասին։ Ի՞նչ է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուզածը։ Ես համայնքային հանրահավաքներում այդ հարցին անդրադարձել եմ տարբեր տեղերում, բայց առիթ է ավելի լայն լսարանի առջեւ այս շեշտադրումը կատարելու։ Նրանց երազած պետությունը` ընդդիմություն չունեցող, քաղաքական կուսակցություններ չունեցող, ոչ մի հակաճառող գոյություն չունեցող, հլու-հնազանդ հպատակների մի հավաքականություն է եղել։ Եւ նրանք տասնմեկ տարի շարունակ հստակորեն փորձել են իրականացնել ահա իրենց այս նպատակը։ Չկանգնելով ոչ մի քայլի առջեւ. եթե պետք է կեղծել ընտրությունները` կեղծե՛լ, եթե պետք է բռնություն գործադրել ընտրողների վրա` գործադրե՛լ, եթե պետք է գնդակահարել ընդդիմադիրներին` սառնասրտորեն գնդակահարե՛լ, ինչպես գնդակահարեցին Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին, եթե պետք է ժողովրդի սպանդ կազմակերպել` ա՛յդ էլ կանենք, եւ այդ էլ արեցին մարտի 1-ին, եթե պետք է հարյուրավոր մարդկանց բանտերը լցնել` ա՛յդ էլ կանենք։ Սա էր իրենց գլխավոր խնդիրը։ Դուք պատկերացրեք` ի՞նչ է նշանակում ընդդիմությունը բռնազավթիչի համար։ Ընդդիմությունը բռնազավթիչի համար նշանակում է ամենօրյա վտանգ նրա իշխանության հավերժությանը։ Նրանք ուզում են իշխել հավերժ։ Գողերը, ավազակները, մարդասպանները տիրել են երկրին եւ ուզում են տիրել հավերժ։ Ասացի, նրանք ոչ մի բանի առջեւ կանգ չառան, ամեն ինչ արեցին` ընդդիմադիրների կամ կես-ընդդիմադիրների մի մասին նրանք ուղղակի կաշառեցին, գնեցին ոտքով-գլխով` եւ ֆիզիկապես, եւ արժանապատվությամբ, ամեն ինչով։ Մյուսներին, ովքեր անկախ էին, այդ թվում` երկրապահները (այդ մարդիկ ազատագրել էին Արցախը), պատժեցին բանտերով ու զնդաններով։ Ժողովրդին պատժում են թշվառությամբ, պարտադրված թշվառությամբ, որովհետեւ այն թշվառությունն ու աղքատությունը, որն այսօր տիրում է Հայաստանում, օբյեկտիվ պատճառ չունի։ Դա իրենց անսահմանափակ թալանի արդյունքն է։ Այդ մարդիկ այս երկիրը իրենցն են համարում, մեզ, ձեզ, բոլորիս` իրենց ճորտերը։ Անկախը, բարձրաձայնելու քաջություն ունեցողը պետք է զսպվի, նրա բերանը պետք է փակվի։

Եւ ի՞նչ ստացան։ Ստացան հակառակը։ Այսօր մենք ունենք այնպիսի ընդդիմություն, որը Հայաստանի անկախ գոյության քսան տարվա ընթացքում գոյություն չի ունեցել, հզորագու՛յն ընդդիմություն։ Այդ ընդդիմությունը օդից չծնվեց. այն ունի իր սնուցող աղբյուրները, որոնք են` ե՛ւ մեր ազատամարտիկները` սկսած 1988 թվականից, բոլոր երկրապահները, ե՛ւ Հայոց Համազգային Շարժումը` իր քաղաքական փորձով, ե՛ւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, որն ըստ էության այդ ընդդիմությունը ղեկավարել է 1998 թվականից սկսած` վերջին տասը տարվա ընթացքում, բոլոր մյուս կուսակցությունները, որոնք վիզ չեն ծռել այս իշխանությունների առջեւ։ Ահա այս աղբյուրներից սնված ընդդիմությունն էր, որը, վաստակելով ժողովրդի աջակցությունը, այսօր դարձել է մի այնպիսի ուժ, որը քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյանին եւ նրա ավազակախմբին։

Ընդհանրապես կարող եք հարցնել` ի՞նչ է ընդդիմությունը, ու՞մ է պետք այդ ընդդիմությունը։ Եթե պետությունը ընդդիմություն չունի` այդ պետության մեջ ժողովրդավարության, ազատության մասին խոսելը ավելորդ է։ Այդ պետության մեջ կաշառակերությունը վերացնելու մասին խոսելը բացարձակապես ավելորդ է։ Ընդդիմությունը ունի երկու ֆունկցիա. մեկը` ներքին, մյուսը` արտաքին։ Ներքինը. նրա գոյությունն այն զսպող ուժն է, որը սահմանափակում է իշխանությունների անվերահսկելի վարքն ու բարքը։ Մյուս մեխանիզմը ազատ հեռուստաընկերություններն են, ազատ մամուլն է, որ Հայաստանում ըստ էության գոյություն չունեն, իսկ ազատների, անկախների մեծ մասը դատապարտված է ֆինանսական-նյութական չքավոր գոյության` փոքրիկ տպաքանակներով։ Եթե կուզեք իմանալ, այս վերջին մեկուկես տարում այս ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, ձեզ հետ միասին արդեն հսկայական դեր է խաղացել. այդ զսպող, վերահսկող դերը խաղացել է` անկախ այն բանից, թե մենք իշխանություններում ներկայացվա՞ծ ենք, թե` ոչ։ Ի դեպ` սրանից օգտվել են ավելի շատ իշխանությունները եւ իշխանամերձ քաղաքական ուժերը, քան բուն ժողովուրդը։ Եթե չլիներ ընդդիմությունը` այսօր Հայաստանում մանր եւ միջին ձեռնարկատիրություն գոյություն չէր ունենա. ուղղակի այս ավազակապետությունը ամբողջությամբ լափած կլիներ այդ վերջին չնչին հարստությունը, որը իրենց իշխանության սահմաններից դուրս էր գտնվում եւ առայժմ գտնվում է` շնորհիվ այս ընդդիմության։ Եթե չլիներ այս ընդդիմությունը` այս օլիգարխների մի զգալի մասն էլ կորցրած կլիներ իր հարստությունը, մյուսները` ավելի զոռբաները, արդեն վերաբաշխած կլինեին այդ հարստությունը։ Եթե չլիներ ընդդիմությունը` «Օրինաց երկիրը», Դաշնակցությունը չէին կարող երազել կոալիցիայի կազմում ընդգրկվելու մասին։ Եթե չլիներ այս ընդդիմությունը` Վազգեն Մանուկյանը երբեւէ նախագահ չէր դառնա, իսկ այսօր դարձել է Հանրային խորհրդի նախագահ. վերջապես այս մարդը հասավ իր մուրազին` ընդդիմության շնորհիվ։

2009-06-01_miting_bruncqner.jpgՍա ընդդիմության նշանակությունն է ներքին քաղաքականության մեջ, ներքին կյանքում, բայց ընդդիմությունը կարեւոր գործառույթ ունի նաեւ երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Ընդդիմությունը այն նյութն է, որը իշխանություններին հնարավորություն է տալիս արտաքին քաղականության մեջ մանեւրել, ստիպված չլինել, հարկադրված չլինել ստորագրել ամեն ինչ։ Ես չեմ տեսել որեւէ թուղթ, որ դեմ տան Սերժ Սարգսյանին, եւ նա չստորագրի։ Խոսքը վերաբերում է արտաքին աշխարհին. ինչ թուղթ տան` նա ստորագրել է եւ ստորագրելու է։ Այնինչ կար մի շատ հեշտ միջոց. սա ինձ համար տեսական դատողություն չէ, սա իմ փորձառությունն է։ Երբ Դաշնային խորհրդում, որը գլխավորում էր Գորբաչովը, եւ դրանից հետո` Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովներում` բազմիցս ականատես եմ եղել այդ բանին։ Ասենք` Կրավչուկը, երբ մի բան չէր ուզում ստորագրել, ասում էր` գիտե՞ք ինչ, եթե ես սա ստորագրեմ, ապա Կիեւ չեմ կարող վերադառնալ, ընդդիմությունը ինձ կհոշոտի։ Նույնը` Ալիեւը, մյուս նախագահները։ Եթե Սերժ Սարգսյանը հանդուրժեր ընդդիմություն` նա, օրինակ, երբ նրան առաջարկեին ստորագրել հայ եւ թուրք պատմաբանների ստեղծման հանձնաժողովի այդ պահանջը` նա հանգիստ կարող էր ասել` ես չեմ կարող դա բացատրել իմ ժողովրդին, որովհետեւ այնտեղ կա մի գազան` Հայ ազգային կոնգրես է անունը, որը ինձ կհոշոտի, թույլ չի տա սա ստորագրել։ Նույնը` Ղարաբաղի հարցում։ Մարդ ինքը իրեն զրկի այսպիսի գործիքի՞ց։ Մի լավ իրավաբան ունեինք ժամանակին, ես չեմ ուզում ուրիշ բառ օգտագործել, այսպիսի դեպքերի համար ասում էր` եկեք չխոսենք խելագարության կանխավարկածի մասին։

Հիմա, ի՞նչ տեղի ունեցավ այս ընտրություններում։

Ֆորմալ առումով` Սերժ Սարգսյանը, ես «Սերժ Սարգսյան» եմ ասում, որովհետեւ ՀՀԿ, Բեգլարյան, մյուսներ, դրանք նույն բանն են, ամբողջը «Սերժ» է կոչվում։ Այս ընտրություններում ֆորմալ առումով Սերժը ավելի շատ ձայն ստացավ, քան 2008 թ. նախագահական ընտրություններում` 47.8 տոկոս, այնինչ` նախագահական ընտրություններում 42-43 տոկոս էր ստացել։ Կարելի է ասել, որ զարմանալի բան է կատարվել մեր երկրում։ Ի՞նչ գործի համար այս մեկուկես տարվա ընթացքում պիտի Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելանար Երեւանում։ Եկեք հիշենք` այս մեկուկես տարվա ընթացքում ընտրությունները կեղծեց այնպես, որի տակից ժողովուրդը եւ այս երկիրը երկար տաիներ դեռ չի կարողանալու դուրս գալ։ Եթե նա մարտի 1-ի սպանդի գլխավոր հրաման տվողը չէր, ապա նույնքան պատասխանատու էր այդ սպանդի համար, որովհետեւ նա այդ կենտրոնական շտաբի անդամ էր, որի մասին մամուլում եղան գրություններ, եւ դա հարյուր տոկոսանոց իրականություն է։ Նա ոչ միայն հանդուրժեց, թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանին` իրականացնել այդ սպանդը, այլ նաեւ այս մեկուկես տարվա ընթացքում նրա այն հսկայական եռանդը, որը ներդնում է այդ սպանդի, մարդասպանությունների բուն մեղավորներին կոծկելու համար` ապացուցում է, որ ինքն այդ սպանդի համահեղինակներից մեկն է։ Ուրիշ ի՞նչ լավ գործ արեց` հարյուրավոր մարդկանց նետեց բանտերը, որոնցից հիսունը դեռ այսօր էլ գտնվում են այնտեղ։ Ռոբերտ Քոչարյանը գոնե կարող էր ասել, որ իր ժամանակ երկնիշ տնտեսական աճ եղել։ Անկախ այն բանից, թե դա եղել է արտերկից ուղարկված տրանսֆերտների հաշվին, բայց փաստ է, գոնե կարող է ասել` մի լավ բան տեղի ունեցել է։ Մեր ժամանակ շատ դժվարություններ կային, հսկայական դժվարություններ, բայց դրանց կողքին կային ռեալ գործեր` Հայաստանի անկախության ձեռքբերումը, Ղարաբաղի ազատագրումը, տնտեսական ռեֆորմների իրականացումը եւ այլն, եւ այլն։ Ցույց տվեք Սերժ Սարգսյանի օրոք, այս ահավոր մթնոլորտի պայմաններում, որեւէ գործ, որը կարող է դրվել սրանց կողքին։

Մյուսը` տնտեսական վիճակի այս վատթարացումը, երկնիշ աճող թվերն այսօր վերածվում են, այս ամիս դուք արդեն կտեսնեք, երկնիշ անկման թվերի, եւ սա անընդհատ դեռեւս գլորվելու է։

Ղարաբաղի հարցում. Ղարաբաղի հարցը Սերժ Սարգսյանի օրոք։ Ես չեմ ուզում նրան վերագրել այդ մեղքը։ Մեղքի մեծագույն բաժինն ընկնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի վրա, որոնք տասը տարի, մայմունություններով զբաղված, պարզապես տանուլ են տվել Ղարաբաղի խնդիրը, իսկ Սերժն այսօր դրա վերջակետն է դնում։ Եւ ամենամեծ խայտառակությունը` հայ-թուրքական հարաբերություններում համաձայնելն էր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը այլ բան, քան ցեղասպանության ուրացում, չի նշանակում։ Այստեղ իլյուզիաներ թող չլինեն, հեքիաթներ թող չպատմեն, թող չասեն` նա ինչ է նկատի ունեցել կամ ինչ նպատակով է դա արել։ Սրա միակ իմաստը ցեղասպանությունը վաճառելն էր թուրքերին` ընդամենը սահմանը բացելու համար, որպեսզի այս ժողովրդին ցույց տար, որ գոնե այսպիսի ռեալ գործ նա կատարեց։

2009-06-01_miting_tmbkaharner.jpgԸնտրությունների կեղծման մեխանիզմների մասին իմ ընկերները շատ խոսեցին։ Կատարելոգործվել է մի փառահեղ ձեւով։ Ոչ մի այլ բնագավառում Հայաստանն այնպիսի հաջողությունների չի հասել, ինչպես ընտրությունների կեղծման մեխանիզմների մշակման մեջ։ Այստեղ Սերժ Սարգսյանը եւ նրա համակարգը, կարելի է ասել, գրոսմայստերներ են։ Բայց ամենացավալին հետեւյալն է. այս ընտրություններից երեւաց, որ կեղծման գլխավոր մեխանիզմը եղել է ընտրակաշառքը, որին տուրք է տվել ընտրողների մի զգալի մաս։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ` 100-150 հազար մարդ քվեարկել է ուղղակի կաշառված։ Ինչո՞վ սա բացատրել։ Նախ, որ իշխանությունները կիրառել են չափազանց կարեւոր մեխանիզմներ` օգտագործելով վարչական ռեսուրսը։ Մենք ունենք տվյալներ, փաստաթղթեր, որ Կենսաթոշակային հիմնադրամ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբին է տրամադրել Հայաստանի թոշակառուների բոլոր տվյալները` հասցեներով, անուն-ազգանուններով, եւ այլն։ Մեկ առ մեկ աշխատել են բոլոր թոշակառուների հետ։ Մի այլ բան. ՀՀԿ-ի նախընտրական շտաբին են տրվել «Փարոս» ծրագրով բոլոր նպաստառուների տվյալները։ Նրանց են տրվել, այդ փաստաթղթերի մի մասն անգամ հրապարակվեց, կոմունալ պարտքեր ունեցող բոլոր քաղաքացիների տվյալները, որոնցից շատերի պարտքերը զեղչվել են, թոշակառուներին, նպաստառուներին լրացուցիչ գումարներ են տրվել, եւ այլն, եւ այլն։ Ես չեմ ուզում այս հարցը տեղափոխել բարոյական հարթություն։ Սա մեր դժբախտությունն է։ Սա մեր դժբախտությունն է, եւ ես Կոնգրեսն ի նկատի չունեմ, այլ մեր ժողովրդին, մեր երկրին նկատի ունեմ։ Դա խոսում է երկրի համատարած թշվառացման եւ աղքատացման մասին։ Ինչո՞ւ 2008 թ. նախագահական ընտրություններում ընտրակաշառքն այսքան համատարած չէր։ Համենայն դեպս, 2008 թ. փետրվարի 19-ին դեռ տնտեսական ճգնաժամը չէր սկսվել, եւ մեր ժողովուրդը այսպիսի թշվառ վիճակի մեջ չէր` համեմատաբար։ Միայն այդ փաստը կարող է պատկերացում տալ այն սոցիալական թշվառացման մասին, որը տեղի է ունեցել այս տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Գիտե՞ք ինչ, այլ երկրներում էլ են լինում ընտրակաշառքի դեպքեր։ Նույնիսկ ԱՄՆ-ում։ Դեպքեր կան դրա մասին գրված։ Աղքատ, չքավոր, անտուն խավերի շրջանում երբեմն այդ ընտրակաշառքն աշխատում է, բայց այդ խավերը Միացյալ Նահանգների բնակչության անգամ մեկ տոկոսը չեն կազմում։ Այդ մեկ տոկոսից ավելի վատ վիճակի մեջ գտնվում է Հայաստանի ժողովրդի 75 տոկոսը։ Այդ թշվառությունն էլ պատահական չէ։ Իշխանություններին ձեռնտու է, որ ժողովուրդը միշտ թշվառ լինի, միշտ աղքատ լինի։ Եւ ընտրակաշառքը ստացողն էլ չի հասկանում, որ իրեն տալիս են իրենից գողացածի մի չնչին մասը։ Եւ երկրորդ. տալիս են, որ այսուհետեւ եւս նրան պահեն թշվառ վիճակի մեջ` անհրաժեշտության պահին մի պատառ նետելու համար։ Համոզված եղեք` սրանք ամեն ինչ անելու են, սպառելու են երկրի ողջ հարստությունը, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ կյանք չտեսնի։ Հակառակ դեպքում ժողովուրդը կլինի ազատ ժողովուրդ։ Բարեկեցիկ ժողովուրդը չի կարող լինել ճորտ, ենթակա եւ իշխանություններին հլու-հնազանդ։ Ես ասացի` չեմ ուզում հարցը տեղափոխել բարոյական հարթություն, բայց մի շատ ավելի ողբերգական բան եմ տեսնում։ Այդ ընտրակաշառվածները չեն հասկանում, որ իրենք մեղսակից են դառնում Սերժ Սարգսյանի բոլոր դավաճանություններին, ոչ միայն ներազգային, այլեւ դավաճանական գործերին, ցեղասպանության ուրացման գործին, Ղարաբաղը տանուլ տալու գործին։ Ես մի ավելի տխուր եզրակացություն կարող եմ անել, որն ինձ համար ողբերգություն է։ Չէի ուզի այդպես մտածել, բայց կարծես թե մեր ժողովրդի մի զգալի մասը, կարելի է ասել, թքած ունի Ղարաբաղի վրա էլ, հայ-թուրքական հարաբերությունների վրա էլ, ցեղասպանության վրա էլ։ Մարդկանց հասցրել են այնպիսի վիճակի, որ օրուգիշեր թաղված հոգսերի մեջ` նրանք այլեւս ի վիճակի չեն անգամ մտածել ազգային արժանապատվության, ազգային իղձերի, ազգային նպատակների մասին։ Ահա թե ինչ են նրանք դարձրել մեր ժողովրդին։

Սերժ Սարգսյանը, ինչպես ես սկզբում ասացի, կարող է «փայլուն» հաղթանակ նշել այսօր։ Չգիտեմ` նա ինչ շահեց, առնվազն շահեց ժամանակավորապես իր բռնապետությունը եւ երկիրը թալանելը շարունակելու հնարավորությունը։ Ժամանակավորապես։ Բայց դրանով, վստահ եղեք, նա թուլացրեց մեր պետությունը եւ այն դարձրեց արտաքին ճնշումների հանդեպ խոցելի։ Չեմ կասկածում, որ հերթական կեղծված ընտրություններն առավելագույնս կօգտագործվեն Սերժ Սարգսյանից նորանոր զիջումներ կորզելու համար` թե՛ Թուրքիայի, թե՛ Ղարաբաղի հարցում։

Սերժ Սարգսյանը լուծեց նաեւ մի ուրիշ խնդիր։ Դրա մասին խոսեցին իմ ընկերները։ Նա ոչ միայն խնդիրներ ունի ժողովրդի հետ, ընդդիմության հետ, այլեւ իր շրջապատի հետ, որովհետեւ այնտեղ երբեմն ոմանք չեն հասկանում իրենց կարգավիճակը, եւ երբեմն հանդգնում են իրենց կարգավիճակից ավելի բաների հավակնել։ Այս ընտրություններով, մասնավորապես, Սերժ Սարգսյանը պատժեց, նվաստացրեց, իրենց տեղը ցույց տվեց «Բարգավաճ Հայաստանին», Դաշնակցությանը եւ «Օրինաց երկրին»։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին նա հայրաբար ասաց` չհամարձակվես հանդգնել Գագիկ Բեգլարյանի կրստեր եղբորից ավելի բարձր կարգավիճակի։ Սա, բայց, արարի կեսն է։ Երկրորդ կեսը Գագիկ Ծառուկյանի սեփականության վերաբաշխումն է, որին շատ շուտով ականատես կլինենք։ Թեեւ չեմ ուզում այդ կուսակցության անունն էլ տալ, նախագահի անունը երբեք չեմ տալիս, բայց ուղղակի ձեզ համար մի բացատրություն էլ, որը գուցե ամենամեծ անակնկալներից մեկն է, որը չեք զգացել։ Նախագահական ընտրություններում «Օրինաց երկիրը», որը հանդես էր գալիս որպես ընդդիմություն, Երեւանում ստացել էր 12 տոկոս ձայն։ Այս ընտրություններում նա ստացել է ընդամենը հինգ տոկոս։ Այսինքն, սա ձեր պատասխանն է նրա այն Հուդայի գործողությանը, որը կատարվեց ընտրություններից անմիջապես հետո։

Ասացի, Սերժ Սարգսյանը բազմաթիվ հարցեր լուծեց, բայց, կրկնեմ, նա վտանգեց մեր պետությունը, թուլացրեց այն, ավելի խոցելի դարձրեց արտաքին աշխարհի համար եւ կորցրեց չափազանց կարեւոր մի շանս` այս երկրի հոգեբանական վիճակը բարելավելու համար։ Այս ընտրություններով Սերժ Սարգսյանը փաստորեն փակեց երկխոսության եւ ազգային համերաշխության հաստատման ճանապարհը։ Նա այրեց բոլոր կամուրջները։ Երկխոսության եւ ազգային համախմբման մասին մեր տեսակետը ձեզ հայտնի է։ Մենք ասել ենք։ Դա միայն կուժեղացներ մեր պետականությունը եւ հնարավորություն կտար դիմակայել արտաքին մարտահրավերները։ Փակելով ազգային երկխոսության ճանապարհը` Սերժ Սարգսյանը Թուրքիայի, հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցում արդեն իսկ կատարած դավաճանական քայլերին գումարեց եւս մի դավաճանական քայլ, որը ազգի հիմնովին պառակտումն է։ Ես սա պաշտոնապես եմ հայտարարում։ Մենք բազմիցս ասել ենք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ քաղաքապետի օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում պատրաստ ենք նստել Սերժ Սարգսյանի հետ բաց, հրապարակային երկխոսության։ Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ։ Քանի որ Սերժ Սարգսյանը, քաղբանտարկյալների հարցում խաբելով միջազգային հանրությանը, ուզում է մինչեւ վերջ իրականացրած լինել իր քինախնդրությունը, ցուցադրել իր ուժը` ում ուզեմ` կնստեցնեմ, բանտերում կփտեցնեմ, երբ ուզեմ, կթողնեմ, հետո նորից կնետեմ զնդանները. սրանից նա հաճույք է ստանում, սա ուրիշ երեւույթ է։ Ուրեմն հետո ինչ-որ մի կիսատ-պռատ զառանցանք մայիսի 28-ին համաներման մասին, դրանից մի օր առաջ ինչ-որ ուղերձ Սարդարապատի ճակատամարտի տոնակատարության առթիվ։ Սրանք ուղղակի ամաչելու փաստաթղթեր են։ Որեւէ քաղաքացի ոչ միայն մեր երկրում, որեւէ այլ երկրում կամաչեր, եթե իր նախագահն այդպիսի հայտարարություններ աներ։ Մեզ էլ ասում են, թե դուք վերաբերմունք ցույց չեք տալիս համաներման մասին Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը։ Ի՞նչ հայտարարություն է արել, ո՞վ է այդ հայտարարությունից բան հասկացել։ Ընդհանրապես դա մեկնաբանելու կարիքը չեմ զգում, որովհետեւ մեր մամուլը փառահեղ կերպով մեկնաբանել էր այդ հայտարարությունը։ Սա մի խեղկատակություն էր։ Երկրորդը` անցած ընտրությունները։ Ուրեմն Սերժ Սարգսյանը մեր առաջարկներից մեկն ուղղակի ծաղրեց, ձեռ առավ։ Դա քաղբանտարկյալների հարցն էր։ Մյուսն ուղղակի բռնաբարեց` բռնի ուժով իրականացրեց Հայաստանի պատմության ամենաայլանդակ ընտրությունը։ Ես չեմ չափազանցնում։ Վստահ եղեք, եթե Սերժ Սարգսյանը մնա եւ մի հաջորդ ընտրություն էլ նրա օրոք տեղի ունենա, այդ ընտրությունը ավելի այլանդակ է լինելու, քան այս մեկը։ Ասել եմ` Հայաստանում մի բան է պրոգրես ապրում, դա ընտրությունների կեղծման մեխանիզմն է։ Ուրիշ ոչ մի պրոգրես Հայաստանում չկա։

Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց։ Պաշտոնապես հայտարարում ենք։ Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ։ Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ։ Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի։ Մանավանդ, եթե այդ փաստաթուղթը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին։ Ուստի, քանի մենք կանք, իսկ մենք հավերժ ենք, մեր միակ կարգախոսը լինելու է` «Սերժիկ, »... (Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են` «Հե-ռա-ցի՛ր»։) Ինչպես Քրիստոսը կասեր` «Դուք ասացիք»։

2009-06-01_miting_LTP.jpgՀիմա, մեր առաջիկա անելիքների մասին։ Ինչ վերաբերում է հիմային, թե վաղվան, ես վստահ եմ, որ դուք լիովին վստահում եք ձեզ առաջնորդող Հայ ազգային կոնգրեսին։ Ուրեմն հիմայի եւ վաղվա հարցի լուծումն էլ պիտի վստահեք նրան։ Առաջիկայում մենք ի՞նչ ենք անելու։ Ես միշտ էլ, 20 տարվա իմ գործունեությունը ձեր աչքի առջեւ է, հապշտապ որոշումներ չեմ կայացրել։ Մինչեւ մենք լրջորեն չվերլուծենք եւ իրադրությունը, եւ զարգացման միտումները, մեր եւ իշխանությունների հնարավորությունները, մենք ժողովրդին որեւէ արկածախնդրության չենք տանի։ Դա մոռացեք։ Մենք հիմա շատ հանգիստ, հստակ, բայց գերմոբիլիզացված աշխատանք ենք տանելու։ Դուք հանգստանալու եք։ Դուք կհանգստանաք մինչեւ հաջորդ միտինգը, մենք ենք աշխատելու գիշեր-ցերեկ։ Առաջին։ Կան ֆորմալ բաներ։ Ես շատ մեծ կարեւորություն չեմ տալիս, բայց անելու ենք։ Մենք օգտագործելու ենք, օրինակ, ընտրությունների արդյունքների օրինական բողոքարկման համար բոլոր հնարավորությունները։ Դիմելու ենք ե՛ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ե՛ւ Վարչական դատարան` ընտրություններն անվավեր ճանաչելու նպատակով։ Շատ մեծ կարեւորություն չտալով դրան, բայց սա մենք անելու ենք մինչեւ վերջ, եթե հարկ լինի` անգամ եվրոպական ատյաններ։ Անկախ սրանից` մենք շարունակելու ենք հզորացնել համաժողովրդական պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր վերջնական նպատակին` ավազակապետության վերացմանը։ Վհատվելու, տրտնջալու, պայքարի օրինական միջոցներից հիասթափվելու, պարտվողական տրամադրությունների կարիք չկա։ Իրենք են գիշեր-ցերեկ ահուդողի ու սարսափի մեջ։ Ես իմ համայնքային հանրահավաքներից մեկում ասացի` ի՞նչ է նշանակում պարտվել քաղաքական պայքարում։ Այդպիսի բան գոյություն չունի։ Այնքան ժամանակ, քանի դեռ պայքարը շարունակվում է, պարտության մասին խոսելն անհեթեթություն է։ Պարտություն կարող եք համարել միայն այն դեպքում, եթե մենք դադարենք պայքարել։ Իսկ մենք պայքարը դադարեցնողը չե՛նք։ Կա մի դասական գերմանացի ստրատեգ` Կլաուզերից։ Նրա խոսքերով` քանի դեռ որեւէ պայքարում չի կոտրված մրցակցի կամքը, նա պարտված չէ։ Իսկ պայքարի մեր կամքը կոտրել հնարավոր չէ, ուստի` Պայքար, պայքար մինչեւ վերջ։

Ես, իմ ընկերները, Կոնգրեսի բոլոր ղեկավարները ձեզ հրաժեշտ ենք տալիս բարձր տրամադրությամբ, եւ մեր հաղթանակի անխուսափելիության գիտակցությամբ։ Նույնը մաղթում եմ ձեզ։ Իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 12-ին, ժամը 19։30-ին, երբ մենք պատրաստ կլինենք ձեզ ներկայանալու շատ ավելի մշակված եւ հստակ ծրագրով։

ՀԳ. Ուշադրություն։ Ես ասացի, մենք այլեւս կամուրջներն այրված ենք համարում եւ հրաժարվում ենք որեւէ երկխոսությունից այս իշխանությունների հետ։ Այս կոնտեքստում կարեւոր է նաեւ ձեզ տեղեկացնել, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունների որոշմամբ` «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակում անդամագրված` Ավագանու բոլոր թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից։

01 Հունիս 2009


2011-11-25Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։

2011-10-28Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-28Ելույթներ ՀԱԿ հանրահավաքում. 28.10.2011

2011-10-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 8-ի հանրահավաքում (հատված, տեսանյութ)

2011-10-06Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 6-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-05Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 5-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-09-30Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 30-ի հանրահավաքում (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։

2011-09-23Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքում

_MG_6262.jpgԹվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երեւանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ...

2011-09-09Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 9-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը, Կոնգրես-իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը։

2011-08-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. օգոստոսի 2-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Անառարկելի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետեւում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով։

2011-06-30Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հունիսի 30-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ մենք բոլորս մասնակից ենք մի կոնկրետ քաղաքական գործընթացի, ես առանց նախաբանի կանգ կառնեմ երկու հարցի վրա, որոնցից առաջինը վերաբերում է մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, իսկ մյուսը՝ Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության հեռանկարին։ Բնականաբար, ես ծրագրել էի անդրադառնալ նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը, բայց քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից։ Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար։ Իսկ այժմ անցնեմ ելույթիս բուն նյութին։

2011-05-31Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մայիսի 31-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Նախ և առաջ, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ՝ իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ, ինչը պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ Դա ոչ թե ընդդիմության, ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, եթե կուզեք, ողջ հայ ժողովրդի, իսկ վերջին հաշվով, մեր երկրի ու պետության հաղթանակն է, որի կերտման գործում իրենց լուման են ներդրել ե՛ւ համաժողովրդական շարժման նվիրյալները, ե՛ւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ե՛ւ անկախ մամուլի ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական բողոքի տարերային ցույցերի հազարավոր մասնակիցները։

2011-04-28Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. ապրիլի 28-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթս ես ուզում եմ սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեկնաբանությամբ։ «Վերջին մի քանի օրերին,- ասվում է այդ հայտարարության մեջ,- վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված.

ա. Վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների շարքում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ, ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ, այդպես էլ որևէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետևանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը, արդեն հաստատված, պետք է ներդրվեր 350 կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լեւոն Զուրաբյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Արամ Սարգսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Աշոտ Ադամյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Հրանտ Բագրատյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Սամսոն Խաչատրյանի ելույթը

2011-04-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ապրիլի 8-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար։ Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից։ >> Կարդալ ելույթի շարունակությունը >>

2011-03-21Լ. Տեր-Պետրոսյանի 2-րդ ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

2011-03-17Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Մատենադարան

Սիրելի հայրենակիցներ,

 Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ միասին քննարկելու ենք ս.թ. մարտի 1-ին ընդունած մեր հայտարարության կատարման ընթացքը եւ համապատասխան եզրակացություններ անելու դրա հանդեպ իշխանությունների ցուցաբերած արձագանքից, ինչն անհրաժեշտ է ոչ այնքան գնահատականներ տալու, որքան մեր հետագա անելիքները ճշտելու համար։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը, սովորականի պես, ստիպված եմ անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության։ Պարզաբանումների կարիքն զգացվում է ոչ թե հակաճառելու կամ արդարանալու նկատառումով, այլ սոսկ փաստերը ճշգրտելու նպատակով, որովհետեւ հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, չխոսած այլեւս անհիմն մեղադրանքների ու վերագրումների մասին։ Արդ, որո՞նք են այդ թյուրըմբռնումները.

2011-03-01Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.
Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

2011-02-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-ՊետրոսյանԵթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։

2010-10-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 19-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ձեզ համար իսկզբանե պիտի պարզ լիներ, որ այսօրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, ինչի պատճառով երկարաշունչ ելույթներն ավելորդ են։ Հայտնի է նաեւ ցույցի առիթը՝ Եւրոխորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որն այս պահին ընթանում է Երեւանում։
Արդ, ինչո՞ւ ենք մենք օգտագործում այս առիթը՝ եւս մեկ անգամ մեր ընդդիմախոսներին հիմք տալով չարաբանելու, թե մենք կրկին փորձում ենք Հայաստանի ներքին խնդիրները լուծել օտարների օգնությամբ, այսինքն՝ դրսից տղա ենք բերում։ Քավ լիցի, նախ՝ այդ տղաներին ոչ թե մենք, այլ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն են բերել, եւ երկրորդ, ինչպես մի առիթով նշել եմ, Եւրոխորհուրդը, Եւրոդատարանը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը ամենեւին օտարներ չեն, այլ մեր սեփական կազմակերպությունները։ Հայաստանը կամովին անդամագրվել է բոլոր այդ միջազգային կառույցներին եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Հետեւաբար, մենք մեր իսկ կազմակերպություններից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը։ Եւ այդ պահանջը միանգամայն արդար ու օրինական է, քանի որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել նշված կազմակերպությունների առջեւ, ապա դա նշանակում է, որ վերջիններս էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ։

2010-10-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ հանրահավաքում ես ձեզ խոստացել էի, որ այսօրվա ելույթս հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ անհավատալի չափերի հասնող կոռուպցիային։ Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը, ստիպված եմ անդրադառնալ մի անհեթեթության, որը մեկ տարուց ավելի է, ինչ օրուգիշեր մատուցվում է մեր ժողովրդին։ Մեզ մեղադրում են, թե իբր մենք կենտրոնանում ենք արտաքին քաղաքականության վրա եւ անտեսում ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, ավելին, ասվում է նույնիսկ, որ իշխանություններին հաջողվել է ընդդիմությանը պարտադրել իր քաղաքական օրակարգը, նրան շեղելով երկրի ներքին կյանքի վերափոխման նպատակից։ Գեղեցիկ ձեւակերպված ու առաջին հայացքից համոզիչ թվացող այս պնդումները, սակայն, կապ չունեն ո՛չ իրականության, ո՛չ էլ տարրական քաղաքագիտության հետ։ Մի կողմ դրած «արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է» տրիվիալ միտքը, նշենք, որ արտաքին եւ ներքին քաղաքականության տարանջատումը զուտ պայմանական է՝ թելադրված պարզ մեթոդաբանական անհրաժեշտությամբ։ Ցանկացած պետության արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրներն իրականում կազմում են մեկ ամբողջություն եւ որպես այդպիսին հանդիսանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության օրակարգը։ Որքան արտաքին քաղաքականությունն է կախված ներքինից, նույնքան ներքին  քաղաքականությունն արտաքինից։ Որեւէ բանական մարդ, օրինակ չի կարող առարկել եւ, ըստ էության, չի էլ առարկում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակական ձախողումները պայմանավորված են բացառապես երկրի ներսում տիրող անառողջ իրադրությամբ, մասնավորաբար, իշխանությունների ոչ լեգիտիմ եւ կոռումպացված լինելու հանգամանքով։ Նունքան ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ներքին կյանքի բացասական երեւույթներից շատերը պայմանավորված են արտաքին հանգամանքներով։ Մի՞թե պարզ չէ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ, խայտառակ ընտրություններ, ժողովրդավարության սահմանափակումներ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ կոռուպցիայի համատարած դրսեւորումներ չէին լինի, եթե այդ ամենը չհանդուրժվեր արտաքին աշխարհի կողմից եւ չօգտագործվեր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման նպատակով։ Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունն, արդ, հիմնված է արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների օրգանական փոխկապակցության գիտակցության վրա, ուստի թող ոչ ոք մութ սենյակում սեւ կատու չփնտրի, որովհետեւ այնտեղ կատու չկա։

2010-09-17Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Թեեւ ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս (17.07.2010) միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ։ Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում՝ կոնստատացիա։
Առաջին. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Միանգամայն աներկիմաստ այս պնդումն իշխանական քարոզչամեքենայի կողմից վերածվել է իր ինտելեկտուալ մակարդակին համարժեք մի պարզունակ մտքի, թե իբր ես առաջարկում եմ հանուն Հայաստանի զարգացման, զիջել Ղարաբաղը։ Մինչդեռ կարիք չկա ապացուցելու, որ ես շեշտել եմ ոչ թե զիջման, այլ Ղարաբաղի խնդրի (ու նրանից կախված հայ-թուրքական հարաբերությունների) կարգավորման կամ լուծման անհրաժեշտությունը։ Մի բան է լուծումը, եւ բոլորովին մի այլ բան՝ զիջումը։ Ո՞վ է ձեզ ստիպում որեւէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել։ Դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ո՞վ ուրախ չի լինի։ Միայն թե՝ ինչ ճանապարհ էլ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք, որովհետեւ...

2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

2010-03-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

2009-11-11Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. նոյեմբերի 11-ի ՀԱԿ ՔաղԽորհրդի ընդլայնված նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2009 թ. նոյեմբերի 11Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 1

Սիրելի հայրենակիցներ,

2009-09-18_LTerPetrossian.jpgՈւղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 2

Լեռնային Ղարաբաղ

Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:

2009-07-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

2009-06-12Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 12-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

2009-05-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

2009-05-15_miting_LTP.jpgԹվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 1)

«... ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ ...»

Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

հանդիպում  երիտասարդների հետ. 03.11.2007Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

Սիրելիներս.

Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 2)

Սկիզբը` այստեղ

- Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:

- Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը: